Էնդրյու Լեսնի (անգլ.՝ Andrew Lesnie, հունվարի 1, 1956(1956-01-01)[1], Սիդնեյ, Ավստրալիա[2] - ապրիլի 27, 2015(2015-04-27)[1][3], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի կինոօպերատոր։ «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմի համար «Օսկարի» և «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմի համար «BAFTA» մրցանակի դափնեկիր։

Էնդրյու Լեսնի
Ծննդյան թիվ՝հունվարի 1, 1956(1956-01-01)[1]
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա[2]
Վախճանի թիվ՝ապրիլի 27, 2015(2015-04-27)[1][3] (59 տարեկան)
Վախճանի վայր՝Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ, դերասան և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0504226

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի հունվարի 1-ին, Սիդնեյում[4]։ Սովորել է Կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի ավստրալիական դպրոցում[5]։ Նրա առաջին աշխատանքը եղել է «Simon Townsend's Wonder World» (1979) շոուն։ Էնդրյուի առաջին կինոնկարը եղել է 1980 թվականի «Վերադարձ» ֆիլմը։ Մինչև 1995 թվականը Լեսնին նկարահանել է ևս 18 նվազ հայտնի ֆիլմեր և սերիալներ, իսկ հետո աշխատանք է ստացել «Բեյբ։ Չորքոտանի երեխա» կինոժապավենում։ 1998 թվականին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Բեյբ։ Խոզուկը քաղաքում» վերնագրով։ 2001 թվականին Էնդրյու Լեսնին նկարահանել է իր առաջին ֆիլմը կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնի հետ։ 2001-2003 թվականներին թողարկվել է «Մատանիների տիրակալը» կինոեռերգությունը։ Առաջին մասի՝ «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմի համար Լեսնին արժանացել է «Օսկարի»[6], իսկ վերջին՝ «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմի համար ստացել է «BAFTA» մրցանակ[7]։

Դրանից հետո Էնդրյուն մասնակցել է հետևյալ հայտնի ֆիլմերի նկարահանման աշխատանքներին՝ «Քինգ-Քոնգ», «Ես Լեգենդ եմ», «Սիրելի ոսկորներ», «Տարերքների տիրակալը», «Կապիկների մոլորակի ապստամբությունը»

Մահից առաջ աշխատել է «Մատանիների տիրակալի» նախապատմության՝ «Հոբիթ» կինոեռերգության վրա։ Լեսնի վերջին ֆիլմը եղել է Ռասսել Քրոուի ռեսժիսորական դեբյուտը՝ «Ջուր որոնողը» ֆիլմը, որի առաջնային ցուցադրությունը կայացել է 2014 թվականի վերջին։

Էնդրյու Լեսնին միաժամանակ աշխատել է կինոօպերատորների երկու միջավայրերում՝ ավստրալիական և ամերիկյան։

Մահացել է 2015 թվականի ապրիլի 27-ին սրտի կաթվածից 59 տարեկանում[4][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #138244669 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 «Andrew Lesnie, cinematographer - obituary» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 18. 0307-1235. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Andrew Lesnie, cinematographer won Oscar for 'The Lord of the Rings'». Washington Post (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 30. 0190-8286. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «The 74th Academy Awards | 2002». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «2004 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. Умер оператор «Властелина колец» и «Хоббита»
  9. «Cinematographer Andrew Lesnie has died from a heart attack». Herald Sun. 2015 թ․ ապրիլի 28.

Արտաքին հղումներ խմբագրել