Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ, 18-19-րդ դարերի ֆրանսիացի 72 գիտնականների և ճարտարագետների անունների ցանկ[1]։ Գտնվում է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։ Անունները գրվել են 20-րդ դարի սկզբում աշտարակի առաջին պատշգամբի տակ՝ չորս կողմում, 60 սմ բարձրությամբ տառերով։

 
Անվանացանկի դիրքը Էյֆելյան աշտարակի վրա
Մեծացված պատկերը

Գուստավ Էյֆելն օգտագործել է այս «գիտական քայլը» աշտարակի դեմ ընդվզողների պատճառով[2]։ Ցանկում ընդգրկված են նաև այն ճարտարագետների անունները, ովքեր օգնել են կառուցել աշտարակը և նախագծել դրա վերևի հատվածը, որտեղ կառուցվել է լաբորատորիա։

Աշտարակի ներկման աշխատանքներից մեկի ժամանակ անունները անճանաչելի դարձան, ինչի արդյունքում 1986-1987 թվականներին ցուցակը վերականգնվեց։

Անվանացանկ խմբագրել

Հյուսիս-արևմուտք խմբագրել

Հյուսիս-արևմտյան կողմի անունները
Մակագրություն Անձ Ապրած տարիներ Մասնագիտություն Դիմանկար
1 SEGUIN Մարկ Սեգըն 1786-1875 ճարտարագետ  
2 LALANDE Ժերոմ Լալանդ 1732-1807 մաթեմատիկոս և աստղագետ  
3 TRESCA Անրի Տրեսկա 1814-1885 ճարտարագետ  
4 PONCELET Ժան Վիկտոր Պոնսլե 1788-1867 մաթեմատիկոս, ճարտարագետ և ֆիզիկոս  
5 BRESSE Ժակ Բրես 1822-1883 մաթեմատիկոս  
6 LAGRANGE Ժոզեֆ Լուի Լագրանժ 1736-1813 մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս  
7 BELANGER Ժան-Բատիստ Բելանժե 1790-1874 մաթեմատիկոս  
8 CUVIER Ժորժ Կյուվիե 1769-1832 բնագետ  
9 LAPLACE Պիեռ Սիմոն Լապլաս 1749-1827 մաթեմատիկոս և աստղագետ  
10 DULONG Պիեռ Լուի Դյուլոն 1785-1838 ֆիզիկոս և քիմիկոս  
11 CHASLES Միշել Շալ 1793-1880 մաթեմատիկոս  
12 LAVOISIER Անտուան Լորան Լավուազիե 1743-1794 քիմիկոս  
13 AMPERE Անդրե Մարի Ամպեր 1775-1836 մաթեմատիկոս և ֆիզիկոս  
14 CHEVREUL Միշել Էժեն Շևրոյ 1786-1889 քիմիկոս  
15 FLACHAT Էժեն Ֆլաշա 1802-1873 ճարտարագետ  
16 NAVIER Անրի Նավիե 1785-1836 մաթեմատիկոս և ֆիզիկոս  
17 LEGENDRE Ադրիեն-Մարի Լըժանդրը 1752-1833 մաթեմատիկոս  
18 CHAPTAL Ժան-Անտուան Շատալ 1756-1832 քիմիկոս  

Հարավ-արևմուտք խմբագրել

Հարավ-արևմտյան կողմի անունները
Մակագրություն Անձ Ապրած տարիներ Մասնագիտություն Դիմանկար
19 JAMIN Ժյուլ Ժամըն 1818-1886 ֆիզիկոս  
20 GAY-LUSSAC Ժոզեֆ Լուի Գի-Լյուսակ 1778-1850 քիմիկոս և ֆիզիկոս  
21 FIZEAU Իպոլիտ Ֆիզո 1819-1896 ֆիզիկոս  
22 SCHNEIDER Էժեն Շնայդեր 1805-1875 արդյունաբերող  
23 LE CHATELIER Լուի Լը Շատըլիե 1815-1873 ճարտարագետ
24 BERTHIER Պիեռ Բերտիե 1782-1861 երկրաբան  
25 BARRAL Ժան-Օգյուստըն Բարալ 1819-1884 գյուղատնտես, քիմիկոս, ֆիզիկոս  
26 DE DION Անրի դը Դիոն 1828-1878 ճարտարագետ
27 GOUIN Էռնեստ Գուըն 1815-1885 ճարտարագետ, արդյունաբերող  
28 JOUSSELIN Լուի Դիդիե Ժուսլըն 1776-1858 ճարտարագետ
29 BROCA Պոլ Բրոկա 1824-1880 վիրաբույժ և մարդաբան  
30 BECQUEREL Անրի Բեքերել 1852-1908 ֆիզիկոս  
31 CORIOLIS Գյուստավ Կորիոլիս 1792-1843 մաթեմատիկոս և ֆիզիկոս  
32 CAIL Ժան Ֆրանսուա Կել 1804-1871 արդյունաբերող  
33 TRIGER Ժակ Տրիժե 1801-1867 ճարտարագետ  
34 GIFFARD Անրի Ժիֆար 1825-1882 ճարտարագետ  
35 PERRIER Ֆրանսուա Պերիե 1835-1888 աշխարհագրագետ և մաթեմատիկոս  
36 STURM Շառլ Շտուրմ 1803-1855 մաթեմատիկոս  

Հարավ-արևելք խմբագրել

Հարավ-արևելյան կողմի անունները
Մակագրություն Անձ Ապրած տարիներ Մասնագիտություն Դիմանկար
37 CAUCHY Օգյուստեն Լուի Կոշի 1789-1857 մաթեմատիկոս  
38 BELGRAND Էժեն Բելգրան 1810-1878 ճարտարագետ  
39 REGNAULT Անրի Վիկտոր Ռենո 1810-1878 քիմիկոս և ֆիզիկոս  
40 FRESNEL Օգյուստեն Ֆրենել 1788-1827 ֆիզիկոս և ճարտարագետ  
41 DE PRONY Գասպար դե Պրոնի 1755-1839 ճարտարագետ  
42 VICAT Լուի Վիկա 1786-1861 ճարտարագետ  
43 EBELMEN Ժակ-Ժոզեֆ Էբելման 1814-1852 քիմիկոս  
44 COULOMB Շառլ Օգյուստեն Կուլոն 1736-1806 ֆիզիկոս  
45 POINSOT Լուի Պուանսո 1777-1859 մաթեմատիկոս  
46 FOUCAULT Լեոն Ֆուկո 1819-1868 ֆիզիկոս  
47 DELAUNAY Շառլ-Էժեն Դելոնե 1816-1872 մաթեմատիկոս և աստղագետ  
48 MORIN Արթուր-Ժյուլ Մորեն 1795-1880 մաթեմատիկոս և ֆիզիկոս  
49 HAUY Ռենե-Ժյուստ Գայուի 1743-1822 հանքաբան  
50 COMBES Շառլ Կոմբ 1801-1872 ճարտարագետ  
51 THENARD Լուի Ժակ Տենար 1777-1857 քիմիկոս  
52 ARAGO Ֆրանսուա Արագո 1786-1853 ֆիզիկոս  
53 POISSON Սիմեոն Պուասոն 1781-1840 մաթեմատիկոս և ֆիզիկոս  
54 MONGE Գասպար Մոնժ 1746-1818 մաթեմատիկոս և ֆիզիկոս  

Հյուսիս-արևելք խմբագրել

Հյուսիս-արևելյան կողմի անունները
Մակագրություն Անձ Ապրած տարիներ Մասնագիտություն Դիմանկար
55 PETIET Ժյուլ Պետիե 1813-1871 ճարտարագետ  
56 DAGUERRE Լուի Դագեր 1787-1851 ֆիզիկոս և նկարիչ  
57 WURTZ Շառլ Ադոլֆ Վյուրց 1817-1884 քիմիկոս  
58 LE VERRIER Ուրբեն Լե Վերյե 1811-1877 մաթեմատիկոս և աստղագետ  
59 PERDONNET Ալբեր Օգյուստ Պերդոնե 1801-1867 ճարտարագետ  
60 DELAMBRE Ժան-Բատիստ-Ժոզեֆ Դելամբր 1749-1822 աստղագետ  
61 MALUS Լուի Էտիեն Մալյուս 1755-1812 ֆիզիկոս և ճարտարագետ  
62 BREGUET Աբրահամ-Լուի Բրեգե 1747-1823 գյուտարար  
63 POLONCEAU Կամիլ Պոլոնսո 1813-1859 ճարտարագետ
64 DUMAS Ժան Բատիստ Դյումա 1800-1884 քիմիկոս  
65 CLAPEYRON Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն 1799-1864 ֆիզիկոս  
66 BORDA Ժան-Շառլ դե Բորդա 1733-1799 մաթեմատիկոս  
67 FOURIER Ժոզեֆ Ֆուրիե 1768-1830 մաթեմատիկոս և ֆիզիկոս  
68 BICHAT Մարի Բիշա 1771-1802 անատոմ, ֆիզիոլոգ  
69 SAUVAGE Ֆրանսուա Կլեման Սովաժ 1814-1872 ճարտարագետ  
70 PELOUZE Թեոֆիլ-Ժյուլ Պելուզ 1807-1867 քիմիկոս  
71 CARNOT Լազար Նիկոլա Կառնո[3] 1753-1823 մաթեմատիկոս  
72 LAME Գաբրիել Լամե 1795-1870 մաթեմատիկոս և ֆիզիկոս  

Քննադատություն խմբագրել

Անվանացանկի բովանդակությունը բազմիցս ենթարկվել է քննադատությունների, քանի որ նրանում հիմնականում ընդգրկված են ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ, իսկ կենսաբաններն ու բժիշկներն ընդամենը հինգն են։ Չկա նաև ոչ մի կնոջ անուն։ Մասնավորապես, ֆեմինիստական համայնքը պահանջեց ցանկում ներառել ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս Սոֆի Ժերմենին, ում տեսությունը օգտագործվել է աշտարակի կառուցման ժամանակ[4]։ Սակայն այդ բողոքը հաջողության չունեցավ։ 1913 թվականին Ջոն Ժամը առաջ քաշեց այն միտքը, որ Ժերմեն ցանկում չի ներառվել, քանի որ կին է[5]։

Տարածքի սակավության պատճառով ցանկում նշված են միայն ազգանուններ, ինչն առաջ է բերում լրացուցիչ մեկնաբանությունների կարիք։ Անձնանունների դասավորության ոչ մի (այբբենական, ժամանակագրական կամ այլ) սկզբունք չկա։

Աշտարակի անվանացանկում ընդգրկված է 14 հիդրավլիկ ճարտարագետ և գիտնական։ Էյֆելը ճանաչում էր այդ ոլորտի առաջատար մասնագետների մեծ մասին։

Ցանկում ընդգրկված չէ Հենրի Դարսին, ում աշխատությունների մի մասը լայն ճանաչում չի ունեցել մինչև 20-րդ դարը։ Բացակայում են նաև Անտոն Չեզին, ով այդ ժամանակ շատ հայտնի չէր, Ժոզեֆ Վալենտին Բուսինեսը, ով իր կարիերայի ուղու սկզբում էր գտնվում[6], և մաթեմատիկոս Էվարիստ Գալուան։

Գրականություն խմբագրել

  • Barral, Georges (1892). Le Panthéon scientifique de la tour Eiffel: histoire des origines de la construction de la Tour. Savine. Reprinted as Barral, Georges (2013). Le Panthéon scientifique de la tour Eiffel: histoire des origines de la construction de la Tour. Hachette Livre. ISBN 2-01-285936-4.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The 72 Scientists». La Tour Eiffel. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 31-ին.
  2. Harriss, Joseph (2004). The Tallest Tower: Eiffel And The Belle Epoque. Unlimited Publishing LLC. էջ 80. ISBN 978-1-58832-104-6.
  3. Չշփոթել որդու՝ Սադի Կառնոյի հետ.
  4. Gray, Mary (1978). «Sophie Germain (1776-1831)». In Louise S. Grinstein and Paul Campbell (ed.). Women of Mathematics: A Bibliographic Sourcebook. Greenwood. էջեր 47–55. ISBN 978-0-313-24849-8.
  5. Mozen, H. J. (pseud.) (1913). Women in Science: With an Introductory Chapter on Women's Long Struggle for Things of the Mind. D. Appleton. pp. 154–157.
  6. Chanson, Hubert (2009 թ․ ապրիլի 13). «Hydraulic Engineering Legends Listed on the Eiffel Tower». In Jerry R. Rogers (ed.). Great Rivers History: Proceedings and Invited Papers for the EWRI Congress and Great Rivers History Symposium. American Society of Civil Engineers. էջեր 1–7. doi:10.1061/41032(344)1. ISBN 978-0-7844-1032-5.