Էմմանուել Բեար

ֆրանսիացի դերասանուհի

Էմմանուել Բեար (ֆր.՝ Emmanuelle Béart, օգոստոսի 14, 1963(1963-08-14)[1][2], Gassin, Վար, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի, քաղաքացիական իրավունքի պաշտպանության ակտիվիստուհի, ՅՈՒՆԻՍԵՖբարի կամքի դեսպան։

Էմմանուել Բեար
ֆր.՝ Emmanuelle Béart
Ծնվել էօգոստոսի 14, 1963(1963-08-14)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրGassin, Վար, Ֆրանսիա
ԿրթությունCollège International Marie de France?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, մոդել և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Guy Béart?, մայր՝ Geneviève Galéa?
Ամուսին(ներ)Դանիել Օթոյ և Մայքլ Կոհեն
Համատեղ ապրող(ներ)Դանիել Օթոյ
Երեխա(ներ)Nelly Auteuil?
Պարգևներ և մրցանակներ
ebeart.co.uk

Կենսագրություն խմբագրել

Էմմանուել Բեարը ծնվել է Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Գասեն համայնքում, ֆրանսիացի կոմպոզիտոր և բանաստեղծ Գի Բեարի ընտանիքում։ Մանկությունն անցել է իր եղբայրների և քրոջ հետ` Ֆրանսիայի հարավում, Սեն-Տրոպեից ոչ հեռու։ Քանի որ մանկուց երազում էր դերասանուհի դառնալ, ծնողները նրան ուղարկել են Մոնրեալ` անգլերեն լեզուն սովորելու։ Վերադառնալով Ֆրանսիա, նա հաճախել է դերասանի վարպետության դասընթացների և ստացել իր առաջին դերը հեռուստատեսությունում։

Էմմանուել Բեարին մեծ ճանաչում է բերել Կլոդ Բերրիի «Մանոնը սկզբնաղբյուրից» (1986թ.) ֆիլմում կատարած դերը, որի համար 1987 թվականին արժանացել է «Սեզար» մրցանակի` կանացի լավագույն երկրորդական դերի համար։ Հետագայում նա մրցանակ է ստացել նաև 1995 թվականին կայացած Մոսկվայի միջազգային կինոփառատոնում` «Ֆրանսիական կինը» կինոնկարում խաղացած դերի համար[5]։

2003 թվականին, 39 տարեկանում, Էմմանուել Բեարը Elle ամսագրի համար բոլորովին մերկ` լուսանկարվել էր երիտասարդ տղայի հետ[6]։ Լույս տեսած համարը` 550.000 տպաքանակով, սպառվել էր երեք օրում, որը ամսագրի ողջ պատմության մեջ եզակի դեպք էր[7]։

Անձնական կյանքը խմբագրել

1985 թվականին նկարահանված «Թաքուն սեր» կինոնկարի նկարահանումների ժամանակ Էմմանուել Բեարը ծանոթացել է դերասան Դանիել Օթոյի հետ։ Նրանց հարաբերությունները ձգվել են մինչև 1995 թվականը։ Ամուսնացել են 1993 թվականին և նույն թվականին ծնվել է նրանց դուստրը։ 1995 թվականին ամուսնալուծվելով, Էմմանուելը սիրավեպ է ունեցել երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆրանսուա Մորոյի հետ[8][9] և 1996 թվականին ծնվել է նրանց որդին, իսկ հետո սիրավեպ է ունեցել նաև պրոդյուսեր Վինսենթ Մայերի հետ` մինչ վերջինիս ինքնասպան լինելը[6][8]։

2008 թվականին Էմմանուելն ամուսնացել է դերասան և ռեժիսոր Միքայել Կոհենի հետ։ 2009 թվականին նրանք որդեգրել են եթովպացի երեխայի։ Ամուսնալուծվել են 2011 թվականին։

27 տարեկանում Էմմանուելը պլաստիկ վիրահատության միջոցով փոխել էր իր շուրթերի ձևը, սակայն վիրահատությունը անհաջող արդյունք է ունեցել, որի համար դերասանուհին շատ է ափսոսում[10][11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1983 Առաջին ցանկությունները Premiers désirs Հելեն
1984 Զախարիուս Zacharius Ժուդիթ
1984 Արգելված սեր Un amour interdit Կոնստանցա
1985 Թաքուն սեր L’Amour en douce Սամանթա Փեյջ
1986 Եվ կգա վաղվա օրը Et demain viendra le jour Ժուդիթ
1986 Մանոնը սկզբնաղբյուրից Manon des sources Մանոն
1987 Տեսակցություն հրեշտակի հետ Date with an Angel հրեշտակ
1988 Վերելակից ձախ À gauche en sortant de l’ascenseur Եվա
1989 Անկարգության երեխաները Les enfants du désordre Մարիա
1990 Կապիտան Ֆրակասի ճանապարհորդությունը Il viaggio di Capitan Fracassa Իզաբելլա
1991 Հիասքանչ խենթուհին La belle noiseuse Մարիաննա
1991 Ես չեմ համբուրվում J'embrasse pas Ինգրիդ
1991 Լյուի մակույկը Le bateau de Lu Լուսիա
1992 Սառցե սիրտը Un coeur en hiver Կամիլլա
1992 Դիվերտիսմենտ Divertimento Մարիաննա
1993 Պառակտում(ներ) Rupture(s) Լուսի
1994 Դժոխք L'enfer Նելլի
1995 Ֆրանսիական կին Une femme française Ժեան
1995 Նելլին և մսյո Առնոն Nelly et Monsieur Arnaud Նելլի
1996 Առաքելությունն անիրագործելի է Mission: Impossible Կլեր Ֆելփս
1996 Կարմիր Գլխարկներից վերջինը Le dernier chaperon rouge -
1998 Դոն Ժուան Don Juan Էլվիրա
1998 Կյանքի գողը Voleur de vie Աիդա
1999 Ձեռք բերված ժամանակը Le Temps retrouvé Ժիլբերտա
1999 Սիրեկանները Elephant Juice Ջուլիա
1999 Ծննդյան տոների կարկանդակ La bûche Սոնիա
2000 Դյուրզգայուն ճակատագրեր Les destinées sentimentales Պաուլինա Պոմերել
2001 Մոգության սրահը Voyance et manigance Շանտալ Բարդո
2001 Փորձ La répétition Նատալի
2002 Ութ կին 8 femmes Լուիզա
2003 Մոլորվածները Les Égarés Օդիլ Շաբեր
2003 Մարիի և Ժյուլենի պատմությունը Histoire de Marie et Julien Մարի
2003 Նատալի Nathalie Նատալի, Մառլեն
2004 Խմիր մինչև վերջ À boire Ինես Լարուա
2005 Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները D'Artagnan et les trois mousquetaires Միլեդի Ուինտեր
2005 Գեղեցիկ բաժանվելու արվեստը Un fil à la patte Լյուսետ
2005 Դժոխք L'enfer Սոֆի
2006 Հանցագործություն A Crime Էլիս Փարքեր
2006 Ընտանիքի հերոսը Le héros de la famille Լեա Օ'Քոնոր
2007 Վկաները Les témoins Սառա
2008 Դիսկո Disco Ֆրանս Նավար
2008 Իմ աստղերը հիասքանչ են Mes stars et moi Իզաբել Սերենա
2008 Հոգի Vinyan Ժանեթ Բելմեր
2010 Մենք երեքով ենք Nous trois Մարի
2010 Ամեն-ինչ սկսվում է վերջից Ça commence par la fin Գաբրիել
2011 Ընկերուհի գիշերվա համար Ma compagne de nuit Ջուլիա
2011 Կորսված սերը Les amours perdues Մարիա
2012 Սիրո անապատը Le désert de l'amour Մարիա Կրոս
2012 Բայ, բայ, Բլոնդի Bye Bye Blondie Ֆրենսիս
2012 Մնացած ողջ աշխարհը Le reste du monde Կատյա
2013 Օրինակ, Էլեկտրան Par exemple, Electre -
2013 Իմ տիրուհի My Mistress Մեգի
2014 Դեղնաչ կոկորդիլոսներ Les yeux jaunes des crocodiles Իրիս Դյուպին
2017 Հայտնի աշխարհից այն կողմ Beyond the Known World Լուիսա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. https://www.legiondhonneur.fr/sites/default/files/promotion/lh20160101_1.pdf
  4. https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
  5. «19th Moscow International Film Festival (1995)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  6. 6,0 6,1 «Actress Conceals Grief At Cannes». Contactmusic.com. 2003 թ․ մայիսի 25. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  7. Mottram, James. Emmanuelle Béart: 'Sometimes you feel more naked when you're totally dressed than the other way round' The Independent, 20 June 2009
  8. 8,0 8,1 «Emmanuelle Beart». Turner Classic Movies. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  9. «Manon of the Spring». SuperiorPics.com. 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  10. Emmanuelle Béart : la chirurgie esthétique, «ça a été effroyable»
  11. Эммануэль Беар жалеет о пластических операциях. Звездная жизнь. Статьи Lady Pravda.ru
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմանուել Բեար» հոդվածին։