Էմո ռեփ (անգլ.՝ Emo rap[1]), հիփ հոփի[2] և էմո երաժշտության ենթաժանր, որը բնութագրվում է որպես հիփ հոփի համադրությունն այնպիսի ժանրերի տարրերի հետ, ինչպիսին է ռոքը, ինդի ռոքը, փոփ փանկը և նու մետալը, սովորաբար հանդիպում են էմո երաժշտությունում։ Այս տերմինը երբեմն փոխկապակցվում է քլաուդ ռեփի հետ[3]։ Հանդիսանում է էմոյի վերածննդի շարժման մի մասը։

Էմո ռեփ
Ծագման ժամանակ2013
Ծագման երկիր ԱՄՆ

Պատմություն խմբագրել

Ժանրը սկսել է զարգանալ այնպիսի հիփ հոփ արտիստների հայտնվելուց հետո, ինչպիսիք են Լիլ Փիփը, Լիլ Ուզի Վերտը և Յունգ Լինը։ Համացանցում այս ոճը սկսեցին «տխուր ռեփ» անվանել։

Առաջին արտիստներից մեկը, որը սկսեց օգտագործել էմո ռեփ տերմինը՝ իր ստեղծագործությունը նկարագրելու համար, գերմանացի ռեփեր Կասպերն էր, որն իր երաժշտության մեջ էր համադրում հիփ հոփը հարդկորի, փանկ ռոքի և էմոյի հետ։

2012 թվականին Էլմո Քենեդի Օ’Կոնորը, այդ ժամանակ հայտնի որպես Th@ Kid, փոխում է իր բեմական անունը Bones-ով և սկսում է համացանցում հայտնիություն ձեռք բերել, անցնելով քլաուդ ռեփի և համադրելով տարբեր երաժշտական ժանրեր, այդ թվում էմոն, մետալը և ինդի ռոքը։ Bones-ի ազդեցությունը հիփ հոփի վրա հանգեցրեց նրան, որ նրան անվանեցին «underground rap-king»։ 2014 և 2015 թվականներին հայտնիություն ձեռք բերեցին նմանատիպ հնչողությամբ արտիստներ՝ Լիլ Փիփ, Ghostemane և Lil Tracy։

Սովորաբար, այս ուղությամբ ստեղծագործող արտիստներն իրենց երաժշտությունն էին տեղադրում SoundCloud-ում և մեծ ազդեցություն են ունեցել քլաուդ ռեփ շարժման վրա։ 2017 թվականին Լիլ Ուզի Վերտի «XO Tour Llif3» երգը հիթ է դառնում։ Որպես էմո ռեփ նկարագրվող երգ[4], որի տեքստը հղում է ինքնասպանության և մանիակային համախտանիշին, հասել է ամերիկյան Billboard Hot 100 չարթի 7-րդ հորիզոնական։ 2017 թվականի օգոստոսին XXXTentacion-ը թողարկում է իր դեբյուտային՝ «17» ստուդիական ալբոմը և «Jocelyn Flores» սինգլը, որում նույնպես խոսվում է ինքնասպանության մասին, հետո Լիլ Ուզի Վերտը թողարկում է իր դեբյուտային՝ «Luv Is Rage 2» ստուդիական ալբոմը։ Նույն թվականին Լիլ Փիփը թողարկում է իր դեբյուտային՝ «Come Over When You’re Sober, Pt. 1» ստուդիական ալբոմը, որը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել էմո ռեփի զարգացման վրա։

Կատարողներ խմբագրել

Էմո ռեփին են վերագրվում՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Remembering Lil Peep and the legacy he left behind | The Wooster Voice
  2. The Emo Fan’s Guide To Emo Rap | Riot Fest
  3. Lil Xan: Total Xanarchy review – moronic rap to make you feel old | Music | The Guardian
  4. «RAP WILL CONTINUE TO DOMINATE MUSIC IN 2018, THANKS TO ITS DISTASTE FOR GENRE».
  5. http://thefourohfive.com. «Bladee is finally having his moment with new project ICEDANCER». The 405. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  6. «Delving Past Yung Lean and Deeper Into the World of Sad Rap». 2014 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  7. 7,0 7,1 «10 Emo Rap Artists To Know». Hotnewhiphop.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  8. «The claustrophobic air of emo rap will kill the genre». REVOLT TV. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Emo rapper Lil Peep has died, aged 21 - NME». Nme.com. 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  10. Suarez, Gary. «Emo Rap Builds Momentum On The Billboard Charts». Forbes.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
  11. «XXXTENTACION and the Rise of 'Sad Rap'». Radar Radio. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  12. «Juice WRLD knows a thing or two about bad breakups». Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  13. «The claustrophobic air of emo rap will kill the genre». Revolt.tv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  14. «The Emo Fan's Guide To Emo Rap - Riot Fest». Riot Fest. 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  15. «Reveling in the Beauty of Emo-Rap». Hyperallergic. 2017 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  16. «Lil Xan Is the New Face of Sad Rap». Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  17. Uzer, Ashley (2017 թ․ մայիսի 23). «MACHINE GUN KELLY IS 100000% ON BOARD WITH THE EMO RENAISSANCE». Galore. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  18. Caramanica, Jon (2017 թ․ հոկտեմբերի 20). «nothing,nowhere. Blends Hip-Hop and Emo to Make Tomorrow's Pop». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  19. «Princess Nokia Reigns Supreme As The Queen Of Emo Rap At Special House Of Vans Chicago». 2018 թ․ հունիսի 26.
  20. «Lil Peep's 'Come Over When You're Sober' Is The Latest Stop on Hip-Hop's Road To Emo». Genius.com. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  21. http://hiphopdx.com, HipHopDX- (2018 թ․ նոյեմբերի 13). «Review: Wifisfuneral's "Leave Me The Fuck Alone" EP Gets Lost In Emo Rap Purgatory». HipHopDX.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  22. «Delving Past Yung Lean and Deeper into the World of Sad Rap». Noisey. 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.