Էմիլ Աարստրուպ

դանիացի բանաստեղծ-քնարերգու

Կարլ Լյուդվիգ Էմիլ Աարստրուպ (դան․՝ Carl Ludvig Emil Aarestrup, դեկտեմբերի 4, 1800(1800-12-04)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա - հուլիսի 21, 1856(1856-07-21)[1][4], Օդենսե, Դանիա), դանիացի բանաստեղծ-քնարերգու։

Էմիլ Աարստրուպ
դան․՝ Carl Ludvig Emil Aarestrup
Ծնվել էդեկտեմբերի 4, 1800(1800-12-04)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Վախճանվել էհուլիսի 21, 1856(1856-07-21)[1][4] (55 տարեկան)
Վախճանի վայրՕդենսե, Դանիա
ԳերեզմանAssistens Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, բժիշկ, բժիշկ-գրող և գրող
Լեզուդանիերեն
Քաղաքացիություն Դանիա
 Emil Aarestrup Վիքիպահեստում

Աշխատել է որպես բժիշկ, ազատ ժամանակ զբաղվել է պոեզիայով։ Կյանքի ընթացքում տպագրել է միայն մեկ ժողովածու` «Պոեմներ» (1838), որն անտեսվել է և՛ քննադատների, և՛ ընթերցողների կողմից։ Նրա երկրորդ ժողովածուն («Հետմահու պոեմներ») լույս է տեսել 1863 թվականին։ Նրա ստեղծագործությունները կրում են Ադամ Էլենշլեգերի, Հայնրիխ Հայնեի և Թոմաս Մուրի ազդեցությունը և ունեն էրոտիկ բնույթ։ Քիչ հայտնի են նրա քաղաքական պոեմները, որոնք արտահայտում են ազատական գաղափարներ։ Թեպետ ճանաչում չի ունեցել իր կենդանության ժամանակ, սակայն այժմ Դանիայի ամենաճանաչված բանաստեղծներից է։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Աարստրուպ» հոդվածին։