Էմիլ Բրագինսկի

խորհրդային և ռուս սցենարիստ

Էմիլ (Էմանուել) Վենիամինովիչ Բրագինսկի (ռուս.՝ Эмиль (Эммануэль) Вениаминович Брагинский, նոյեմբերի 19, 1921(1921-11-19)[1][2], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 26, 1998(1998-05-26)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս դրամատուրգ, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1977)[3]։

Էմիլ Բրագինսկի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 19, 1921(1921-11-19)[1][2]
Ծննդավայր՝Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Վախճանի թիվ՝մայիսի 26, 1998(1998-05-26)[2] (76 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝սցենարիստ և դրամատուրգ
Պարգևներ՝
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
IMDb։ID 0103932

Կենսագրություն խմբագրել

Էմիլ Բրագինսկին ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում՝ բժիշկ-գինեկոլոգ Վենիամին Պավլովիչ Բրագինսկու (1881-1966) և վիրաբույժ Սոֆյա Բորիսովնա Վոլֆսոնի (1888-1931) ընտանիքում[4]։ Ընտանիքը ապրել է Լեոնտևսկի նրբանցք, № 12 տուն, բն. 20 հասցեում[5]։ Վաղ տարիքում մնալով առանց մոր՝ Էմիլ Բրագինսկին 1930-ական թվականներին ապրել է ավագ քրոջ՝ Աննայի ընտանիքում (ամուսնու ազգանունով՝ Ռոզենֆելդ, 1908-1996)[6][7]։

 
Բրագինսկու գերեզմանը Վագանկովյան գերեզմանատանը

1953 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը։

Որպես կինոսցենարիստ՝ Էմիլ Բրագինսկին իր նորամուտը նշել է 1955 թվականին «45 քառակուսում» (ռուս.՝ «В квадрате 45») ֆիլմով։ 1963 թվականից Էմիլ Բրագինսկին աշխատել է Էլդար Ռյազանովի հետ ստեղծագործական համագործակցությամբ։ Նրանց առաջին համատեղ աշխատանքը եղել է 1966 թվականին էկրան բարձրացած «Զգուշացիր ավտոմեքենայից» (ռուս.՝ «Берегись автомобиля») կատակերգական կինոնկարը[8], որը հանդիսատեսի շրջանում մեծ հաջողություն է ունեցել։ Այնուհետև ստեղծվել են «Հաջողության զիգզագ» (ռուս.՝ «Зигзаг удачи»), «Ծերունի ավազակները» (ռուս.՝ «Старики-разбойники»), «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (ռուս.՝ «Невероятные приключения итальянцев в России»), «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (ռուս.՝ «Ирония судьбы, или С лёгким паром!»), «Ծառայողական սիրավեպ» (ռուս.՝ «Служебный роман», ըստ «Сослуживцы» պիեսի) և «Ավտոտնակ» (ռուս.՝ «Гараж») ֆիլմերը։ Հայտնի կինոդրամատուրգը մասնակցել է նաև այլ ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են՝ Նաում Բիրմանի «Երգեցողության ուսուցիչը» (ռուս․՝ «Учитель пения»), Ալլա Սուրիկովայի «Ունայնություն ունայնությանց» (ռուս․՝ «Суета сует»), Վասիլի Պիչուլի «Ուզում եմ քեզ ասել» (ռուս․՝ «Хочу тебе сказать»), Լեոնիդ Կվինիխիձեի «Դերասանուհին Գրիբովից» (ռուս․՝ «Артистка из Грибова») կինոնկարները։ Վալենտին Չերնիխի հետ Էմիլ Բրագինսկին գրել է «Սեր արտոնություններով» (ռուս․՝ «Любовь с привилегиями») դրամատիկ կինոնկարի սցենարը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Լյուբով Պոլիշչուկն ու Վյաչեսլավ Տիխոնովը, և «Մոսկովյան արձակուրդ» (ռուս․՝ «Московские каникулы») կատակերգության սցենարը, որում նկարահանվել են Իրինա Սելեզնյովան և Լեոնիդ Յարմոլնիկը։

Էմիլ Բրագինսկու վերջին աշխատանքների թվում է 2000 թվականին թողարկված «Խաղաղ լճափոսեր» (ռուս․՝ «Тихие омуты») կատակերգությունը, որը բեմադրել է Էլդար Ռյազանովը։

1970-ականներից ապրել է Մոսկվայում, Չեռնյախովսկու փողոց, տուն 3 հասցեում։

Էմիլ Բրագինսկին մահացել է 1998 թվականի մայիսի 26-ին։ Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը[9]։

Ընտանիք խմբագրել

Մատենագրություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  1. 1955 – 45 քառակուսում (ռուս.՝ В квадрате 45)
  2. 1955 – Մեքսիկացին (ռուս.՝ Мексиканец)
  3. 1957 – Ձկնորսի որդին (ռուս.՝ Сын рыбака)
  4. 1959 – Վասիլի Սուրիկով (ռուս.՝ Василий Суриков)
  5. 1961 – Խիստ լուրջ («Կարկանդակերով պատմություն») (ռուս.՝ Совершенно серьёзно) («История с пирожками»)
  6. 1963 – Եթե դու ճիշտ ես․․․ (ռուս.՝ Если ты прав…)
  7. 1964Աշունը դեռ հեռու է (ռուս.՝ До осени далеко)
  8. 1966 – Ավտոմեքենա, սեր և մանանեխ (ռուս.՝ Автомобиль, любовь и горчица)
  9. 1966 – Փոքրիկ փախստականը (ռուս.՝ Маленький беглец)
  10. 1966 – Զգուշացիր ավտոմեքենայից(ռուս.՝ Берегись автомобиля)
  11. 1967 – Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը (ռուս.՝ Когда дождь и ветер стучат в окно)
  12. 1969 – Հաջողության զիգզագ (ռուս.՝ Зигзаг удачи)
  13. 1970 – Կուղբերը գնում են հետքով (ռուս.՝ Бобры идут по следу)
  14. 1971 – Ձյունե մարդիկ (ռուս.՝ Снежные люди)
  15. 1971 – Մարդը մյուս կողմից (ռուս.՝ Человек с другой стороны)
  16. 1971 – Ծերունի ավազակները (ռուս.՝ Старики-разбойники)
  17. 1972 – Երգեցողության ուսուցիչը (ռուս.՝ Учитель пения)
  18. 1973 – Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում (ռուս.՝ Невероятные приключения итальянцев в России)
  19. 1973 – Ծառայակիցները (ռուս.՝ Сослуживцы)
  20. 1975 – Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ (ռուս.՝ Ирония судьбы, или С лёгким паром!)
  21. 1975 – Քայլ ընդառաջ (ռուս.՝ Шаг навстречу)
  22. 1977 – Գրեթե ծիծաղելի պատմություն (ռուս.՝ Почти смешная история)
  23. 1977 – Ծառայողական սիրավեպ (ռուս.՝ Служебный роман)
  24. 1979 – Ունայնություն ունայնությանց (ռուս.՝ Суета сует)
  25. 1979 – Ավտոտնակ (ռուս.՝ Гараж)
  26. 1981 – Ազգականներ (ռուս.՝ Родственники)
  27. 1982 – Կայարան երկուսի համար (ռուս.՝ Вокзал для двоих)
  28. 1983 – Անսպասելի (ռուս.՝ Нежданно-негаданно)
  29. 1985 – Ուղևորություններ հին ավտոմեքենայով (ռուս.՝ Поездки на старом автомобиле)
  30. 1985 – Ուզում եմ քեզ ասել․․․ (ռուս.՝ Хочу тебе сказать…)
  31. 1987 – Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար (ռուս.՝ Забытая мелодия для флейты)
  32. 1988 – Դերասանուհին Գրիբովից (ռուս.՝ Артистка из Грибова)
  33. 1989 – Սեր արտոնություններով (ռուս.՝ Любовь с привилегиями)
  34. 1995 – Երևակայության խաղ (ռուս.՝ Игра воображения)
  35. 1995 – Տրամվայ Մոսկվայում (ռուս.՝ Трамвай в Москве)
  36. 1995 – Մոսկովյան արձակուրդ (ռուս.՝ Московские каникулы)
  37. 1995 – Գող կինը (ռուս.՝ Воровка)
  38. 1998 – Դրախտային խնձոր (ռուս.՝ Райское яблочко)
  39. 2000 – Խաղաղ լճափոսեր (ռուս.՝ Тихие омуты)

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Эмиль Брагинский
  4. Надгробный памятник родителей, бабушки и сестры на Востряковском еврейском кладбище
  5. Вся Москва (1927), стр. 504
  6. Брагинский Эмиль (Эммануэль) Вениаминович
  7. Надгробный памятник сестры на Востряковском еврейском кладбище
  8. Неподведенные итоги
  9. «Могила Э. В. Брагинского на Ваганьковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել