Էլիս Մերտոն (սեպտեմբերի 13, 1993(1993-09-13)[1], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա, անգլ.՝ Alice Merton), գերմանացի երգչուհի, բանաստեղծ-երգահան։ Մերտոնը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր դեբյուտային No Roots սինգլի համար[2]։ Ներկայումս բնակվում է Բեռլինում[3]։

Էլիս Մերտոն
Ի ծնե անունբրիտանական անգլերեն՝ Alice Florence Clarissa Merton
Ծնվել էսեպտեմբերի 13, 1993(1993-09-13)[1] (30 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Երկիր Գերմանիա
Ժանրերինդի փոփ և ալտերնատիվ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի
Գործիքներվոկալիստ, դաշնամուր և վոկալ
Պարգևներ
Կայքalicemerton.com
 Alice Merton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մերտոնը ծնվել է իռլանդական և գերմանական ընտանիքում։ Երբ նա 13 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Մյունխեն։ Այնտեղ նա սկսեց սովորել գերմաներեն, որը թույլ տվեց նրան շփվել իր գերմանացի տատիկի հետ։ Մերտոնը ապրել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Օկվիլը (Օնտարիո), Կոնեկտիկուտը, Նյու Յորքը, Բորնմութը, Լոնդոնն և Բեռլինը։ 2013 թվականին Էլիսը ընդունվել է Մանհեյմի փոփ երաժշտության և երաժշտական բիզնեսի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան`երգերի և երգերի հավաքածուների համար։ Այնտեղ նա հանդիպեց իր ապագա խմբի անդամներին։

Կարիերա խմբագրել

Առաջին անգամ Մերտոնը հայտնի դարձավ, որպես Fahrenhaidt խմբի The Book of Nature ալբոմի երգիչ և կոմպոզիտոր։ 2016 թվականի նոյեմբերի 4-ին նա նոր տաղանդների ամենամյա «Ակուստիկ փոփ» անվանակարգում ստացավ մրցանակ։ Բեռլին տեղափոխվելուց հետո Մերտոնը հիմնադրեց իր սեփական Paper Tape Records International ընկերությունը և 2016 թվականին ձայնագրեց իր No Roots երգը։ The Hype Machine կայքում և Spotify-ում երգը գրավեց չարթերի առաջին հորիզոնականը, իսկ որոշ ռադիոկայաններում դարձավ պահանջված։ Այս հաջողությունից հետո՝ 2017 թվականի փետրվարի 3-ին, էլիսը թողարկեց իր No Roots առաջին մինի-ալբոմը։ Ալբոմը երկրորդ տեղն է գրավել  գերմանական չարթերում և առաջին տեղը՝ ֆրանսիական չարթերում։ Vodafone Germany ընկերությունը երգը օգտագործել է իր գովազդներից մեկում։

2017 թվականի օգոստոսի 2-ին Մերտոնը ձայնագրեց իր երկրորդ Hit the Ground Running կոչվող ալբոմը։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի-ալբոմներ խմբագրել

Անվանում Տվյալներ
No Roots

Երգեր խմբագրել

Անվանում Թվական Բարձր հորիզոնականները չարթերում Անդորագիր Մինի-ալբոմներ
Media Control Charts
[4]
AUT
[5]
Syndicat national de l'édition phonographique
[6]
ISR
[7]
LUX
Dig.

[8]
SLO
[9]
SWI
[10]
US Alt.
[11]
«No Roots» 2017 2 3 1 4 2 4 12 5 No Roots
«Hit the Ground Running»
«—» denotes a recording that did not chart or was not released in that territory.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. Cirisano, Tatiana (2017 թ․ օգոստոսի 22). «Alice Merton's Wanderlust Anthem 'No Roots' Heads to U.S. After Blowing Up in Europe». Billboard. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Mittelstraß, Ann-Kathrin (2017 թ․ հուլիսի 18). «Kein Land der Welt ist meine Heimat» (գերմաներեն). Bayerischer Rundfunk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. DE
  5. AUT AustrianCharts.at: Alice Merton discography
  6. «Le Top de la semaine : Top Singles (téléchargement + streaming) – SNEP (Week 38, 2017)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. «LU». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. CH Hitparade, ch: Alice Merton discography
  11. «Alice Merton No Roots Chart History». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. «Gold-/Platin-Datenbank (Alice Merton)» (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է 7 September 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Les Certifications - SNEP». SNEP (ֆրանսերեն). 2013 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Մերտոն» հոդվածին։