Էմմա Թոմփսոն (անգլ.՝ Dame Emma Thompson, ապրիլի 15, 1959(1959-04-15)[1][2][3][…], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ է։ Ճանաչում ստացել է «Պատերազմի ճակատագիրը» հեռուստասերիալի շնորհիվ։ Արժանացել է երկուական «Օսկարի»-ի, «Ոսկե գլոբուս»-ի, BAFTA-ի մրցանակների «Բանականություն և զգայնություն», «Հովարդս Էնդ» ֆիլմերում կատարած դերերի համար։ Բացի դրանից, դերասանուհին համարվում է BAFTA TV-ի մրցանակաբաշխության դափնեկիր «Պատերազմի ճակատագիրը» հեռուստասերիալի համար, իսկ «Էմմի» մրցանակաբաշխությունում ստացել է լավագույն դերասանուհու անվանակոչում՝ «Էլեն» ֆիլմում կատարած դերի համար։

Էմմա Թոմփսոն
անգլ.՝ Emma Thompson
Ծնվել էապրիլի 15, 1959(1959-04-15)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՊատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՆյունհեմի քոլեջ, Քեմբրիջի համալսարան և The Camden School for Girls?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կատակերգու, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և գրող
ԸնտրանիSense and Sensibility?, Գեղեցկուհին և Հրեշը, Փրկել միստր Բենքսին և Խիզախը
Ծնողներհայր՝ Էրիկ Թոմփսոն[1], մայր՝ Ֆիլլիդա Լոու[1]
Ամուսին(ներ)Գրեգ Ուայզ[1]
Երեխա(ներ)Tindyebwa Agaba Wise? և Gaia Wise?
Պարգևներ և մրցանակներ«Օսկար» (1993),(1996)
«Ոսկե Գլոբուս» (1996, 2009,)
BAFTA ( 1993, 1994, 1996, 2004,)
«Էմմի» (1998)(2001)

2018 թվականի հունիսի 9-ին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան (DBE) և դարձել Բրիտանական կայսրության Դամա-Կոմանդոր։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանքը խմբագրել

Թոմփսոնը ծնվել է 1959 թ. ապրիլի 15-ին Լոնդոնում՝ հայտնի դերասաններ Էրիկա Թոմփսոնի և Ֆիլիդա Լոի ընտանիքում։ Էմմայի քույրը՝ Սոֆի Թոմփսոնը, նույնպես դերասանուհի է։ Իր կյանքի մեծ մասը Թոմփսոնը անցկացրել է Շոտլանդիայում։ Թոմսոնը կրթությունը սկսել է աղջիկներ համար նախատեսված դպրոցում, իսկ հետո սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Այնտեղ նա մասնակցել է բեմադրությունների՝ հումորային թեմաներով։ 1980-ական թվականներին համարվել է լոնդոնյան ամենախոստումնալից դերասաններից՝ երիտասարդ դերասանների շարքում։ BBC-ի շարքի համար նկարահանվել է պատմական բնույթ կրող ֆիլմերում։

Կարիերա խմբագրել

Հոլիվուդում նկարահանվել է հետևյալ պատմական ֆիլմերում՝ «Հովարդս Էնդ» (1992), «Օրվա մնացորդը» (1993) և «Հանուն հոր անվան» (1993) քաղաքական թրիլլերում։ Երեք դերերն էլ եղել են հաջողված և արժանացել են «Օսկարի»-ի, «Ոսկե գլոբուս»-ի, BAFTA-ի մրցանակների։ 1995 թ. խաղացել է «Բանականություն և զգայնություն» ֆիլմում, որի սցենարը գրել է հենց ինքը։ Այս ֆիլմի համար նույնպես արժանացել է «Օսկարի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի մրցանակների, այս անգամ՝ «Լավագույն սցենարիստ» անվանակոչմանը։ 1998 թ. «Հիմնական գույն» ֆիլմում խաղացել է առաջին տիկնոջ դերը։ 2005 թվականին էկրան է դուրս եկել «Իմ սարսափելի դայակը» կատակերգությունը, որում Էմմա Թոմփսոնը խաղում էր գլխավոր դերը, բացի դրանից նա նաև սցենարիստն էր։ Սցենարը գրելու համար Էմման տրամադրել է ինը տարի։ 2010 թ. եթեր է հեռարձակվել ֆիլմի շարունակությունը՝ «Իմ սարսափելի դայակը 2»։ 2013 թվականին Էմման աշխատել է Թոմ Հենսկի հետ միասին «Փրկեք պարոն Բենսկին » կենսագրական տրագիկոմեդիայում։

Անձնական կյանք խմբագրել

Էմման ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ Հյու Լորիի հետ։ 1989 թվականի օգոստոսի 20-ին ամուսնացել է դերասան և ռեժիսոր Քենետ Բրանի հետ, ում հետ նա նկարահանվել է 6 ֆիլմերում։ 1995 թվականի հոկտեմբերին նրանք բաժանվել են։ «Բանականություն և զգայնություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Էմման ծանոթացել է դերասան Գրեգ Ուայզի հետ։ 2003 թվականին նրանք ամուսնացել են Շոտլանդիայում, որտեղ դերասանուհին տուն ուներ։ Էմման մեծ է ամուսնուց 7 տարի։ Ունեն մեկ աղջիկ՝ Գայան։ 2003 թվականին նրանք որդեգրել են մի աղջկա, ում ընտանիքի անդամները սպանվել էին ցեղասպանության ժամանակ։

Ֆիլմագրություն խմբագրել

  • (1989) Հենրիխ V – Եկատերինա Բալուա
  • (1991) Մահանալ նորից – Գրեյս/Մարգարետ Շտրաուս
  • (1991) Էքսպրոմտ – Դքսուհի դ'Անտան
  • (1992) Հովարդս Էնդ – Մարգարետ Շլեգել
  • (1992) Փիթերի ընկերները – Մեգգի Չեստեր
  • (1993) Օրվա մնացորդը – Տիկին Կենտոն
  • (1995) Բանականություն և զգայնություն – Էլինոր Դեշվուդ
  • (1997) Ձմեռային հյուրը – Ֆրենսիս
  • (1998) Հուդայի համբույրը – Սեդի Հոկինս
  • (2003) Իրական սեր – Կարեն
  • (2005) Իմ սարսափելի դայակը – Դայակ Մատիլդա Մաֆի
  • (2007) Ես լեգենդ եմ – Բժիշկ Էլիզ Կրիպին
  • (2008) Հարվիի վերջին շանսը – Քեյտ Ուոկեր
  • (2010) Իմ սարսափելի դայակը 2 – Դայակ Մատիլդա Մաֆի
  • (2012) Սրտով քաջ – Էլինոր
  • (2013) Փրկեք պարոն Բենկսին – Պամել Լինդոն Թրևերս
  • (2014) Տղամարդիկ, կանայք և երեխաներ – հնչյունավորում։
  • (2014) Էֆֆի - Էլիսաբեթ Իստլեյք։
  • (2015) Զբոսանք անտառներով - Քեթրին Բրայսոն։
  • (2015) Շեֆ Ադամ Ջոնս - բժիշկ Ռոսշիլդե
  • (2015) Բարնեյ Թոմսոնի մասին լեգենդը - Միսիս Թոմսոն
  • (2016) Բրիջիտ Ջոնս 3 - Գինեկոլոգ - Բժիշկ Ռուլինգս
  • (2017) Գեղեցկուհին և Հրեշը - Միսիս Փոթս
  • (2017) Մաիրովիցների ընտանիքի պատմությունները - Մորին
  • (2017) Երեխաների մասին օրենք - Ֆիոնա Մեյ
  • (2018) Արքա Լիր - Գոներիլյա
  • (2019) Տարիներ - Վիվիեն Ռուկ
  • (2019) Սևազգեստ մարդիկ - Գործակալ Օ
  • (2019) Գործակալ Ջոնի Ինգլիշ 3.0 - Մեծ Բրիտանիայի վարչապետ
  • (2019) Ուղիղ Եթեր - Քեթրին Նյուբերիի
  • (2019) Անցյալ Սուրբ Ծնունդ - Ադելիա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Օսկար խմբագրել

1993 թ., լավագույն դերասանուհի «Հովարդս Էնդ» ֆիլմում

1996 թ., «Օսկար», լավագույն դերասանուհի «Բանականություն և զգայնություն» ֆիլմի Համար

BAFTA խմբագրել

1993 թ Լավագույն դերասանուհի «Հովարդս Էնդ» ֆիլմում

1994 թլավագույն դերասանուհի «Օրվա մնացորդը» ֆիլմում

1996 թ, լավագույն դերասանուհի և սցենարիստ «Բանականություն և զգայնություն» ֆիլմում

2004 թ., լավագույն դերասանուհի «Իրական սեր» ֆիլմի երկրորդական դերում

Ոսկե գլոբուս խմբագրել

1996 թ., «Ոսկե գլոբուս», լավագույն դերասանուհի և սցենարիստ «Բանականություն և զգայնություն» ֆիլմում

2009 թ. լավագույն դերասանուհի «Հարվիի վերջին շանսը» ֆիլմում

Էմմի խմբագրել

1998 թ., «Էմմի», լավագույն դերասանուհի «Էլեն» կատակերգությունում

2001 թ., լավագույն դերասանուհի «Վերջաբան» ֆիլմում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Թոմփսոն» հոդվածին։