Էլվիրա Միխայլովնա Մասլովա (ռուս.՝ Эльвира Михайловна Маслова, օգոստոսի 28, 1938(1938-08-28)), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1987), Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության անդամ[1]։

Էլվիրա Մասլովա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 28, 1938(1938-08-28) (85 տարեկան)
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր
Պարգևներ՝
IMDb։ID 1245229

Կենսագրություն խմբագրել

Էլվիրա Մասլովան ծնվել է 1938 թվականի օգոստոսի 28-ին։ 1954 թվականից մինչև 1959 թվականը սովորել է Մոսկվայի «1905 թվականի հիշատակի» գեղարվեստի ուսումնարանում։

1961 թվականին Էլվիրա Մասլովան ավարտել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիային կից նկարիչ-մուլտիպլիկատորների երկամյա դասընթացները (1959-1961 թվականներ)[2]։

1961 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմում» որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ Աշխատել է նկարված մուլտիպլիկացիայի բնագավառում։ Մասնակցել է ավելի քան հարյուր մուլտֆիլմերի ստեղծմանը։

Դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում[3]։ Մասնակցել է «Մաստեր-ֆիլմ» ստուդիայի աշխատանքներին՝ խորհրդատվություն տալով երիտասարդ նկարիչներին[4]։

Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամ է։

1987 թվականի ապրիլի 24-ին արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարչի կոչման[5]։

ՌԴ մշակույթի նախարարության 2011 թվականի դեկտեմբերի 2-ի «Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության գերատեսչական պարգևներով պարգևատրելու մասին» հրամանով Էլվիրա Մասլովան արժանացել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվոգրի[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

  1. 1962 – «Մի հանցագործության պատմություն» (ռուս.՝ «История одного преступления»)
  2. 1963 – «Վազի՛ր, առվակ» (ռուս.՝ «Беги, ручеёк!»)
  3. 1963 – «Երեք հաստլիկ» (ռուս.՝ «Три толстяка»)
  4. 1963 – «Հետքագետ» (ռուս.՝ «Следопыт»)
  5. 1964 – «Չթե փողոց» (ռուս.՝ «Ситцевая улица»)
  6. 1964 – «Արջուկը» (ռուս.՝ «Топтыжка»)
  7. 1965 – «Ձեր առողջությունը» (ռուս.՝ «Ваше здоровье!»)
  8. 1965 – «Բարև, ատոմ» (ռուս.՝ «Здравствуй, атом!»)
  9. 1965 – «Ստորակետի ու կետի արկածները» (ռուս.՝ «Приключения запятой и точки»)
  10. 1965 – «Ռիկի Տիկի Տավի» (ռուս.՝ «Рикки-Тикки-Тави»)
  11. 1965 – «Լուսատտիկ № 6» (ռուս.՝ «Светлячок № 6»)
  12. 1966 – «Դեղնիկը» (ռուս.՝ «Жёлтик»)
  13. 1966 – «Լուսատտիկ № 7 (Հետքագետ)» (ռուս.՝ «Светлячок № 7 (Следопыт)»)
  14. 1966 – «Այսօր ծնունդ է» (ռուս.՝ «Сегодня день рождения»)
  15. 1966 – «Տեսակի ծագումը» (ռուս.՝ «Происхождение вида»)
  16. 1967 – «Հայելի» (ռուս.՝ «Зеркальце»)
  17. 1967 – «Մկնիկի երգը» (ռուս.՝ «Песенка мышонка»)
  18. 1967 – «Փղիկը» (ռուս.՝ «Слоненок»)
  19. 1967 – «Չորսը մի բակից» (ռուս.՝ «Четверо с одного двора»)
  20. 1967 – «Լրտեսական կրքեր» (ռուս.՝ «Шпионские страсти»)
  21. 1968 – «Ջրահարսը» (ռուս.՝ «Русалочка»)
  22. 1968 – «Ամենամեծ ընկերը» (ռուս.՝ «Самый большой друг»)
  23. 1969 – «Բրեմենյան երաժիշտներ» (ռուս.՝ «Бременские музыканты»)
  24. 1969 – «Ձմեռ պապը և ամառը» (ռուս.՝ «Дед Мороз и лето»)
  25. 1969 – «Կամակոր արքայադուստրը» (ռուս.՝ «Капризная принцесса»)
  26. 1969 – «Ինչն է լավ և ինչն է վատ» (ռուս.՝ «Что такое хорошо и что такое плохо»)
  27. 1970 – «Ուրախ կարուսել № 2։ Հեքիաթներ» (ռուս.՝ «Весёлая карусель № 2. Небылицы»)
  28. 1970 – «Ուշադրություն, գայլե՛ր» (ռուս.՝ «Внимание, волки!»)
  29. 1970 – «Սահադաշտ» (ռուս.՝ «Катерок»)
  30. 1971 – «Վինի Թուխը գնում է հյուր» (ռուս.՝ «Винни-Пух идёт в гости»)
  31. 1971 – «Հին խաղալիքը» (ռուս.՝ «Старая игрушка»)
  32. 1972 – «Վինի Թուխը և հոգսերի օրը» (ռուս.՝ «Винни-Пух и день забот»)
  33. 1972 – «Երեսուներորդ թագավորությունում» (ռուս.՝ «В тридесятом веке»)
  34. 1972 – «Ռուսական մեղեդիներ» (ռուս.՝ «Русские напевы»)
  35. 1973 – «Մենք Ջեքի հետ» (ռուս.՝ «Мы с Джеком»)
  36. 1973 – «Երգ ընկերության մասին» (ռուս.՝ «Песня о дружбе»)
  37. 1973 – «Միայն մեծահասակների համար (թողարկում 2)» (ռուս.՝ «Только для взрослых (выпуск 2)»)
  38. 1974 – «Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին» (ռուս.՝ «Как Львёнок и Черепаха пели песню»)
  39. 1975 – «Նավահանգստում» (ռուս.՝ «В порту»)
  40. 1975 – «Ինչպես ուղտն ու ավանակը դպրոց գնացին» (ռուս.՝ «Как верблюжонок и ослик в школу ходили»)
  41. 1975 – «Անսովոր ընկերը» (ռուս.՝ «Необычный друг»)
  42. 1975 – «Ծիածան» (ռուս.՝ «Радуга»)
  43. 1975 – «Մեր նախնիների դասերը» (ռուս.՝ «Уроки наших предков»)
  44. 1975 – «Ֆանտիկ (նախնադարյան պատմություն)» (ռուս.՝ «Фантик (Первобытная история)»)
  45. 1975 – «Ես հիշում եմ...» (ռուս.՝ «Я вспоминаю…»)
  46. 1976 – «Երկնագույն շնիկը» (ռուս.՝ «Голубой щенок»)
  47. 1976 – «Մանկական ալբոմ» (ռուս.՝ «Детский альбом (мультфильм))
  48. 1976 – «Երկիր իմ» (ռուս.՝ «Земля моя»)
  49. 1976 – «Переменка № 1»
  50. 1976 – «Հենց այնպես» (ռուս.՝ «Просто так»)
  51. 1976 – «Чуридило»
  52. 1977 – «Բոբիկը գնացել է Բարբոսին հյուր» (ռուս.՝ «Бобик в гостях у Барбоса»)
  53. 1977 – «Մեր բարի վարպետը» (ռուս.՝ «Наш добрый мастер»)
  54. 1978 – «Լեռնային վարպետ» (ռուս.՝ «Горный мастер»)
  55. 1978 – «Եվ ծիծաղ, և մեղք» (ռուս.՝ «И смех и грех»)
  56. 1978 – «Կողոպուտ ըստ․․․» (ռուս.՝ «Ограбление по…»)
  57. 1978 – «Երեքը Պրոստոկվաշինոյից» (ռուս.՝ «Трое из Простоквашино»)
  58. 1979 – «Թռչող նավ» (ռուս.՝ «Летучий корабль»)
  59. 1979 – «Նոր Ալադին» (ռուս.՝ «Новый Аладдин»)
  60. 1979 – «Переменка № 2»
  61. 1979 – «Ողջույն, Օլիմպիադա» (ռուս.՝ «Салют, Олимпиада!»)
  62. 1980 – «Բաբա Յագան դեմ է» (ռուս.՝ «Баба-Яга против!» (թողարկում 1)
  63. 1980 – «Բաբա Յագան դեմ է» (ռուս.՝ «Баба-Яга против!», (թողարկում 2)
  64. 1980 – «Կամարինսկայա» (ռուս.՝ «Камаринская»)
  65. 1980 – «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» (ռուս.՝ «Каникулы в Простоквашино»)
  66. 1981 – «Մի անգամ առավոտյան» (ռուս.՝ «Однажды утром»)
  67. 1981 – «Կոշկավոր շունը» (ռուս.՝ «Пёс в сапогах»)
  68. 1981 – «Վասյա Կուրոլեսովի արկածները» (ռուս.՝ «Приключения Васи Куролесова»)
  69. 1982 – «Կախարդական դեղ» (ռուս.՝ «Волшебное лекарство»)
  70. 1982 – «Կար-չկար մի շուն» (ռուս.՝ «Жил-был пёс»)
  71. 1982 – «Վերջին որսը» (ռուս.՝ «Последняя охота»)
  72. 1982 – «Նախկինում մենք թռչուններ ենք եղել» (ռուս.՝ «Прежде мы были птицами»)
  73. 1983 – «Ուրախ կարուսել № 15։ Ամենը ամենքի համար» (ռուս.՝ «Весёлая карусель № 15. Всё для всех»)
  74. 1983 – «Ստախոսների դղյակը» (ռուս.՝ «Замок лгунов»)
  75. 1983 – «Օ, ծո՜վ, ծո՜վ․․․» (ռուս.՝ «О, море, море!..»)
  76. 1983 – «Երկուսից հինգ» (ռուս.՝ «От двух до пяти»)
  77. 1983 – «Ճանապարհ դեպի հավերժություն» (ռուս.՝ «Путь в вечность»)
  78. 1983 – «Խածկտիկ» (ռուս.՝ «Снегирь»)
  79. 1984 – «Ձմեռը Պրոստոկվաշինոյում» (ռուս.՝ «Зима в Простоквашино»)
  80. 1984 – «Պատկերներ ցուցահանդեսից» (ռուս.՝ «Картинки с выставки (мультфильм))
  81. 1984 – «Охотник до сказок»
  82. 1985 – «Мистер Уксус и миссис Уксус»
  83. 1985 – «Մենք Շերլոկ Հոլմսի հետ» (ռուս.՝ «Мы с Шерлоком Холмсом»)
  84. 1985 – «Վովա Սիդորովի մասին» (ռուս.՝ «Про Сидорова Вову»)
  85. 1985 – «Տիկնիկների պարեր» (ռուս.՝ «Танцы кукол»)
  86. 1986 — Անվանումն անհայտ է (Название неизвестно)
  87. 1986 – «Ուրախ կարուսել № 17։ Մրցություն» (ռուս.՝ «Весёлая карусель № 17. Состязание»)
  88. 1986 – «Սովորական տղա» (ռուս.՝ «Мальчик как мальчик»)
  89. 1986 – «Լոլո պինգվինի արկածները», ֆիլմ 1 (ռուս.՝ «Приключения пингвинёнка Лоло»)
  90. 1987 – «Մարտինկո» (ռուս.՝ «Мартынко»)
  91. 1987 – «Լոլո պինգվինի արկածները», ֆիլմ 2 (ռուս.՝ «Приключения пингвинёнка Лоло»)
  92. 1987 – «Լոլո պինգվինի արկածները», ֆիլմ 3 (ռուս.՝ «Приключения пингвинёнка Лоло»)
  93. 1988 – «Ուրախ կարուսել № 19։ Հանելուկ» (ռուս.՝ «Весёлая карусель № 19. Загадка»)
  94. 1988 – «Կատուն և ծաղրածուն» (ռուս.՝ «Кот и клоун»)
  95. 1988 – «Կատուն, որը կարողանում էր երգել» (ռուս.՝ «Кот, который умел петь»)
  96. 1988 – «Մարիա, Միրաբելան Տրանզիստորիայից» (ռուս.՝ «Мария, Мирабела в Транзистории»)
  97. 1988 – «Կողոպուտ ըստ․․․» (ռուս.՝ «Ограбление по…», նոր խմբագրություն)
  98. 1989 – «Այ-այ-այ» (ռուս.՝ «Ай-ай-ай»)
  99. 1989 – «Այսօր մեր քաղաքում» (ռուս.՝ «Сегодня в нашем городе»)
  100. 1989 – «Միկոն՝ Պավլովայի որսին» (ռուս.՝ «Мико — сын Павловой»)
  101. 1989 – «Կարծրատիպեր» (ռուս.՝ «Стереотипы»)
  102. 1990 – «Ուրախ կարուսել № 21։ Մի անգամ» (ռուս.՝ «Весёлая карусель № 21. Однажды»)
  103. 1990 – «Кважды ква»
  104. 1990 – «Ինչ-որ ժամանակ․․․» (ռուս.՝ «Когда-то давно…»)
  105. 1990 – «Թևավորը, բրդոտը և յուղոտը» (ռուս.՝ «Крылатый, мохнатый, масляный»)
  106. 1990 – «Չտեսնված, չլսված» (ռուս.՝ «Невиданная, неслыханная»)
  107. 1990 – «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն առաջին)» (ռուս.՝ «Приключения кузнечика Кузи (история первая)»)
  108. 1991 – «Միսս Նոր տարի» (ռուս.՝ «Мисс Новый Год»)
  109. 1992 – «Փղի մեծ ճակատամարտը կետի հետ» (ռուս.՝ «Великая битва слона с китом»)
  110. 1993 – «Թզուկները և լեռնային թագավորը» (ռուս.՝ «Гномы и горный король»)
  111. 1993 – «Ծաղրածու Բալակիրև» (ռուս.՝ «Шут Балакирев»)
  112. 1994 – «Ֆանտազյորները Ուգորի քաղաքից» (ռուս.՝ «Фантазёры из деревни Угоры»)
  113. 1995 – «Ուրախ կարուսել № 29։ Հեքիաթ հիմար Վոլոդյայի մասին» (ռուս.՝ «Весёлая карусель № 29. Сказка про дурака Володю»)
  114. 1996 – «Ուրախ կարուսել № 30։ Գաղտնիք» (ռուս.՝ «Весёлая карусель № 30. Тайна»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник Союза кинематографистов СССР 1981 года (сост. Г. Мирнова) // М., БПСК, Московская типография № 6.
  2. Г. Бородин. «Аниматоры: краткая история обучения профессии» Արխիվացված 2014-04-07 Wayback Machine, «Театральная библиотека».
  3. «Энциклопедия отечественной мультипликации», Москва, «Алгоритм-книга», 2006.
  4. Владимир Вышегородцев, Георгий Бородин. «Беседы о мастерстве и ремесле». «Киноведческие записки» № 97, 2010. с. 217, kinozapiski.ru.
  5. Указ Президиума Верховного Совета РСФСР от 24 апреля 1987 года № 614 «О присвоении почётного звания «Заслуженный художник РСФСР» Масловой Э. М.»
  6. Приказ Министерства культуры РФ от 02.12.2011

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 423—424. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել