Էմիլի Գրին Բոլչ (անգլ.՝ Emily Greene Balch, հունվարի 8, 1867(1867-01-08)[1][2][3][…], Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[4] - հունվարի 9, 1961(1961-01-09)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, պացեֆիստ։ Բոլչի ակադեմիական կարիերան անցել է Ուելսլի քոլեջում, որտեղ նա ուսումնասիրել է այնպիսի սոցիալական հարցեր, ինչպիսիք են աղքատությունը, մանկական աշխատանքն ու ներգաղթը, ինչպես նաև աղքատ ներգաղթյալների կյանքի բարելավման և անչափահասների իրավախախտումը նվազեցնելու կարգավորման աշխատանքները։

Էմիլի Գրին Բոլչ
Ծնվել էհունվարի 8, 1867(1867-01-08)[1][2][3][…]
Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 9, 1961(1961-01-09)[1][2][3][…] (94 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՖոռեսթ Հիլլ գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ՈւղղությունՊացիֆիզմ
Մասնագիտությունտնտեսագետ, մանկավարժ, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, արհմիութենական գործիչ, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ և գրող
Հաստատություն(ներ)Ուելսլի քոլեջ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն
Ալմա մատերԲրին Մոր քոլեջ (1889), Չիկագոյի համալսարան և Ուելսլի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
ՀայրFrancis Vergnies Balch?
Ստորագրություն
Изображение автографа
 Emily Greene Balch Վիքիպահեստում

1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Բոլչը միացավ խաղաղության շարժմանը և Չիկագոյում սկսեց համագործակցել Ջեյն Ադամսի հետ։ Բոլչը դարձավ Շվեյցարիայում տեղակայված Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի (WILPF) կենտրոնական ղեկավար, որի համար 1946 թվականին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակին (Ջոն Ռելեյ Մոտի հետ համատեղ)։

Կենսագրություն խմբագրել

Էմիլի Գրին Բոլչը ծնվել է 1867 թվականին Բոստոնի հարևանությամբ գտնվող Ջամայկա փլեյնում՝ յանկիներ Ֆրենսիս Վերնե և Էլեն (ծննդյան անունը՝ Նոյես) Բոլչերի ընտանիքում։ Եղել է ընտանիքի երկրորդ երեխան։ Նրա հայրը եղել է հաջողակ փաստաբան և ամերիկացի սենատոր Չարլզ Սամների միանգամյա քարտուղար[8]։ 1889 թվականին Բոլչն ավարտել է Բրին Մար քոլեջը, որտեղ ուսանել է լեզուներ և տնտեսագիտություն։ Ուսումը շարունակել է Փարիզում, որտեղ ավարտել է «Հանրային աջակցություն աղքատներին Ֆրանսիայում» հետազոտական աշխատանքը և հրապարակել այն (1893)։ Այնուհետև վերադարձել է ԱՄՆ, ուսումը շարունակել Հարվարդի և Չիկագոյի համալսարաններում, ուսումն ավարտել է Բեռլինի համալսարանում՝ 1896 թվականին։ Նույն թվականին սկսել է դասավանդել Ուելսլի քոլեջում, որտեղ 1913 թվականին արժանացել է տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսորի կոչման։ Ուսանողների վրա մեծ ազդեցություն է թողել իր կենսափորձով, մատչելի շարադրմամբ, էներգետիկայով և անապահովներին կարեկցելու ունակությամբ։ Բոլչն ակտիվորեն մասնակցել է կանանց քվեարկության իրավունքների, ռասայական հավասարության, երեխայի աշխատանքի վերահսկման և աշխատողների աշխատավարձի բարձրացման համար կազմակերպվող շարժումներին, եղել է Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիային կից գործող Կանանց լիգա պրոֆեսիոնալ միության առաջնորդներից, պայքարել է անխնա շահագործվողների համար, ընդգրկվել իր նահանգում կանանց մինիմալ աշխատավարձի սահմանման առաջին հանձնաժողովի կազմում։ 1910 թվականին հրատարակվել է «Մեր սլավոնական հայրենակիցները» (անգլ.՝ Our Slavic Felow-Citizens) ուսումնասիրությունը՝ նվիրված ԱՄՆ-ում սլավոնական ծագմամբ ներգաղթյալներին։

1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց մեկ տարի անց, Բոլչն ամերիկյան պատվիրակության կազմում այցելեց Հաագայի Կանանց միջազգային կոնգրես։ 1918-1922 թթ. նա եղել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի քարտուղար-գանձապետ, 1921 թվականին դարձել է Ընկերների կրոնական միության (քվակերներ) անդամ։ 1926 թվականին Բոլչը գրավված Հայիթիում ուսումնասիրել է սոցիալական պայմանները, ԱՄՆ կառավարությանը խորհուրդ տալով դուրս բերել զորքերից և հողերը վերադարձնել տեղական բնակչությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բոլչն օգնել է փախստականներին։ 1941 թվականին Փերլ-Հարբորի վրա հարձակումը փոխեց Բոլչի կարծիքը ԱՄՆ չեզոքության մասին, և նա աջակցեց երկրի՝ պատերազմին միանալու գործընթացին։ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից հետո Բոլչը խոսեց հօգուտ միջուկային զենքի արգելման։

1946 թվականին «հանուն խաղաղության իր բազմաթիվ տարիների անդառնալի աշխատանքի համար» Էմիլի Գրին Բոլչն արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ այն կիսելով Ջոն Մոտի հետ։

Էմիլի Գրին Բոլչն ամուսնացած չի եղել։ Մահացել է 1961 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։

Տես նաև խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Alonso, Harriet Hyman (1993). Peace As a Women's Issue: A History of the U.S. Movement for World Peace and Women's Rights. Syracuse University Press. ISBN 0815602693. OCLC 25508750.
  • Foster, Catherine (1989). Women for All Seasons: The Story of the Women's International League for Peace and Freedom. University of Georgia Press. ISBN 0820310921. OCLC 18051898.
  • Gwinn, Kristen E. (2010). Emily Greene Balch: The Long Road to Internationalism. University of Illinois Press. ISBN 9780252090158. OCLC 702844599.
  • McDonald, Lynn (1998). Women Theorists on Society and Politics. Waterloo, Ontario, Canada: Wilfrid Laurier University Press. ISBN 0-88920-290-7.
  • Nichols, Christopher McKnight (2011). Promise and Peril: America at the Dawn of a Global Age. Harvard University Press. ISBN 9780674061187. OCLC 754841336.
  • Randall, Mercedes M. (1964). Improper Bostonian: Emily Greene Balch. Twayne Publishers. OCLC 779059266., scholarly biography*
  • Randall, Mercedes M., ed. (1972). Beyond Nationalism: The Social Thought of Emily Greene Balch. New York: Twayne.
  • Solomon, Barbara Miller. "Balch, Emily Greene," in Barbara Sicherman and Carol Hurd Green, eds. Notable American Women: The Modern Period, A Biographical Dictionary (1980) pp 41–45
  • Who's Who in New England, Marquis, 1916.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Գրին Բոլչ» հոդվածին։