Էլ Գունա (արաբ․՝ الجونة‎‎), զբոսաշրջային հանգստավայր Կարմիր ծովի ափին, որը գտնվում է Հուրգադայի միջազգային օդանավակայանից 22 կմ հյուսիս, եգիպտական Ռիվիերայի մի մասը։

Բնակավայր
Էլ Գունա
արաբ․՝ الجونة‎‎
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված է1990 թ.
Մակերես36,8 կմ²
ԲԾՄ8±1 մետր
Բնակչություն15 000 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքelgouna.com
Էլ Գունա (Եգիպտոս)##
Էլ Գունա (Եգիպտոս)

Հանգստավայրի մասին խմբագրել

Հանգստավայրը գտնվում է Կարմիր ծովի և Էթբայ լեռնաշղթայի ջրերի միջև։ Էլ Գունան ղեկավարվում է Orascom Development ընկերության կողմից, որը պատկանում է եգիպտացի միլիարդատեր Սամիհ Սավիրիսին (Samih Sawiris)[1]: Էլ Գունա հանգստավայրի բոլոր հյուրանոցներն ու շենքերը գտնվում են փոքր կղզիներում, որոնք կապված են կամուրջներով և ջրանցքներով, որոնց երկայնքով նավակներ են անցնում։ Հանգստավայրն ունի լողափեր, հյուրանոցներ և գոլֆի դաշտեր։ Հնարավոր զվարճանքներ՝ զբոսանավ, ձկնորսություն, վինդսերֆինգ, քեյթսերֆինգ, ջրային դահուկներ և դայվինգ։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1990 թվականին և կառուցվել է Orascom Development ընկերության կողմից։

Ճարտարապետություն խմբագրել

 
Թամր Հեննա հրապարակ
 
Էլ Գունայի և շրջակայքի արբանյակային լուսանկարը
 

Քաղաքի ճարտարապետությունը համատեղում է ավանդական և ժամանակակից տարրերը, որոնց վրա աշխատել են այնպիսի հայտնի ճարտարապետներ, ինչպիսիք են.

  • Ամերիկացի Մայքլ Գրեյվս՝ ճարտարապետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր, նախագծել է Sheraton Miramar Resort և Steigenberger Golf Resort, ինչպես նաև Golf Apartments և Golf Villas նախագծերը
  • Իտալացի ճարտարապետ Ալֆրեդո Ֆրեդա՝ նախագծել է տոսկանյան ոճով տարածքը՝ Hill Villas, ինչպես նաև Էլ Գունա տարածքը՝ Աբու Տիգ Մարինա (Abu Tig Marina)
  • Շահաբ Ա․ Մազար (Shehab A. Mazhar)՝ եգիպտացի ճարտարապետ, նախագծել է White Villas-ը
  • Եգիպտացի ճարտարապետներ Ռամի էլ Դահանի (Rami el Dahan) և Ահմադ Համդիի (Ahmad Hamdy) կողմից նախագծվել են նուբյան ոճի վիլլաներ՝ Nubian Villas
  • Գոլֆի ակումբը նախագծել են Ժեն Բեյթսի (Gene Bates) և Ֆրեդ Կապլսի (անգլ.՝ Fred Couples) կողմից
  • Ancient Sands Golf Resort նախագծի հեղինակը ամերիկացի ճարտարապետ Կարլ Լիթենն է (Karl Litten)։

Սոցիալապես նշանակալի օբյեկտներ խմբագրել

  • սեփական փոքր օդանավակայանը քաղաքի տարածքում, որն ընդունում է ինքնաթիռներ, որոնք իրականացնում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային թռիչքներ
  • ավտոբուսային և նավային երթուղիների լայնածավալ տրանսպորտային համակարգ
  • բժշկական կլինիկա
  • Գոլֆի ակումբ (18 անցք)
  • 4 ավազոտ լողափ Կարմիր ծովի ափերին՝ Mangroovy, Marina, Buzzha, Zeytouna
  • 3 կղզիներ Էլ Գունայի մոտակայքում՝ Mahmeya, Tawila, Goba
  • 10 դայվինգ-կենտրոն
  • Քեյթսերֆինգի 5 կենտրոն
  • թենիսի դպրոց
  • քրիստոնեական եկեղեցի և մզկիթ
  • փոստային բաժանմունք (Tamr Henna շրջան)
  • ակվարիում
  • փոքրիկ պատմության թանգարան, որտեղ հավաքված են եգիպտական հայտնի ցուցանմուշների պատճեններ
  • ճարտարապետական կառույց «Անապատի շունչը»։

Կարմիր ծովի մի կղզում, որը գտնվում է Էլ Գունայի տարածքում, 2004 թվականի նոյեմբերի վերջին կայացան լողափնյա հանդբոլի աշխարհի առաջին պաշտոնական առաջնության հանդիպումները։ Ինչպես առաջնության մասնակիցները, այնպես էլ հանդիսատեսը կղզի կարող էին հասնել միայն ջրային տրանսպորտով։ Տղամարդկանց մրցաշարում հաղթել են տանտերերը՝ Եգիպտոսի հավաքականը, իսկ կանանց մրցաշարում՝ Ռուսաստանի հավաքականը[2]։

Շրջակա միջավայր խմբագրել

Էլ Գունան պաշտոնապես ճանաչվել է Կարմիր ծովի ափին գտնվող ամենագրավիչ և էկոլոգիապես մաքուր քաղաքը։ Orascom Development կառավարող ընկերությունը սերտորեն համագործակցում է հյուրանոցների, բիզնեսի սեփականատերերի, բնակիչների և հյուրերի հետ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով։ Ներկայումս Էլ Գունայի 5 հյուրանոցներ են արժանացել Green Globe՝ «Կանաչ գնդակ» միջազգային մրցանակին (Movenpick Resort & Spa, Sheraton Miramar Resort, Steigenberger Golf Resort, Club Med El Gouna и Panorama Bungalows Resort)։

Էլ Գունան ինքնուրույն իրականացնում է շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրեր, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քաղցրահամ ջրի օգտագործումը և թափոնների հեռացումը։ Քաղաքապետարանը աջակցում է գործող միջազգային օրենսդրությանը` կապված շինանյութերի հեռացման և թափոնների տարանջատման հետ։

Քաղաքն ունի Էկո-փառատոների ամենամյա ծրագիր, որը ներառում է կրթական սեմինարներ և ժամանցային միջոցառումներ՝ օգնելու մասնակիցներին սովորել, թե ինչպես գնահատել և պաշտպանել իրենց շրջապատող աշխարհը։

Կլիմա խմբագրել

Կարմիր ծովի ափի այս հատվածում կլիման չափազանց բարենպաստ է և բարեխառն։ Ձմռանը միջին ջերմաստիճանը 17-ից 23 °C է, իսկ ամռանը եղանակը չոր է, ջերմաստիճանը տատանվում է 27-ից 37 °C: Ամռանը տեղումներ երբեք չեն լինում, իսկ ձմռանը՝ գրեթե երբեք (տարեկան 5 մմ տեղումներ)։ Ամռան ամիսներին եղանակը միշտ պարզ է, իսկ ձմռան ամիսներին հիմնականում պարզ է։

Էլ Գունաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 21.3
(70.3)
22.6
(72.7)
24.9
(76.8)
28.5
(83.3)
31.8
(89.2)
34.1
(93.4)
34.8
(94.6)
34.8
(94.6)
32.6
(90.7)
30.2
(86.4)
26.6
(79.9)
22.7
(72.9)
28.74
(83.73)
Միջին օրական °C (°F) 15.3
(59.5)
16.3
(61.3)
18.8
(65.8)
22.4
(72.3)
25.8
(78.4)
28.6
(83.5)
29.6
(85.3)
29.6
(85.3)
27.7
(81.9)
24.9
(76.8)
20.8
(69.4)
16.8
(62.2)
23.05
(73.47)
Միջին ցածր °C (°F) 9.4
(48.9)
10.1
(50.2)
12.8
(55)
16.3
(61.3)
19.9
(67.8)
23.1
(73.6)
24.4
(75.9)
24.5
(76.1)
22.9
(73.2)
19.6
(67.3)
15
(59)
11
(52)
17.42
(63.36)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.04)
1
(0.04)
աղբյուր: Climate-Data.org[3]

ԶԼՄ - ները խմբագրել

  • Ամսագիր El Gouna Magazine[4]
  • Հեռուստաալիք El Gouna TV[5]
  • Ռադիոկայան El Gouna Radio 100 FM[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Orascom Development Management Team». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին.
  2. Независимая спортивная газета. Интервью с Владимиром Кияшко: «Песок Эль-Гуна — золотой для России»
  3. «Climate: El Gouna - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «El Gouna Magazine». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  5. «El Gouna TV». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  6. «El Gouna Radio online». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Գունա» հոդվածին։