Էմերիկ Լապորտ

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Էմերիկ Լապորտ (ֆր.՝ Aymeric Laporte, մայիսի 27, 1994(1994-05-27)[1], Աժեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Սիթիի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Էմերիկ Լապորտ
Aymeric Laporte
Լապորտը Ատլետիկ Բիլբաոյի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Aymeric Jean Louis Gérard Alphonse Laporte
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1994(1994-05-27)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Աժեն
Հասակ 191 սմ
Քաշ 86 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 14
Պատանեկան կարիերա
2000-2009 Ֆրանսիա Աժեն
2009-2010 Ֆրանսիա Բայոնա
2010-2011 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2012 Իսպանիա Բասկոնիա 33 (2)
2012 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո B 8 (0)
2012-2018 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 161 (7)
2018-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 48 (3)
Ազգային հավաքական
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 11 (1)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 9 (0)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 12 (1)
2013-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 19 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 24-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 24-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ատլետիկ Բիլբաո խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Լապորտը սկսել է Աժենում[3]։ 2009 թվականին նա հրավիրվեց Ատլետիկ Բիլբաո։ Լապորտը ուներ բասկյան արմատներ, ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ հանդես գալ Բիլբաոյում, քանի որ ըստ ակումբի չգրված տրանսֆերային օրենքի նրանք պետք է գնեին միայն բասկ ֆուտբոլիստների[4]։ Քանի որ Լապորտը տարիքով փոքր էր Ֆրանսիան լքելու համար, նա փոխադարձ համաձայնությամբ 1 տարի անցկացրեց Բայոնայի ակադեմիայում[5]։ Լապորտը Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիային միացավ 2010 թվականին և սկսեց հանդես գալ Բասկոնիայի կազմում[6]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Լապորտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի Հապոել Իրոնի Կիրյատ Շմոնայի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 9-ին՝ փոխարինելով Անդեր Էրերային Սելտա Վիգոյի դեմ խաղում[9][10]։ Դեկտեմբերի 17-ին Լապորտը երկարաձգեց իր պայմանագիրը Ատլետիկ Բիլբաոյի հետ մինչև 2015 թվականը[11][12]։ 2013 թվականի հունվարի 5-ին նա հեռացվեց խաղադաշտից Լևանտեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 42-րդ րոպեին[13]։ Հունվարի 28-ին ֆրանսիացին 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը[14][15][16]՝ ստանալով 4 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ուստարից Ալդեկոատալորան։ 2012-13 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 17 հանդիպում[17]։

Ատլետիկ Բիլբաոյի նորանշանակ մարզիչ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ Լապորտը դարձավ թիմի հիմնական կազմ խաղացող[18]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Խետաֆեի դեմ խաղում[19][20]։ 2014 թվականի մարտի 29-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 86-րդ րոպեին[21]։ 2013-14 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 38 հանդիպում[22]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և ընդգրկվելով Լա Լիգայի խորհրդանշական հավաքականում[23][24][25]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Լապորտը անցկացրեց 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[26]։ Դեկտեմբերի 14-ին ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[27]։ 2015 թվականի մայիսի 9-ին Լապորտը գոլային փոխանցում տվեց Արից Ադուրիսին Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[28]։ Մայիսի 30-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակչի Բարսելոնայի դեմ խաղում[29], սակայն Ատլետիկ Բիլբաոն պարտվեց 3-1 հաշվով[30][31]։ 2014-15 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[32]։

2015 թվականի հունիսի 5-ին Լապորտը երկարաձգեց իր պայմանագիրը Ատլետիկ Բիլբաոյի հետ մինչև 2019 թվականը[33][34][35]։ Օգոստոսին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ երկու հանդիպումներին[36][37]՝ օգնելով իր թիմին նվաճել գավաթը[38][39]։ Հոկտեմբերի 4-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Վալենսիայի դեմ խաղում[40]։ Նոյեմբերի 29-ին Լապորտը գոլային փոխանցում տվեց Ռայո Վալեկանոյի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 65-րդ րոպեին[41]։ Դեկտեմբերի 13-ին նա գոլ խփեց Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում, սակայն Բիլբաոն պարտվեց 2-1 հաշվով[42]։ 2015-16 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[43]։

2016 թվականի հունիսի 13-ին Ատլետիկ Բիլբաոն երկարաձգեց Լապորտի պայմանագիրը մինչև 2020 թվականը՝ սահմանելով 65 միլիոն եվրո հրաժարագին[44][45][46]։ Սեպտեմբերի 21-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Գրանադայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[47]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Դինամո Բուխարեստի դեմ խաղում[48]։ 2018 թվականի հունվարի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Խետաֆեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[49]։ Ատլետիկ Բիլբաոյի առաջին թիմի կազմում Լապորտը անցկացրեց 222 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[50][51]։

Մանչեսթեր Սիթի խմբագրել

2018 թվականի հունվարի 30-ին Լապորտը 5.5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[52][53]՝ ստանալով 14 համարի մարզաշապիկը[54][55]։ Ակումբը ակտիվացրեց նրա հրաժարագինը՝ վճարելով ռեկորդային 57 միլիոն ֆունտ ստերլինգ[56][57][58]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց հունվարի 31-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[59][60]։ 2017-18 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 13 հանդիպում[61], իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր Լիգան[62][63] ու Անգլիայի լիգայի գավաթը[64][65]։

2018 թվականի օգոստոսի 5-ին Լապորտը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Չելսիի դեմ խաղում[66]՝ օգնելով Մանչեսթեր Սիթիին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[67][68]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց օգոստոսի 25-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[69][70]։ Նոյեմբերի 27-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[71][72]։ 2019 թվականի փետրվարի 6-ին նա գոլ խփեց Էվերթոնի դեմ խաղում[73]։ Փետրվարի 22-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025 թվականը[74][75][76][77]։ Փետրվարի 24-ին Լապորտը մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Չելսիի դեմ խաղին[78], իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեց գավաթը[79][80]։ Մայիսի 18-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակչի Ուոթֆորդի դեմ խաղում[81]՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով և նվաճել գավաթը[82][83]։ 2018-19 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականում[84][85], իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեց նաև Պրեմիեր Լիգան[86][87]՝ նվաճելով տեղական թրեբլ[88][89]։

2019 թվականի օգոստոսի 31-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[90] Լապորտը ստացավ ծնկի վնասվածք[91][92][93]՝ բաց թողելով 3-4 ամիս[94][95][96]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լապորտը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[97][98]։ 2011 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի առաջնություններին[99]։ 2013 թվականին Լապորտը որպես հավաքականի ավագ մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 հանդիպումներում[100] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[101], իսկ Ֆրանսիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Սերբիային[102][103]։

2015 թվականի հոկտեմբերին Լապորտը հայտարարեց, որ կներկայացնի Իսպանիան, եթե չհրավիրվի Ֆրանսիայի հավաքական Եվրո 2016-ի համար[104][105], սակայն այս ժամանակահատվածում ստացավ վնասվածք[106][107][108]։ Ֆրանսիայի ազգային հավաքական Լապորտը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Բուլղարիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[109][110], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[111][112]։ 2019 թվականի օգոստոսի 29-ին նա կրկին հրավիրվեց ազգային հավաքական՝ Ալբանիայի և Անդորրայի դեմ խաղերի համար՝ հույս ունենալով նշեց իր երկար սպասված դեբյուտը Ֆրանսիայի կազմում[113][114][115][116], սակայն օր անց ստացավ ծանր վնասվածք[91][92]՝ դուրս մնալով կազմից և փոխարինվելով Սամուել Ումտիտիի կողմից[117][118]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ[119]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բասկոնիա 2011–12 Տերսերա Դիվիզիոն 33 2 33 2
Ատլետիկ Բիլբաո B 2012–13 Սեգունդա Դիվիզիոն B 8 0 8 0
Ատլետիկ Բիլբաո 2012–13 Լա Լիգա 15 0 0 0 2 0 17 0
2013–14 35 2 3 0 38 2
2014–15 33 0 7 0 9 0 49 0
2015–16 26 3 5 2 12 0 2 0 45 5
2016–17 33 2 4 0 6 0 43 2
2017–18 19 0 1 0 10 1 30 1
Ընդհանուր 161 7 20 2 39 1 2 0 222 10
Մանչեսթեր Սիթի 2017–18 Պրեմիեր Լիգա 9 0 1 0 3 0 0 0 13 0
2018–19 35 3 4 0 10 2 2 0 51 5
2019–20 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 48 3 5 0 13 2 2 0 68 5
Կարիերայի ընդհանուր 250 12 25 2 52 3 4 0 331 17

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատլետիկ Բիլբաո

Մանչեսթեր Սիթի

Միջազգային խմբագրել

Ֆրանսիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2013[103]

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - A. Laporte - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Who's this €65million French sensation that Man City are close to signing? All You Need To Know». Soccersouls (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «'One of the best defenders' assessed ahead of mega money move to Man City». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Who is Aymeric Laporte?». It's Round and It's White (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Aymeric Laporte, el cachorro más valioso». La Vanguardia. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Ironi Kiryat Shmona - Athletic Bilbao, Nov 28, 2012 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. UEFA.com. «UEL - Matches». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Athletic Bilbao - Celta de Vigo, Dec 9, 2012 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. «Athletic Bilbao vs. Celta Vigo - Football Match Report - December 9, 2012 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  11. «Aymeric Laporte joins Bilbao's first team». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  12. «Laporte ya es jugador de la primera plantilla del Athletic». www.eitb.eus (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  13. «Levante UD - Athletic Bilbao, Jan 5, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  14. «Athletic find calm in Laporte | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  15. «Laporte renueva hasta 2016». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  16. «Renueva su contrato». Fichajes.net (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  17. «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  18. «Un descanso para Laporte y entran Aduriz, Morán y Etxeita». Mundo Deportivo. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  19. «Getafe CF - Athletic Bilbao, Oct 28, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  20. «Laporte earns win for Bilbao». 2013 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  21. «Athletic Bilbao - Atlético Madrid, Mar 29, 2014 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  22. «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  23. 23,0 23,1 «The Liga BBVA team of the season». www.laliga.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  24. Sunderland, Tom. «La Liga Team of the Year 2014 Shuns Lionel Messi in Total Barcelona Snub». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  25. Mondal, Subhankar (2014 թ․ մայիսի 20). «Gareth Bale, Lionel Messi not included in LFP La Liga Team of the Season». HITC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  26. «Athletic Bilbao - Shakhtar Donetsk, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  27. «Real Sociedad - Athletic Bilbao, Dec 14, 2014 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  28. «Athletic Bilbao - Deportivo de La Coruña, May 9, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  29. «Athletic Bilbao - FC Barcelona, May 30, 2015 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  30. Nou, Sid Lowe at the Camp (2015 թ․ մայիսի 30). «Athletic Bilbao 1-3 Barcelona | Copa del Rey final match report». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  31. «Lionel Messi stars as Barcelona win Copa Del Rey final against Athletic Bilbao». Eurosport. 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  32. «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  33. sport, Guardian (2015 թ․ հունիսի 5). «Athletic Bilbao's Aymeric Laporte signs new contract with €50m release clause». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  34. «Man Utd target Laporte signs deal at Bilbao». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  35. «Official: Laporte pens Athletic renewal | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  36. «Athletic Bilbao - FC Barcelona, Aug 14, 2015 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  37. «FC Barcelona - Athletic Bilbao, Aug 17, 2015 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  38. 38,0 38,1 «Barcelona lose Spanish Super Cup to Athletic Bilbao». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  39. «Athletic Bilbao beats Barcelona to win Spanish Super Cup». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  40. «Athletic Bilbao - Valencia CF, Oct 4, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  41. «Rayo Vallecano - Athletic Bilbao, Nov 29, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  42. «Atlético Madrid - Athletic Bilbao, Dec 13, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  43. «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  44. «La Liga: Aymeric Laporte signs new Athletic Bilbao deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  45. «Manchester City target Aymeric Laporte extends Athletic Bilbao contract to 2020». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  46. «Laporte signs new Athletic Bilbao contract». ESPN.com. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  47. «Granada CF - Athletic Bilbao, Sep 21, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  48. «Dinamo Bukarest - Athletic Bilbao, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  49. «Getafe CF - Athletic Bilbao, Jan 19, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  50. AS, Diario (2018 թ․ հունվարի 29). «Aymeric Laporte: Manchester City complete club-record signing». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  51. «Man City signs Athletic Bilbao's French defender Aymeric Laporte for $80.9m». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  52. Jones, Matt. «Aymeric Laporte Joins Manchester City in Club-Record Transfer». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  53. «Aymeric Laporte transfer news: French defender completes club record €65m Man City switch from Athletic Bilbao | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  54. Oatway, Caroline. «Aymeric Laporte signs from Athletic Bilbao». www.mancity.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  55. «Man City sign Laporte from Athletic Bilbao». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  56. «Aymeric Laporte: Manchester City sign French defender for club record £57m» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  57. sport, Guardian (2018 թ․ հունվարի 30). «Manchester City break transfer record to sign Aymeric Laporte for £57.2m». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  58. «Manchester City sign Aymeric Laporte in club record £57m deal». The Independent (անգլերեն). 2018 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  59. «Manchester City - West Bromwich Albion, Jan 31, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  60. «Manchester City 3-0 West Bromwich Albion». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  61. «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  62. 62,0 62,1 Aarons, Ed (2018 թ․ ապրիլի 15). «Manchester City crowned Premier League champions after shock United defeat». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  63. «Man City crowned 2017-18 Premier League champions | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  64. Wembley, Daniel Taylor at (2018 թ․ փետրվարի 25). «Kompany on target as Manchester City cruise past Arsenal in Carabao Cup final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  65. 65,0 65,1 «Manchester City's old guard blow away Arsenal to win EFL Cup». The Independent (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  66. «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  67. 67,0 67,1 «Community Shield: Chelsea 0-2 Manchester City - Sergio Aguero scores twice» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  68. «Manchester City tops Chelsea 2-0, wins English Community Shield». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  69. «Wolverhampton Wanderers - Manchester City, Aug 25, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  70. «Wolves 1-1 Man City: Aymeric Laporte rescues Molineux draw for champions» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  71. «Olympique Lyon - Manchester City, Nov 27, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  72. «Sergio Aguero nets equaliser as Man City draw in Lyon» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  73. «Everton FC - Manchester City, Feb 6, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  74. Pollard, Rob. «Laporte signs new City deal». www.mancity.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  75. «Aymeric Laporte: Manchester City defender extends contract to 2025» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  76. «Aymeric Laporte signs Manchester City contract extension». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  77. Ducker, James (2019 թ․ փետրվարի 22). «Aymeric Laporte signs two-year contract extension with Manchester City until 2025». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  78. «Chelsea FC - Manchester City, Feb 24, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  79. 79,0 79,1 Wembley, Daniel Taylor at (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea's Kepa chaos». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  80. Burt, Jason; Tyers, Alan (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  81. «Manchester City - Watford FC, May 18, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  82. Wallace, Sam; Bull, J. J. (2019 թ․ մայիսի 18). «Manchester City smash six past Watford in FA Cup final to win historic domestic treble». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  83. 83,0 83,1 «Manchester City Win FA Cup». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  84. Association, Press (2019 թ․ ապրիլի 25). «PFA Team of the Year: Manchester United's Paul Pogba a shock inclusion». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  85. 85,0 85,1 «PFA Team of the Year: Paul Pogba, Raheem Sterling and Sadio Mane included in side» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  86. «Man City win Premier League: Title retention adds layer of invincibility» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  87. 87,0 87,1 «Manchester City retain English Premier League title». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  88. «Man City 6-0 Watford: City clinch historic domestic treble» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  89. «Man City thrash Watford 6-0 in FA Cup final to complete domestic treble». www.nst.com.my. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  90. «Manchester City - Brighton & Hove Albion, Aug 31, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  91. 91,0 91,1 «Aymeric Laporte injury: Man City star stretchered off against Brighton | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  92. 92,0 92,1 Williams, Joe (2019 թ․ օգոստոսի 31). «Laporte suffers serious-looking knee injury against Brighton». Football365 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  93. «Laporte injury mars Man City's 4-0 win over Brighton». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  94. Garcia, Saul (2019 թ․ սեպտեմբերի 5). «Aymeric Laporte: Manchester City Finally Give Injury Update». Bitter and Blue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  95. «Aymeric Laporte: Manchester City defender out for up to six months with knee injury». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  96. «Laporte out for up to six months, but Sane hands Man City injury boost». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  97. Gray, Adam (2014 թ․ ապրիլի 28). «Aymeric Laporte: Scout Report | Bilbao's no-nonsense young French defender». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  98. «Five things about Man City target Laporte». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  99. FIFA.com. «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - France». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  100. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  101. 101,0 101,1 uefa.com (2013 թ․ օգոստոսի 1). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  102. «France U19 - Serbia U19, Aug 1, 2013 - European U19 Championship 2013 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  103. 103,0 103,1 UEFA.com. «Under-19 - Serbia savour maiden triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  104. «Bilbao's Laporte would consider Spain call». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  105. «Laporte: My heart belongs to France but I could switch to Spain». BeSoccer (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  106. «Manchester City target Aymeric Laporte suffers nasty ankle injury». Mail Online. 2016 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  107. «Manchester City target Aymeric Laporte suffered a horrific injury for France U21s». Breaking News. 2016 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  108. «Laporte's serious injury throws City's transfer plans in doubt». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  109. AS, Diario (2016 թ․ սեպտեմբերի 29). «Aymeric Laporte gets France call-up». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  110. Prenderville, Liam (2016 թ․ սեպտեմբերի 29). «Premier League star left out of France squad for World Cup qualifiers». mirror. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  111. «France - Bulgaria, Oct 7, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  112. «Netherlands - France, Oct 10, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  113. Oatway, Caroline. «Laporte called up to France squad». www.mancity.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  114. «Euro 2020: Man City's Aymeric Laporte in France squad for qualifiers» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  115. «Man City news: Aymeric Laporte set for long-awaited France debut after earning call-up for Euro 2020 qualifiers | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  116. «France Announce Squad for Upcoming Internationals as Aymeric Laporte Receives First Call Up». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  117. «Samuel Umtiti replaces Aymeric Laporte in France squad | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  118. «Laporte replaced by Umtiti in the France squad». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  119. «Aymeric Laporte». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  120. Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմերիկ Լապորտ» հոդվածին։