Էլիս Ֆեյ (անգլ.՝ Alice Faye; մայիսի 5, 1915(1915-05-05)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - մայիսի 9, 1998(1998-05-09)[1][2][3][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։

Էլիս Ֆեյ
Ծնվել էմայիսի 5, 1915(1915-05-05)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էմայիսի 9, 1998(1998-05-09)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանForest Lawn Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ժանրերավանդական փոփ երաժշտություն
Ամուսին(ներ)Տոնի Մարտին և Ֆիլ Հարիս
Պարգևներ և մրցանակներ
alicefaye.com

Կենսագրություն խմբագրել

Էլիս Ջին Լապպերտը ծնվել է 1915 թվականի մայիսի 5-ին Նյու Յորքում, ոստիկան Չարլի Լապերտի և Էլիսի ընտանիքում։ Փորձել է մասնակցել «Զիգֆելդի խելագարությունը» շոուին, սակայն տարիքի պատճառով նրան չեն ընտրել։

1931 թվականին Բրոդվեյում Էլիս Ֆեյը կատարել է առաջին խաղը՝ «Սկանդալներ» բեմադրությունը, որից հետո նա իր ազգանունը փոխարինել է Ֆեյ ազգանունով։ Դրանից հետո նա երկու տարի աշխատել է ռադիոյում՝ «Ֆլյաիշմանի ժամը» հաղորդման մեջ, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ֆիլ Հարիսի հետ, ում հետ ամուսնացել է 1940 թվականին։ Մինչ այդ նա արդեն ամուսնացած էր դերասան և երգիչ Թոն Մարտինի (1937—1940) հետ։

Նրա դեբյուտը կինոյում կայացել է 1934 թվականին, այն բանից հետո, երբ դերասանուհի Լիլիան Հարվինը հրաժարվել է «Սկանդալներ» պիեսի էկրանավորման գլխավոր դերից։ Ֆիլմում նա կատարել է Մոն Վեիլի դերը, որը նրան մեծ հայտնիություն է բերել և շուտով «Fox Broadcasting Company» ստուդիայի հայտնի պրոդյուսեր Դերրիլ Զանուկը, դարձել է նրա հովանավորը։ Այնուհետև հաջորդել են նոր հաջողված դերերը, որտեղ Ֆեյը ելույթ է ունեցել ոչ միայն որպես դերասանուհի, այլև՝ երգչուհի։ Էլիս Ֆեյի մասնակցությամբ հաջորդ ամենահայտնի ֆիլմերից են դարձել «Հին Չիկագոյում» (1937), «Ռեգթայմ Բենդ Ալեքսանդրա» (1938) և «Այդ գիշերը Ռիոյում» (1941) ֆիլմերը։ Նրա կարիերայի զարգացումը շարունակվել է մինչև 1944 թվականը, երբ էկրանին է հայտնվել «Ընկած հրեշտակ» ֆիլմը։ Հետագայում Էլիսը վերադարձել է ռադիո, որտեղ ամուսնու՝ Ֆիլ Հարիսի հետ, դարձել է երաժշտական հաղորդման հաղորդավար։

 
1943 թվական

1945 թվականից հետո Ֆեյը 17 տարի ֆիլմում չի նկարահանվել, էկրանին է հայտնվել միայն 1962 թվականին՝ հանդես գալով երկրորդական դերում՝ «Պետական տոնավաճառ» ֆիլմում։ 1974 թվականին Էլիսը խաղացել է Բրոդվեյի «Լավ նորություններ» մյուզիքլում։ Հարիսը մահացել է 1995 թվականին, իսկ նա՝ դրանից երեք տարի հետո՝ ստամոքսի քաղցկեղից՝ 1998 թվականի մայիսի 9-ին, կալիֆոrնիական Ռանչո Միրաժ քաղաքում։

Դերասանուհին իր ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղիում արժանացել է աստղի՝ 6922 բուլվար։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1936 - «Բուռլեսկի թագավորը» - Պետ Դորան
  • 1936 - «Աղքատ, փոքրիկ, հարուստ աղջիկը» - Ջերրի Դոլան
  • 1937 - «Հին Չիկագոյում» - Բելլ Ֆոսետտ
  • 1938 - «Ռեգթայմ Բենդ Ալեքսանդրա» - Ստելլա Քիրբի
  • 1939 - «Հոլիվուդյան հեծելախումբ» - Մոլլի Հաիդեն
  • 1939 - «Վարդը Վաշինգթոնի պուրակում» - Ռոուզ Սեջենտ
  • 1940 - «Լիլիան Ռասել» - Լիլիան Ռասել
  • 1940 - «Թին Պեն Էլլի» - Քեթի Բլեյն
  • 1941 - «Այդ գիշերը Ռիոյում» - Բարոնեսա Սեսիլիա Դուարտե
  • 1943 - «Ամբողջ հրոսակախումբը հավաքում» - Էդի Ալեն
  • 1945 - «Ընկած հրեշտակ» - Ջուն Միլզ
  • 1962 - «Պետական տոնավաճառ» - Մելիսա Ֆրեյկ
  • 1976 - «Շուն Վոն Տոն Տոն, որը փրկեց Հոլիվուդը» - քարտուղարուհի
  • 1978 - «Մագիա Լեսսի» - մատուցողուհի
  • 1978 - «Յուրաքանչյուր աղջիկ ունի իր շանսը» - Քեթի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Ֆեյ» հոդվածին։