Էլվաշ

քաղաք Պորտուգալիայում

Էլվաշ (պորտ.՝ Elvas; ['ɛɫvɐʃ]), քաղաք Պորտուգալիայում, համանուն մունիցիպալիտետի կենտրոնը։

Մունիցիպալիտետ
Էլվաշ
պորտ.՝ Elvas
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՇրջանՊորտալեգրե
ՄունիցիպալիտետԷլվաշ
Ներքին բաժանումAssunção, Ajuda, Salvador e Santo Ildefonso?, Caia, São Pedro e Alcáçova?, Terrugem e Vila Boim?, Barbacena e Vila Fernando?, São Brás e São Lourenço?, Santa Eulália? և São Vicente e Ventosa?
ՔաղաքապետԺոզե Ալմեյդա
Տվյալ կարգավիճակում1229 թվականից
Մակերես631,04 կմ²
Բնակչություն22 477 մարդ (2006)
Խտություն37 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Փոստային դասիչ7350
Պաշտոնական կայքcm-elvas.pt
Էլվաշ (Պորտուգալիա)##
Էլվաշ (Պորտուգալիա)

Քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 15,5 հազար մարդ, մունիցիպալիտետի բնակչությանը՝ 22,5 հազար մարդ։ Քաղաքը և մունիցիպալիտետը մտնում են տնտեսա-վիճակագրական Ալենտեժու տարածաշրջանի և Ալտու Ալենտեժու ենթաշրջանի մեջ։ Հին վարչական բաժանմամբ մտել է Ալտու Ալենտեժու նահանգի կազմի մեջ։

Դիրք խմբագրել

Էլվաշը գտնվում է Պորտալեգրի քաղաքից 59 կմ դեպի հարավ-արևելք։

Մունիցիպալիտետը սահմանակից է.

  • հյուսիսում՝ Արրոնշեշ մունիցիպալիտետին,
  • հյուսիս-արևելքում՝ Կամպու Մայոր մունիցիպալիտետին,
  • հարավ-արևելքում՝ Իսպանիային,
  • հարավում՝ Ալանդրոալ, Վիլա Վիսոզա մունիցիպալիտետներին,
  • արևմուտքում՝ Բորբա, Մոնֆորտե մունիցիպալիտետներին։

Բնակչություն խմբագրել

Էլվաշ մոնիցիպալիտետի բնակչությունը (1801-2004)
1801 1849 1900 1930 1960 1981 1991 2001 2004
16 963 15 425 21 548 24 711 28 562 24 981 24 474 23 361 22 691

Պատմություն և ճարտարապետություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1229 թվականին։ Նոր ժամանակներում ամրացվել է ամրաշինական գիտության վերջին խոսքին համապատասխան (հոլանդական դպրոց) որպես կայազորային միջնաբերդ Իսպանիայի հետ սահմանի վրա[1]։

Քաղաքի կենտրոնում պահպանվել են բազմաթիվ զորանոցներ, ինչպես նաև մեծ ջրանցույց։ Օրինակելի է Էլվաշի բաստիոնային ամրաշինական համակարգը, որը 2012 թվականին հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության հուշարձան։

Բնիկներ խմբագրել

Անտոնիո Ալմեյդա Ֆիգուեյրա, պորտուգալացի ռազմական գործիչ, ֆիլհելեն, Հունաստանի 1821-1829 թվականների ազատագրական պատերզամի մասնակից։

Շրջաններ խմբագրել

Էլվաշ մունիցիպալիտետի շրջանները
Անվանում Բնօրինակ
անվանում
Բնակչության թվաքանակը
մարդ(2001)
Տարածք
կմ²
Խտություն
մարդ/կմ²
Փոստային ինդեքս
1 Աժուդա, Սալվադոր և Սանտու Իլդեֆոնսու Ajuda, Salvador e Santo Ildefonso 1494 91,06 16,41 7350-000 ELVAS
2 Ալկասովա Alcáçova 2305 9,22 250 7350-000 ELVAS
3 Ասսունսան Assunção 7927 8,04 985,95 7350-000 ELVAS
4 Բարբասենա Barbacena 777 31,16 24,94 7350-000 BARBACENA
5 Կայա և Սան Պեդրու Caia e São Pedro 3779 94,31 40,07 7350-000 ELVAS
6 Սանտա Էուլալիա Santa Eulália 1334 98,63 13,53 7350-000 SANTA EULALIA ELVAS
7 Սան Բրաշ և Սան Լորենսու São Brás e São Lourenço 1946 47,57 40,91 7350-000 SAO BRAS E SAO LOURENCO
8 Սան Վիսենտե և Վենտոզա São Vicente e Ventosa 808 101,53 7,96 7350-000 SAO VICENTE E VENTOSA
9 Տերրուժեն Terrugem 1307 72,71 17,98 7350-000 TERRUGEM ELVAS
10 Վիլա Բոյն Vila Boim 1331 25,54 52,11 7350-000 VILA BOIM
11 Վիլա Ֆերնանդու Vila Fernando 353 51,27 6,89 7350-000 VILA FERNANDO ELVAS

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Эльваш». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվաշ» հոդվածին։