Էլիզաբեթ Սոֆի Շերոն (ֆր.՝  Élisabeth-Sophie Chéron Le Hay; հոկտեմբերի 3, 1648(1648-10-03)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 3, 1711(1711-09-03)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի նկարչուհի, բանաստեղծուհի, թարգմանչուհի, երաժիշտ։

Էլիզաբեթ Սոֆի Շերոն
ֆր.՝ Élisabeth-Sophie Chéron
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1648(1648-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 3, 1711(1711-09-03)[1][2][3][…] (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտություննկարչուհի, փորագրիչ, բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի և երաժիշտ
ԱմուսինJacques Le Hay?[6]
Ծնողներհայր՝ Henri Chéron?[7]
ԱնդամությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա և Galileiana Academy of Arts and Science?
 Élisabeth Sophie Chéron Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթը դեռ մանուկ հասակից իր նկարիչ հորից՝ Անրի Շերոնից սովորել է արծնագործություն ու մանրանկարչություն[8]։ Կալվինիստ հայրը ձգտում էր նրան դաստիարակել բողոքականության խստաշունչ ոգով, բայց մոլի կաթոլիկուհի մայրը ընդդիմանում էր և դստերն ստիպել է մեկ տարի անցկացնել կուսանոցում, որտեղ էլ վերջինս դարձել է համոզված կաթոլիկ[8]։ Իսկ հայրը բողոքականների նկատմամբ ծավալված հալածանքների պատճառով ստիպված էր 1664 թվականին լքելու ընտանիքն ու Ֆրանսիան։

 
Մադամ Դեզոլիեի դիմանկարը

1670 թվականին 22-ամյա Էլիզաբեթը ազդեցիկ նկարիչ Շառլ Լը Բրենի հովանավորությամբ ներկայացվել է գեղանկարչության ու քանդակագործության թագավորական ակադեմիայի ղեկավարությանը և ընդունվել այդ ակադեմիայի անդամ՝ դառնալով նման բարձր պատվի արժանացած չորրորդ կինը[9]. նրան նախորդել էին Կատրին Ժիրարդոնն ու Լուի Բուլոնցու երկու դուստրերը՝ Մադլենն ու Ժենևևը։

 
Շերոնի թարգմանած սաղմոսների ժողովածուի 1694 թ. հրատարակության տիտղոսաթերթը

Իր գեղանկարչական աշխատանքները կանոնավոր կերպով փարիզյան Սալոնում ներկայացնելու հետ մեկտեղ՝ Էլիզաբեթը բանաստեղծություններ է գրել, թարգմանություններ կատարել (նա հիանալի տիրապետում էր լատիներենին, հին հունարենին, եբրայերենին)[10]։ 1694 թվականին լույս է ընծայել աստվածաշնչյան սաղմոսների իր չափածո թարգմանությունների ժողովածուն՝ Essay de pseaumes et cantiques mis en vers, et enrichis de figures խորագրով։ Գնահատելով ֆրանսուհու գրական տաղանդը՝ իտալական Պադուա քաղաքի ակադեմիան՝ Accademia dei Ricovratiն, նրան ընդունել է իր շարքերը՝ ակադեմիական Էրատո անվամբ։ Իսկ ժողովածուի չափածո սաղմոսներից շատերը երգերի են վերածել կոմպոզիտոր Ժան-Բատիստ Դրուար դը Բուսեն և վենետիկցի ազնվական մի տիկին՝ Անտոնիա Բեմբոն[10]։ Արվեստագետ կինը հրատարակել է նաև նկարչության մի ուղեցույց ձեռնարկ (1706 թ.): Էլիզաբեթն իր վաստակած գումարները նվիրաբերել է ծնողներին և եղբորը՝ Լուի Շերոնին, որ նկարչություն էր սովորում Իտալիայում։ Մերժել է ամուսնության առաջարկները (իսկ նրա ձեռքը խնդրել են իր մտավորական շրջապատի բազմաթիվ փայլուն տղամարդիկ) և միայն վաթսունամյա հասակում, ի զարմանս ծանոթ-բարեկամների, ամուսնացել է արքունական պալատի ինժեներ Ժակ լը Հեյի հետ՝ վերանվանվելով մադամ Լը Հեյ։

Մահացել է վաթսուներեք տարեկան հասակում, թաղվել Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում[8], որտեղ փակցված նրա դիմանկարի տակ արձանագրված են հետևյալ տողերը.

"Երկու հրաշալի, նրբագեղ շնորհների արտասովոր տիրապետումը Շերոնին դարձրել են իսկական զարդ բոլոր ժամանակների Ֆրանսիայի համար։ Նրա վրձնի շնորհագեղությունը հավասար էր իր գրչի գերազանց վեհափառությանը":

Ստեղծագործություններ խմբագրել

Էլիզաբեթ Շերոնի նկարչական աշխատանքներից լայն ճանաչման են արժանացել հատկապես գրող Անտուանետ Դեզուլիեի դիմանկարը և Խաչից իջեցնելը։ Հայտնի գրվածքներն են.

  • Livre des Principes à Dessiner, 1706 ; Ձեռնարկ նկարչության հիմունքների մասին
  • Psaumes et Cantiques mis en vers, 1694 ; Սաղմոսների ժողովածու
  • Le Cantique d'Habacuc et le Psaume, traduit en vers ; Հաբակուկի երգը, սաղմոսներ և այլ թարգմանություններ
  • Les Cerises Renversées, փոքրածավալ մի պոեմ, որ լույս է ընծայվել հետմահու 1717-ին և 1797-ին թարգմանվել լատիներեն։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elisabeth Sophie Chéron (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Élisabeth Sophie ChéronOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119100703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 Union List of Artist Names
  8. 8,0 8,1 8,2 Clement Part 2
  9. Elizabeth Cheron Brief Biography at the Brooklyn Museum 'Dinner Party' database of notable women. Accessed October 2017
  10. 10,0 10,1 Martayan Արխիվացված 2008-05-16 Wayback Machine

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել