Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էլեն Անահիտ Սահակյան (անգլ.՝ Helen Sahagian, 1920, Բոստոն, ԱՄՆ - մարտի 28, 2013(2013-03-28), Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկահայ հեղինակ, գրող, պատմաբան, Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (National Association for Armenian Studies and Research, NAASR) հիմնադիր անդամ[1][2]։

Էլեն Սահակյան
Ծնվել է1920
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 28, 2013(2013-03-28)
Վախճանի վայրԱլբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան
Քաղաքացիություն ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Էլենի մայրը Նվարդ Արտեմիս Զարդարյանն էր, իսկ հայրը՝ Սահակ Գրիգոր Սահակյանը (Սեբաստիա, Արևմտյան Հայաստան)[2]։

Սահակյանը կենդանի լեզուների ոլորտում արվեստի բակալավրի կոչումը ստացել է Հարվարդի համալսարանի որակավորման բարձրացման դպրոցում։ Հայագիտության ոլորտում արվեստի մագիստրոս է դարձել Կոլումբիայի համալսարանում 1976 թվականին՝ դոկտոր Նինա Գարսոյանի ղեկավարությամբ[2]։

Էլեն Սահակյանն անկախ հետազոտություն է իրականացրել հայկական մի քանի թեմաների շուրջ, մասնավորապես ուշադրություն է դարձրել Սեբաստիայում և Վանում ամերիկացի միսիոներների աշխատանքին, ինչպես նաև հրապարակել է Համիդյան ջարդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հոդվածներ[2]։ Նրա հոդվածները տպագրվել են «Journal of Armenian Studies», «Ararat», «Armenian Mirror-Spectator» թերթում և «Armenian Sebastia / Sivas and Lesser Armenia» գրքում։ Նա մասնակցել է սեբաստացիների հայրենակցական միության և Մասաչուսեթս նահանգի Առլինգթոնի պատմական հանձնաժողովի աշխատանքներին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hovannisian, ed. by Richard G. (2004). Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia. Costa Mesa, Calif.: Mazda Publ. ISBN 1568591527. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Helen Sahagian Obituary (2013) - Needham, MA - The Arlington Advocate». www.legacy.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.