Էմիլի Քեյմ Կնգվարեյե (1910[1][2][3][…], Հյուսիսային տարածք, Ավստրալիա - սեպտեմբերի 3, 1996(1996-09-03)[4], Papunya), 20-րդ դարի ավստրալիացի նկարչուհի, աբորիգեն՝ Հյուսիսային տարածքի Ուտոպիա շրջանից։ Նա համարվում է ավստրալիայի բնիկ ցեղերի ժամանակակից պատմության ամենահայտնի և հաջողված նկարիչներից մեկը և ավստրալիացի այն քիչ աբորիգեն նկարիչներից մեկը, որը մեծ հռչակ է ստացել իր երկրի սահմաններից դուրս։

Էմիլի Քեյմ Կնգվարեյե
Ծնվել է1910[1][2][3][…]
ԾննդավայրՀյուսիսային տարածք, Ավստրալիա
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1996(1996-09-03)[4]
Մահվան վայրPapunya
Քաղաքացիություն Ավստրալիա[5]
Մասնագիտություննկարչուհի և տեքստիլ նկարչուհի
Պարգևներ
 Emily Kame Kngwarreye Վիքիպահեստում

Ծագել է Անմատեռա խմբից, առաջին անգամ տեսել է սպիտակամորթ մարդու 9 տարեկան հասակում։ Մանկությունից աշխատել է հովիվ։ Սկզբնական գեղարվեստական գիտելիքները նա ստացել է մանկական տարիներին՝ ավանդական կանացի միջոցառումների շրջանակում և արդյունքում ընդգրկվել է ցեղախմբի ավագների կազմում։ 1970-ական թվականներին ուսումնասիրել է եվրոպական բատիկ տեխնիկան՝ Ուտոպիայում եվրոպացիների կազմակերպած մշակույթային ծրագրի շրջանակներում։ Իր առաջին գործերը նա ստեղծել է 1980 թվականին, իսկ հռչակ է ձեռք բերել համարյա 80 տարեկանում՝ 1988-1989 թվականներին, երբ սկսել է նկարել կտորի վրա ակրիլային ներկերով։ 1992 թվականին ստացել է կառավարական կրթաթոշակ, իսկ 1993 թվականին նրա նկարները ցուցադրվել են աշխարհի 50 երկրների ցուցահանդեսներում, շատ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, ինչը նրան մեծ եկամուտներ է բերել։

Կնգվարեյի նկարները նկարված են ավանդական աբորիգենային ոճով, դրանց թեման հանդիսանում է աբորիգենների առասպելները և բնությունը։ Իր ստեղծագործության ընթացքում նկարչուհին անդրադարձել է մի շարք ոճերի․ այսպես, 1992 թվականին նա սկսեց զուգահեռ իրար միացնել հորիզանական և ուղղահայաց գծերի վրա եղած կետերը, որոնք պատկերումում էին տեղանքը և կետերը, այդ ընթացքում օգտագործելով տարբեր գույներ։

2013 թվականին Չելտենհեմում բացվել է Էմիլիի թանգարանը[6]։

Մատենագրություն խմբագրել

  • Hart, D. (1995), Emily Kame Kngwarreye: Paintings from 1989—1995, Parliament House, Canberra

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/257024
  2. 2,0 2,1 Emily Kame Kngwarreye
  3. 3,0 3,1 Swartz A. Emily Kame Kngwarreye — 2007.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. NMVW-collection
  6. «The Emily Museum : Now Open». web.archive.org. 2018 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Քեյմ Կնգվարեյե» հոդվածին։