Էմի Բրենեման

ամերիկացի դերասանուհի

Էմի Բրենեման (անգլ.՝ Amy Frederica Brenneman, հունիսի 22, 1964(1964-06-22), Նյու Լոնդոն), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ, որը հինգ անգամ առաջադրվել է «Էմմի» և երեք անգամ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Առավել հայտնի է «Նյու Յորքի ոստիկանություն», «Արդար Էմի», «Լքվածները» և «Մասնավոր պրակտիկա» ֆիլմերում խաղացած դերերով։ Կինոյում նրա ամենահայտնի դերերից առանձնանում են «Տապ», «Վախ», «Ցերեկային լույս», «Կյանքը ըստ Ջեյն Օսթինի» և «88 րոպե» ֆիլմերում խաղացած դերերը։

Էմի Բրենեման
Ծնվել էհունիսի 22, 1964(1964-06-22) (59 տարեկան)
ԾննդավայրՆյու Լոնդոն
ԿրթությունՀարվարդի համալսարան և Glastonbury High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ
Ամուսին(ներ)Բրեդ Սիլբեռլինգ
Պարգևներ և մրցանակներ
theamybrenneman.com/intro.html

Վաղ տարիներ խմբագրել

Էմի Բրենեմանը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն քաղաքում։ Նրա մայրը եղել է դատավոր, իսկ հայրը՝ փաստաբան[1][2][3]։ Մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Գլաստոնբուր քաղաքում, որտեղ սկսել է խաղալ տեղի թատրոնում։ 1987 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը[3]։

Կարիերա խմբագրել

Բրենեմանը առաջնաելույթ է ունեցել 1992 թվականին «Նա գրել է սպանություն» սերիալի էպիզոդներից մեկում։ Մեկ տարի անց ազգային ճանաչում է ձեռք բերել «Նյու Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալում իր մարմնավորած դետեկտիվ Ջենիս Լիկասլիի կերպարի շնորհիվ։ Նկարահանվել է առաջին եթերաշրջանում, ինչպես նաև երկրորդի մի քանի դրվագներում և ստացել է «Էմմի» մրցանակի անվանկարգեր 1994 թվականին «Դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» և 1995 թվականին՝ «Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանուհի»կատեգորիաներում[4]։

1994 թվականին «Նյու Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալից հեռանալուց հետո Բրենեմանը սկսել է լիամետրաժ կինոյի կարիերան։ 1995 թվականին հայտնվել է «Կասպեր» և «Տապ» ֆիլմերում, իսկ մեկ տարի անց Սիլվեստր Ստալոնեի հետ գլխավոր դեր է խաղացել «Ցերեկային լույս» ֆիլմում։ Նկարահանվել է նաև «Վախ», «Նևադա», «Քո ընկերներն ու հարևանները», «Արվարձան» և «Կանացի գաղտնիքներ» ֆիլմերում։ Հեռուստատեսություն վերադարձել է 1998 թվականին որպես «Ֆրեյզեր» չորսէպիզոդանոց կատակերգական սերիալի հրավիրված աստղ։

1999 թվականին Բրենեմանը հանդես է եկել որպես «Արդար Էմի» սերիալի գլխավոր դերակատարուհի, ստեղծող և պրոդյուսեր։ Շոուն պատմում է ամուսնալուծված միայնակ մոր մասին, որն աշխատում է որպես Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքի ընտանեկան գործերով դատավոր։ Շոուն հիմնված էր իր մոր՝ Ֆրեդերիկ Բրենեմանի իրական կյանքի վրա։ Սերիալն CBS հեռուստառադիոցանցում հայտնվել է վեց եթերաշրջանով. 1999 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2005 թվականի մայիսի 3-ը կայունորեն հավաքել է բարձր վարկանիշներ, և Բրենեմանը «Ոսկե գլոբուս» մրցանակի երեք անվանակարգեր է ստացել հեռուստատեսային սերիալում՝ դրամայում, լավագույն կանացի դերի համար, ինչպես նաև «Էմմի» մրցանակի երեք անվանակարգեր՝ դրամատիկական հեռուստասերիալում կանանցի լավագույն դերի համար[4]։

Բրենեմանը 2005 թվականին «Ինը կյանք» ֆիլմում ունեցած դերի համար «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում արժանացել է «Լոկարնոյի կինոփառատոն» մրցանակի։ Ավելի ուշ նկարահանվել է «Կյանքն ըստ Ջեյն Օսթինի» (2007) և «88 րոպե» ֆիլմերում։ 2007 թվականի մարտին նկարահանվել է «Գրեյի անատոմիա» սերիալում, իսկ հետո կատարել է «Մասնավոր պրակտիկա» սփին-օֆֆի գլխավոր դերերից մեկը։ Սերիալն ավարտվել է 2013 թվականի սկզբին՝ վեց եթերաշրջաններից հետո։ 2013 թվականի հունիսին Բրենեմանը հրավիրվել էր HBO հեռուստաալիքի Ջասթին Տերուի մասնակցությամբ «Լքվածները» սերիալի գլխավոր կանացի դերի համար[5]։

Անձնական կյանք խմբագրել

1995 թվականին Բրենեմանն ամուսնացել է ռեժիսոր Բրեդ Սիլբերլինգի հետ, նրանք ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Շառլոտ Թաքեր Սիլբերլինգը և որդին՝ Բոդի Ռասել Սիլբերլինգը[6][7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1995 Հաջողություն սեր Bye Bye Love Սյուզան Գոլդման
1995 Կասպեր Casper Ամելիա Հարվի
1995 Տապ Heat Իդա
1996 Վախ Fear Լորի Ուոքեր
1996 Ցերեկային լույս Daylight Մադլեն Թոմփսոն
1997 Նևադա Nevada Քրիստի Նաև պրոդյուսեր
1998 Հրեշտակների քաղաք City of Angels Հրեշտակ Կամեո
1998 Քո ընկերներն ու հարևանները Your Friends & Neighbors Մերի
1999 Մերի Կեսսետ։ Ամերիկացի իմպրեսիոնիստը Mary Cassatt: An American Impressionist Մերի Կեսսետ Հեռուստաֆիլմ
1999 Ռոքի արքան The Suburbans Գրեյս
1999 Կանացի գաղտնիքներ Things You Can Tell Just by Looking at Her Դետեկտիվ Քեթի Ֆաբեր
2003 Քարտեզից դուրս Off the Map Բո Գրոդին
2005 Ինը կյանք Nine Lives Լորնա Լավագույն կանացի դերի համար Լոկարնո կինոփառատոնի մրցանակ։

Լավագույն դերասանական կազմի համար «Գոտեմ» մրցանակի անվանակարգ։

2007 Կյանքն ըստ Ջեյն Օսթինի The Jane Austen Book Club Սիլվիա Ավիլա
2007 88 րոպե 88 Minutes Շելլի Բարնս
2009 Մայր և երեխա Mother and Child բժիշկ Սթոուն
2013 Սիրո դեմքը The Face of Love
2013 Սերը բառերով և նկարներով Words and Pictures Էլսպետ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1992 Նա գրել է սպանություն Murder, She Wrote Էմի Ուեյնրայթ 1 էպիզոդ
1992 Միջնադարում Middle Ages Բլանշ Կանոնավոր դեր, 6 էպիզոդ
1993-1994 Նյու Յորքի ոստիկանություն NYPD Blue Դետեկտիվ Ջենիս Լիքասլին Կանոնավոր դեր, 24 էպիզոդ
«Էմմի» մրցանակի անավանակարգ դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

«Էմմի» մրցանակի անավանակարգ «Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանուհի» կատեգորիայում

1998-1999 Ֆրեյզեր Frasier Ֆեյ Մոսկովից 4 էպիզոդ
1999-2005 Արդար Էմի Judging Amy Էմի Մեդիսոն Գրեյ Կանոնավոր դեր, 138 էպիզոդ, ստեղծող և պրոդյուսեր
TV Guide մրցանակ լավագույն կանացի դերի համար (2000-2001)

«Էմմի» մրցանակի անավանակարգ՝ դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար (2000-2002)

«Ոսկե գլոբուս» մրցանակի անավանակարգ՝ հեռուստատեսային սերիալում՝ դրամայում լավագույն կանացի դերի համար (2000-2002)

ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակի անավանակարգ դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար (2003)

ԱՄՆ պրոդյուսերների գիլդիա մրցանակ՝ սերիալի սցենարի լավագույն արտադրության համար (2000)

Viewers for Quality Television մրցանակի անավանակարգ՝ դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար (2000-2002)

2007 Գրեյի անատոմիա Grey’s Anatomy բժիշկ Վիոլետ Թրներ 2 էպիզոդ, «Մասնավոր պրակտիկա» սերիալի ներկառուցված пилотный էպիզոդ
2007-2013 Մասնավոր պրակտիկա Private Practice Վիոլետտ Տրոներ Կանոնավոր դեր, 111 էպիզոդ
2013 - Թագավորությունը Reign Մարիա դե Գիզ
2014 Լքվածները The Leftovers Լորի Գարվի Կանոնավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Who's Who in American Law. — Marquis Who's Who, 1983. — С. 78.
  2. Amy Brenneman Biography (1964-)
  3. 3,0 3,1 Amy Brenneman Biography — Yahoo! Movies Արխիվացված 2006-12-13 Wayback Machine
  4. 4,0 4,1 «Awards for Amy Brenneman». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  5. Lesley Goldberg (2013 թ․ հունիսի 25). «'Private Practice's' Amy Brenneman to Co-Star in HBO's 'Leftovers'». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  6. Mouth Wide Open Program: Program Notes: Amy Brenneman Opens Up | A.R.T. — American Repertory Theater
  7. Amy Brenneman | Hollywood Prayer Network Արխիվացված 2011-07-26 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Բրենեման» հոդվածին։