Էնգուս Ալեքսանդր Ուոլ (անգլ.՝ Angus Alexander Wall, մարտի 15, 1967(1967-03-15))[1], ամերիկացի մոնտաժող և լուսագրերի դիզայներ, «Օսկար» և «BAFTA» մրցանակների երկակի դափնեկիր։

Էնգուս Ուոլ
Ծննդյան թիվ՝մարտի 15, 1967(1967-03-15) (57 տարեկան)
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝մոնտաժող
Պարգևներ՝
IMDb։ID 0908370

Կենսագրություն խմբագրել

1988 թվականին ավարտել է Բոուդին քոլեջը[2]։ 1992 թվականին Լինդա Կառլսոնի հետ հիմնադրել է «Rock Paper Scissors» ընկերությունը, որն աշխատում էր մոնտաժի և գովազդային ընկերությունների համար լուսագրերի ստեղծման ոլորտում[3]։ Նրանց հաճախորդների թվում էին BMW-ը, HP-ը և Նայքը[4]։ Մեծ կինոյում Ուոլի առաջին աշխատանքը եղել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Յոթ» ֆիլմի համար լուսագրերի ստեղծումը[4]։ Հարկ է նշել, որ նա ավելի վաղ ևս աշխատել է Էնգուսի հետ, որն զբաղվել է Ֆինչերի գովազդային հոլովակների և տեսահոլովակների մոնտաժով։ «Մարտական ակումբ» և «Վախի սենյակ» ֆիլմերի ստեղծման ժամանակ Ֆինչերը Ուոլին է վստահել մոնտաժի խորհրդականի պաշտոնը։ 2003 թվականի վերջին Ուոլը աշխատանքային պայմանագիր է կնքել HBO հեռուստաալիքի հետ սերիալների համար։ Նրան է պատկանում «Կառնավալ» հեռուստասերիալի լուսագրերի ձևավորումը, որի համար արժանացել է «Էմմի» մրցանակի։ Հետագայում Ուոլը շարունակել է աշխատանքը HBO-ում՝ ստեղծելով լուսագրեր «Հռոմ» և «Գահերի խաղը» հեռուստասերիալների համար։ «Զոդիակ» ֆիլմում նա առաջարկել է կիրառել թվային ապարատներ, որոնք օգնել են ստեղծել յուրահատուկ մոնտաժ[5]։ «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում աշխատանքի համար առաջադրվել է «BAFTA», «Օսկար», մոնտաժողների գիլդիայի մրցանակներին[5]։

Ֆիլմագրություն (որպես մոնտաժող) խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր
1995 Յոթ Դևիդ Ֆինչեր
1999 Մարտական ակումբ
Հավաստիացման ճարտարապետություն Մայք Մայլս
2000 Սանսեթ Սթրիփ Ադամ Քոլինզ
2002 Վախի սենյակ Դևիդ Ֆինչեր
Վարձով BMW Ջոն Վու
2005 Հիմար սովորություն Մայք Մայլս
2007 Զոդիակ Դևիդ Ֆինչեր
2008 Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը
2010 Սոցիալական ցանց
2011 Վիշապի դաջվածքով աղջիկը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://radaris.com/ng/pb/Angus/Wall/CA/report
  2. «And the Oscar Goes to…Angus Wall '88 (Los Angeles Times) « Bowdoin Daily Sun». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  3. Peters, Oliver (Январь 25, 2007). «"Zodiac": Solving Tapeless Mysteries». Videography. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  4. 4,0 4,1 «Rock Paper Scissors: Angus Wall's works». Արխիվացված օրիգինալից Февраль, 28, 2009-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  5. 5,0 5,1 Caranicas, Peter (Февраль 6, 2009). «Editing duos realize helmers' visions». Variety.

Արտաքին հղումներ խմբագրել