Էմիլ Դևենպորտ Հիրշ (անգլ.՝ Emile Davenport Hirsch, մարտի 13, 1985(1985-03-13)[1], Topanga, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել Շոն Փենի «Վայրի պայմաններում» դրամայի թողարկումից հետո (2007)։

Էմիլ Հիրշ
Ծնվել էմարտի 13, 1985(1985-03-13)[1] (39 տարեկան)
ԾննդավայրTopanga, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
ԸնտրանիSpeed Racer?, Մի անգամ Հոլիվուդում, An Evening with Beverly Luff Linn?, Lone Survivor?, Ալֆա դոգ, Lords of Dogtown?, The Girl Next Door? և Վայրի պայմաններում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1985 թվականի մարտի 13-ին Կալիֆոռնիայում։ Հայրը արդյունաբերական խորհրդատու է, իսկ մայրը՝ նկարչուհի և ծալովի գրքերի դիզայներ[2]։ Հայրական կողմի նախնիները ծագմամբ հրեաներ են, հիմնականում՝ Պրուսիայից, իսկ մայրական կողմի նախնիները՝ բրիտանացիներ և գերմանացիներ են[3]։

Մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) և Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո), որտեղ, ապրել է մոր հետ ծնողների բաժանվելուց հետո[2][4]։

Կարիերա խմբագրել

Դերասանական կարիերան սկսել է ութ տարեկանում։ Սկզբում սերիալներում և հեռուստաշոուներում («Սաբրինա-փոքր կախարդ», «Տոհմ» և «Նյու Յորքի ոստիկանություն») խաղացել է ոչ մեծ դերեր։ Կինոյում առաջնաելույթ է ունեցել 2002 թվականին՝ խաղալով «Վտանգավոր խաղեր» չափահասների համար դրամայում, որտեղ Հիրշը և Կիրան Կալկինը խաղացել են որպես 1970-ականներին կաթոլիկ դպրոցում սովորող երկու ընկեր։ Հիրշի հաջորդ ֆիլմը եղել է «Կայսերական ակումբ» դպրոցական դրաման (2002), որտեղ նա խաղացել է սենատորի որդու դերը, որը հուշաթղթիկի օգնությամբ փորձել է ընտրվել «կայսերական ակումբ»-ում։ Երկու ֆիլմն արժանացել են քննադատների ջերմ ընդունելությանը («Կայսերական ակումբ»-ի արձագանքը խառն էր), բայց վարձույթում ունեցել են թույլ արդյունքներ։ 2004 թվականին «Հարևանուհին» (англ. The Girl Next Door) երիտասարդական կատակերգությունում խաղացել է գլխավոր դեր։ 2006 թվականին «Ալֆա դոգ» ֆիլմում խաղացել է թմրանյութ վաճառող Ջոնի Տրուլավի դերը։

2008 թվականին Վաչովսկիների «Սփիդի մրցարշավորդ» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, ինչպես նաև «Միլք» ֆիլմում խաղացել է Քլիվ Ջոնսի դերը։

2013 թվականին Մարկ Ուոլբերգի, Թեյլոր Կիտչի և Բեն Ֆոսթերի հետ միասին նկարահանվել է «Միայնակ վերապրողը» ֆիլմում։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի հկտեմբերի 27-ին Ֆլորիդայում Էմիլն իր նախկին ընկերուհուց ունեցել է որդի՝ Վալորը[5][6][7]։

2015 թվականի փետրվարի 12-ին Հիրշին մեղադրանք է առաջադրվել հունվարի 25-ին Փարկ Սիթիի «Դաո» գիշերային ակումբում տեղի ունեցած վեճի ժամանակ «Paramount»-ի ղեկավարներից մեկի՝ Դանիել Բերնֆելդի վրա հարձակվելու համար։ Նույն թվականի օգոստոսի 17-ին Հիրշն ընդունել է իր մեղքը և դատապարտվել 15 օրվա ազատազրկման (վճարելով 4750 դոլլարի չափով տուգանք), 50 ժամվա հասարակական աշխատանքի և 90 օրվա փորձաշրջանի։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997-1998 ֆ Խաղացողներ Players Ադամ Փափրելի
1997 ս Արևից երրորդ մոլորակը 3rd Rock from the Sun պանկ
1997 ս Վաղը գալու է այսօր Early Edition Լենս Ֆոսթեր
1998 հֆ Հուդինի Houdini երիտասարդ Հուդինի
1999 ս Երկուսն էլ իրենց տեսակի մեջ Two of a Kind Ջերեմի
1999 ս Սաբրինա-փոքր կախարդ Sabrina, the Teenage Witch Դարել
1999 ս Կեղծավորը The Pretender Բրայս
2000 ս Շտապ օգնություն ER Չեդ Մոթմայեր
2002 ֆ Վտանգավոր խաղեր The Dangerous Lives of Altar Boys Ֆրենսիս Դոյլ
2002 ֆ Կայսերական ակումբ The Emperor’s Club Սեջվիկ Բել
2003 ֆ Մայրիկի տղա The Mudge Boy Դունկան Մաջ
2004 ֆ Հարևանուհին The Girl Next Door Մեթյու Քիդման
2004 ֆ Հնարված հերոսներ Imaginary Heroes Թիմ Թրեվիս
2005 ֆ Դոգթաունի թագավորները Lords of Dogtown Ջեյ
2006 ֆ Ալֆա դոգ Alpha Dog Ջոնի Թրուլավ
2007 ֆ Օդ, որով ես շնչում եմ The Air I Breathe Թոնի
2007 ֆ Վայրի պայմաններում Into the Wild Քրիստոֆեր Մաքքենդլես
2008 ֆ Սփիդի մրցարշավորդ Speed Racer Սփիդի Ռեյսեր
2008 ֆ Միլք Milk Քլիվ Ջոնս
2009 ֆ Վուդստոքի գրավումը Taking Woodstock Բիլի
2011 ֆ Վարձու մարդասպան Ջոն Killer Joe Քրիս Սմիթ
2011 ֆ Տեսիլք The Darkest Hour Շոն
2012 ֆ Հատկապես վտանգավոր են Savages Սփին
2012 ֆ Կրկնակի ծնված Venuto al mondo Դիեգո
2012 ֆ Կյանքը մոթելում The Motel Life Ֆրենք Լի
2013 ֆ Միայնակ վերապրողը Lone Survivor Դենի Դիթց
2013 ս Բոննի և Քլայդ Bonnie and Clyde Քլայդ Բերոու
2015 ֆ Տասը հազար սուրբ Ten Thousand Saints Ջոնի
2018 մս Տրոլեյի որսորդները. Արկադիայի պատմություններ Trollhunters: Tales of Arcadia Ջիմ Լեյք կրտսեր
2019 ֆ Մի անգամ Հոլիվուդում Once Upon a Time in Hollywood Ջեյ Սեբրինք

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարի Ֆիլմ Կատեգորիա Արդյունք
Քննադատների ընտրություն 2008 Վայրի պայմաններում Լավագույն տղամարդկային դեր Առաջադրված
2009 Հարվի Միլկ Լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
2020 Մի անգամ Հոլիվուդում Առաջադրված
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ 2007 Վայրի պայմաններում Տարվա տղամարդկային թերակատարում Հաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ 2008 Վայրի պայմաններում Լավագույն տղամարդկային դեր Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
2009 Հարվի Միլկ Առաջադրված
2020 Մի անգամ Հոլիվուդում Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 McLean, Craig (2007 թ․ հոկտեմբերի 19). «Call of the wild». 0307-1235. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  3. follers (2012 թ․ հոկտեմբերի 9). «Emile Hirsch» (անգլերեն). Ethnicity of Celebs | What Nationality Ancestry Race. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  4. «His risk and reward» (անգլերեն). Los Angeles Times. 2007 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  5. Alison Maxwell. «Emile Hirsch welcomes son Valor» (անգլերեն). USA TODAY. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  6. «Emile Hirsch Is a Dad! Actor Welcomes a Baby Boy With Former Flame» (անգլերեն). E! News. 02-11-2013. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Emile Hirsch Welcomes Son Valor With Ex -- See First Photo!» (անգլերեն). Us Weekly. 2013 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Հիրշ» հոդվածին։