Էկոլոգիական արդյունավետության գործակից

Էկոլոգիական արդյունավետության գործակից (EPI անգլ.՝ Environmental Performance Index), քանակական գնահատման եղանակ է և աշխարհի պետությունների էկոլոգիական քաղաքականության համեմատական անալիզն է։ EPI պետությունների դասակարգում են մի քանի կատեգորիաի, որոնք միավորվում են երկու խմբի՝ էկոհամակարգի կենսունակությունը և էկոլոգիական առողջությունը[1]։ Հրապարակվում է երկու տարին մեկ։

Պատմություն խմբագրել

Եյլան համալսարանի էկոլոգիական քաղաքականության և իրավունքի կենտրոնը (Yale Center for Environmental Law and Policy) Կոլումբիական համալսարանի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համատեղ ձևավորում էին էկոլոգիական կայունության գործակիցը տասնյամակներ։ 2000 թվականին համատեղ ջանքերով թողարկվեց EPI նախորդողը Էկոլոգիական կայունության գործակիցը։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհի իշխանությունները փորձում էին կրճատել իրենց քաղաքական կուրսը կայուն զարգացման կոնցեպցիա հաշվի առնելով։ Հազարամյակի հռչակագիրը, որը ընդունվել էր 2000 թվականին, ձևավորվել էր համապարփակ տեսլականով կյանքի որակի լավացման համար զարգացող երկրներում։ Չնայած որ հռչակագրի նպատակներից մեը կոչված էր էկոլոգիաական կայունություն, նշված չէ ոչ մի քանակական ցուցանիշ, որին պետք է ձգտել։ Էկոլոգիական կայունության գործակիցը փորձում էր լրացնել այդ բացը։

Էկոլոգիական կայունության գործակիցը եղել է առաջին փորձը գնահատել պետություները մի քանի էկոլոգիական կայունության չափանիշների, այդ թվում բնական ռեսուրսնորի պաշարներով, աղտոտվածության մակարդակով անցյալում և ներկայում, շրջակա միջավայրի պաշտպանության եղանակներով։ Բայց գնահատված ցուցանիշների մեծ քանակությունը և էկոլոգիական կայունության ոչ ճշգրիտ որոշումը թույլ չտվեց էկոլոգիական կայունության գործակցին դառնալ պրագմատիկ գործիք քաղաքականության առաջնայինությունը։ Դա հաշվի առնելով 2006 թվականին Եյլան և Կոլումբիայի համալսարանի թիմերը մշակել են էկոլոգիական արդյունավետության գործակիցը, որում դադարեց կայունությունը չափելը, դրա փոխարեն չափվեց արդյունավետությունը։ EPI կենտրոնացվում է ներկա քաղաքականության և նրա հետևանքներին։ Հաշվետվությունները դուրս են եկել ամեն երկու տարին մեկ (2008, 2010, 2012, 2014, 2016):

Մեթոդաբանություն խմբագրել

Գործակցի մեթոդաբանությունը կազմավորվել է այնպես, որ պետությունները կարողանան իրենց սեփական հաջողությունները և մյուս պետությունների հետ համեմատած թերությունները։ Համեմատություները կատարվում են 16 ցուցանիշներով (էկոլոգիական կայունության գործակցում 76 հատ էր) քաղաքականության վեց կատեգորիաներից, համախմբված երկու մեծ էկոլոգիական խմբերի՝

  • շրջակա միջավայրի ազդեցության իջեցումը մարդու առողջության վրա
  • էկոհամակարգի կենսունակությունը և բնական պաշարների ճիշտ օգտագործումը։

EPI էվլուցիա է ապրում ամեն նոր հաշվետվության հետ։ 2008 և 2010 թվականներին գործակցի հաշվարկման մեթոդները կրել են փոփոխություններ։ Դրա համար ցուցակների միջև չկա ուղիղ համահարաբերակցություն, չի կարելի հետևել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը ժամանակի մեջ։ 2012 թվականի հաշվետվության հետ հրատարակվել էտենդենցիոն էկոլոգիական արդյունավետության գործակցի։ Այն դասակարգում է պետությունները նրանց ձեռքբերումներով վերջին տասնամյակում։ EPI տենդեցիան ցույց է տալիս, որ երկրներում է լավանում իրավիճակը ժամանակի ընթացքում և որում է վատանում։

2012 թվականի հաշվետվությունը ինչպես և նախորդը բաժանվում է երկու մեծ խմբերի՝ էկոհամակարգի կենսունակությունը (բնական պաշարների կառավարում) և էկոլոգիական առողջություն, որը գնահատվում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա։ Այդ խմբերում տարանջատվում է տաս ուղղություն կամ քաղաքական ուղղություն, որոնք բերված են աղյուսակում։ Ամեն քաղաքական կատեգորիա կազմում է մեկ կամ մի քանի ինդիկատորի (2012 թվականին այն 22 է)։ Բոլոր չափանիշները չափվելով կարելի է կազմել աղյուսակներ։ Փակագծերում նշված են հարաբերական քաշը (ներդրումը) ցուցանիշի վերջնական տեսքի վրա։

Էկոլոգիական արդյունավետության գործակից 2012
Խումբ
Էկոլոգիական առողջություն (30 %)
Քաղաքական կատեգորիաներ
Էկոլոգիական առողջություն (15 %)
Օդի աղտոտվածություն, առողջության վրա ազդեցությունը (7,5 %)
Ջուրը (մարդու առողջության վրա ազդեցությունը) (7,5 %)
Ցուցանիշները 1. Երեխաների մահացելության ցուցանիշ (15 %) 2. Պինդ մասնիկներ (3,75 %) 4. Սանիտարայի մատչելիությունը (3,75 %)
3. Օդի աղտոտվածությունը սենյակներում (3,75 %) 5. Խմելու ջրի մատչելիությունը (3,75 %)
Խումբ
Էկոհամակարգի կենսունակությունը (70 %)
Քաղաքական կատեգորիաներ
Օդը (ազդեցությունը էկոհամակարգի վրա) (8,75 %)
Ջրային պաշարները (ազդեցությունը էկոհամակարգի վրա) (8,75 %)
Կենսաբազմազանությունը (17,5 %)
Ցուցանիշները 6. SO2 մեկ շնչին բաժին ընկնող (4,38 %) 8. Ջրի որակի փոփոխությունը (8,75 %) 9. Բնակավայրերի պահպանություն (4,38 %)
7. SO2-ի հարաբերակցություն Համախառն ներքին արդյունք-ին (4,38 %) 10. Կենսազանգվածի պահպանությունը (8,75 %)
11. Ծովային պահպանվող տարածքներ (4,38 %)
Քաղաքական կատեգորիաներ
Գյուղատնտեսություն (5,83 %)
Անտառ (5,83 %)
Ձկնորսություն (5,83 %)
Ցուցանիշներ 12. Գյուղատնտեսական դոտացիա (3,89 %) 14. Անտառների պաշարները արմատներով (1,94 %) 17. Ձկնորսությունը առափնյա խութերում (2,92 %)
13. Թունաքիմիկատների կարգավորումը (1,94 %) 15. Անտառների մակերեսների փոփոխությունը (1,94 %) 18. Ձկնային պաշարների հարստահարումը (2,92 %)
16. Անտառային ծածկույթի կորուստը (1,94 %)
Քաղաքական կատեգորիաներ
Կլիմայի փոփոխություն և էներգետիկայի (17,5 %)
Ցուցանիշներ 19. CO2 մեկ շնչի հաշվով (6,13 %)
20. CO2-ի հարաբերակցություն Համախառն ներքին արդյունք-ին (6,13 %)
21. CO2-ի քանակը արտահայտված Կիլովատտ-ժամ-ով (2,63 %)
22. Ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի մեջ վերականգնված էլեկտրաէներգիան տոկոսներով (2,63 %)

Ամեն ցուցանիշներով պետությունները ստանում են միավորներ։ Միավորների քանակը կախված է պետությունների դիրքերից խմբի սահմաններում, սկսվում է այդ ցուցանիշով ամենավատ արդյունք ունեցող պետությունից (100 միավորանոց սանդղակում 0 միավոր) մինչև ցանկալի արդյունքը (100 միավոր)։ Ցանկալի արդյունքը կարող է նշանակվել միջազգային համաձայնագրերի, ստանդարտների հիման վրա, որը որոշված է միջազգային կառույցների կողմից՝ պրոֆեսիոնալ եզրակացությունը, որը ցույց է տալիս Գիտական համերաշխությունը կամ ուրիշ աղբյուրներ։

2014 թվականին օգտագործվել է 20 ցուցանիշ, որոնք տեղաբաշխված էին 9 «քաղաքական կատեգորիաներով»։ Կատեգորիաները միավորված էին երկու մեծ խմբերի մեջ՝ էկոհամակարգի կենսունակություն (բնական պաշարների կառավարումը) և էկոլոգիական առողջությունը, որը գնահատում էր շրջակա միջավայրի ազդեցություն մարդու առողջության վրա։

Էկոլոգիական արդյունավետության գործակից 2014
Խումբ
Էկոլոգիական առողջություն
Քաղաքական կատեգորիաներ
Մարդու առողջության վրա ազդեցություն
Օդի աղտոտվածություն, որը ազդում է առողջության վրա
Ջուր և սանիտարիա
Ցուցանիշներ 1. Երեխաների մահացելության ցուցանիշ 2. Պինդ մասնիկներ միջին ցուցանիշները (ՊՄ 2,5) 5. Սանիտարայի մատչելիությունը
3. Բնակչության տոկոսը, որոնք ենթարկվել են ՊՄ 2,5 ազդեցությանը 6. Խմելու ջրի մատչելիությունը
4. Օդի աղտոտվածությունը սենյակներում
Խումբ
էկոհամակարգի կենսունակությունը
Քաղաքական կատեգորիաներ
Կլիմայի փոփոխություն և էներգետիկայի
Ջրային պաշարները (ազդեցությունը էկոհամակարգի վրա)
Կենսաբազմազանությունը
Ցուցանիշներ 7. Ածխածնի ինտենսիվության միտում 10. Կեղտաջրերի մաքրում 11. Բնակավայրերի պահպանություն
8. Ածխածնի ինտենսիվության միտման փոփոխություն 12. Ազգային կենսազանգվածի պահպանություն
9. Ածխածնի երկօքսիդի թափոնների միտումը Կիլովատտ-ժամ-ով 13. Միջազգային կենսաբազմազանության պահպանություն
14. Ծովային պահպանվող տարածքներ
Քաղաքական կատեգորիաներ
Գյուղատնտեսություն
Անտառ
Ձկնորսություն
Индикаторы 15. Գյուղատնտեսական դոտացիա 17. Անտառային մակերեսների փոփոխություն 18. Ձկնորսությունը առափնյա խութերում
16. Օրենքներ, որոնք կարգավորում են թունաքիմիկատների օգտագործումը 19. Ձկնային պաշարների օգտագործումը

2014 թվականին հեղինակաները հաշվետվության մեջ ներառեցին առացել մեծ քանակությամբ պետությունները գործակցի գույության պահից (178 2012 թվականի 132-ի դիմաց)։ Ավելացվել է նոր ցուցանիշ, որը գնահատում էր երկրի ջրամաքրման էֆեկտիվությունը։ Կլիմայական գործակիցները 2014 թվականին հիմնվում է երկրի հաջողություններին թափոնների նվազեցման հետ կապված։ Բայց այդ նպատակների համար նպատակները բաժանվում են կապված ուսումնասիրվող երկրի տնտեսական զարգացվածության հետ։ Հարուստ պետությունների համար (ՀՆԱ-ը մեկ շնչի հաշվով 12 616 դոլար) միավորը այս կատեգորիայում հաշվում է այնպես, որ այն հիմնականում կաղված է ածխածնի ինտենսիվության միտումից (բարձրացնում են այդ ցուցանիշի դերը)։ Այդ ցուցանիշը բնորոշում է գազերի արտանետումնեի նվազեցումը ՀՆԱ միավորի հաշվարկով 2000-ից մինչև 2010 թվականները։ ՀՆԱ-ով 1036-ից 12 615 դոլար մեկ շնչին բաժին ընկնող երկրներում («զարգացող երկրներ») հիմնականում գնահատվում է «ածխածնի ինտենսիվության միտման փոփոխության» ցուցանիշով, բնորոշվում է գազերի արտանետումների մեծացման դանդաղեցման հետ կապված (Որքանով է զարգացող տնտեսությամբ երկրները դանդաղեցնում գազերի արտանետումները վերջին տարիներում)։ Քիչ զարգացած երկրները չեն հաշվարկվում «Կլիմայի փոփոխության և էներգետիկայի» կատեգորիայում այդ երկրների չնչին արտանետումների հետ կապված։

Ուսումնասիրության արդյունքներ խմբագրել

Հայաստանի գնահատականը խմբագրել

դասում (հորիզանական) ընդհանուր գնահատական
2006 69 63,8
2008 62 77,8
2010 76 60,4
2012 93 47,48
2014 48 61,67
2016 37 81,67
2018 63 62,07

Հաճախ տատանումները մասամբ բացատրվում են նաև փոփոխվող մեթոբանությամբ։

Հայաստանի ընդհանուր գնահատակի փոփոխումը ըստ տարիների։

2018 խմբագրել

Այս ուսումնասիրության համաձայն Հայաստանը 63-րդն է 180 երկրների միջև[2]։

Ընդ որում Հայաստանի դասումը համաձայն գնահատակնի ենթագործակիցների հետևյան է

  • Բնապահպանական խնդիրներով պատճառաբանված բնակչության առթղջությունը՝ 109-րդը աշխարհում
    • այդ թվում՝ բնակչության առնչող օդի որակը՝ 142-րդը աշխարհում
  • Բնության կենսունակությունը՝ 27-րդը աշխարհում

Այսպիսով ուսումնասիրությունը ցույցադրում է, որ Հայաստնաի հիմնական բնապահպանական խնդիրը բնակչության առողջության վրա բացասական ազդեցության սահմանափակելն է, իսկ բնության կենսունակությունը համեմատաբար քիչ մտահոգիչ է։

ընդհանուր գնահատական[3] էկոլոգիական առողջության

ենթագնահատական (40% կշիռ)

Բնության կենսունակության

ենփագնահատակն (60% կշիռ)

1   Շվեյցարիա 87.42 93.57 83.32
2   Ֆրանսիա 83.95 95.71 76.11
3   Դանիա 81.60 98.20 70.53
4   Մալթա 80.90 93.80 72.30
5   Շվեդիա 80.51 94.41 71.24
6   Միացյալ Թագավորություն 79.89 96.03 69.13
7   Լյուքսեմբուրգ 79.12 95.07 68.48
8   Ավստրիա 78.97 86.38 74.03
9   Իռլանդիա 78.77 95.92 67.34
10   Ֆինլանդիա 78.64 99.35 64.83

2016 խմբագրել

Հունվարի 23-ին Համաշխարհային տնտեսական ֆորումում հրատարակվել է 2016 թվականի հաշվետվությունը[4]։ Հաշվետվությունում ներառված են 180 երկիր, ինչպես և նախկինում, հաշվարկվում են երկու մեծ խմբերում՝ էկոլոգիական առողջության (շրջակա միջավայրի գործոններից կախված մարդու առողջության պաշտպանության, որոնք առաջացել են մարդու ներգործությամբ) և էկոհամակարգի կենսունակությունը (էկոհամակարգի պաշտպանությունը և ռեսուրսների օգտագործումը)։ Այդ երկու առաջադրանքները բաշխված են 9 կատեգորիաների, որոնք գրավում են էկոլոգիական քաղաքականության առաւնային խնդիրները, այնպիսին ինչպիսին գյուղատնտեսությունը, օդի որակը, կենսաբազմազանությունը, կլիմա և էներգետիկա, անտառներ, ձկնային պաշարներ, առողջության վրա ազդեցությունը (մարդու առողջության վրա համախմբված ազդեցությունը, որոնք բխում են 5 գործոնների ռիսկերից՝ վտանգավոր ջրեր, վատ սանիտարիա, շրջակա միջավայրի աղտոտվածությունը պինդ մասնիկներով, օդի աղտոտումը կենցաղային պինդ վառելիքներով և մթնոլորտային օզոնի աղտողում), ջրային պաշարները, ջուրը և սանիտարիան։ Այդ 9 կատեգորիան բաժանվում էին 19 ցուցանիշների, որոնք հաշվարկվում էին յուրաքանչյուր երկրի տվյալների հիման վրա[5]։

Առավել արդյունավետ քաղաքականություն շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հետազոտությունների հիման վրա կատարում է Ֆինլանդիան։ Առավել մեծ հաջողությունների երկիրը հասել է «Առողջության վրա ազդեցություն», «Ջուր և սանիտարիա» և «կենսաբազմազանության» կատեգորիան։ 2016 թվականի հաշվետվությունում առավել քիչ արդյունավետությամբ են աչքի ընկել այն երկիրները, որոնք տառապում էին կոնֆլիկտներով և լուրջ քաղաքական խնդիրներով՝ Սոմալի, Էրիթրեա և Մադագասկար[6]։

  1.   Ֆինլանդիա 90,68
  2.   Իսլանդիա 90,51
  3.   Շվեդիա 90,43
  4.   Դանիա 89,21
  5.   Սլովենիա 88,98
  6.   Իսպանիա 88,91
  7.   Պորտուգալիա 88,63
  8.   Էստոնիա 88,59
  9.   Մալթա 88,48
  10.   Ֆրանսիա 88,20

  1.   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 42,05
  2.   Մոզամբիկ 41,82
  3.   Բանգլադեշ 41,77
  4.   Մալի 41,48
  5.   Չադ 37,83
  6.   Աֆղանստան 37,50
  7.   Նիգեր 37,48
  8.   Մադագասկար 37,10
  9.   Էրիթրեա 36,73
  10.   Սոմալի 27,66

Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության անդամների ցուցակը, որոնք չեն հայտնվել առաջին տասնյակում։

Հորիզոնական Պետություն Միավոր
12   Միացյալ Թագավորություն 87,38
15   Խորվաթիա 86,98
18   Ավստրիա 86,64
19   Իռլանդիա 86,60
20   Լյուքսեմբուրգ 86,58
21   Հունաստան 85,81
22   Լատվիա 85,71
23   Լիտվա 85,49
24   Սլովակիա 85,42
26   ԱՄՆ 84,72
27   Չեխիա 84,67

Հորիզոնական Երկիր Միավոր
28   Հունգարիա 84,60
29   Իտալիա 84,48
30   Գերմանիա 84,26
32   Ռուսաստան 83,52
33   Բուլղարիա 83,40
34   Ռումինիա 83,24
36   Նիդերլանդներ 82,03
37   Հայաստան 81,60
38   Լեհաստան 81,26
40   Կիպրոս 80,24
41   Բելգիա 80,15

2016 թվականի գործակցում կա հնարավորություն համեմատել ցուցանիշների փոփոխությունը («պատմական EPI»): Օգտագործելով տասնամյակի վաղեմության տվյալները և օգտագործելով 2016 թվականի գործակցի հաշվարկման ձևը, հաշվետվության հեղինակաները գտնում են բոլոր ցուցանիշների փոփոխությունները ժամանակի ընթացքում։

«Պատմական EPI» առաջնորդներն են դարձել Կոմորյան կղզիները (բարելավում 48,78 %, 158-րդ հորիզոնական), Քուվեյթ (45,26 %, 113 հորիզոնական)։ Առավել մեծ չափով իրավիչակը բարդացել է Սուրինամում (-2,20 %, 96-րդ հորիզոնական) և Սինգապուրում (-0,43 %, 14-րդ հորիզոնական)։ Հայաստանը բարելավել է իր էկոլոգիական արդյունավետությունը 13,19%-ով, Ռուսաստանը 24,34 %-ով, ԱՄՆ-ը 10,93 %-ով, Ֆինլանդիան 3,19 %-ով[7]։

2014 խմբագրել

Հաշվետվությունը հրատարակվել է 2014 թվականի հունվարի 25-ին Դավոսյան ֆորումում[8]։ Գործակցի հաշվարկում տեղի էին ունեցել փոփոխություններ համեմատած 2012 թվականին։ Խմբերը, որոնց հիման վրա է կատարվում հաշվետվությունը մնում են նույնը՝ էկոլոգիական առողջություն և էկոհամակարգի կենսունակություն։ Քաղաքական կատեգորիաների քանակը իջեցվել է մինչև 9-ի։ Հանվել է «Օդ (ազդեցությունը էկհամակարգում)»։ Ցուցանիշները մնացին 20, փոփոխվել է նրանց վերջնական արդյունքի վրա հարաբերական կշիռը։ Երկու խմբերի կշիռ կարելի է համարել միատեսակ։ «Կլիմայի փոփոխության և էներգետիկայի» կատեգորիայում ավելացել են նոր ցուցանիշներ, որը հաշվի է առնում գնահատվող երկրի տնտեսական զարգացվածությունը։ Ցուցակում ներառվեցին 178 պետություն, որ ավել էր քան մնացած թողարկված գործակիցների ցուցակները[9]։

Առաջին հորիզանականը, հավաքելով 87,67 միավոր զբաղեցրել է Շվեյցարիան։ Առավել մեծ հաջողությունների երկիրը հասել է «Կենսաբազմազանության», «Էկոլոգիական առողջության» և «Ջուր ու սանիտարիա» կատեգորիաներում։ Շվեյցարիան հասել է մեծ հաջողության նաև Ջրային պաշարների առումով (ազդեցությունը էկոհամակարգի վրա)։ Հատկանշական է առաջին հնգյակում Սինգապուրի առկայությունը, որը ցույց է տալիս հիմնականում քաղաքային երկրները կարող են հասնել հաջողությունների շրջակա միջավայրի պահպանման հարցում։ Ոչ այդքան արդյունավետ 2014 թվականի հաշվետվությունում դարձել են երկրները քաղաքական և տնտեսական խնդիրներով։

  1.   Շվեյցարիա 87,67
  2.   Լյուքսեմբուրգ 83,29
  3.   Ավստրալիա 82,4
  4.   Սինգապուր 81,78
  5.   Չեխիա 81,47
  6.   Գերմանիա 80,47
  7.   Իսպանիա 79,79
  8.   Ավստրիա 78,32
  9.   Շվեդիա 78,09
  10.   Նորվեգիա 78,05

  1.   Բանգլադեշ 25,61
  2.   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 25,01
  3.   Սուդան 24,64
  4.   Լիբերիա 23,95
  5.   Սիերա Լեոնե 21,74
  6.   Աֆղանստան 21,57
  7.   Լեսոթո 20,81
  8.   Հայիթի 19,01
  9.   Մալի 18,43
  10.   Սոմալի 15,47

Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության այն երկրների ցուցակը, որոնք չեն հայտնվել առաջին տասնյակում։

Հորիզոնական Երկիր Միավոր
11   Նիդերլանդներ 77,75
12   Միացյալ Թագավորություն 77,35
13   Դանիա 76,92
15   Սլովենիա 76,43
17   Պորտուգալիա 75,8
18   Ֆինլանդիա 75,72
19   Իռլանդիա 74,67
20   Էստոնիա 74,66
21   Սլովակիա 74,45
22   Իտալիա 74,36
23   Հունաստան 73,28
27   Ֆրանսիա 71,05

Հորիզոնական Երկիր Միավոր
28   Հունգարիա 70,28
30   Լեհաստան 69,53
33   ԱՄՆ 67,52
34   Մալթա 67,42
36   Բելգիա 66,61
38   Կիպրոս 66,23
40   Լատվիա 64,05
41   Բուլղարիա 64,01
45   Խորվաթիա 62,23
48   Հայաստան 61,67
49   Լիտվա 61,26
73   Ռուսաստան 53,45
86   Ռումինիա 50,52

2014 թվականի գործակցում հայտնվեց հնարավորություն համեմատել ցուցանիշների փոփոխությունները («Պատմական EPI»): Օգտագործելով տասամյա վաղեմության տվյալները և կիրառելով 2014 թվականի գործակցի հաշվարկման մեթոդիկան, հաշվետվության հեղինակաները գտնում են փոփոխություններբոլոր ցուցանիշներով ժամանակի ընթացքում։ Անցյալում գորցակցի հաշվետվության մեջ հատուկ նշվում էր, որ մեթոդիկան հնարավորություն չի տալիս կապել երկրի դիրքը ցուցակում շրջակա միջավայրի լավացման կամ վատացման հետ։ EPI-ն առաջին անգամ հնարավորություն տվեց համեմատելու արդյունավետությունը նախորդի հետ։

«Պատմական EPI»-ի առաջատարը դարձել է Նիգերը (բարելավում 45,88 %-ով, 142-րդ հորիզոնական) և Արևելյան Թիմոր (45,37 %, 132 հորիզոնական)։ Առավել վիճակը վատացել է Բահրեյնում (-4,09 %, 82-րդ հորիզոնական) և Քաթարում (-1,33 %, 44-րդ հորիզոնական)։ Հայաստանը բարելավել է էկոլոգիական արդյունավետությունը 8,02 %-ով, Ռուսաստանը 4,21 %-ով, ԱՄՆ-ը 2,23 %-ով, Շվեյցարիան 0,8 %-ով, Սինգապուրը 0,94 %-ով։

2012 խմբագրել

Հաշվետվության պաշտոնական հրատարակումը տեղի ունեցավ 2012 թվականի հունվարի 25-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Ցուցակում ընդգրկվեց 132 երկիր։ EPI սովորական ցուցակից բացի, առաջին անգամ ներկայացվեց EPI-ի տենդենցիոն ցուցակը, որը ցույց է տալիս թե որ երկիրներում է բարելավել էկոլոգիական իրավիճակը ժամանակի ընթացքում, և որ երկիրներում է վատթարացել (Հետևել այդ ամենին սովորական հաշվետվությամբ անհնարին է հաշվարկի մեթոդիկայի հաճախակի փոփոխության պատճառով)[10][11][12]։

Առաջին հորիզոնականը 76,96 միավորով զբաղեցրել է Շվյցարիան։ Առավել մեծ հաջողությունների երկիրը հասել է օդի աղտոտվածության դեմ պայքարում։ Երկիրը ստացել է բարձր գնահատականներ խմելու ջրի մատչելիության և կանսաբազմազանության համար։ Առաջին հնգյակում մտնում են Լատվիան և Կոստա Ռիկան։ Դա ցույց է տալիս ոչ այդքանել հարուս երկիրները կարող են հասնել տպավորիչ հաջողությունների շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ և որ ոչ միայն եկամուտների մակարդակն է որոշում պետության էկոլոգիական արդյունավետությունը։

Տենդենցիոն գործակցով առաջին հորիզոնականում է Լատվիան, նրան հաջորդում են Ադրբեջանը ու Ռումինիան։ Վերջին հորիզոնականում են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Ռուսաստանը։ Ռուսաստանի խոշոր խնդիրներն են չափից շատ ձկնորսությունը և անտառային ծածկույթի պակասեցումը։ Վերջին տաս տարում վատացել է գրեթե բոլոր ցուցանիշները, բացի ծծնբի երկօքսիդի արտանետումից, որտեղ դիտվում է առավել պակասեցում։

Երկրների համար որոնք զբաղեցնում են EPI ցուցակում բարձր հորիզոնականներ են զբաղեցնում, տենդեցիոն EPI-ն կարող է չընդունվել, քանի որ այդ երկիրներում բարելավելու քիչ հնարավորություն է մնացել։ Իսլանդիան զբաղեցնում է 13-րդ հորիզոնակը EPI-ի ցուցակում և 64-րդը տենդեցիոն ցուցակում։

Ներքևում ներկայացված է երկիրների ցուցակը, որոնք զբաղեցնում են վերին և ստորին հորիզոնականները։

  1.   Շվեյցարիա 76,69
  2.   Լատվիա 70,37
  3.   Նորվեգիա 69,92
  4.   Լյուքսեմբուրգ 69,2
  5.   Կոստա Ռիկա 69,03
  6.   Ֆրանսիա 69
  7.   Ավստրիա 68,92
  8.   Իտալիա 68,9
  9.   Միացյալ Թագավորություն 68,82
  10.   Շվեդիա 68.82

  1.   Լիբիա 37,68
  2.   Բոսնիա և Հերցեգովինա 36,76
  3.   Հնդկաստան 36,23
  4.   Քուվեյթ 35,54
  5.   Եմեն 35,49
  6.   Հարավաֆրիկյան Հանրապետություն 34,55
  7.   Ղազախստան 32,94
  8.   Ուզբեկստան 32,24
  9.   Թուրքմենստան 31,75
  10.   Իրաք 25,32

Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության այն երկրների ցուցակը, որոնք չեն հայտնվել առաջին տասնյակում։

Հորիզոնական Երկիր Միավոր
11   Գերմանիա 66,91
12   Սլովակիա 66,62
16   Նիդերլանդներ 65,65
17   Լիտվա 65,5
18   Չեխիա 64,79
19   Ֆինլանդիա 64,44
20   Խորվաթիա 64,16
21   Դանիա 63,61
22   Լեհաստան 63,47
24   Բելգիա 63,02
28   Սլովենիա 62,25

Հորիզոնական Երկիր Միավոր
32   Իսպանիա 60,31
33   Հունաստան 60,04
36   Իռլանդիա 58,69
41   Պորտուգալիա 57,64
44   Կիպրոս 57,15
45   Հունգարիա 57,12
49   ԱՄՆ 56,59
53   Բուլղարիա 56,28
54   Էստոնիա 56,09
88   Ռումինիա 48,34
93   Հայաստան 47,48
106   Ռուսաստան 45,43

Երկիրները, որոնց արդյունավետությունը վերջին տասը տարում ամենից շատն է բարելավել և վատացել համաձային տենդեցիոն գործակցով։

  1.   Լատվիա 18
  2.   Ադրբեջան 17,8
  3.   Ռումինիա 16,94
  4.   Ալբանիա 16,8
  5.   Եգիպտոս 16,31
  6.   Անգոլա 15,64
  7.   Սլովակիա 14,45
  8.   Իռլանդիա 13,75
  9.   Բելգիա 12,36
  10.   Թաիլանդ 12,06

  1.   Թուրքմենստան −2,4
  2.   Հարավաֆրիկյան Հանրապետություն −2,65
  3.   Իրաք −2,66
  4.   Ղազախստան −3,05
  5.   Ղրղզստան −3,3
  6.   Էստոնիա −3,88
  7.   Բոսնիա և Հերցեգովինա −4,69
  8.   Սաուդյան Արաբիա −6,52
  9.   Քուվեյթ −7,44
  10.   Ռուսաստան −12,82

2010 խմբագրել

2010 թվականի հունվարի 28-ին Դավոսյան ֆորումում հրատարակվեց էկոլոգիական արդյունավետության գործակցի հերթական հաշվետվությունը, որում ներառվեցին 163 երկիր։ Առաջին հորիզոնական բարձրացավ Իսլանդիան ի շնորհիվ էկոլոգիական առողջությունում, գազերի արտանետումների վերահսկողությունում բարձր ցուցանիշների շնորհիվ և նրա շնորհիվ, որ ամբողջ էներգիան երկիրը ստանում է ստանում է վերականգնվող աղբյուրներից։ ԱՄՆ-ը իջել է 61-րդ հորիզոնականը 39-ից 2008 թվականի համեմատ։ Բրազիլիան 62-րդը, Ռուսաստանը 69-ը, Հնդկաստանը 123[13][14]։

  1.   Իսլանդիա 93,5
  2.   Շվեյցարիա 89,1
  3.   Կոստա Ռիկա 86,4
  4.   Շվեդիա 86,0
  5.   Նորվեգիա 81,1
  6.   Մավրիկիոս 80,6
  7.   Ֆրանսիա 78,2
  8.   Ավստրիա 78,1
  9.   Կուբա 78,1
  10.   Կոլումբիա 76,8

  1.   Բենին 39,6
  2.   Հայիթի 39,5
  3.   Մալի 39,4
  4.   Թուրքմենստան 38,4
  5.   Նիգեր 37,6
  6.   Տոգո 36,4
  7.   Անգոլա 36,3
  8.   Մավրիտանիա 33,7
  9.   Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն 33,3
  10.   Սիերա Լեոնե 32,1

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության այն երկրների ցուցակը, որոնք չեն հայտնվել առաջին տասնյակում։

Հորիզոնական Երկիր Միավոր
11   Մալթա 76,3
12   Ֆինլանդիա 74,7
13   Սլովակիա 74,5
14   Միացյալ Թագավորություն 74,2
17   Գերմանիա 73,2
18   Իտալիա 73,1
19   Պորտուգալիա 73,0
21   Լատվիա 72,5
22   Չեխիա 71,6
25   Իսպանիա 70,6
32   Դանիա 69,2
33   Հունգարիա 69,1
35   Խորվաթիա 68,7

Հորիզոնական Երկիր Միավոր
37   Լիտվա 68,3
41   Լյուքսեմբուրգ 67,8
44   Իռլանդիա 67,1
45   Ռումինիա 67
47   Նիդերլանդներ 66,4
55   Սլովենիա 65
57   Էստոնիա 63,8
61   ԱՄՆ 63,5
63   Լեհաստան 63,1
65   Բուլղարիա 62,5
69   Ռուսաստան 61,2
71   Հունաստան 60,9
96   Կիպրոս 56,3

2008 խմբագրել

Ցուցակը թողարկվել է 2008 թվականի հունվարի 28-ին, այն գլխավորում է Շվեյցարիան դառնալով 149 երկիրներից առաջինը։ Ցուցակի առաջին չորս հորիզոնականները զբաղեցրեն են Եվրոպայի երկիրները, իսկ վերջին 5-ի Աֆրիկայի ներկայացուցիչները։ ԱՄՆ-ը զբաղեցրել է վերջին հորիզոնականը բոլոր զարգացած երկիրների ցուցակում։ Չնայած երկիրը ուներ բարձր գնահատականները մեծ քանակությամբ ցուցանիշներով, ցածր ցուցանիշներ գազերի արտանետումների և օդի աղտոտվածությունը իջեցրեց ԱՄՆ-ին ներքև[15][16]։

  1.   Շվեյցարիա 95,5
  2.   Նորվեգիա 93,1
  3.   Շվեդիա 93,1
  4.   Ֆինլանդիա 91,4
  5.   Կոստա Ռիկա 90,5
  6.   Ավստրիա 89,4
  7.   Նոր Զելանդիա 88,9
  8.   Լատվիա 88,8
  9.   Կոլումբիա 88,3
  10.   Ֆրանսիա 87,8
  1.   Գվինեա Բիսաու 49,7
  2.   Եմեն 49,7
  3.   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 47,3
  4.   Չադ 45,9
  5.   Բուրկինա Ֆասո 44,3
  6.   Մալի 44,3
  7.   Մավրիտանիա 44,2
  8.   Սիերա Լեոնե 40
  9.   Անգոլա 39,5
  10.   Նիգեր 39,1

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության այն երկրների ցուցակը, որոնք չեն հայտնվել առաջին տասնյակում։

Հորիզոնական Երկիր Միավոր
13   Գերմանիա 86,3
14   Միացյալ Թագավորություն 86,3
15   Սլովենիա 86,3
16   Լիտվա 86,2
17   Սլովակիա 86
18   Պորտուգալիա 85,8
19   Էստոնիա 85,2
20   Խորվաթիա 84,6
23   Հունգարիա 84,2
24   Իտալիա 84,2
25   Դանիա 84
28   Ռուսաստան 83,9

Հորիզոնական Երկիր Միավոր
30   Իսպանիա 83,1
31   Լյուքսեմբուրգ 83,1
34   Իռլանդիա 82,7
39   Միացյալ Թագավորություն 81
42   Լեհաստան 80,5
44   Հունաստան 80,2
55   Նիդերլանդներ 78,7
56   Բուլղարիա 78,5
57   Բելգիա 78,4
68   Չեխիա 76,8
83   Ռումինիա 71,9

2006 խմբագրել

2006 թվականի հունվարի 22-ին Եյլան (Yale Center for Environmental Law and Policy) և Կոլումբիական համալսարանները համատեղ Եվրոպական հետազոտական հանձնաժողովի կենտրոնի հետ հրատարակեց առաջիան էկոլոգիական արդյունավետության գործակիցը, որը գնահատում էր աշխարհի 133 երկրի շրջակա միջավայրի պաշտպանությանը ուղղված արդյունավետության քաղաքականությունը[17]։ Վեց երկիր, սկսած Նոր Զելանդիայից և ավարտվելով հինգ Եվրոպական կարողացան հասնել 85 և ավելի միավորի հարյուրից ի շնորհիվ ջերմոցային գազերի ցածր արտանետումների և ձկնային պաշարների խելամիտ օգտագործումը։

  1.   Նոր Զելանդիա 88,0
  2.   Շվեյցարիա 87,8
  3.   Ֆինլանդիա 87,0
  4.   Չեխիա 86,0
  5.   Միացյալ Թագավորություն 85,6
  6.   Ավստրիա 85,2
  7.   Դանիա 84,2
  8.   Կանադա 84,0
  9.   Մալայզիա 83,3
  10.   Իռլանդիա 83,3
  1.   Սուդան 44
  2.   Բանգլադեշ 43,5
  3.   Բուրկինա Ֆասո 43,2
  4.   Պակիստան 41,1
  5.   Անգոլա 39,3
  6.   Եթովպիա 36,7
  7.   Մալի 33,9
  8.   Մավրիտանիա 32
  9.   Չադ 30,5
  10.   Նիգեր 25,7

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության այն երկրների ցուցակը, որոնք չեն հայտնվել առաջին տասնյակում։

Հորիզոնական Երկիր Միավոր
11   Պորտուգալիա 82,9
12   Ֆրանսիա 82,5
18   Նորվեգիա 80,2
19   Հունաստան 80,2
21   Իտալիա 79,8
22   Գերմանիա 79,4
23   Իսպանիա 79,2
25   Սլովակիա 79,1
27   Նիդերլանդներ 78,7

Հորիզոնական Երկիր Միավոր
28   Միացյալ Թագավորություն 78,5
29   Կիպրոս 78,4
31   Սլովենիա 77,5
32   Ռուսաստան 77,5
33   Հունգարիա 77
38   Լեհաստան 76,2
39   Բելգիա 75,9
50   Բուլղարիա 72
90   Ռումինիա 56,9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По определению ВОЗ, экологическое здоровье — те стороны общественного здоровья, которые определяются состоянием окружающей среды; теория и практика оценивания факторов окружающей среды, способных влиять на здоровье.
  2. «Environmental Performance Index». epi.envirocenter.yale.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  3. «2018 EPI Results». epi.envirocenter.yale.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին. {{cite web}}: Text "Environmental Performance Index" ignored (օգնություն)
  4. «Data | Environmental Performance Index - Development». Yale. 2016 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  5. «Methods. This chapter outlines the methods used for the 2016 Environmental Performance Index that makes up the basis for the report and its findings». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  6. 2016 Environmental Performance Index Launch
  7. «Country Rankings See how all 180 countries rank on the 2016 EPI». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  8. "Country Rankings"https://archive.today/20140129142747/http://epi.yale.edu/epi/country-rankings. Yale. 25 January 2014. Archived from the original on 29 January 2014. Retrieved 2014-01-29
  9. «Frequently Asked Questions». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  10. World Economic Forum Davos 2012: India at 125th position in Environmental Performance Index
  11. Yale Center for Environmental Law & Policy / Center for International Earth Science Information Network at Columbia University. «2012 EPI Rankings». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  12. Elizabeth Rosenthal (2010 թ․ հունվարի 27). «Iceland Leads Environmental Index as U.S. Falls». New York Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  13. «Отчёт 2010 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  14. Elizabeth Rosenthal (2010 թ․ հունվարի 27). «Iceland Leads Environmental Index as U.S. Falls». New York Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  15. Global Environmental Scorecard Gives U.S. Low Rank
  16. «2008 environmental performance index» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  17. United States Ranks 28th on Environment, a New Study Says

Արտաքին հղումներ խմբագրել