«Էնդհաուզի առեղծվածը» կամ «Ծայրամասի տան վտանգը» (անգլ.՝ Peril at End House), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, գրված 1932 թվականին։

Էնդհաուզի առեղծվածը
անգլ.՝ Peril at End House
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԿոռնուոլ
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՍիթաֆորդի առեղծվածը
ՀաջորդԵրեսուն խորհրդավոր խնդիրներ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDodd, Mead & Co
Հրատարակման տարեթիվփետրվար 1932

Սյուժե խմբագրել

Անգլիայի ծովափում հանգստի ժամանակ, Էրքյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են երիտասարդ և հմայիչ Նիկ Բաքլիի հետ։ Նրա հետ ունեցած առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին փամփուշտ, որը խոցել է օրիորդ Բաքլիի գլխարկը և պետք է սպաներ նրան։

Պուարոն որոշում է պաշտպանել Նիկին և բռնել հանցագործին։ Նա և Հասթինգսը գնում են Նիկի տուն, որը կոչվում է «Էնդհաուզ» («տուն ծայրամասում»)։ Պուարոն բացատրում է նրան ամեն ինչ, իսկ Նիկը խոստովանում է, որ մինչ կատարվածը նրա վրա արդեն կատարվել է երեք մահափորձ, բայց նա չի կարևորել դրանք, կարծելով, որ դժբախտ պատահարներ են եղել։ Պուարոն նախազգուշական քայլեր է ձեռնարկում և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ կանչել իր ընկերուհուն, ու նա կարող է վստահել, որպեսզի պաշտպանի նրան։ Նիկը որոշում է հրավիրել իր զարմուհուն՝ Մեգգի Բաքլիին։

Երբ նրա մոտ հրավառություն նայելու նպատակով հյուրեր են գալիս, կատարվում է հանցագործություն։ Սկզբում Պուաորն մտածում էր, որ Նիկն է սպանվել, բայց երբ նրանք զննում են դիակը, ապա տեսնում են, որ դա Մեգգին է, ում շփոթել են Նիկի հետ կարմիր չինական շալի պատճառով։

Այժմ Պուարոն զբաղվում է սպանության հետաքննությամբ և պետք է պահպանի Նիկ Բաքլիին։

Հերոսներ խմբագրել

  • Էրքյուլ Պուարո - հայտնի դետեկտիվ, հետաքննել է մի շարք գործեր
  • Կապիտան Հասթինգս - Պուարոյի հավատարիմ ուղեկիցը

Էնդհաուզի բնակիչներ

  • Նիկ Բաքլի - երիտասարդ աղջիկ, շատ ակտիվ
  • Էլլեն - Նիկի ծառան
  • Պարոն Քրոֆթ - արմատներով Ավստրալիայից, սենյակ է վարձում Էնդհաուզում
  • Տիկին Քրոֆթ - պարոն Քրոֆթի կինը, նույնպես Ավստրիալիայից

Ուրիշներ

  • Ֆրեդերիկա Ռայս - Նիկի ընկերուհին, գլխավոր կասկածյալ
  • Ջիմ Լազարուս - երիտասարդ մարդ, ով ունի ընկերություն, Ֆրեդերիկայի ծանոթը
  • Կապիտան Չելլենջեր - երիտասարդ ծովահեն, Նիկի ծանոթը
  • Չարլզ Վայզ - Նիկ Բաքլիի զարմիկը
  • Մեգգի Բաքլի - Նիկ Բաքլիի զարմուհին

Երկրորդական հերոսներ

  • Պարոն Ուիթֆիլդ - փաստաբան
  • Պարոն Ռայս - Ֆրեդերիկա Ռայսի կորած ամուսինը, ով փախել է
  • Ավագ տեսուչ Ջեպ - Պուարոյի ծանոթ ոստիկանը
  • Տիկին Բաքլի - Մեգգիի մայրը

Ագաթա Քրիստին իր վեպի մասին խմբագրել

  «Էնդհաուզի առեղծվածը»՝ ևս մեկ գիրք, որը անբացատրելի տպավորություններ է թողել, ինչը ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես եմ այն գրել։ Ինչպես կարող է լինել, ավելի վաղ ես բավարար չափով մշակել եմ սյուժեն։  

Հրատարակչության պատմություն խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է Ամերիկայում Dodd Mead and Company ընկերությունում (270 էջ), 1932 թվականի փետրվարին (270 էջ)։ Հետագայում Collins Crime Club (250 էջ) ընկերությունում, որը միշտ առաջին է տպագրել Ագաթի Քրիստիի վեպերը[1].

Էկրանավորում խմբագրել

  • Էնդհաուզի գաղտնիքները (1989 թվական) — Վադիմ Դերբենևի ռուսական էկրանավորումն է։ Էրքյուլ Պուարոյի դերը խաղացել է Անատոլի Ռավիկովիչ։
  • Ծայրամասի տան վտանգը (1990 թվական) — հայտնի անգլիական «Ագաթի Քրիստի Պուարոն» հեռուստասերիալի լավագույն էպիզոդներից է, գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե, Նիկ Բաքլիի դերը մարմնավորել է Պոլլի Ուոկերը։

Ծանոթացում խմբագրել

Գրքի հետ ծանոթացման մասում ասվում է՝

  «Էդեն Ֆիլպոտսին, ում ես միշտ պարտական եմ նրա ընկերության և քաջալերանքների համար, որը նա ինձ տվել է մի քանի տարի առաջ»  

[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բոլոր առաջին վեպերում Քրիստին նշվսծ է որպես Collins Crime Club։
  2. Dedications in Works

Արտաքին հղումներ խմբագրել