Էմիլի դե Ռևին[2] (անգլ.՝ Emilie de Ravin, դեկտեմբերի 27, 1981(1981-12-27)[1], Մաունթ Էլիզա, Վիկտորիա), ավստրալացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Կորուսյալները» հեռուստասերիալում Քլեր Լիթլոնի դերով, իսկ դրանից հետո՝ «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում Բելլիի դերով[3]։

Էմիլի դե Ռևին
Ծնվել էդեկտեմբերի 27, 1981(1981-12-27)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՄաունթ Էլիզա, Վիկտորիա
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ և Australian Ballet School?
Քաղաքացիություն Ավստրալիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Էմիլի դե Ռևինը ծնվել է Մելբուրնի հարավային արվարձանում՝ Մաունտ-Էլիզա քաղաքում[4]։ Ունի երկու ավագ քույր։ Նա ունի ավստրալիական և ֆրանս-բրիտանական արմատներ[5]։ 10 տարեկանում Մելբուրնի «Christa Cameron School of Ballet» դպրոցում ուսումնասիրել է բալետ, միաժամանակ տանը պարապել է մայրիկի հետ և 15 տարեկանում ընդունվել «Ավստրալիական բալետի դպրոց», որը մեկ տարի անց կիսատ է թողել։ Դերասանական վարպետություն սովորել է Սիդնեյի արվարձան Քենսինգթոնի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում և Լոս Անջելեսի[2] «Prime Time Actors Studio»-ում[6]։

Գործունեություն խմբագրել

Էմիլիի առաջին խոշոր աշխատանքն ավստրալիական Կարապիրների դևի դերն էր «Կենդանիների տիրակալը» սերիալում[7]։ Դրանից հետո «Եկվորների քաղաքը» երիտասարդական սերիալում հանդես է եկել այլմոլորակային-մարդ Թես Հարդինգի դերում[8]։ Նա այդ դերը ստացել է 18 տարեկանում՝ Լոս Անջելես մեկնելուց մեկ ամիս առաջ[9]։

2004 թվականին մասնակցել է «American Broadcasting Company» հեռուստաընկերության «Կորուսյալները» հեռուստասերիալի քասթինգին Քլեր Լիթլոնի դերի համար։ Այդ հեռուստասերիալում նա կանոնավոր կերպով նկարահանվել է առաջին չորս եթերաշրջաններում և վերադարձել վերջին՝ վեցերորդ եթերաշրջանում[10]։

2005 թվականին նկարահանվել է «Աղյուս» ֆիլմում՝ Էմիլի Կոստիչի դերում (ռեժիսոր՝ Ջոզեֆ Գորդոն-Լևիթ)։ Մեկ տարի անց Բրենդի Կարտերի դերում հանդես է եկել «Բլուրներն աչքեր ունեն» ֆիլմում։ Նկարահանվել է նաև «Իդեալական խաղ» ֆիլմում, իսկ 2009 թվականին՝ «Հասարակության թշնամիները» ֆիլմում՝ որպես բանկի գանձապահ Բարբարա Պացկ։ Դե Ռևինը պիտի նկարահանվեր «Onimusha» խաղի ֆիլմում, սակայն Հիթ Լեդջերի մահվան պատճառով պրոդյուսեր Սեմյուել Հադիդը նրան նկարահանել է մեկ այլ՝ «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» նախագծում՝ ստիպված լինելով հետաձգել ֆիլմի թողարկման ամսաթիվը։ «Onimusha»-ի նկարահանումները հետաձգվել են անորոշ ժամանակով, և հայտնի չէ՝ արդյոք դե Ռևինը կշարունակի մասնակցել այս նախագծին[11]։

2009 թվականի ամռանը Էմիլին Ռոբերտ Փեթինսոնի հետ նկարահանվել է «Հիշի՛ր ինձ» ֆիլմում։

2012 թվականին նկարահանվել է «Մի անգամ հեքիաթում» ֆանտաստիկ հեռուստասերիալում՝ Բելլի դերով, «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթում՝ գլխավոր հերոսուհու դերով։ 2017 թվականի մայիսին պարզ դարձավ, որ Էմիլին լքում է հեռուստասերիալը Ջինիֆեր Գուդվինի, Ջոշուա Դալլասի, Ջարեդ Գիլմորի և Ռեբեկա Մեյդերի հետ միասին[12]։ Երկու ամիս անց հայտարարվեց, որ դե Ռևինը հյուրի դերով կհայտնվի յոթերորդ եթերաշրջանում[13]։ Նույն տարում նա պետք է նկարահանվեր Էնթոնի Լապալյայի կերպարի դերում «Ամերիկյան իրականություն» հեռուստասերիալում, բայց «American Broadcasting Company» հեռուստաընկերությունը փակեց այն փորձնական դրվագից հետո[14]։

Դե Ռևինը երեք անգամ հայտնվել է «Maxim» լրագրի «Hot 100» աղյուսակում՝ 2005 թվականին 47-րդ տեղում[15], 2006 թվականին՝ 65-րդ[16], և 2008 թվականին՝ 68-րդ[17]։

Անձնական կյանք խմբագրել

2003-2013 թվականներին ամուսնացած է եղել կինոդերասան Ջոշ Յանովիչի հետ[18][19]։

2014 թվականի գարնանին Էմիլին հանդիպում էր ռեժիսոր Էրիկ Բիլիչի հետ։ Նշանադրությունը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 6-ին[20][21]։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Վերա Օդրի դե Ռևին-Բիլիչը (ծնվել է 12.03.2016), և որդին՝ Թեոդոր Կուբրիկ «Տեո» դե Ռևին-Բիլիչը (ծնվել է 09.12.2018)[22][23][24][25]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999-2000 ս «Գազանների տիրակալը» «BeastMaster» Կարապիրա դև
2000-2002 ս «Եկվորների քաղաք» «Roswell» Թես Հարդինգ
2002 հֆ «Քերի» «Carrie» Քրիս Հերջենսեն
2003 ս «Ծովային ոստիկան։ Հատուկ բաժին» «NCIS: Naval Criminal Investigative Service» Նենսի
2003-2004 ս «Օպերատիվ աշխատողը» «The Handler» Ջինա
2004 ս «C.S.I.: Հանցանք Մայամիում» «CSI: Miami» Վեներա Ռոբինսոն
2005 ֆ «Աղյուս» «Brick» Էմիլի Կոստիչ
2005 ֆ «Մարդասպան Սանտան» «Santa’s Slay» Մերի(Մաք) ՄաքՔենզի
2006 ֆ «Բլուրներն աչքեր ունեն» «The Hills Have Eyes» Բրենդա Քարթներ
2008 ֆ «Lost: Via Domus» «Lost: Via Domus» Քլեր Լիթլթոն
2008 ֆ «Խաղալ ազնվորեն» «Ball Don’t Lie» Բեբի
2009 ֆ «Իդեալական խաղ» «The Perfect Game» Ֆրենքի
2009 հֆ «Շոգ կեսօր» «High Noon» լեյտենանտ Ֆիբի Մաքնամարա
2009 ֆ «Հասարակության թշնամիները (ֆիլմ, 2009)» «Public Enemies» Բարբարա Պացկե
2010 ֆ «Հանցագործի լուսանկարը» «Rogues Gallery» Իերոֆանտ
2010 ֆ «Հիշի՛ր ինձ» «Remember Me» Էլլի Քրեյգ
2010 ֆ «Քամելեոն» «The Chameleon» Քեթի Ջենսեն
2004-2010 ս «Կորուսյալները» «Lost» Քլեր Լիթլթոն
2012 ֆ «Սեր և այլ խնդիրներ» «Love and Other Troubles» Սառա
2012-2018 ս «Մի անգամ հեքիաթում» «Once Upon A Time» Բելլ (Դիսնեյ) / Լեյս Ֆրենչ
2012 ս «Ամերիկյան իրականություն» «Americana» Ֆրանչեսկա Սոուլթեր
2013 ս «Համար առաջին նավակողի վայր ընկնելը» «Air Force One is Down» Ռոմերո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142322776 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 «Emilie de Ravin». Lost Cast. Channel 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Հիբերտ, Ջեյմս (2012 թ․ հունիսի 19). «Մի անգամ հեքիաթում. Էմիլի դե Ռավինը դառնում է հիմնական դերասան». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  4. «Biography – Emilie de Ravin». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. Buck, Joan Juliet (2006 թ․ մարտի 1). «Emilie de Ravin is the new blonde for all screens». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  6. «BeastMaster: Cast: Emilie de Ravin». BeastMaster official site. Tribune Company. 2000. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 23-ին. {{cite web}}: Text "Tribune Entertainment" ignored (օգնություն)
  7. Devlyn, Darren (2007 թ․ մայիսի 16). «Lost property». Herald Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. Keck, William (2005 թ․ ապրիլի 5). «De Ravin: Lost in Transformation». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. Emilie de Ravin, Jason Behr and Katherine Heigl (2000 թ․ հունվարի 31). Roswell: The Complete First Season, Disc Six, Special Features: Actor Audition: Emilie de Ravin as "Tess" (DVD). 20th Century Fox.
  10. Godwin, Jennifer (2008 թ․ մայիսի 30). «Lost Redux: Promises to Keep, and Miles to Go Before We Sleep». E!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 5-ին.
  11. Calistri, Arnaud (2008 թ․ մարտի 27). «Onimusha delayed? What's Christophe Gans up to, then?». Ain't It Cool News. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  12. Holloway, Daniel (2017 թ․ մայիսի 12). «'Once Upon a Time': Ginnifer Goodwin, Josh Dallas, Jared Gilmore, Emilie de Ravin Depart». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. Natalie Abrams (2017 թ․ հուլիսի 22). «'Once Upon a Time': Emilie de Ravin Books Return in Season 7». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. Marder, Brian (2012 թ․ մայիսի 14). «Four 'Lost' Stars' Fall TV Pilots Fail to Get Picked Up». Hollywood.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «Maxim Magazine Unveils Their Hot 100 for 2005; Eva Longoria Crowned #1 This Year». Business Services Industry. 2005 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  16. «2006 Hot 100». 65 Emilie de Ravin. Maxim (magazine). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն); Text "Maxim" ignored (օգնություն)
  17. «2008 Hot 100». 68. Emilie de Ravin. Maxim (magazine). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն); Text "Maxim" ignored (օգնություն)
  18. Sheila Cosgrove Baylis. (07/11/2014). «Emilie de Ravin and Joshua Janowicz to Divorce» (անգլերեն). People.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  19. Zach Johnson (2014 թ․ հուլիսի 11). «Emilie de Ravin and Joshua Janowicz Are Divorcing». E! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. Jennifer Drysdale (2016 թ․ հուլիսի 6). «Emilie de Ravin Engaged to Eric Bilitch -- See the Ring!». Entertainment Tonight (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  21. Anderson, Alana (2016 թ․ հուլիսի 7). «'So excited!' Emilie De Ravin announced engagement to Eric Bilitch». OK! Magazine. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  22. «A Little Prince! Once Upon a Time Actress Emilie de Ravin Welcomes Son Theodore Kubrick» (անգլերեն). PEOPLE.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  23. Анастасия Быкова (14.03.2016). «Звезда "Остаться в живых" Эмили де Рэвин родила дочь». Hello. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. Heidi Parker (2016 թ․ մարտի 14). «Emilie de Ravin welcomes daughter with boyfriend Eric Bilitch». Daily Mail. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  25. Annie Martin (2016 թ․ մարտի 14). «'Once Upon a Time' star Emilie de Ravin welcomes daughter». United Press International (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել