Մարշալ Բրյուս Մաթերս III (անգլ.՝ Marshall Bruce Mathers III, հոկտեմբերի 17, 1972(1972-10-17)[2][2][5][…], Սենթ Ջոզեֆ, Բուկենան շրջան, Միսսուրի, ԱՄՆ[2][2])[6], ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան։ Առավել հայտնի է Էմինեմ (անգլ.՝ Eminem, հաճախ հանդիպում է EMINƎM ոճով) բեմական կեղծանունով և իր Սլիմ Շեյդի (անգլ.՝ Slim Shady) ալտեր֊էգոյով։ Բացի սոլո կարիերայից, Մարշալը նաև D12 խմբի և Bad Meets Evil հիփ հոփ դուետի անդամ է։ Էմինեմը աշխարհի ամենից շատ վաճառվող երաժշտական կատարողներից մեկն է, ինչպես նաև 2000-ական թվականների ամենից շատ վաճառվող կատարողը[7]։ Նա առկա է տարբեր ամսագրերի կողմից կազմված բոլոր ժամանակների աշխարհի մեծագույն երաժիշտների ցանկերում, այդ թվում՝ Rolling Stone ամսագրի ցանկում, որտեղ Էմինեմը զբաղեցնում է 83-֊րդ հորիզոնականը՝ 100 մեծագույն կատարողների ցանկում[8]։ Նույն ամսագիրը անվանել է նրան «Հիփ հոփի Արքա»[9]։ Եթե իր ալբոմների հետ հաշվենք նաև իր խմբերի ստուդիական ալբոմները, ապա Էմինեմն ունի 10 ալբոմ, որոնք զբաղեցրել են Billboard 200֊ի առաջին հորիզոնականը[10]։ Որպես սոլո կատարող, Էմինեմը ամբողջ աշխարհում վաճառել է իր ալբոմների ավելի քան 100 միլիոն օրինակ[11][12][13]։ Միայն ԱՄՆ֊ում նա վաճառել է մոտ 49 միլիոն սկավառակ և 42 միլիոն երգ[14]։

Էմինեմ
Ի ծնե անունՄարշալ Բրյուս Մաթերս III
Նաև հայտնի է որպեսM&M (նախկին)
Ծնվել էհոկտեմբերի 17, 1972 (51 տարեկան)[1]
Սենթ Ջոզեֆ, Բուկենան շրջան, Միսսուրի, ԱՄՆ[2][2]
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, Միչիգան, Դետրոյթ
ԺանրերՀիփ Հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Երաժշտական պրոդյուսեր
Դերասան
Երգահան
Կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր[3]
Գործիքներվոկալ
Գործունեություն1990–ից մինչև մեր օրեր
ԼեյբլAftermath, Shady, Interscope (ընթացիկ)
Bassmint, FBT Productions, Mashin' Duck Records, Web (նախկին)
ԿրթությունLincoln High School? և Oak Park High School?
ԱնդամակցությունD12? և Bad Meets Evil?
ԿապվածBad Meets Evil, D12, 50 Cent, Dr. Dre, Nate Dogg, Obie Trice, Proof, Rihanna, Xzibit
ԱմուսինKim Scott?[4] և Kim Scott?[4]
Պարգևներ
Կայքeminem.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Eminem Վիքիպահեստում

Իր առաջին անկախ ալբոմը՝ Infinite֊ը 1996 թ․ թողարկելուց հետո, Էմինեմը մեծ ճանաչում ձեռք բերեց 1999 թվականին թողարկված The Slim Shady LP ալբոմի շնորհիվ։ Այդ ալբոմը Էմինեմին բերեց իր առաջին Գրեմմի մրցանակը լավագույն ռեփ ալբոմի համար։ Նրա հաջորդ երկու սկավառակները՝ The Marshall Mathers LP֊ն և The Eminem Show֊ն, նույնպես արժանացել են Գրեմմիի նույն կատեգորիայում, ինչի շնորհիվ Էմինեմը դարձավ առաջին կատարողը, ով արժանացել է այդ մրցանակին երեք անգամ անընդմեջ։ Դրան հաջորդում է 2004 թ․ թողարկված Encore ալբոմը և այդ ալբոմի հետ շրջագայությունը, ինչից հետո Էմինեմը ստեղծագործական դադար է վերցնում։ 2009 թ․ մայիսի 15֊ին նա հինգ տարի ընդմիջումից հետո թողարկում է թողարկում է Relapse ալբոմը։ 2010 թ․ թողարկում է յոթերորդ ստուդիական ալբոմը՝ Recovery֊ն, որը համաշխարհային հաջողության է արժանանում։ Այն դառնում է տարվա ամենաշատ վաճառվող ալբոմը, ինչպես The Eminem Show֊ն 2002 թ․: Էմինեմը և՛ Relapse֊ի, և՛ Recovery֊ի համար արժանանում է Գրեմմի մրցանակի։ Այդ մրցանակը դառնում է նրա ամբողջ կարիերայի ընթացքում ստացած 13-֊րդ մրցանակը։ 2013 թ․ նոյեմբերի 5֊ին Էմինեմը թողարկում է իր ութերորդ ստուդիական ալբոմը՝ The Marshall Mathers LP 2֊ն։

Էմինեմը զբաղվում է տարբեր գործունեությամբ։ Նա ունի իր սեփական ձայնագրման լեյբլը, որը ղեկավարում է իր մենեջեր Փոլ Ռեզենբերգի հետ համատեղ, նաև ունի իր սեփական ռադիոընկերությունը՝ Shade 45֊ը Sirius XM Radio֊ի վրա։ 2002 թ․ Էմինեմը նկարահանվում է «8-րդ մղոն» ֆիլմում, որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի ֆիլմում լավագույն երգի համար՝ դառնալով առաջին ռեփ կատարողը, ով ստանում է այս մրցանակը[15]։

Կենսագրությունն ու կարիերան խմբագրել

1972-1991: Վաղ կյանքն ու առաջին ձայնագրությունները խմբագրել

Մարշալ Բրյուս Մաթերս III-ը ծնվել է 1972 թ․ հոկտեմբերի 17-ին ԱՄՆՄիսսուրի նահանգի Սենտ֊Ջոզեֆ քաղաքում։ Նա եղել է Դեբորա Ռ․ (Նելսեն) Մաթերս֊Բրիգսի (ծնվ․ 1955 թ․) և Մարշալ Բրյուս Մաթերս֊կրտսերի (ծնվ․ 1947 թ․) միակ զավակը։ Էմինեմն ունի շոտլանդական, անգլիական, գերմանական, շվեյցարական, լեհական և լյուքսեմբուրգյան արմատներ։ Իր մայրն ընդամենը 15 տարեկան էր, երբ ամուսնացավ հոր հետ։ Մանուկ հասակում մեծ ականջների պատճառով հարազատները նրան կոչում էին Միկի՝ ի պատիվ Միկի Մաուսի։ Ամուսնությունից երեք տարի անց ծնվում է Մարշալը։ Որոշ ժամանակ անց, երբ Էմինեմը 18 ամսական էր, նրա հայրը լքում է ընտանիքը, գնում է Կալիֆորնիա և այլևս չի տեսնվում որդու հետ։ Նա մեծանում է մոր հետ չքավորության մեջ։ Ձգտելով ավելի լավ կյանքի, Դեբբի Նելսոնը մի քանի անգամ փոխում է իր բնակավայրը։ Ի վերջո, նրանք հաստատվում է Դետրոյթում, որտեղ բնակչության մեծամասնությունը աֆրոամերիկացիներ են լինում։ Դա Մարշալի և իր սևամորթ տարեկիցների միջև լարված հարաբերությունների պատճառ է դառնում։ Արդյունքում Մարշալին դպրոցում ծեծի են ենթարկում, որից հետո նա մոտ 10 օր չի կարողանում ուշքի գալ։

1987 թ․ Մարշալի մորեղբայրը՝ Ռոննին, ներկայացնում է իր զարմիկին Ice-T֊ի «Reckless» ձայնեզիրը, ինչն էլ տղային ստիպում է ընտրել ռեփերի ճամփան։ Չնայած սևամորթ MC֊ների անդադար հարձակումներին (համարվում էր, որ սպիտակները չեն կարող ռեփեր լինել), Էմինեմը հաջողությամբ մասնակցում էր բաթլներին և աստիճանաբար արժանանում է հանրության ուշադրությանը։ Էմինեմի՝ ռեփեր դարձնելու գործում մեծ դեր է խաղացել իր լավագույն ընկեր Proof֊ը, ով հետագայում դառնում է D12 խմբի անդամ։

2012-ից մինչև մեր օրեր։ The Marshall Mathers LP 2 խմբագրել

2012 թ․ մայիսի 24-ին Էմինեմը հայտարարեց, որ աշխատում է իր հաջորդ ստուդիական ալբոմի վրա[16]։ Թողարկումը նշանակված էր 2013 թվականին[17]։ Նույնիսկ դեռ անուն չունեցող ալբոմը մտավ 2013 թվականի ամենից սպասված սկավառակների ցանկերը, այդ թվում MTV, Complex ամսագրերում, որոնցում նա 6-րդ հորիզոնականում էր, և XXL ամսագրում, որտեղ նա 5-րդ հորիզոնականում էր[18]։

Հունիսի 30-ին Էմինեմը խոսեց իր ալբոմի մասին DJ Whoo Kid-ի հետ իր՝ Shade 45 ռադիոկայանում։ Նա ասաց, որ նյութերը ձևավորվում են, իսկ Dr. Dre-ն գործընթացի մեջ կընդգրկվի ավելի ուշ[19]։ 2013 թվականի օգոստոսի 30-ին Slaughterhouse խմբի մասնակից Royce da 5'9"-ը կիսվեց ալբոմի մասին իր մտքերով, ասելով հետևյալը․ «Ես վստահ չեմ, թե ինչպես աշխարհը կարձագանքի այն ամենին, ինչ ես լսել եմ նրանից»։ Էմինեմի մոտիկ ընկերն ու գործընկերը, 50 Cent-ը հաստատեց իր մասնակցությունը ալբոմում[20]։ Էմինեմը նաև հայտնվեց PinkThe Truth About Love ալբոմում՝ «Here Comes The Weekend» երգում։

2013 թվականի փետրվարի 11-ին Shady Records-ի նախագահ և Էմինեմի մենեջեր Փոլ Ռոզենբերգը հայտարարեց, որ ալբոմի թողարկումը կկայանա Հիշողության օրվանից հետո, որն ԱՄՆ-ում նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը[21]։ «Մենք սպասում ենք, որ Էմինեմի նոր ալբոմի թողարկումը կկայանա 2013 թվականին։ Նա արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում է նրա վրա», - ասաց Ռոզենբերգը, - «Այն կթողարկվի Հիշողության օրվանից հետո, բայց մենք հաստատ չգիտենք երբ։ Էմինեմը ելույթ կունենա Եվրոպայի մի քանի հարթակներում, ինչից հետո մենք կորոշենք ինչ անել հետո»։ Մարտի 22-ին Dr. Dre-ն ասաց, որ Էմինեմը արդեն ավարտում է իր ալբոմը, և որ նրանք երկուսն էլ աշխատում են դրա վրա[22]։ Նաև պրոդյուսեր No I.D.-ն հաստատեց իր մասնակցությունը ալբոմում[23]։

2013 թվականի օգոստոսի 14-ին «Survival» անվամբ երգը, որն կատարված էր Liz Rodrigues-ի հետ միասին և գրված էր DJ Khalil-ի կողմից, ներկայացված էր Call of Duty: Ghosts խաղի թրեյլերի մեջ։ Հաջորդ մամլո թողարկումից հայտնի դարձավ, որ առաջին ութերորդ ալբոմի սինգլը կթողարկվի շատ շուտով[24][25]։ MTV VMA 2013 արարողության ժամանակ հայտնի դարձավ, որ Էմինեմի նոր ալբոմը կկոչվի The Marshall Mathers LP 2, իսկ նրա թողարկումը նշանակված է 2013 թվականի նոյեմբերի 5-ին[26]։

Էմինեմի Սկավառակագրություն խմբագրել

Այս էջում թվարկված են ամերիկացի ռեփեր Էմինեմի ալբոմները։

Ստուդիային ալբոմներ խմբագրել

Տարի Ալբոմ Թողարկվել է
1996 Infinite 12 Նոյեմբեր 1996
1999 The Slim Shady LP 23 Փետրվար 1999
2000 The Marshall Mathers LP 23 Մայիս 2000
2002 The Eminem Show 28 Մայիս 2002
2004 Encore 12 Նոյեմբեր 2004
2009 Ռիլեփս 15 Մայիս 2009
2010 Ռեքավերի 18 Հունիս 2010
2017 Ռևայվլ Դեկտեմբերի 15 2017
2018 Կամիկաձե Օգոստոսի 31 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Monitor». Entertainment Weekly (1176/1177): 34. Oct 14/21, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Internet Broadway Database — 2000.
  3. http://www.criticofmusic.com/2013/05/vocal-range-eminem.html
  4. 4,0 4,1 https://briefly.co.za/61977-who-eminems-wife-kimberly-anne-scott-learn-everything-her.html
  5. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. Ankeny, Jason; Torreano, Bradley (2006). «Eminem - Biography» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  7. «Best of the 2000s: The Decade In Charts and More». Billboard. 2009 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.
  8. Rolling Stone, 100 Greatest Artists of All Time Արխիվացված 2016-03-08 Wayback Machine(անգլ.)
  9. Introducing the King of Hip-Hop Արխիվացված 2015-11-13 Wayback Machine(անգլ.)
  10. Eminem Will Score Biggest Sales Week of 2010 Արխիվացված 2013-11-27 Wayback Machine(անգլ.)
  11. Eminem Արխիվացված 2011-07-23 Wayback Machine, ema.mtv.co.uk
  12. «Eminem’s New Album „Relapse“ Drops In May, „Relapse 2“ Later This Year», Universal Music Group
  13. «EMINEM», MTV
  14. The Nielsen Company & Billboard’s 2011 Music Industry Report
  15. «8 Mile (2002) - Awards» (անգլերեն). IMDB. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22–ին-ին.
  16. Eminem is working on a new album(անգլ.)
  17. Eminem Announces Eighth Studio Album For 2013(անգլ.)
  18. 6. Eminem, TBA - The 50 Most Anticipated Albums of 2013". Complex.(անգլ.)
  19. Eminem vs DJ Whoo Kid!! New Album?? Art of Rap?? Most Annoying Slaughterhouse Member?? Air Yeezy’s?? Արխիվացված 2014-10-06 Wayback Machine(անգլ.)
  20. Cent To Feature On Eminem's Next Album, Says Dr. Dre Will Appear On "Street Immortal"| HipHop DX(անգլ.)
  21. «Eminem's Next Album Coming 'Post-Memorial Day' | Music News» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  22. Dr. Dre Returns To The Studio, Says Eminem Is Nearly Finished New Album". Արխիվացված 2013-09-27 Wayback Machine The Versed. 2013-03-24.(անգլ.)
  23. "Eminem To Hit The Studio With No I.D. - Music, Celebrity, Artist News". MTV.com. 2012-09-10.(անգլ.)
  24. Eminem Unveils Hard-Hitting New Song, 'Survival'
  25. Complex: Eminem "Survival"
  26. Eminem's 'MMLP2' Album Announced At VMAs

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էմինեմ հոդվածին