Էմեյշան կամ Էմեյ լեռ (չինարեն՝ 峨眉山[1], Փինյին՝ shān), լեռ Չինաստանի Սիչուան նահանգում և Չինաստանի չորս սրբազան բուդդայական լեռներից մեկը։ Լեռ Էմեյը գտնվում է Սիչուանի գոգավորության արևմտյան ափին։ Դրանից արևմուտք ընկած լեռները հայտնի են որպես Դասյանլինգ լեռնաշղթա[2]։

Էմեյշան
Բուդդայի արձանի տեսարան, Լեշան, Սիչուան նահանգ
Տեսակլեռ
Երկիր Չինաստան
ՎարչատարածքԼեշան
ԲԾՄ3099 մետր
Հարաբերական բարձրություն1069 մետր
Մասն էԷմեյ լեռան գեղատեսիլ տարածք, ներառյալ Լեշան հսկա Բուդդայի գեղատեսիլ տարածքը
Քարտեզ
Քարտեզ

Լեռան շուրջը գտնվող տարածքը մեծամասամբ գյուղատնտեսական շրջան է, որը երկրաբանորեն հայտնի է որպես Էմեյշանի Պերմյան մեծ հրաբխային նահանգ, մեծ մագմատիկ գավառ, որը ստեղծվել է Պերմի ժամանակաշրջանում Էմեյշան Թրափ հրաբուխների ժայթքումների արդյունքում։ Էմեյ լեռը գտնվում է 3 099 մետր բարձրության վրա և Չինաստանի չորս սրբազան բուդդայական լեռներից ամենաբարձրն է[3]։

Վարչականորեն, Էմեյ լեռը գտնվում է համանուն գավառատիպ քաղաքի (Էմեյշան) մերձակայքում, որն իր հերթին մաս է կազմում Լեշանի պրեֆեկտուրալ քաղաքի։ 1996 թվականին այն մտել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկի մեջ[4]։

Որպես սրբազան լեռ խմբագրել

Բուդդայական չորս սրբազան լեռներն են․

Էմեյշանը կամ Էմեյ լեռը Չինաստանի չորս սուրբ բուդդայական լեռներից մեկն է, և ավանդաբար համարվում է բոդհիսատվա Սամանտաբադրայի բոդհիմանդա կամ լուսավորության վայրը։ Սամանտաբադրան մանդարին լեզվով հայտնի է որպես Pǔxián Púsà (普賢菩薩):

16-րդ և 17-րդ դարերի աղբյուրները ակնարկում են Էմեյի լեռան վանքերում մարտական արվեստների պրակտիկայի մասին[5], որոնցից ամենավաղ պահպանված հիշատակումների համաձայն հղվում է Շաոլինի վանքը` որպես չինական բռնցքամարտի ծագման վայր[6]։

Բուդդայական ճարտարապետություն Էմեյի վրա խմբագրել

1-ին դարում Չինաստանում կառուցված առաջին բուդդայականության տաճարը այստեղ է[4]։ Տարածքում կան Մին և Ցին դինաստիաների յոթանասունվեց բուդդայական վանքեր, որոնց մեծ մասը տեղակայված է լեռան գագաթին մոտ։ Վանքերը կառուցված են ճարտարապետական ճկուն ոճով, որը հարմարեցված է լանդշաֆտին։ Նրանցից ոմանք, ինչպիսիք են Բաուգուոսի սրահները, կառուցված են տարբեր մակարդակների սանդղավանդերի վրա, իսկ մյուսները, ներառյալ Լայնսիի կառույցները, կանգնեցված են փայտե ոտքերի վրա։ Այստեղ ավելի վաղ ժամանակների բուդդայական վանքերի ֆիքսված հատակագծերը փոփոխվել կամ անտեսվել են՝ բնական լանդշաֆտից լիարժեք օգտվելու համար։ Քինգյինի (Qingyinge) շինությունները տեղակայված են անհարթ հողակտորների վրա` Սև վիշապ և Սպիտակ վիշապ գետերի միջև գտնվող նեղ հատվածում։ Տարածքը մեծ է, իսկ հետիոտնային ոլորանը 50 կմ (31 մղոն) երկարություն ունի և դրանով քայլելը կտևի մի քանի օր[7]։

Ճոպանուղիները հեշտացնում են Ջինդինգ գագաթի (Jinding) վրա գտնվող երկու տաճար բարձրանալը (3 077 մ), լեռան գագաթից մեկ ժամ քայլելով[3][8]։

Կլիմա խմբագրել

Էմեյ լեռան գագաթին գերակշռում է ալպյան մերձարկտիկական կլիման՝ (Կյոպպենի կլիմաների դասակարգուման համակարգի)(Köppen Dwc) երկար ցուրտ (բայց ոչ խիստ) ձմեռներով և կարճ զով ամառներով։ Միջին ամսական 24-ժամյա ջերմաստիճանը տատանվում է -5.7 °C (21.7 °F) հունվարից մինչև 11.6 °C (52.9 °F) հուլիս, իսկ միջին տարեկան ջերմաստիճանը 3.07 °C (37․ 5 °F): Տեղումները սովորական են ամբողջ տարվա ընթացքում (ավելի քան 250 օր), բայց մուսսոնների ազդեցության պատճառով տեղումները հատկապես շատ են ամռանը, և դրա տարեկան քանակի ավելի քան 70% -ը թափվում է հունիսից սեպտեմբեր։

Լեռ Էմեյ (1971−2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.7
(62.1)
18.5
(65.3)
20.5
(68.9)
22.7
(72.9)
21.7
(71.1)
22.5
(72.5)
22.1
(71.8)
21.5
(70.7)
19.8
(67.6)
19.3
(66.7)
19.5
(67.1)
16.3
(61.3)
22.7
(72.9)
Միջին բարձր °C (°F) −0.3
(31.5)
0.4
(32.7)
4.1
(39.4)
7.8
(46)
10.5
(50.9)
12.9
(55.2)
15.2
(59.4)
14.9
(58.8)
11.2
(52.2)
7.2
(45)
4.0
(39.2)
1.6
(34.9)
7.5
(45.5)
Միջին օրական °C (°F) −5.7
(21.7)
−4.9
(23.2)
−1.3
(29.7)
2.9
(37.2)
6.3
(43.3)
9.3
(48.7)
11.6
(52.9)
11.2
(52.2)
7.7
(45.9)
3.5
(38.3)
−0.3
(31.5)
−3.5
(25.7)
3.1
(37.6)
Միջին ցածր °C (°F) −9.2
(15.4)
−8.1
(17.4)
−4.8
(23.4)
−0.3
(31.5)
3.6
(38.5)
6.8
(44.2)
9.2
(48.6)
9.0
(48.2)
5.5
(41.9)
1.2
(34.2)
−3.2
(26.2)
−6.8
(19.8)
0.2
(32.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −19.2
(−2.6)
−19.1
(−2.4)
−17.2
(1)
−9.8
(14.4)
−7.4
(18.7)
−0.2
(31.6)
2.1
(35.8)
2.8
(37)
−3.5
(25.7)
−11.1
(12)
−14.7
(5.5)
−19.7
(−3.5)
−19.7
(−3.5)
Տեղումներ մմ (դյույմ) 15.4
(0.606)
23.8
(0.937)
50.3
(1.98)
112.1
(4.413)
161.6
(6.362)
220.1
(8.665)
366.5
(14.429)
428.4
(16.866)
210.8
(8.299)
101.4
(3.992)
42.8
(1.685)
16.0
(0.63)
1749,2
(68,864)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 16.9 19.1 22.3 22.3 23.2 23.6 22.7 21.9 23.8 24.7 20.0 15.1 255.6
աղբյուր: Weather China

Բնիկ կենդանիներ խմբագրել

Էմեյ լեռան վրա կարելի է հանդիպել տասնյակ տիբեթական մակակների, որոնք հաճախ երևում են զբոսաշրջիկներից ուտելիք վերցնելիս։ Տեղի վաճառականները ընկույզ են վաճառում զբոսաշրջիկներին՝ կապիկներին կերակրելու համար։ Մյուս նշանավոր կենդանիներից են լճագորտերը (Rana adenopleura), սագագորտերը (Vibrissaphora liui) և անձրևաորդերը (Pheretima praepinguis):

Ֆլորա խմբագրել

Էմեյ լեռը հայտնի է իր էնդեմիկ տեսակների մեծ թվով և այս լեռից նկարագրվել է բույսերի տարբեր ընտանիքների մոտ 200 բուսատեսակ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էմեյ անվան մեջ méi眉 հիերոգլիֆը երբեմն գրվում է՝ 嵋
  2. E.g., 实用中国地图集 (Shiyong Zhongguo Dituji, "Practical Atlas of China"), 2008, 978-7-5031-4772-2; map of Sichuan on pp. 142-143
  3. 3,0 3,1 Hayes, Holly (2009) Emei Shan, Sacred Destinations. Updated 24 July 2009.
  4. 4,0 4,1 «Mount Emei Scenic Area, including Leshan Giant Buddha Scenic Area». UNESCO. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Zhāng Kǒngzhāo 張孔昭 (c. 1784). Boxing Classic: Essential Boxing Methods 拳經拳法備要 Quánjīng Quánfǎ Bèiyào (չինարեն).
  6. Henning, Stanley E. (Fall 1999). «Academia Encounters the Chinese Martial Arts». China Review International. 6 (2): 319–332. doi:10.1353/cri.1999.0020. ISSN 1069-5834..
  7. Dazhang, Sun (2002). Chinese Architecture -- The Qing Dynasty (English ed.). Yale University Press. էջեր 328–329. ISBN 0-300-09559-7.
  8. Gluckman, Ron (2002). Getting to the Top, Silk Road, December 2002. Hong Kong; Dragon Airlines.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Mount Emeiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։