«Էմանուել» (ֆր.՝ Emmanuelle) ֆրանսիական էրոտիկ ֆիլմ, որը նկարահանվել է 1974 թվականին ռեժիսոր Ժյուստ Ժակենի կողմից։ Ֆիլմը հանդիսանում է Էմանուել Արսանի «Էմանուել» ստեղծագործության էկրանավորում։

Էմանուել
ֆր.՝ Emmanuelle
Երկիր Ֆրանսիա
Ժանրէրոտիկ ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, պոռնոգրաֆիկ ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա, sexploitation film? և softcore pornography?
ՀիմքԷմանուել
Թվականհունիսի 26, 1974[1], սեպտեմբերի 20, 1974[1], հոկտեմբերի 3, 1974[1], հոկտեմբերի 25, 1974[1], նոյեմբերի 15, 1974[1], նոյեմբերի 15, 1974[1], դեկտեմբերի 3, 1974[1], դեկտեմբերի 21, 1974[1], հունվարի 20, 1975[1], փետրվարի 19, 1975[1], ապրիլի 17, 1975[1], հունվարի 5, 1978[1], օգոստոսի 24, 1978[1], մայիսի 12, 1980[1], սեպտեմբերի 26, 1985[1] և օգոստոսի 27, 1994[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺյուստ Ժեկին[2][3][4][…]
ՊրոդյուսերԻվ Ռուսե-Ռուար
Սցենարի հեղինակԺան-Լուի Ռիշար և Էմանուել Արսան
ԴերակատարներՍիլվիա Կրիստել[2][4][5], Ալեն Կյունի[2][4][5], Մարիկա Գրին[2][4][5], Քրիստին Բուասոն[4], Դանիել Սարկի[4][5], Ժաննա Կոլետեն[4], Սամանթա[4], Գաբրիել Բրիան[4] և Գրեգորի[4]
ՕպերատորՌոբեր Ֆրես
ԵրաժշտությունՊիեռ Բաշլե
ՄոնտաժԿլոդին Բուշե
Պատմվածքի վայրՓարիզ, Բանգկոկ և Թաիլանդ
Նկարահանման վայրՓարիզ, Թաիլանդ, Բանգկոկ, Չիանգմայ, Գրանդ-Անս Պրասլին, Լա Դիգ և Սեյշելյան կղզիներ
Տևողություն90 րոպե
Բյուջե500 000 $
ՀաջորդԷմանուել 2
IMDbID 0071464
 Emmanuelle Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Դիվանագետի երիտասարդ կինը ամուսնությունից հետո մեկնում է Թաիլանդ։ Ազատ երկրի էկզոտիկան՝ գլխավոր հերոսուհու մի փոքր ձանձրալի կյանքի ֆոնին՝ նրան դրդում է բազմաթիվ սեքսուալ արկածների։ Հարավ-արեւելյան Ասիայում անփորձ հերոսուհու հեշտ եւ ազատագրված էրոտիկ փորձի գեղեցիկ պատմությունը երկար տարիներ հուզում է հանդիսատեսի երեւակայությունը։

Դերերում խմբագրել

  • Սիլվիա Կրիստել - Էմանուել Գոտյե
  • Ալեն Կյունի - Մարիո
  • Մարիկա Գրին - Բի
  • Դանիել Սարկի - Ժան Գոտյե
  • Ժաննա Կոլետեն - Արիանա
  • Քրիսթին Բուասոն - Մարի-Անժ, Էմանուելի և Ժանի հարևան

Մշակութային ազդեցություն և գրաքննություն խմբագրել

«Էմանուել» ֆիլմը բավական համեստ բյուջեի դեպքում ոչ միայն ծախսերը ծածկեց, այլև գերազանցեց այն գրեթե 200 անգամ[6]։

Ֆիլմը պատկանում է եվրոպական եւ համաշխարհային էրոտիկ կինոյի դասականներին։ Ֆիլմը մեծ նշանակություն ունի կինեմատոգրաֆի պատմության համար, քանի որ տոն տվեց այդ ժանրի ֆիլմերին։

Ֆիլմը ավելի քան մեկ տարի գովազդել են, յուրաքանչյուր կինոթատրոնում այն մի քանի տարի է ցուցադրվել։ Ի դեպ, չնայած նման ժողովրդականությանը, ֆիլմն արգելվել էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժորժ Պոմպիդուի կողմից։ Միայն նրա իրավահաջորդի՝ Վալերի Ժիսկար դ'Էստենի իշխանության գալուց հետո (նրա սիրուհին գլխավոր դերակատարուհի Սիլվիա Կրիստելն էր[7]) նկարը դուրս է եկել վարձույթ։ Կինոարտադրանքի արտադրության կանոնների պահպանման վերահսկողության ասոցիացիան ֆիլմին շնորհել է «X» կոդը, ինչը թույլ է տվել այն ցուցադրել միայն հատուկ և մասնավոր կինոթատրոններում։

Բնօրինակ Ֆիլմի տևողությունը 105 րոպե է։

Ֆիլմի երգը, որը գրել է Պիեր Բաշլեն (Էրվե Ռուայի համահեղինակությամբ), դարձել է համաշխարհային հիթ։

Նշումներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 https://www.imdb.com/title/tt0071464/releaseinfo
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/emmanuelle-1974
  3. http://www.imdb.com/title/tt0071464/
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.ofdb.de/film/7837,Emanuela
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=666.html
  6. «Ամենասեքսուալ 5 ֆիլմը ըստ ԿինոՊրեսի. մաս 1 | ԿինոՊրես». 2020 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «Фото: Экс-президенту Франции и любовнику Эммануэль — 90». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել (ֆիլմ, 1974)» հոդվածին։