Ալֆրեդ Նիկոլաս «Էլ» Կերվի (անգլ.՝ Alfred Nicholas "Al" Cervi, փետրվարի 12, 1917(1917-02-12), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 9, 2009(2009-11-09)[1], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ 1985 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Էլ Կերվի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1917(1917-02-12)
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 9, 2009(2009-11-09)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՌոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունEast High School?
Մասնագիտությունբասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է խաղարկողի դիրքում։ Կերվին երբեք չի ուսանել համալսարանում։ 1937 թվականին պայմանագիր է կնքել «Բուֆֆալո Բայզոնս» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Բասկետբոլի ազգային լիգայում (NBL)։ 1940-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Հետագայում հանդես է եկել «Ռոչեստեր Ռոյալս» (ԲԱԼ), «Թրենթոն Թայգերս» և «Սիրաքյուս Նեշնլս» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 4 մրցաշրջան։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (19501945-46 թվականների մրցաշրջանին Կերվին, «Ռոչեստեր Ռոյալս»-ի կազմում, դարձել է NBL չեմպիոն։ Երեք անգամ ընդգրկվել է NBL բոլոր աստղերի առաջին հավաքականի կազմում (1947-1949), ինչպես նաև մեկ անգամ NBL բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (1946)։ 1947 թվականին դարձել է NBL պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացող։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 202 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 1591 միավոր (7,9 մ/խ), կատարել 261 անդրադարձ և 648 փոխանցում[2]։

Բասկետբոլի փառքի սրահ խմբագրել

1985 թվականին Էլ Կերվիի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում։

Մահ խմբագրել

Էլ Կերվին մահացել է 92 տարեկան հասակում՝ 2009 թվականի նոյեմբերի 9-ին Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել