Էնդոկրին հիվանդություններ

Էնդոկրին հիվանդություններ, էնդոկրին (ներզատական) համակարգի խանգարումներ։ Բժշկության այն ճյուղը, որը կապված է էնդոկրին խանգարումների հետ կոչվում է էնդոկրինոլոգիա (ներզատաբանություն)։ Ներզատական գեղձերն են.

Էնդոկրին հիվանդություններ
Գլխավոր ներզատական գեղձերը (ձախից՝ տղամարդ, աջից՝ կին)։ 1. Էպիֆիզ, 2. Հիպոֆիզ, 3. Վահանագեղձ, 4. Ուրցագեղձ, 5. Մակերիկամ, 6. Ենթաստամոքսային գեղձ, 7. Ձվարան, 8. Ամորձի
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էՆերզատական համակարգ
Բժշկական մասնագիտությունՆերզատաբանություն
 Endocrine diseases and disorders Վիքիպահեստում

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումը հանգեցնում է էնդոկրին հիվանդությունների առաջացմանը։

Հիվանդության տեսակներ խմբագրել

Լայն իմաստով՝ էնդոկրին հիվանդությունները կարելի է բաժանել երեք խմբի[2].

  1. Ներզատիչ գեղձերի թերարտադրություն (հանգեցնում է հորմոնային անբավարարության)
  2. Ներզատիչ գեղձերի գերարտադրություն (հանգեցնում է հորմոնային ավելցուկի)
  3. Ներզատիչ գեղձերի ուռուցքներ (բարորակ կամ չարորակ)

Էնդոկրին հիվանդությունները հաճախ դրսևորվում են որպես ամբողջական համալիր, որը ներառում է թերարտադրության և գերարտադրության խառը պատկեր՝ ներզատիչ համակարգում գործող հետադարձ կապի մեխանիզմներով պայմանավորված։ Օրինակ՝ հիպերթիրեոզի շատ ձևեր կապված են թիրոիդ հորմոնի ավելցուկի և թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) ցածր մակարդակի հետ[3]։

Հիվանդությունների ցանկ խմբագրել

Գլյուկոզայի հոմեոստազի խանգարումներ խմբագրել

Վահանաձև գեղձի խանգարումներ խմբագրել

Կալցիումի հոմեոստազի խանգարումներ և ոսկրի մետաբոլիկ հիվանդություն խմբագրել

Հիպոֆիզի հիվանդություններ խմբագրել

Հետին հիպոֆիզ խմբագրել

Առաջային հիպոֆիզ խմբագրել

Սեռական հորմոնի հոմեոստազի խանգարումներ խմբագրել

Էնդոկրին գեղձերի այլ ուռուցքներ խմբագրել

  • Բազմակի էնդոկրին նեոպլազիա (MEN)
    • MEN տիպ 1 (Վերմերի համախտանիշ)
    • MEN տիպ 2a (Սիպպլի համախտանիշ)
    • MEN տիպ 2b (Գորլինի համախտանիշ)
  • Կարցինոիդ համախտանիշ

Տես նաև առանձին օրգաններ խմբագրել

  • Աուտոիմուն բազմաէնդոկրին համախտանիշներ
  • Ինցիդենտալոմա- էնդոկրին գեղձերի տեսապատկերման ժամանակ հայտնաբերված անսպասելի գոյացություն

Անհետաձգելի իրավիճակներ խմբագրել

Էնդոկրինոլոգիայում անհետաձգելի իրավիճակներ են կետոացիդոզը, հիպոօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակը, հիպոգլիկեմիկ կոման, սուր ադրենոկորտիկալ անբավարարությունը, ֆեոքրոմոցիտոմայի կրիզը, հիպերկալցեմիկ կրիզը, թիրեոտոքսիկ կրիզը, հիպոթիրեոիդիկ կոման և հիպոֆիզի կաթվածը[4]։

Դեկոմպենսացված ֆեոքրոմոցիտոմայից կամ հարվահանաձև գեղձի ադենոմայից առաջացող անհետաձգելի իրավիճակները սովորաբար հանգեցնում են անհետաձգելի հեռացման՝ երբ ագրեսիվ բուժումը թույլ չի տալիս կարգավորել հիվանդի վիճակը։ Սակայն վիրաբուժական միջամտության ռիսկերը նշանակալի են, մասնավորապես զարկերակային ճնշման անկայունության և սիրտ-անոթային կոլապսի առաջացման հավանականությունը մասնահատումից հետո (պայմանավորված է կատեխոլամինների և կալցիումի կտրուկ նվազմամբ, որը պետք է կոմպենսացվի աստիճանական նորմալացմամբ)[5][6]։ Անհետաձգելի վիրահատությունը մնում է վիճելի ի տարբերություն համապատասխան շտապ կամ պլանային վիրահատության՝ նշանակալիորեն նորագույն դեղորայքով և ուղեցույցներով հիվանդի վիճակը կայունացնելուց հետո[7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Endocrine Disorders: Types, Causes, Symptoms, and Treatments». WebMD (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  2. «Endocrine Disorders». webmd.
  3. «Diagnosing Hyperthyroidism: Overactivity of the Thyroid Gland». endocrineweb.
  4. Savage, M W; P Mah; A Weetman; J Newell-Price (2004 թ․ սեպտեմբերի 1). «Endocrine emergencies». Postgraduate Medical Journal. 80 (947): 506–515. doi:10.1136/pgmj.2003.013474. PMC 1743094. PMID 15356351.
  5. Brouwers, FM; Eisenhofer, G; Lenders, JW; Pacak, K (December 2006). «Emergencies caused by pheochromocytoma, neuroblastoma, or ganglioneuroma». Endocrinology and Metabolism Clinics of North America. 35 (4): 699–724, viii. doi:10.1016/j.ecl.2006.09.014. PMID 17127142.(չաշխատող հղում)
  6. Tahim, AS; Saunders, J; Sinha, P (2010). «A parathyroid adenoma: benign disease presenting with hyperparathyroid crisis». Case Reports in Medicine. 2010: 1–4. doi:10.1155/2010/596185. PMC 3014839. PMID 21209735.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. Newell, KA; Prinz, RA; Pickleman, J; Braithwaite, S; Brooks, M; Karson, TH; Glisson, S (August 1988). «Pheochromocytoma multisystem crisis. A surgical emergency». Archives of Surgery. 123 (8): 956–9. doi:10.1001/archsurg.1988.01400320042007. PMID 2899426.
  8. Scholten, A.; Cisco, R. M.; Vriens, M. R.; Cohen, J. K.; Mitmaker, E. J.; Liu, C.; Tyrrell, J. B.; Shen, W. T.; Duh, Q.-Y. (2013 թ․ հունվարի 2). «Pheochromocytoma Crisis Is Not a Surgical Emergency». Journal of Clinical Endocrinology & Metabolism. 98 (2): 581–591. doi:10.1210/jc.2012-3020. PMID 23284003.
  9. Phitayakorn, R; McHenry, CR (June 2008). «Hyperparathyroid crisis: use of bisphosphonates as a bridge to parathyroidectomy». Journal of the American College of Surgeons. 206 (3): 1106–15. doi:10.1016/j.jamcollsurg.2007.11.010. PMID 18501807.