Բրիտանական կայսրության շքանշանակիր Էմի Շուարդ (հուլիսի 9, 1924(1924-07-09)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - ապրիլի 18, 1975(1975-04-18)[2][1]), անգլիացի օպերային սոպրանո, որը հայտնի էր այնպիսի դերերգերով, ինչպիսիք են՝ Էլեկտրան, Տուրանդոտը, Բրունհիլդան։ Բրիտանական պրեմիերաների ժամանակ մարմնավորել է Լեոշ Յանաչեկի «Կատյա Կաբանովա» և «Ենուֆա» օպերաների գլխավոր հերոսուհիներին։ Համարվել է Էվա Թըրներից (իր ուսուցչուհուց) հետո «լավագույն անգլիացի դրամատիկ սոպրանոն»[3]։

Էմի Շուարդ
Ծնվել էհուլիսի 9, 1924(1924-07-09)[1]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 18, 1975(1975-04-18)[2][1] (50 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹրինիթի Լաբանի անվան երաժշտության և պարի կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոնդոնում և Թրինիթի երաժշտական քոլեջն ավարտելուց հետո դասեր առել Էվա Թըրներից։ 1948 թվականին մրցանակի է արժանացել «Worshipful Company of Musicians» ընկերության կողմից, և որպես կազմակերպության ներկայացուցիչ՝ շրջագայության է մեկնել Հարավաֆրիկյան Հանրապետություն[4]։ 1949 թվականին Յոհաննեսբուրգում հանդես է եկել դեբյուտով՝ կատարելով Վերդիի Աիդան․ նույն համերգաշրջանի ընթացքում երգել է նաև Ջուլիետա «Հոֆմանի հեքիաթները» և Վեներա «Տանհոյզեր» օպերաներից[4][5]։

«Sadlers Wells» թատրոնում երգել է 1949 - 1953 թվականների ընթացքում, որից հետո ուսումը շարունակել Միլանում[4] Ռոզետա Ռամպանինիի մոտ։ Կովենտ գարդեն արքունական թատրոնում աշխատել է 1954 թվականից մինչև իր մահը։ Կատարումներով հանդես է եկել նաև Բայրեյթյան փառատոնների ժամանակ, Լա Սկալայում, Վիեննայում, Բուենոս Այրեսում ու Սան Ֆրանցիսկոյում[5]։

Նրա հանրահայտ դերակատարումների թվում են՝ «Կատյա Կաբանովա» (1951 թվականին Միացյալ Թագավորությունում պրեմիերայի ժամանակ) և «Ենուֆա» (1956 թվականին Միացյալ Թագավորությունում պրեմիերայի ժամանակ) օպերաների գլխավոր հերոսուհիների դերերը, Կարմենը, Տոսկան, Տուրանդոտը, Էլեկտրան, Մադամ Բատերֆլայը, Աիդան, Սանտուցցան «Գեղջկական ասպետություն» օպերայից, Էբոլին «Դոն Կարլոս» օպերայից, Տատյանան «Եվգենի Օնեգին» օպերայից, Մագդա Սորելը «The Consul» օպերայից, լեդի Մակբեթը՝ Կովենտ գարդենում Վերդիի «Մակբեթի» առաջին բեմադրության ժամանակ և Կոստելնիչկա Բուրիյովկան «Ենուֆա» օպերայում 1972 և 1974 թվականներին[3][5]։

Կարիերայի հետագա տարիներին կատարել է Վագներյան դերեր․ առաջին անգլիացի սոպրանոն էր, որը Բրունհիլդա է երգել Կովենտ գարդենում։ Ժնևում հանդես է եկել Իզոլդայի, Զիգլինդի ու Կունդրիի դերերգերով։

ԱՄՆ-ում միակ վայրը, որտեղ կատարումներով հանդես է եկել, Սան Ֆրանցիսկոն էր․ նախ՝ 1963 թվականի հոկտեմբերին «Վալկիրիա» օպերայում երգել է Բրունհիլդա, ապա 1966 թվականին՝ Էլեկտրա, 1968 թվականին՝ Տուրանդոտ, և վերջապես 1969 թվականին՝ Բրունհիլդա «Աստվածների մայրամուտը» օպերայում[4]։

Բրիտանական կայսրության շքանշանակիր էր։ Վախճանվել է 50 տարեկանում 1975 թվականին։

Ձայնագրություններ խմբագրել

Էմի Շուարդը կատարել է փոքր թվով ստուդիական ձայնագրություններ, բայց կան նրա կատարումների ուղիղ եթերային ձայնագրությունները, որոնց ամբողջական ցուցակն այստեղ՝ here.

Ներկայումս առկա ձայնագրությունների թվում են՝

Ծանոթագրություններ խմբագրել