Էնդոպլազմային ցանց (նաև՝ ցիտոպլազմային ցանց), էնդոպլազմայի կոմպոնենտ։ Կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%[3]։

Էնդոպլազմային ցանց
Տեսակբջջի բաղադրիչ
Ենթատեսակintracellular membrane-bounded organelle?[1] և membranous cytoplasmic organelle?[2]
Մասն էendomembrane system?[1] և Ցիտոպլազմա[1]
Երկարություն50 նմ
ՏեղադրությունՑիտոպլազմա, կորիզի շուրջ
ՖունկցիաներԼիպիդների, մոնոսախարիդների և սպիտակուցների սինթեզ
ՏեսակներՀարթ և հատիկավոր էնդ. ցանց
(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ

Հայտնագործում խմբագրել

Հայտնագործվել է 1945 թվականին ամերիկացի գիտնական Ք. Պորտերի կողմից։

Կառուցվածք խմբագրել

 
Հատիկավոր էնդոպլազմային ցանցը բջջի կորիզի մոտ, մանդրադիտակի տակ

Էնդոպլազմային ցանցը խողովակների, խորշերի կամ բշտաձև մանր հատիկների մի բարդ համակարգ է՝ կազմված լիպոպրոտեիդների 7,5 նմ տրամագծով երկու շերտերի թաղանթից։ Էնդ. ցանցը ունի մինչև 50 նմ երկարություն։ Խողովակներն ու խորշերը կազմում են մի ճյուղավոր, ամբողջ բջջապլազմայի մեջ ներթափանցված ցանց, որը պայմանավորում է նրա անվանումը։ Նա առավել զարգացած է այն բջիջներում, որոնցում սպիտակուցի սինթեզը ավելի ակտիվ է ընթանում (երիտասարդ բջիջներում, գեղձերի բջիջներում), և, ընդհակառակը, թույլ է զարգացած այն բջիջներում, որոնցում ոչ մեծ քանակությամբ սպիտակուց է սինթեզվում (լիմֆատիկ հանգույցների բջիջներում, փայծաղի բջիջներում)։ Էնդոպլազմային ցանցը լինում է հարթ կամ ողորկ և հատիկավոր։ Հարթ էնդ. ցանցի արտաքին շերտը հարթ է, այսինքն զուրկ է ռիբոսոմներից, իսկ հատիկավոր էնդ. ցանցի արտաքին շերտը գրանուլյար է՝ հատիկավոր։ Այդ հատիկները, որոնց տրամագիծը հասնում է մինչև 15 նմ, հարուստ են ՌՆԹ-ով և կրում են ռիբոսոմներ անվանումը։ Հարթ էնդ. ցանցի վրա կան ճարպեր և մոնոսախարիդներ սինթեզող ֆերմենտային համակարգեր, իսկ ռիբոսոմներ կրող էնդոպլազմային ցանցի վրա՝ սպիտակուցներ սինթեզող համակարգեր[3]։

Ֆունկցիաները խմբագրել

Հարթ էնդ. ցանցի ֆունկցիաներն են՝

  • Մոնոսախարիդների սինթեզ
  • Լիպիդների սինթեզ
  • Թունավոր նյութերի վնասազերծում
  • Ca-ի իոնների փոխադրում և կուտակում

Ճարպերը և մոնոսախարիդները (ածխաջրերը) կուտակվում են էնդ. ցանցի խողովակներում և խորշերում (ցիստերներում) և տեղափոխվում են համապատասխան օրգանոիդներ, որոնցում նրանք օգտագործվում են կամ կուտակվում որպես բջջային ներառուկներ։

Հատիկավոր էնդ. ցանցի ֆունկցիան՝

Էնդ. ցանցը բջջապլազման բաժանելով առանձին հատվածների՝ իջեցնում է նրանում միաժամանակ տեղի ունեցող քիմիական ռեակցիաների միմյանց խանգարելու հավանականությունը։ Հաճախ տվյալ բջջի կողմից արտադրված արգասիքները օգտագործվում են բջջից դուրս։ Այսպես, օրինակ՝ մարսողական ֆերմենտները արտազատվում են ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից, բայց անցնում են բարակ աղիք։ Նման դեպքերում ռիբոսոմների վրա սինթեզված սպիտակուցներն անցնում են էնդ. ցանցի թաղանթներով և փաթեթավորվում են նրանց շուրջը ձևավորված բշտերում, որոնք հետագայում անջատվում են էնդ. ցանցից[3]։ Էնդ. ցանցի ֆունկցիաներից է նաև ներբջջային և հարևան բջիջների միջև նյութերի փոխադրումը, բջջում կոնպարտմենտացիայի ապահովումը։ Այսպիսով, էնդ. ցանցը օրգանոիդ է, որը ոչ միայն մասնակցում է նյութերի սինթեզին, այլև դրանք տեղափոխում է բջջի տարբեր մասեր։

Էնդ. ցանցից անջատված բշտերը, խտանալով և իրար վրա դասավորվելով, առաջացնում են հատուկ կառուցվածք՝ Գոլջիի համալիր[4]։

Աղբյուրներ խմբագրել

  • Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 116-117
  • Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
  2. անատոմիայի հիմնարար մոդել
  3. 3,0 3,1 3,2 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 116-117
  4. Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50