Վիլա Լոբոս-Էյտոր (իսպ.՝ Heitor Vila-Lobos) (մարտի 5, 1887(1887-03-05)[4][5][6][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[1][2] - նոյեմբերի 17, 1959(1959-11-17)[4][5][6][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1][2]), բրազիլացի կոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Հավաքել և գրի է առել բրազիլական երաժշտական բանահյուսությունը։ Վաղ շրջանի երկերից ազգային բնորոշությամբ առանձնանում է «Սերտանի երգերը» նվագախմբային սյուիտը (19091922 թվականին որպես կառավարական կրթաթոշակառու Վիլա Լոբոսը կատարելագործվել է Փարիզում։ 1931 թվականից Վիլա Լոբոսը եղել է երաժշտական կրթության հարցերով բրազիլական կառավարության լիազորը։ Հիմնադրել է երաժշտական դպրոցներ և երգչախմբային կոլեկտիվներ, 1942 թվականին՝ խմբակային երգեցողության ազգական կոնսերվատորիան, ստեղծել երաժշտական դաստիարակության կուռ համակարգ։ Նրա նախաձեռնությամբ 1945 թվականին Ռիո դե ժանեյրոյում բացվել է Բրազիլական երաժշտական ակադեմիան (Վիլա Լոբոսը եղել է նրա անփոփոխ պրեզիդենտը)։ Որպես դիրիժոր համերգային լայն գործունեություն է ծավալել հայրենիքում և արտասահմանում։ Վիլա Լոբոսի ստեղծագործությունը խորապես ազգային է։ Երաժշտական բանահյուսության հիման վրա են ստեղծված նրա 14 «Շոռո»-ները (1920-1929)։ Վիլա Լոբոսը օպերաների, բալետների, 12 սիմֆոնիայի, սիմֆոնիկ պոեմների, 9 սյուիտից բաղկացած «Բրազիլական բախիանաներ» շարքի (1930- 1945), 17 կվարտետի, դաշնամուրի, թավջութակի, կիթառի, տավղի կոնցերտների և այլ երկերի հեղինակ է։

Էյտոր Վիլա-Լոբոս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունHeitor Vila-Lobos
Ի ծնե անունպորտ.՝ Heitor Villa-Lobos
Ծնվել էմարտի 5, 1887
Ռիո դե Ժանեյրո
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Մահացել էնոյեմբերի 17, 1959
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1][2]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ
Գործիքներկիթառ
ԱնդամակցությունԱրգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Academia Brasileira de Música?[3]
ԱմուսինArminda Villa-Lobos?
Պարգևներ
 Heitor Villa-Lobos Վիքիպահեստում
Վիլա Լոբոս Էյտոր

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 439