էմիլի Իրեն ՎանՔեմփ (անգլ.՝ Emily Irene VanCamp, մայիսի 12, 1986(1986-05-12)[1][2], Port Perry, Օնտարիո), կանադացի դերասան, հայտնի է Էմի Էբբոթի դերով «Ամուրու սերը» սերիալից (2002-2006), Ռեբեկա Հարփեր` «Եղբայրներ ու քույրեր» սերիալից (2006-2010) և Էմիլի Տորն` «Վրեժ» սերիալից (2011-2015)։

Էմիլի ՎանՔեմփ
Ծնվել էմայիսի 12, 1986(1986-05-12)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրPort Perry, Օնտարիո
ԿրթությունÉcole supérieure de ballet contemporain de Montréal?
Քաղաքացիություն Կանադա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասանուհի և բալետի պարող
Ամուսին(ներ)Ջոշ Բոուման[3]

Կարիերա խմբագրել

Կարիերայում հայտնվել է «Կրկանի գործակալը» ֆիլմով։ Նաև նկարահանվել է «Օղակ» կարճամետրաժ ֆիլմում, որը կապող կամուրջ է հանդիսացել «Զանգը» և «Զանգը 2» ֆիլմերի միջև, ընդ որում Էմիլին նկարվել է սերիայի երկրորդ մասից։ 2006 թվականին նկարահանվել է «Սև իռլանդացի» ֆիլմում։ Նրա ամենահայտնի կերպարը համարվում է Էմի Էբբոթը` «Ամուրու սերը» սերիալից։

2007 թվականին ՎանՔեմփը միանում է «Եղբայրներ ու քույրեր» սերիալի երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմին` American Broadcasting Company հեռուստաալիքի հետ, որի ընթացքում համագործակցում է պրոդյուսեր Գրեգ Բերլատի հետ («Ամուրու սերը» սերիալի գործընկերոջ)։ Էմիլին ստանձնում է Ռեբեկա Հարփերի դերը` հանգուցյալ Ուիլյամ Վելկերի (Թոմ Սքերիթ) ու նրա սիրուհի` Հոլի Հարփեր (Պատրիշա Ուեթիգ) աղջիկը։ 2010 թվականին նա լքում է նախագիծը[4]։

2011 թվականի սկզբին ՎանՔեմփը ստանում է Էմիլի Տորնի դերը` «Վրեժ» օպերայում, որտեղ նկարահանվում է մինչև 2015 թվականի մայիս ամիսը։

Անձնական կյանք խմբագրել

ՎանՔեմփը ծնվելէ Պորը-Պերիում` Կանադայում, Սինդի ու Ռոբերտ ՎանՔեմփների ընտանիքում։ Նա ընտանիքի չորս աղջիկներից երրորդն է. մեծ քույրը` Քեթին, մանական գրքեր է գրում, այնուհետև` Էլիսոնը, Էմիլին ու Մոլլին` ամենափոքրը[5]։ Նրա հայրը դիետոլոգ է եղել և Էմիլին օգնել է հորը` սնունդ մատուցել հաճախորդներին, հայրենի քաղաքում ու քաղաքից դուրս։

ՎանՔեմփը երեք տարեկանում սկսել է պարով հետաքրքրվել և ցանկանում էր պրոֆեսիոնալ բալետի պարուհի դառնալ, իսկ տասնմեկ տարեկան հասակում նա կարողանում է համոզել ծնողներին, որ իրեն թույն տան մասնակցի ամառային ուսումնական ծրագրի` Մոնրելաում։ Տասներկու տարեկանում ընդունվում է Քվեբեկիի բալետի բարձրագույն դպրոցը, բայց քանի որ դասընթացները տեղի էին ունենում Լե Գրանում` նա ապրում է ֆրանկ-կանադական ընտանիքի հետ։

2012 թվականին նա սկսում է հանդիպել Ջոշուա Բոումանի հետ, որի հետ ծանոթացել էր «Վրեժ» սերիալի նկարահանման ժամանակ[6]։ Նա ազատորեն խոսում էր ֆրանսերենով[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2000 Jackie Bouvier Kennedy Onassis Ջեքի Բուվյոր
Are You Afraid of the Dark? Պեգի 1 սերիա
Radio Active Բեքի Սյու Դրամոնդ 1 սերիա
2001 All Souls Քիրսթին Քեյն 1 սերիա
Dice Յոհաննա Ուիլսոն մինի-սերիալ
2002 Glory Days Սեմ Դոլան 9 սերիա
2002-06 Everwood Էմի Աբբոթ 89 սերիա
2007 Law & Order: Special Victims Unit Շարլոթ Տրյուեքս 1 սերիա
2007-10 Brothers & Sisters Ռեբեկա Խարպեր 75 սերիա
2010 Ben Hur Էսթեր մինի-սերիալ
2011 Beyond the Blackboard Սթեյս Բես հեռուստաֆիլմ
2011-15 Revenge Ամանդա Քլարկ
Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Ծանոթություն
2001 Lost and Delirious Էլիսոն Մոլլեր
2002 Redeemer Ալանա
No Good Deed Քոնի
2004 A Different Loyalty Ջեն Թայլեր
2005 The Ring Two Էմիլի
2007 Black Irish Քեթլին ՄաՔեյ
2009 Carriers Քեյթ
2010 Norman Էմիլի Հարրիս
2014 Captain America: The Winter Soldier Շերոն Քարտեր
2015 The Girl in the Book Էլիս Հարվի
2016 Captain America: Civil War Շերոն Քարտեր

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2003 Teen Choice Awards Դրամատիկական սերիալի լավագույն դերասան «Ամուրու սերը» Առաջադրված
2004 Teen Choice Awards Դրամատիկական սերիալի լավագույն դերասան Առաջադրված
Երիտասարդ դերասան Best Performance in a TV Series (Comedy or Drama) – Supporting Young Actress Առաջադրված
2005 Teen Choice Awards Դրամատիկական սերիալի լավագույն դերասան Առաջադրված
Choice TV Chemistry Առաջադրված
2010 Breckenridge Festival of Film Լավագույն սերասանական կազմ «Նորվեգացին» Հաղթանակ
San Diego Film Festival Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2012 NewNowNext Awards Հաջորդ Մեգա-աստղ «Վրեժ» Առաջադրված
Teen Choice Awards Դրամատիկական սերիալի լավագույն դերասան Առաջադրված
2013 Teen Choice Awards Դրամատիկական սերիալի լավագույն դերասան Առաջադրված
2015 People's Choice Awards Հեռուստադիտողի ամենասիրելի դրամատիկական սերասանուհի Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. https://www.hola.com/actualidad/20181217134511/emily-vancamp-josh-bowman-boda-moda/
  4. «Emily VanCamp Leaving Brothers & Sisters: Rebecca's "Run Her Course"». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  5. «Emily VanCamp Network " Maintenance Mode». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  6. Johnson, Zach (2012 թ․ փետրվարի 1). «Josh Bowman Packs on PDA With Revenge Costar Emily VanCamp». US Weekly. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  7. Greg Berlanti (2004). Everwood — The Complete First Season, disc 6, "Everwood Casualties" commentary track "Dreaming in French" (DVD). Warner Home Video.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի ՎանՔեմփ» հոդվածին։