Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ

շվեդ քանդակագործ

Էլլեն Ֆրեդերիկա Վիլհելմինա Ռոսվալ ֆոն Հալլվյուլ (շվեդ.՝ Ellen Fredrika Wilhelmina Roosval von Hallwyl, հուլիսի 29, 1867(1867-07-29)[1][2], Ericslund, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա - ապրիլի 9, 1952(1952-04-09)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ նկարիչ և քանդակագործ։

Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ
Ծնվել էհուլիսի 29, 1867(1867-07-29)[1][2]
ԾննդավայրEricslund, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա
Վախճանվել էապրիլի 9, 1952(1952-04-09)[1][2] (84 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և քանդակագործ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչHedwig Weiß?[3], Gaston Henri Toussaint?[3] և Կարլ Միլլես[3]
Պարգևներ
Գրականության և արվեստի մեդալ
ՀայրՎալտեր ֆոն Հալվյուլ
ՄայրՎիլհելմինա ֆոն Հալվիլ
ԱմուսինHenrik de Maré? և Johnny Roosval?
ԶավակներRolf de Maré?
ստորագրություն
Изображение автографа
 Ellen Roosval von Hallwyl Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլը ծնվել է 1867 թվականին, կոմս Վալտեր ֆոն Հալլվյուլի և նրա կնոջ՝ Վիլհելմինա Կեմպեի ընտանիքում։ Քսան տարեկանում ամուսնացել է լեյտենանտ Հենրիկ դե Մարեի հետ, որը 1897 թվականին Բեռլինում նշանակվել է ռազմական կցորդ։ Բեռլինյան նկարիչների միության (Verein der Berliner Künstlerinnen) անդամ Հեդվիգ Վայսի մոտ Էլենը սկսել է ուսումնասիրել գեղանկարչություն։

 
Էլլեն Ռոսվալը Էբբա ֆոն Էկերմաննի գերեզմանի խաչի կողքին

1904 թվականին ամուսինները վերադարձել են Շվեդիա։ Հաջորդ տարի Էլլենը սկսել է ամուսնալուծության գործընթաց, որպեսզի ամուսնանա երիտասարդ արվեստաբան Ջոննի Ռոսվալի հետ, ով իր որդու` Ռոլֆի («Շվեդական բալետների» ապագա հիմնադիր) ուսուցիչն էր Բեռլինում ։ Այդ արարքը սկանդալ է առաջացրել հասարակության մեջ, և Էլենը նորից մեկնել է Բեռլին։ 1907 թվականին նա ամուսնացել է Ռոսվալի հետ, չնայած նրա ծնողները հաշտվել են այդ ամուսնության հետ միայն տասնմեկ տարի անց, երբ Ռոսվալը դարձել է մանկավարժ և պատրաստվում էր պրոֆեսոր դառնալ[4]։

Էլլենը շարունակել է նկարել՝ ստեղծելով մուգ գույներով իմվոլիստական նկարներ։ Այնուամենայնիվ, 1910-ականներից ի վեր նա գերադասել է քանդակագործությունը նկարչությունից և սկսել է դասեր ստանալ շվեդ քանդակագործ Կարլ Միլլեսի մոտ։ Բացի այդ, 1912-1913 թվականներին Փարիզում սովորել է քարի հետ աշխատել Բուրդելի աշակերտ Գաստոն Տուսսենի մոտ։ Նրա առաջին գործերից մեկը չորս մետրանոց գրանիտե գերեզմանի խաչքար է իր զարմուհու Էբբա ֆոն Էկերմանի գերեզմանի համար[4]։

Էլլենը և Ջոննի Ռոսվալը առանձնատուն ունեին Գոթլանդ կղզում, որտեղ նրանք անցկացնում էին ամառային ամիսները։ Այս վիլլան, որը կոչվում է «Մուրամարիս», դարձել էր Էլենի գլխավոր ստեղծագործությունը, որը նա ստեղծել է իր սեփական մտահղացմամբ՝ զարդարված տարբեր քանդակներով։ Շենքի կենտրոնում տեղակայված էր բուխարի` պատրաստված եգիպտական տաճարի ճակատային մասի տեսքով, մոնումենտալ զարդաքանդակներով։ Հետագայում վիլլայի շենքը ճանաչվել է որպես պատմական հուշարձան[4]։

Երբ Էլենը վերսկսել է շփումները հարազատների հետ 1920-ականներին, նրա մայրը հանձնարարել է նրան Հալլվյուլ առանձնատան ձևավորումը, որի համար Էլենը ստեղծել է բրոնզե արձանների շարք։ 1923 թվականին Ստոկհոլմում տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-ականներին Էլլեն Ռոսվալը տառապել է ռևմատիզմից, և բժիշկներն արգելել են նրան զբաղվել քանդակագործությամբ։ Դրանից հետո նա զբաղվել է երաժշտությամբ: Էլլենը գիտեր դաշնամուր նվագել և կոմպոզիցիայի դասեր է ստացել գերմանացի կոմպոզիտոր Ֆրիդրիխ Մելերից[4]։

Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլը մահացել է Ստոկհոլմում 1952 թվականին և թաղված է Գոթլանդում. նրա գերեզմանաքարը պատրաստվել էր իր կողմից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 Ellen Fredrika Wilhelmina Roosval von Hallwyl
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Svenskt kvinnobiografiskt lexikon

Արտաքին հղումներ խմբագրել

  • Irja Bergström. «Ellen Fredrika Wilhelmina Roosval von Hallwyl». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ» հոդվածին։