Էմիլիյան Ստանև (բուլղար․՝ Емилиян Станев, իսկական անուն-ազգանունը՝ Նիկոլա Ստոյանով Ստանև, (փետրվարի 28, 1907(1907-02-28)[1][2], Վելիկո Տիռնովո, Բուլղարիայի իշխանություն[3] - մարտի 15, 1979(1979-03-15)[4][5][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[3]), բուլղարացի գրող, Բուլղարիայի մշակույթի ազգային գործիչ (1966), Բուլղարիայի ազգային հերոս (1967), Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1965), Յորդան Յովկովայի անվան մրցանակակիր (1975)։

Էմիլիյան Ստանև
բուլղար․՝ Емилиян Станев
Ծննդյան անունբուլղար․՝ Никола Стоянов Станев
Ծնվել էփետրվարի 28, 1907(1907-02-28)[1][2]
ԾննդավայրՎելիկո Տիռնովո, Բուլղարիայի իշխանություն[3]
Վախճանվել էմարտի 15, 1979(1979-03-15)[4][5][2] (72 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[3]
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և պետական ծառայող
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա և  Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունԱզգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ9393315?
 Emiliyan Stanev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էմիլիյան Ստանևը ծնվել է Վելիկո Տիռնովոյում։ Սովորել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայում, այնուհետև Սոֆիայի «Ազատ համալսարանի» տնտեսագիտական ֆակուլտետում։ 1932-1944 թվականներին աշխատել է Սոֆիայի քաղաքային վարչությունում, 1945 թվականին եղել է Բուկովեց քաղաքի որսորդական վարչության պետ։ Գրել սկսել է 1933 թվականից։ 1944 թվականից եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1950-1956 թվականներին եղել է «Գրական ճակատ» շաբաթաթերթի գրական բաժնի պատասխանատուն[6]։

 
Էմիլիյան Ստանևի անվան թանգարան

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Խաբուսիկ ցոլքեր», 1938։
  • «Վերջին կռիվ», 1942։
  • «Խաղաղ մի երեկո», 1947։
  • «Դեղձերի գող», 1948։
  • «Երբ սառույցը հալչում է», 1950։
  • «Իվան Կոնդարև», 1958, 1964։
  • Избрани разкази и повести, София, 1965.
  • Търновската царица, София, 1973.
  • Крадецът на праскови, София, 1973.
  • Вълкът, София, 1973.
  • Скот Рейнолдс и непостижимото. София, 1973.
  • Избранное (в рус. пер. М., 1970).
  • Похититель персиков. Рассказы и повести, М., 1966.
  • Чернушка, Повести, М., 1971 и др.

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • Բուլղարիայի ազգային հերոս (1967)
    • «Ոսկե աստղ» մեդալ
    • Գեորգի Դիմիտրով շքանշան
  • Դմիտրովյան մրցանակ «Իվան Կոնդարև» վեպի համար (1965)
  • Բուլղարիայի մշակույթի ազգային գործիչ (1966)
  • Յորդան Յովկովայի ազգային մրցանակ (1975)
  • Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակ, (1979)

Գրականություն խմբագրել

  • Жечев Т., Э. Станев, в кн.: Эстетика и литература, М., 1966.
  • Марков Д., Болгарская литература наших дней, М., 1969.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118642502 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://www.altcine.com/person.php?id=10666
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիյան Ստանև» հոդվածին։