Էնդրյու Ռոբերտսոն (անգլ.՝ Andrew Robertson, մարտի 11, 1994(1994-03-11)[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Էնդրյու Ռոբերտսոն
Andrew Robertson
Ռոբերտսոնը Լիվերպուլի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 11, 1994(1994-03-11)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 26
Պատանեկան կարիերա
ՇոտլանդիաՍելտիկ
2009-2012 Շոտլանդիա Քուինս Պարկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Շոտլանդիա Քուինս Պարկ 34 (2)
2013-2014 Շոտլանդիա Դանդի Յունայթեդ 36 (3)
2014-2017 Անգլիա Հալ Սիթի 99 (3)
2017-ներկա Անգլիա Լիվերպուլ 66 (1)
Ազգային հավաքական
2013-2015 Շոտլանդիա Շոտլանդիա Մ21 4 (0)
2014-ներկա Շոտլանդիա Շոտլանդիա 34 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Քուինս Պարկ խմբագրել

Ռոբերտսոնը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սելտիկի ակադեմիայում[4]։ 2009 թվականին նա միացավ Քուինս Պարկի երիտասարդական թիմին[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հուլիսի 28-ին՝ Շոտլանդիայի մարտահրավերի գավաթի Բերվիկ Ռեյնջերսի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը Շոտլանդիայի չորրորդ դիվիզիոնում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իսթ Ստերլինգշիրի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 25-ին Ռոբերտսոնը հեռացվեց խաղադաշտից Շոտլանդիայի լիգայի գավաթի Սենտ-Ջոնստոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 74-րդ րոպեին[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 13-ին՝ Իսթ Ստերլինգշիրի դեմ խաղում[11][12]։ Դեկտեմբերի 15-ին շոտլանդացին գոլ խփեց Էլգին Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[13]։ Իր առաջին մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[14]։

Դանդի Յունայթեդ խմբագրել

2013 թվականի հունիսի 3-ին Ռոբերտսոնը տեղափոխվեց Դանդի Յունայթեդ[15][16]։ Իր դեբյուտը Շոտլանդիայի առաջնությունում նշեց օգոստոսի 2-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պարտիկ Տիսլի դեմ խաղում[17][18]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Մոտերուելի դեմ խաղում[19][20]։ Սեպտեմբերին Ռոբերտսոնը ճանաչվեց Շոտլանդիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[21]։ Հոկտեմբերի 4-ին շոտլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը Դանդի Յունայթեդի հետ մինչև 2016 թվականը[22][23]։ Նոյեմբերի 29-ին նա դուբլ ձևակերպեց Շոտլանդիայի գավաթի Կիլմարնոկի դեմ խաղում[24]։ Նոյեմբերին Ռոբերտսոնը ճանաչվեց առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ[25][26]։ Մայիսի 17-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի գավաթի եզրափակչի Սենտ-Ջոնստոնի դեմ խաղում[27], սակայն Դանդին պարտվեց 2-0 հաշվով[28][29]։ 2013-14 մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[30], ինչպես նաև՝ ճանաչվեց Շոտլանդիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[31][32] և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[33][34][35]։

Հալ Սիթի խմբագրել

2014 թվականի հուլիսի 29-ին Ռոբերտսոնը 3 տարվա պայմանագիր կնքեց Հալ Սիթիի հետ[36][37][38][39]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում[40][41]։ Իր առաջին մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[42], իսկ Հալ Սիթին դուրս մնաց առաջնությունից՝ տեղափոխվելով Չեմպիոնշիպ[43][44]։

 
Ռոբերտսոնը Հալ Սիթիի կազմում 2015 թվականին

Իր առաջին գոլը Հալ Սիթիի կազմում Ռոբերտսոնը խփեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում[45][46]։ 2016 թվականի ապրիլի 19-ին շոտլանդացին գոլ խփեց Ռեդինգի դեմ հանդիպման 79-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[47]։ Մայիսի 28-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[48]՝ օգնելով Հալ Սիթիին հաղթել 2-1 հաշվով և վերադառնալ Պրեմիեր Լիգա[49][50]։ 2015-16 մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[51]։

2016 թվականի դեկտեմբերի 23-ին Ռոբերտսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Հալ Սիթիի հետ մինչև 2018 թվականը[52][53][54][55]։ 2017 թվականի հունվարի 14-ին շոտլանդացին գոլային փոխանցում տվեց Բորնմուտի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[56]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց ապրիլի 1-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[57][58]։ 2016-17 մրցաշրջանում Հալ Սիթին կրկին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[59][60]։ Ակումբի կազմում Ռոբերտսոնը անցկացրեց 115 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[61][62]։

Լիվերպուլ խմբագրել

2017 թվականի հուլիսի 21-ին Ռոբերտսոնը 10 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Լիվերպուլ[63][64][65][66]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[67][68]։ Ռոբերտսոնը սկսեց մրցաշրջանը որպես Ալբերտո Մորենոյի փոխարինող[69][70], սակայն իրեն դրսևորելու հնարավորություն ստացավ դեկտեմբերին, երբ իսպանացին վնասվածք ստացավ[71][72]՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[73]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Պորտուի դեմ խաղում[74][75]։ Իր առաջին գոլը Ռոբերտսոնը խփեց մայիսի 13-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[76][77]։ Մայիսի 26-ին շոտլանդացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[78], սակայն Լիվերպուլը պարտվեց 3-1 հաշվով[79][80]։ Իր առաջին մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[81]։

 
Ռոբերտսոնը 2019 թվականին Չեմպիոնների Լիգան հաղթելուց հետո

2019 թվականի հունվարի 17-ին Ռոբերտսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2024 թվականը[82][83][84][85]։ Հունվարի 19-ին նա գոլային փոխանցում տվեց Սադիո Մանեին Քրիսթալ Փելասի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[86]։ Փետրվարի 27-ին շոտլանդացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուոտֆորդի դեմ խաղում[87][88]։ Ապրիլի 26-ին Ռոբերտսոնը 2 գոլային փոխանցում տվեց Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[89][90]։ Հունիսի 1-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[91]՝ օգնելով Լիվերպուլին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[92][93]։ 2018-19 մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 48 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 13 գոլային փոխանցման հեղինակ[94], և ընդգրկվելով Պրեմիեր Լիգայի[95][96][97] ու Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականներում[98][99]։

 
Ռոբերտսոնը Շոտլանդիայի հավաքականի կազմում 2019 թվականին

2019 թվականի օգոստոսի 4-ին Ռոբերտսոնը մասնակցեց Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[100], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[101][102]։ Օգոստոսի 14-ին շոտլանդացին իրացրեց իր 11-մետրանոցը ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Չելսիի դեմ խաղում[103]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա հարվածաշարում և նվաճել գավաթը[104][105]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց հոկտեմբերի 2-ին՝ խմբային փուլի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[106][107]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռոբերտսոնը ներկայացրել է Շոտլանդիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[108]։ Շոտլանդիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2014 թվականի փետրվարին՝ Լեհաստանի դեմ խաղի համար[109][110][111][112]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 5-ին՝ փոխարինման մտնելով Լեհաստանի դեմ խաղում[113][114]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 28-ին՝ Նիգերիայի դեմ խաղում[115][116]։ Իր առաջին գոլը Շոտլանդիայի կազմում Ռոբերտսոնը խփեց 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղում[117][118]։

2018 թվականի սեպտեմբերին Ռոբերտսոնը նշանակվեց Շոտլանդիայի հավաքականի ավագ[119][120][121][122]։ Հավաքականի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 7-ին՝ Բելգիայի դեմ խաղում[123][124]։ 2019 թվականի հունիսի 8-ին Ռոբերտսոնը գոլ խփեց Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[125][126]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[127]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Քուինս Պարկ 2012–13 Շոտլանդիայի չորրորդ դիվիզիոն 34 2 2 0 7 0 43 2
Դանդի Յունայթեդ 2013–14 Շոտլանդիայի Պրեմիերշիպ 36 3 5 2 3 0 44 5
Հալ Սիթի 2014–15 Պրեմիեր Լիգա 24 0 0 0 0 0 0 0 24 0
2015–16 Չեմպիոնշիպ 42 2 2 0 8 2 52 4
2016–17 Պրեմիեր Լիգա 33 1 2 0 4 0 39 1
Ընդհանուր 99 3 4 0 0 0 12 2 115 5
Լիվերպուլ 2017–18 Պրեմիեր Լիգա 22 1 1 0 6 0 1 0 30 1
2018–19 36 0 0 0 12 0 0 0 48 0
2019–20 8 0 0 0 2 1 2 0 12 1
Ընդհանուր 66 1 1 0 20 1 3 0 90 2
Կարիերայի ընդհանուր 235 9 12 2 20 1 25 2 292 14

Միջազգային կարիերա խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[127]

Շոտլանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 5 1
2015 3 0
2016 4 0
2017 8 1
2018 8 0
2019 6 1
Ընդհանուր 34 3

Միջազգային վիճակագրություն խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2014 Սելտիկ Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Անգլիա 1–2 1–3 Ընկերական խաղ
2. Սեպտեմբերի 1, 2017 ԼՖՖ մարզադաշտ, Վիլնյուս, Լիտվա   Լիտվա 2–0 3–0 ԱԱ 2018 Որակավորում
3. Հունիսի 8, 2019 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Կիպրոս 1–0 2–1 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Դանդի Յունայթեդ

Հալ Սիթի

Լիվերպուլ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Scotland - A. Robertson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  4. Wills, Jack (2018 թ․ ապրիլի 24). «Andy Robertson: The Scottish Roberto Carlos». Tale of Two Halves (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Andy Robertson, the special one who sought a job and ended playing a Champions League final for Liverpool». Special Ones Football Clubs (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. Velamuri, Anirudh. «Liverpool's Andrew Robertson: From being broke at 17 to a second successive Champions League final». Sportstar (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «Berwick Rangers FC - Queen's Park FC, Jul 28, 2012 - Challenge Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «Berwick vs Queens Park». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  9. «East Stirlingshire FC - Queen's Park FC, Aug 11, 2012 - Scottish League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «St. Johnstone FC - Queen's Park FC, Sep 25, 2012 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  11. «Queen's Park FC - East Stirlingshire FC, Nov 13, 2012 - Scottish League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  12. «Queens Park vs East Stirling». Soccerfame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  13. «Queen's Park FC - Elgin City FC, Dec 15, 2012 - Scottish League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  14. «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. «UNITED CONFIRM ROBERTSON AND CONNOLLY SIGNINGS». Dundee United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. «Dundee Utd sign Queen's Park's Robertson and Connolly». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  17. «Partick Thistle FC - Dundee United FC, Aug 2, 2013 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. «Partick Thistle 0-0 Dundee Utd». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  19. «Dundee United FC - Motherwell FC, Sep 22, 2013 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. «Dundee Utd 2-2 Motherwell». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  21. 21,0 21,1 «ROBERTSON NAMED SPFL YOUNG PLAYER OF THE MONTH». Dundee United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  22. «UNITED SECURE ROBERTSON EXTENSION | Dundee United Football Club». Dundee United Football Club (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  23. «Dundee United defender Andrew Robertson extends contract» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  24. «Dundee United FC - Kilmarnock FC, Nov 29, 2013 - SFA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  25. 25,0 25,1 «ROBERTSON SPFL PLAYER OF THE MONTH». Dundee United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. «Dundee United defender wins player award». Evening Telegraph (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 7. ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  27. «Dundee United FC - St. Johnstone FC, May 17, 2014 - SFA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  28. 28,0 28,1 «Scottish Cup final: St Johnstone 2-0 Dundee United» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  29. Forsyth, Roddy (2014 թ․ մայիսի 17). «Scottish Cup final, St Johnstone 2 Dundee United 0: match report» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  30. «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  31. 31,0 31,1 «ROBERTSON CLAIMS PFA SCOTLAND YOUNG PLAYER OF THE YEAR AWARD». Dundee United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  32. «Andrew Robertson: Dundee United defender wins PFA prize». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  33. «PFA Teams of the Year | SPFL». spfl.co.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  34. 34,0 34,1 «Celtic and Dundee United trios in SPFL Premiership team of year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  35. «Shinnie and Ciftci get PFA team of the year nod». Eurosport. 2014 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  36. «Hull City sign defenders Andrew Robertson and Harry Maguire» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  37. «Transfer news: Hull City sign defenders Harry Maguire and Andrew Robertson». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  38. «Hull complete double signing of Harry Maguire and Andy Robertson». Mail Online. 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  39. «Hull City complete deals for defenders Maguire and Robertson». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  40. «Queens Park Rangers - Hull City, Aug 16, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  41. «QPR 0-1 Hull City: James Chester heads home winner at Loftus Road». Mail Online. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  42. «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  43. Blanchette, Rob. «Premier League Relegation 2015: Hull City Join QPR, Burnley in the Championship». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  44. «Hull City relegated as Stoke ruins Gerrard's farewell». ABC News (ավստրալիական անգլերեն). 2015 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  45. «Brentford FC - Hull City, Nov 3, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  46. «Brentford 0-2 Hull City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  47. «Reading FC - Hull City, Apr 19, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  48. «Hull City - Sheffield Wednesday, May 28, 2016 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  49. «Hull 1 Sheffield Wednesday 0 - Play-off final as it happened». The Independent (անգլերեն). 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  50. 50,0 50,1 Bagchi, Rob (2016 թ․ մայիսի 27). «Hull City vs Sheffield Wednesday, Championship play-off final: Diame screamer puts Tigers back in the Premier League». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  51. «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  52. «Hull City: Snodgrass, Dawson, Hernandez, Livermore, Maguire, Robertson deals extended» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  53. «Michael Dawson and Robert Snodgrass among six Hull stars to extend contracts». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  54. Online, Record Sport (2016 թ․ դեկտեմբերի 23). «Robert Snodgrass and Andy Robertson agree new deals with Hull City». dailyrecord. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  55. «Scotland's Robert Snodgrass and Andy Robertson among six players to extend Hull City contracts». HeraldScotland (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  56. «Hull City - AFC Bournemouth, Jan 14, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  57. «Hull City - West Ham United, Apr 1, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  58. «Hull City 2-1 West Ham United» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  59. Park, Dominic Fifield at Selhurst (2017 թ․ մայիսի 14). «Hull City relegated from Premier League after thrashing at Crystal Palace». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  60. Dean, Sam (2017 թ․ մայիսի 14). «Hull relegated from Premier League after thumping by Crystal Palace». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  61. «'What happened to these two?': Hull post snap of Maguire and Robertson». Mail Online. 2019 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  62. Cambridge, James (2017 թ․ հունիսի 29). «Liverpool renew interest in Hull defender Andy Robertson after missing top targets». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  63. «Liverpool FC complete Andy Robertson signing». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  64. «Andrew Robertson: Liverpool sign defender from Hull City for £10m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  65. «Andy Robertson joins Liverpool from Hull as Kevin Stewart leaves for Tigers». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  66. «OFFICIAL: Liverpool sign Robertson». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  67. «Liverpool FC - Crystal Palace, Aug 19, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  68. Graham, Bryan Armen (2017 թ․ օգոստոսի 19). «Liverpool 1-0 Crystal Palace: Premier League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  69. «Liverpool's Andrew Robertson reflects on 'miserable' first three months at club» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  70. «Andrew Robertson must improve to become Liverpool's first-choice, says Jurgen Klopp». The Independent (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  71. «Liverpool's Alberto Moreno facing potential six-week injury lay-off». The Independent (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  72. Amako, Uche (2017 թ․ դեկտեմբերի 7). «Liverpool news: Alberto Moreno issues injury update amid Jurgen Klopp fears». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  73. «Andy Robertson's unusual career path». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  74. «FC Porto - Liverpool FC, Feb 14, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  75. Murray, Scott (2018 թ․ փետրվարի 14). «Porto 0-5 Liverpool: Champions League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  76. «Liverpool FC - Brighton & Hove Albion, May 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  77. «Mohamed Salah strikes as Liverpool ease into top four with win over Brighton». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  78. «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  79. 79,0 79,1 Stadium, Daniel Taylor at the Olimpiyskiy (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  80. Smyth, Rob (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  81. «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  82. «Andy Robertson signs new long-term Liverpool contract». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  83. Bascombe, Chris (2019 թ․ հունվարի 17). «Andrew Robertson signs new five-year deal to keep him at Liverpool until 2024». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  84. «Liverpools Andy Robertson signs long-term contract extension». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  85. Jones, Matt. «Andrew Robertson, Liverpool Agree to 5-Year Contract Extension». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  86. «Liverpool FC - Crystal Palace, Jan 19, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  87. «Liverpool FC - Watford FC, Feb 27, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  88. «Liverpool 5-0 Watford: Sadio Mane & Virgil van Dijk get two each as Reds stay top» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  89. «Liverpool FC - Huddersfield Town, Apr 26, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  90. «Liverpool 5-0 Huddersfield Town: Rampant Reds regain top spot» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  91. «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  92. 92,0 92,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  93. «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  94. «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  95. 95,0 95,1 «PFA Premier League Team Of The Year». www.thepfa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  96. Association, Press (2019 թ․ ապրիլի 25). «PFA Team of the Year: Manchester United's Paul Pogba a shock inclusion». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  97. «PFA Team of the Year: Paul Pogba, Raheem Sterling and Sadio Mane included in side» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  98. 98,0 98,1 UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  99. «Six Reds named in Champions League squad of the season». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  100. «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  101. «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  102. Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  103. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  104. 104,0 104,1 Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  105. CNN, James Masters. «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  106. «Liverpool FC - Red Bull Salzburg, Oct 2, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  107. Bascombe, Chris; Bull, J. J. (2019 թ․ հոկտեմբերի 2). «Liverpool survive shock Salzburg comeback to win seven-goal thriller at Anfield». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  108. «Fact file: Andy Robertson's career so far». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  109. «ROBERTSON NAMED IN SCOTLAND SQUAD». Dundee United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  110. «Dundee Utd's Andrew Robertson undaunted by Scotland call» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  111. «Fletcher handed Scotland recall for Poland clash». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  112. Wilson, Jack (2014 թ․ փետրվարի 19). «Manchester United midfielder Darren Fletcher earns Scotland recall». Dailystar.co.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  113. «Poland - Scotland, Mar 5, 2014 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  114. «Poland 0-1 Scotland» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  115. «Nigeria 2-2 Scotland». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  116. «Nigeria - Scotland, May 28, 2014 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  117. «Scotland - England, Nov 18, 2014 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  118. «Scotland 1-3 England». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  119. «Andy Robertson appointed new Scotland captain». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  120. Forsyth, Roddy (2018 թ․ սեպտեմբերի 6). «Andy Robertson named as Scotland captain - 'He's an inspiration to all the young players'». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  121. Murray, Ewan (2018 թ․ սեպտեմբերի 6). «Scotland's Andy Robertson relishing captaincy as McLeish hopes for new era». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  122. «Liverpool's Andrew Robertson rightfully named Scotland captain». FanSided (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  123. «Scotland - Belgium, Sep 7, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  124. «Michy Batshuayi scores two as brilliant Belgium hand Scotland home historic defeat». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  125. «Scotland - Cyprus, Jun 8, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  126. Park, Ewan Murray at Hampden (2019 թ․ հունիսի 8). «Andy Robertson and Oliver Burke strike to haul Scotland over Cyprus hill». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  127. 127,0 127,1 «Andrew Robertson». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  128. Beaard, Raymond. «Rankings: how all 55 male players finished». FIFPro World Players' Union (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Ռոբերտսոն» հոդվածին։