Էլզասյան թանգարան

թանգարան Ֆրանսիայում

Էլզասյան թանգարանը գտնվում է Ֆրանսիայի Էլզաս մարզի Ստրասբուրգ քաղաքում։ Այն Էլզասի ժողովրդական արվեստին ու ավանդույթներին նվիրված թանգարան է, որը ծառայում է որպես 17-րդ դարից մինչև 20-րդ դարերն ընկած ժամանակաշրջանում էլզասյան կյանքի վկայագիր։ Թանգարանում կարող եք գտնել կահույք, առօրյա առարկաներ, կերամիկա, զգեստներ, կրոնական պարագաներ, խաղալիքներ, արհեստներ և այլն։ Սրանք հիմնականում ցուցադրվում են արհեստավորների աշխատասենյակներում՝ արհեստանոցներում։ Թանգարանը նաև կարևոր նշանակություն ունի պատմական Էլզաս-Լոթարինգիա տարածաշրջանում տեղակայված հրեաների համար․ թանգարանում են պահվում բազմապիսի հրեական ժառանգության հավաքածուներ։

Էլզասյան թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՍտրասբուրգ
ՎայրMaison, 23 quai Saint-Nicolas, Strasbourg?
Մասն էmusées de la ville de Strasbourg?
Ղեկավարության նստավայրՍտրասբուրգ
Հասցե67000
Հիմնադրվել է1907
Այցելուներ21 575 մարդ (2008)[1], 51 664 մարդ (2003)[1], 63 360 մարդ (2014)[1], 62 361 մարդ (2013)[1], 57 088 մարդ (2009)[1], 58 084 մարդ (2001)[1], 60 400 մարդ (2015)[1], 56 023 մարդ (2011)[1], 57 460 մարդ (2012)[1], 91 311 մարդ (2007)[1], 52 034 մարդ (2004)[1], 63 914 մարդ (2017)[1], 62 696 մարդ (2016)[1], 48 438 մարդ (2006)[1], 50 860 մարդ (2005)[1], 58 585 մարդ (2010)[1], 59 369 մարդ (2002)[1], 65 789 մարդ (2018)[1] և 71 440 մարդ (2019)[1]
Կայքmusees.strasbourg.eu/musee-alsacien
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը գտնվում է Իլլ գետի ափին՝ Կորբո հրապարակի շրջակայքում։ Գրանցված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[2]։

Պատմություն խմբագրել

Էլզասն ու Լոթարինգիայի որոշ հատվածները գրավվել էին Գերմանական կայսրության կողմից և վերջինիս մասն էին կազմել 1871-1918 թթ․։ Սակայն էլզասյան արվեստին հակված որոշ գրողներ ու արտիստներ՝ Շարլզ Սպինդլերի գլխավորությամբ, որոշեցին 1898 թ․–ին հիմնադրել Revue alsacienne illustrée կոչվող պարբերական հրատարակությունը։ Այս հանդեսը պարունակում է հոդվածներ տարածաշրջանի ժառանգության ու մշակույթի մասին, ինչպես նաև էլզասյան խորհրդանիշների ու բարբառի մասին նկարագրություններ՝ զարդարված բնիկ էլզասցի նկարիչների նկարապատումներով։ Հենց այս հանդեսի 1900 թ․–ի ապրիլյան հրատարակության մեջ էլ առաջին անգամ նշվում է էլզասյան ազգագրական թանգարան կառուցելու անհրաժեշտությունը։

1902 թ․–ից սկսած մի շարք արվեստագետներ սկսում են արդեն իսկ հավաքածուներ կազմել ապագա թանգարանի համար[3]։ Վերոհիշյալ Շարլզ Սպինդլերի հրատարակված Costumes et coutumes d’Alsace գիրքը, որը Էլզասի տարազների մասին էր, հավաքածուի առաջին ձեռք բերված իրերից մեկն էր։ Երկու տարի անց՝ 1904 թ․–ին, Revue alsacienne illustrée–ը ձեռք է բերում քաղաքի կենտրոնում տեղակայված մի շենք, որն էլ հետագայում վերածվում է թանգարանի։

 
Էլզասյան ավանդական տարազներ

Առաջին անգամ այցելուներին իր դռներն է բացում 1907 թ․ մայիսի 11–ին։ Բացման առթիվ նաև կազմակերպվում են գյուղացիական մեծ տոնավաճառներ՝ մայիսի 29, 30 և 31–ին։ Բարձրաստիճան կանանց առաջարկվում է կրել էլզասյան գյուղացիների տարազը, իսկ տոնավաճառը կահավորված է լինում տիպիկ զարդարանքներով։ Հետագա տարիներին անցկացված տոնավաճառների ընթացքում կարևորվում էր հենց ֆրանսիական ու էլզասյան ավանդույթը՝ ի դեմս գերմանականի։ Կայսրության իշխանությունները թույլ են տալիս այս ֆրանսիական տոնախմբությունները, բայց սրանք աննկատ չեն մնում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական իշխանությունները լուծարում են թանգարանը շինող ընկերությունը։ Այդ իսկ պատճառով 1917 թ․–ին Ստրասբուրգ քաղաքի բնակիչներն իրենց ձեռքն են առնում շենքի կառավարությունը և կարողանում պահպանել թանգարանը ոչնչացումից։

1969–1985 թթ․ արվեստագետ Ջորջ Կլեինը կազմակերպում է նորանոր ցուցադրություններ։ Շենքին է նաև կցում երկու հարևան կառույցներ՝ ընդարձակելով թանգարանի տարածքը և հետևաբար բացելով ցուցահանդեսների համար նախատեսված նոր սենյակներ։ Կլեինի և իրեն հաջորդող Մալու Շնեիդերի ջանքերով թանգարանը դառնում է շրջանի և ամբողջ Ֆրանսիայի ամենակարևոր արվեստի ու ավանդության կենտրոններից մեկը։

2007 թ․–ի փոքրիկ ընդմիջումից հետո, որի ընթացքում կատարվեցին որոշ բարենորոգումներ, թանգարանը կրկին իր դռները բացեց այցելուներին 2008 թ․ հոկտեմբերի 15–ին։

Հավաքածու խմբագրել

Թանգարանն ունի շուրջ հիսուն հազար հավաքածու, որոնք դասակարգված են մի քանի թեմաների․ ընտանեկան կյանք, անհատ–հասարակություն, խաղեր–խաղալիքներ, արտադրանքներ, պատկերներ և այլն։

Էլզասի ընտանեկան կյանքը խմբագրել

Կահույքն ու ավանդական տների առարկաները ցուցադրված են վերակառուցված բնակելի սենյակներում։ Սրանք թույլ են տալիս ներթափանցել Էլզասի ժողովրդական էության ու արվեստի մեջ։ Ծաղկեփնջերն ու նուռը խորհրդանշում են բերեկեցություն ու պտղաբերություն, իսկ սիրտն ու թռչունները՝ ամուսնական սեր ու հավատարմություն։

Էլզասի ճարտարապետության խորհրդանիշներն են տների փայտե հորիզոնական ու ուղղահայաց ճառագայթներ հիշեցնող շրջանակները։ Այս կտորները կառուցված են լյոսով, ավազով, ծղոտիներով ու ջրի խառնուրդով․ սրանք նաև զարդարված են տարբեր գրություններով ու նախշերով։

Անհատը ու հասարակությունը խմբագրել

Թանգարանի երկրորդ հարկում ներկայացված է էլզասցիների դժվար ապրուստը։ Ծնունդը, մկրտությունը, հողորդությունը, ամուսնությունն ու մահը կաթոլիկ, բողոքական և հրեական ավանդությունների համաձայն էին տոնվում։ Այս ծիսակատարությունների հիշողությունները մեզ թույլ են տալիս հասկանալ սոցիալական փոփոխությունները էլզասցիների կյանքի ընթացքում։

Փաստաթղերը նաև վկայում են էլզասցիների ազգության փոփոխությունները։ Մինչև 1918 թ․ էլզասերեն խոսելն ու գրելը նորմալ երևույթ էր, բայց Առաջին և հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բարբառը նայվում է որպես թշնամական լեզու։

Կաթոլիկների, բողոքականների ու հրեաների համատեղ ապրուստը վկայում են բազմաթիվ կրոնական պարագաներ։

Տարազների սենյակը ներկայացնում է բազմազան տոնական հանդերձանքներ՝ հատկապես կանացի զգեստներ, որոնք իրենց յուրօրինակությունը ստանում են այն փաստից, որ սրանք պատկանել էին գյուղացիական կարգավիճակ ունեցող մարդկանց։

Խաղեր ու խաղալիքներ խմբագրել

Խաղալիքների մեծ հավաքածուն գալիս է քաղաքներից և մեզ հնարավորություն է տալիս գնահատել խաղերի կրթական կողմը։ Ըստ գենդերային կարծրատիպերի՝ աղջիկները խաղում էին տիկնիկներով և սովորում ինչպես կատարել տնային գործերն ու տան կառավարման նրբությունները։ Իսկ տղաները խաղում էին զինվորներով ու գնացքներով և սովորում ինչպես կռվել մարզադաշտում։

Խաղալիքների արդյունաբերությունը զարգացել է հատկապես Գերմանիայում 1830 թ․–ին։ Գերմանիայում ու հետագայում Ֆրանսիայում արտադրված խաղալիքների իրավահաջորդությունը վկայում է տարածաշրջանում ազգային պատկանելության փոփոխությունների մասին։

Արտադրություններ խմբագրել

Թանգարանի վերջին սենյակները նվիրված են էլզասյան խաղողագործությանն ու պանրի արտադրությանը։

էլզասում խաղողագործության արվեստը բերվել է հռոմեացիների հետ․ այդ ժամանակներից ի վեր այն համարվում է Էլզասի հարստություններից մեկը։ Սենյակների արտաքին դեկորը հիշեցնում է հունահռոմեական առասպելությունը, հատկապես խաղողի ու գինու աստված Դիոնիսոսին ու տարբեր ծովահեններին։

Պատկերազարդում խմբագրել

Պատկերները ցուցադրում են զանգվածային մշակույթի առաջին դրսևորումները և մեզ թույլ են տալիս գնահատել 1871 թ․–ի գերմանական տիրությունից հետո էլզասցիների մոտ զարգացած ազգային պատկանելության ու երկլեզվության փոփոխությունները։

Նկարները պատկանում են կրոնական, ռազմական ու կրթական ժանրերին։ Սրանք ցուցաբերում են ժամանակակից հասարակության հատկացված կարևորությունը նկարչությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզասյան թանգարան» հոդվածին։