Էմբա, գետ Ղազախստանի Ակտյուբինսկի և Գուրևի մարզերում։ Սկիզբ է առնում Մուհոգարների արևմտյան լանջից, հոսում Մերձկասպյան դաշտավայրով։ Կասպից ծովի մոտ կորչում է աղուտների մեջ։

Էմբա
Բնութագիր
Երկարություն712 կմ
Ավազանի մակերես40 400 կմ²
Ջրի ծախս17,5 ± 0,001 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԿասպից ծով
Կոորդինատներ
Ջրի մարմիններԿասպից ծով
ԵրկրամասԱկտոբեի շրջան

Երկարությունը 712 կմ է, ամռանը ստորին հոսանքում ցամաքում է՝ տրոհվելով խորահուների[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմբա» հոդվածին։