Էլֆական լեզուները ստեղծվել են Ջոն Թոլքինի կողմից՝ իր ստեղծած Միջերկրի էլֆերի համար։ Թոլքինը, լինելով բանասեր, մեծ ժամանակ ու ջանք է ծախսել՝ ստեղծելու համար այդ արհեստական լեզուները։ Հետաքրքրական է, որ հենց էլֆական լեզուներն են հիմք հանդիսացել Թոլքինի աշխարհահռչակ վիպերգության համար։ Թոլքինը նաև ստեղծել է գրային համակարգեր էլֆական լեզուների համար՝ սարատի, տենգվար, Քիրթհ։

Ներքին պատմություն խմբագրել

Թոլքինը հավաստիացնում է, որ էլֆական լեզուները իրենցից ներկայացնում են տարբեր լեզուների ու բարբառների միասնական լեզվաընտանիք։ Ստորև ներկայացված են էլֆական լեզուները՝ առաջացման հերթականությամբ և լեզվախմբերով։

  • Քուենդերին- բոլոր էլֆերի նախալեզուն, ովքեր վալարի կողմից բնակեցվեցին Միջնաշխարհում։ Բոլոր էլֆական լեզուները քուենդերինի հետնորդներն են։
  • Ավարին- երկրորդ ու երրորդ ցեղերի էլֆերի լեզուն, որոնք հրաժարվեցին գնալ Վալինոր։ Ավարինը վերաճել է վեց ավարին լեզուների[1]։
  • Միացյալ Էլդարին- այն երեք էլֆական ցեղերի լեզուն, որոնք ճամփա բռնեցին դեպի Վալինոր։ Այն վերաճել է հետեւյալ լեզուներին՝
  • Քուենյա- Էլդամարի բնակիչ էլֆերի լեզուն, որը ունի երկու գրական լեզու․
  • Վանյարին քուենյա- առաջին էլդարական ցեղի էլֆերի լեզուն
  • Նոլդորին քուենյա- նոլդորների՝ երկրորդ էլդարական ցեղի էլֆերի լեզուն
  • Թելերին- թելերի ցեղի էլֆերի լեզուն, որոնք ապրում էին Տոլ Էրեսեայում եւ Ալքուոնդեում
  • Նանդորին- երրորդ էլդարական ցեղի՝ թելերիների մի ճյուղի՝ նանդորների լեզուն։
  • Սինդարին- սինդարների լեզուն, ովքեր առանձնացել են էլդարների երրորդ ցեղից ու բնակվել Բելերիանդում։ Այն ունի հետևյալ բարբառները․
  • Դորիաթին
  • Ֆալաթրին
  • Հյուսիսային սինդարին
  • Նոլդորին սինդարին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. J.R.R. Tolkien, "Tengwesta Qenderinwa", Parma Eldalamberon 18, p. 72.