Էլիս Ուոքեր (անգլ.՝ Alice Malsenior Walker, ծնվ. փետրվարի 9, 1944(1944-02-09)[1][2][3][…], Eatonton-Putnam County Library, Իթոնթոն, Ջորջիա, ԱՄՆ[4][5][6][…], Ջորջիա, ԱՄՆ), ամերիկյան գրող, կանանց իրավունքների պաշտպան։

Էլիս Ուոքեր
Alice Malsenior Walker
Ծննդյան անունանգլ.՝ Alice Malsenior Walker
Ծնվել էփետրվարի 9, 1944(1944-02-09)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրEatonton-Putnam County Library, Իթոնթոն, Ջորջիա, ԱՄՆ[4][5][6][…]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, ակնարկագիր, համալսարանի դասախոս, իրավապահ, դաստիարակ, վիպասան, մանկագիր, սցենարիստ, դերասանուհի, կինոպրոդյուսեր և Կլիմայական ակտիվիստ
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ[7][3][5][…]
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ (1965)[4], Spelman College?[4] և Russell Sage College?[4]
Ուշագրավ աշխատանքներThe Color Purple?, The Third Life of Grange Copeland?[4], Meridian?[4], The Temple of My Familiar?[4] և Possessing the Secret of Joy?
ԱնդամակցությունAlpha Kappa Alpha և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՈւելսլի քոլեջ
Պարգևներ
ԱմուսինMelvyn R. Leventhal?
Համատեղ ապրողRobert L. Allen?
ԶավակներՌոնալդո
ԱզգականներՌեջի Ուոթս[15]
Կայքalicewalkersgarden.com
 Alice Walker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիս Ուոքերը ծնվել է 1944 թվականի փետրվարի 9-ին Իթոնթոնում։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ 1961 թվականին ստացել է կրթաթոշակ՝ Ատլանտայի Սփելման քոլեջում ուսանելու համար։ Այստեղ նա ծանոթացել է հանրահայտ իրավապաշտպան Հովարդ Զիննի հետ, որի ազդեցության տակ դարձել է մարդու իրավունքների ջերմ պաշտպան։ Ուոքերը հանդիպել է Մարտին Լյութեր Քինգի հետ, ինչպես նաև 1963 թվականին մասնակցել Վաշինգտոնյան քայլերթին։ 1963 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորքում գտնվող Սառա Լորենս քոլեջը, որն էլ ավարտել է 1965 թվականին՝ արվեստի բակալավրի աստիճանով։

Էլիս Ուոքերի գլուխգործոցն է համարվում 1982 թվականին լույս տեսած «Մանուշակագույն» վեպը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

Մատենագիտություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • 1970 - «Գրեյնջ Քոպլենդի երրորդ կյանքը» (The Third Life of Grange Copeland)
  • 1976 - «Մերիդիան» (Meridian)
  • 1982 - «Մանուշակագույն» (The Color Purple)
  • 1989 - «Իմ մոտիկ ընկերոջ տաճարը» (The Temple of My Familiar)
  • 1992 - «Հաճույքի գաղտնիքը» (Possessing the Secret of Joy)
  • 1998 - «Հայրական ժպիտի ճառագայթներում» (By the Light of My Father’s Smile)
  • 2004 - «Ժամանակն է բացելու սիրտդ» (Now Is the Time to Open Your Heart)

Պատմվածքների ժողովածուներ խմբագրել

  • 1973 - «Սիրո և անհանգստության մեջ. Սևամորթ կանանց պատմություններ» (In Love and Trouble: Stories of Black Women)
  • 1979 - «Բարի գիշեր Վիլլի Լի, մինչ վաղը» (Goodnight, Willie Lee, I’ll See You in the Morning)
  • 1981 - «Լավ կնոջը կոտրելը հեշտ չէ» (You Can’t Keep a Good Woman Down)
  • 2000 - «Առաջ, կոտրված սրտով» (The Way Forward Is with a Broken Heart)

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • 1968 - «Մի անգամ» (Once)
  • 1973 - «Ապստամբության ծխածաղիկները և այլ բանաստեղծություններ» (Revolutionary Petunias and Other Poems)
  • 1984 - «Ձիերից համապատկերն ավելի գեղեցիկ է դառնում» (Horses Make a Landscape Look More Beautiful)
  • 1991 - «Մենք միայն նրա կապտած մարմինը ճանաչեցինք» (Her Blue Body Everything We Know)

Հրապարակախոսություն խմբագրել

  • 1983 - «Մայրական այգիների փնտրտուքում. Կնոջ արձակը» (In Search of Our Mothers' Gardens: Womanist Prose)
  • 1988 - «Ապրել խոսքով. Ընտրանի» (Living by the Word: Selected Writings, 1973—1987)
  • 1993 - «Մարտիկի նշանը. Կանացի սեռական օրգանների այլանդակումը և կնոջ սեռական կուրությունը» (Warrior Marks: Female Genital Mutilation and the Sexual Blinding of Women)
  • 1997 - «Այն ամենը, ինչ մենք սիրում ենք, կարող ենք փրկել. Գրողի գործունեությունը» (Anything We Love Can be Saved: A Writer’s Activism)

Էկրանավորում խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Donna E. Allen: Toward a womanist homiletic. Katie Cannon, Alice Walker and emancipatory proclamation. Peter Lang Verlag, New York 2013, ISBN 978-1-4331-1361-1.
  • Carmen Gillespie: Critical companion to Alice Walker. A literary reference to her life and work. Facts-on-File, New York 2011, ISBN 978-0-8160-7530-0.
  • Maria Lauret: Alice Walker. Palgrave Macmillan, Basingstoker 2011, ISBN 978-0-230-57588-2.
  • Nagueyalti Warren (Hrsg.)։ Alice Walker. Salem Press, Ipswich, Mass. 2013, ISBN 978-1-4298-3730-9.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Ուոքեր» հոդվածին։