Էմիլ Կրեբս

քաղաք Լեհաստանում

Էմիլ Կրեբս, (գերմ.՝ Emil Krebs, նոյեմբերի 15, 1867(1867-11-15)[1][2], Սվեբոձիցե, Պրուսիայի թագավորություն, Հյուսիսգերմանական միություն[3] - մարտի 31, 1930(1930-03-31)[1], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[3]), գերմանացի թարգմանիչ, պոլիգլոտ, դիվանագետ։

Էմիլ Կրեբս
գերմ.՝ Emil Krebs
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1867(1867-11-15)[1][2]
ԾննդավայրՍվեբոձիցե, Պրուսիայի թագավորություն, Հյուսիսգերմանական միություն[3]
Մահացել էմարտի 31, 1930(1930-03-31)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[3]
ԳերեզմանSüdwestkirchhof Stahnsdorf
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունHU Berlin
Մասնագիտությունդիվանագետ, թարգմանիչ, չինագետ և Պոլիգլոտ
 Emil Krebs Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էմիլ Կրեբսը հյուսն Գոթլոբ Կրեբսի (գերմ.՝ Gottlob Krebs) և Պաուլինա Շոլցի (գերմ.՝ Pauline Scholz) որդին է։ 1870 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Էսդորֆ, որտեղ նա հաճախել է հիմնական դպրոց։ Երբ նա յոթ տարեկան էր, անծանոթ լեզվով գրված թերթ է գտնում։ Դպրոցի ուսուցիչը ասում է, որ թերթը գրված է ֆրանսերեն։ Զվարճանքի համար ուսուցիչը Էմիլին ֆրանս-գերմաներեն բառարան է տալիս, որը Կրեբսը կարողանում է սովորել մի քանի ամսվա ընթացքում[4]։

1878-1880 թվականներին նա սովորել է Ֆրայբուրգի հիմնական դպրոցում, իսկ 1880-1887 թվականներին` Շվեյննիցի գիմնազիայում։ Ուսումնական ծրագիրը ենթադրում էր լեզուներից մեկի՝ ֆրանսերեն, հին հունարեն, լատիներեն կամ եբրայերեն ուսումնասիրելու ընտրության հնարավորություն, բայց Էմիլն ընտրում է բոլորը։ Նա, այդ լեզուներից բացի, կարողանում է սովորել անգլերեն, արաբերեն, իսպաներեն, ժամանակակից հունարեն, ռուսերեն և թուրքերեն։ 1887 թվականին դպրոցն ավարտելիս նա արդեն տիրապետում էր տասներկու լեզվի։ Գիմնազիան ավարտելուց հետո Էմիլն ընդունվել է Բեռլինի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և ավարտել այն ընդամենը վեց կիսամյակ հետո՝ ընթացքում հասցնելով սովորել չինարեն[5]։

Որոշ ժամանակ Էմիլ Կրեբսը աշխատել է որպես ծառայող, այնուհետև կարողացել է աշխատանք ստանալ արտաքին գործերի նախարարությունում և 1893 թվականին գործուղվել Պեկին` իբրև Գերմանիայի դեսպանատան թարգմանիչ։ Չինաստանում աշխատելու տարիներին Կրեբսը շարունակել է ուսումնասիրել օտար լեզուներ։ Չինարենից բացի տիրապետել է արևելյան այլ լեզուների (մանչու, մոնղոլերեն և տիբեթերեն)։ Տեղացիները նրան անվանել են «քայլող բառարան»։ Չինաստանում հանձնել է երկու քննություն և ստացել բարձր գնահատական, որի շնորհիվ 1901 թվականին նշանակվել է գլխավոր թարգմանիչ և դարձել Ցի Սի կայսրուհու մտերիմ վստահորդը։ Կայսրուհին նրան հաճախակի հրավիրել է թեյի շուրջ քննարկումների։ Նա չինացի պաշտոնյաներին սովորեցրել է օտար լեզուներ։ Չինաստանի իշխանության համար թարգմանել է մոնղոլական ցեղի կողմից ուղարկած նամակը։

Օտտո ֆոն Հենթիգը, ով աշխատել էր նրա հետ Պեկինի դեսպանատանը, պատմել է, թե ինչպես երկու անծանոթ խոսել են մի լեզվով, որը Կրեբսը չի հասկացել։ Հետո նա հետաքրքրվել և ինը շաբաթվա ընթացքում սովորել է նաև այդ լեզուն, որը հայերենն էր։ Օտտո ֆոն Հենթիգը իր «Իմ կյանքը մի առաքելություն է» գրքում Էմիլ Կրեբսին ներկայացրել է իբրև «երևույթ» և «հայտնի պոլիգլոտ»[5]։ Կրեբսը 1912 թվականին հաստատել է, որ փայլուն տիրապետում է 32 լեզվի։ 1913 թվականի փետրվարի 5-ին նա ամուսնացել է Մանդի Հեյնիի հետ Շանհայի գերմանական կայսրական հյուպատոսարանում։

1917 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմում Չինաստանը Անտանտի կողմից էր և խզել էր դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ, Կրեբսը վերադարձել է Բեռլին և մինչև կյանքի ավարտ՝ 1930 թվական, աշխատել է Արտաքին գործերի նախարարության թարգմանչական ծառայությունում։ Արտաքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցները աշխատավարձից բացի հավելավճար էին ստանում յուրաքանչյուր հավելյալ լեզվի համար, որով կարող էին խոսել։ Կրեբսին հրաժարվել են վճարել այդ հավելավճարները, քանի որ այդքան շատ լեզուների իմացությունը նրան կդարձնեին միլիոնատեր, և դա չափազանց թանկ կլիներ պետության համար[6]։ Ծառայության ղեկավարը մի անգամ ասել է, որ Կրեբսը փոխարինում է երեսուն լրացուցիչ աշխատողի[5]։

Էմիլ Կրեբսը մահացել է կաթվածից 1930 թվականի մարտի երեսունմեկին իր տանը` Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում։ Կրեբսը իր կյանքի ընթացքում հասցրել է սովորել վաթսունութ լեզու (խոսակցական մակարդակի), ինչպես նաև ունեցել է ևս հիսուն լեզվի հիմնական գիտելիքներ։ Թաղված է Բեռլինի Զյուդվեսթ-Ֆրիդհոֆ գերեզմանատանը[5]։

Ժառանգություն խմբագրել

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Կրեբսի անձնական գրադարանը պարունակում է 3013 միավոր հավաքածու, ներառյալ 5700 թերթ և 120 լեզուներով մոտավորապես 1,1 միլիոն էջի գրքեր։ Կրեբսի գրականության և հուշագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա փաստացի տիրապետել է ժամանակակից Եվրոպական միության գրեթե բոլոր լեզուներին և շատ ուրիշներին։

Էմիլ Կրեբսի տիրապետած լեզուների ցանկը մոտավորապես այսպիսին է`այնու, ադրբեջաներեն, ալբաներեն, անգլերեն, արաբերեն,արամեերեն, հայերեն, աֆղաներեն (հավանաբար փուշթուն), բասկերեն, բիրմայերեն, բուլղարերեն, բուրյաթերեն, աքքադերեն, հունգարերեն, հոլանդերեն, վրացերեն, գուջարաթի, դանիերեն, հին հունարեն, հին եգիպտերեն, եբրայերեն, իռլանդերեն, իսպաներեն, իտալերեն, կատալաներեն, չինարեն, ղպտիերեն, կորեերեն, լատիներեն, լիտվերեն, մալայերեն, մանչժուրսկի, մոնղոլերեն, գերմաներեն, նիվխսկի, ժամանակակից հունարեն, նորվեգերեն, պարսկերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սանսկրիտ, սերբերեն, սինհալերեն, սիրական, սվահիլի, տայիրերեն, թաթարերեն, տիբեթերեն, թուրքերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն, ուրդու, ֆիններեն, ֆրանսերեն, հինդի, խորվաթերեն, չեխերեն, շվեդերեն, սեպագիր շումերերեն, էստոներեն, ճավայերեն և ճապոներեն[5]։

Կրեբսի գրառումները և դասագրքերը ցույց են տվել, որ լեզուների մի մասը նա սովորել է իր մայրենի գերմաներենի հիման վրա, իսկ մյուսներն էլ նախկինում սովորած օտար լեզուների օգնությամբ։ Աֆղաներեն, բիրմայերեն, գուջարաթի, իռլանդերեն, սինհալերեն, ուրդու և հինդի նա սովորել է անգլերենի միջոցով։ Բուրյաթերեն, թաթարերեն, ուկրաիներեն և ֆիններեն ռուսերենի միջոցով, իսկ բասկերենը` իսպաներենի։ Էմիլ Կրեբսը բացի իր մայրենի գերմաներենից որպես երկրորդական լեզու օգտագործել է անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, չինարեն, լատիներեն, ռուսերեն, թուրքերեն և ֆրանսերեն լեզուները։ Նրան օգնել է նաև Նոր Կտակարանը վաթսունմեկ լեզուներով թարգմանելը։

Աշխատանքներ խմբագրել

Կրեբսը պատրաստել է Ուլիյամ Գրուբի չինական պիեսների ընդլայնված թարգմանությունը (Մյունխեն, 1915 թվական)։ 1919 թվականին Հարավսլավիայի նորաստեղծ կառավարության համար կազմել է պայմանագիր։

Կրեբսի գլխուղեղի հետազոտություն խմբագրել

Կրեբսի գլխուղեղը հեռացրել է նյարդաբան Օսկար Վոգտը և մինչ օրս այն պահվում է Ս. և Օ. Վոգտների ուղեղի հետազոտությունների ինստիտուտում Հայնրիխ Հայնի անվան Դյուսելդորֆի համալսարանում[7]։ Բրոքայի հատվածի բջջային կառուցվածքում (գլխուղեղի կեղևի այն հատվածը, որը պատասխանատու է խոսքի գործունեության համար) հետազոտողները գտել են էական տարբերություններ սովորական մարդու համեմատ[8][9]։ Ինչպես նաև նրա ուղեղը զգալիորեն ավելի շատ սպիտակ նյութեր է պարունակել պարիետալ հատվածում՝ հատկապես ձախ կիսագնդում[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #116402741 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Marek Magierowski Fenomen ze Świebodzic. Emil Krebs znał 68 języków. I ciągle było mu mało...(լեհ.) // Uważam Rze Historia. Архивировано из первоисточника 9 Հոկտեմբերի 2015.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Eckard Hoffmann Legationsrat Emil Krebs(գերմ.) // Welt der Sprache. Архивировано из первоисточника 1 փետրվարի 2009.
  6. Polyglots in Roman Antiquity. Writing Socio-Cultural History Based on Anecdotes / Christian Laes Արխիվացված 2016-04-29 Wayback Machine // Literature (Literatūra). — 2013. — issue: 55 (3). — P. 12.
  7. Hally, J. T. Concepts of Intelligence / Thomas J Hally. — Bloomington: iUniverse, Inc, 2012. — ISBN 978-1-4759-4146-3. — 1. Polyglottism. — P. 2-3.
  8. Reiterer, S. M. Brain and Language talent: a synopsys / Susanne Maria Reiterer // Language Talent and Brain Activity / Ed. Grzegorz Dogil, Susanne Maria Reiterer. — Walter de Gruyter, 2009. — ISBN 978-3-11-020518-3. — P. 174.
  9. Falk D. New Information about Albert Einstein’s Brain. Frontiers in Evolutionary Neuroscience. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine 2009;1:3. doi:10.3389/neuro.18.003.2009
  10. Boese, N. N. The Effects of Bilingualism on Adult Multitasking Abilities: The Myth and Merit of "Brain Boosting" / Nancy M. Boese. — University of Wisconsin-Stout, 2008. — P. 20.