Էլդար Ռյազանով

ռուս խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հաղորդավար, գրող, բանաստեղխ, դրամատուրգ, պրոդյուսեր

Էլդար Ալեքսանդրովիչ Ռյազանով, (ռուս.՝ Эльдар Александрович Рязанов, նոյեմբերի 18, 1927(1927-11-18)[1][2][3][…], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 30, 2015(2015-11-30)[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակի (1977) և Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակի (1979) դափնեկիր։

Էլդար Ռյազանով
ռուս.՝ Эльдар Александрович Рязанов
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1927(1927-11-18)[1][2][3][…]
ԾննդավայրՍամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 30, 2015(2015-11-30)[3] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1950)
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, հաղորդավար, հեռուստահաղորդավար, մանկավարժ, ուսուցիչ և պրոդյուսեր
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
Կայքeldar-ryazanov.ru
Ստորագրություն
Изображение автографа
 Eldar Ryazanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնողներ խմբագրել

Էլդար Ռյազանովը ծնվել է Սամարայում (որտեղ ապրում էին մոր ծնողները) Թեհրանում առևտրական ներկայացչության աշխատակից Ալեքսանդր Ռյազանովի և Սոֆիա Շուստերմանի ընտանիքում[4]։

Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա[5]։ 1930-ականների առաջին կեսին ծնողները բաժանվել են և մայրը ապագա կինոռեժիսորին յոթ տարեկանից դաստիարակաել է խորթ հոր՝ ճարտարագետ Լև Կոպի հետ[6]։ Հայրը ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել է դուստր։ 1938 թվականին նրան ձերբակալել են և դատապարտել հինգ տարվա ազատազրկման ուղղիչ-աշխատանքային ճամբարում։ Նա փախել է, և բռնվելուց հետո, ընդհանուր առմամբ աքսորում անցկացրել է 17 տարի։ Որդուն գտել է 1960-ական թվականներին, երբ Էլդարը արդեն ճանաչված ռեժիսոր էր[7]։

Էլդար Ռյազանովը մանկուց սիրել է գրականությունը, ցանկացել է գրող դառնալ, երազել է ճանապարհորդությունների մասին։ Տասնամյա կրթությունն ավարտելուց հետո, պատերազմի տարիներին դիմել է Օդեսայի ծովագնացության ուսումնարան, բայց պատասխան չի ստացել։

Ուսում խմբագրել

Նա ուսանել է ՎԳԻԿ-ում՝ Գրիգորի Կոզինցևի մոտ, ապա զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ վավերագրական ֆիլմերի Կենտրոնական ստուդիայում։ Իր առաջին՝ «Գարնանային ձայներ» ֆիլմը նկարահանել է 1955-ին, իսկ մեկ տարի անց նկարահանվեց «Կառնավալային գիշեր»-ը։ Ռյազանովի լավագույն ֆիլմերից է «Զգուշացիր ավտոմեքենայից»-ը (1966)։ Մեծ ժողովրդականություն են վայելում նաև նրա հետևյալ ֆիլմերը՝ «Գուսարական բալլադ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծերունի ավազակները», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»։

Մահացել է 89 տարեկանում՝ Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի անբավարարությունն էր[8]։

Առաջին աշխատանքները խմբագրել

1950 թվականին Էլդար Ռյազանովը գերազանց ավարտում է համալսարանը։ Այնուհետև Ռյազանովը հինգ տարի աշխատում է փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։ Նա տարբեր կինոամսագրերի համար նյութեր է նկարահանում։ 1955 թվականին Ռյազանովը ընդունվում է «Մոսֆիլմում» որպես ռեժիսոր և նկարահանում « Ձայներ» խորհրդային առաջին լայնէկրան ֆիլմը։

Շուտով Էլդար Ռյազանովը սկսում է նկարահանել կատակերգություններ ինչպիսին են՝ «Անհասցե աղջիկը» (1957) լիրիկական կատակերգությունը,, «Հուսարական բալլադ»(1962) հերոսային կատակերգությունը, «Իտալացիների անհավանական արկածները»(1973) էքսցենտրիկ կատակերգությունը և այլն։ Ռյազանովի որոշ ֆիլմերի շնորհիվ հայտնի դարձան շատ խորհրդային դերասաններ։

Ռեժիսորական գլխավոր հաջողություններ խմբագրել

Ռյազանովի հայտնի գորրծերից է «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966) Չնայած ֆիլմը ավտոմեքենա առևանգողի մասին է, բայց և տեսանելի են կենսական բախումներ, բնավորություններ, երկխոսություններ։

Նրա ամենաշատ դիտված ֆիլմերն են․ «Բախտի զիգզագը», «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1973), «Ճակատագրի հեգնանքը» (1975) և այլն։

21-րդ դար խմբագրել

2002 թվականին Ռյազանովը դարձավ Ռուսական կինոարվեստի ակադեմիայի նախագահ 2005 թվականի հունվարի 23-ին բացվեց Էլդար Ռյազանովի կինոակումբը։ Ռյազանովի կինոակումբը դարձավ հայրենական կատակերգության կենտրոն։ Այն ունի երեք դահլիճ, որոնցից ամենամեծը նախատեսված է 500 հոգու համար, այնտեղ ցուցացադրվում են ֆիլմեր, անցկացվում են հանդիպումներ և համերգներ։

Էլդար Ռյազանովը դասավանդել է ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացներ։ 1990 թվականին հիմնված Ռուսաստանի կինոռեժիսորների միության անդամ էր, իսկ 2010 Ռյազանովը դարձել է «КиноСоюз»-ի հիմնադիրներից մեկը։

Հիվանդություն և մահ խմբագրել

2010 և 2011 թվականներին Ռյազանովը սրտի վիրահատություն է տարել՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով հիվանդանոցներում։ 2014 թվականին Ռյազանովի մոտ հայտնաբերվեց ուղեղի արյան շրջանարության սուր խանգառում, իսկ 2015 թվականին Ռյազանովը կաթված ստացավ։ 2015 թվականի հոկտեմբերի 6-ին Ռյազանովը հոսպիտալացվեց՝ տեղափոխվելով վերակենդացման բաժին։ Տարեդարձը ռեժիսորը նշեց տանը՝ նոյեմբերի 18-ին, իսկ նույն ամսի 21-ին նորից հոսպիտալացվեց։ Ռյազանովը մահացել է սրտի անբավարարությունից նոյեմբերի 30-ի գիշերը՝ Մոսկվայում, 88 տարեկան հասակում։

Երկեր խմբագրել

  • Рязанов Э. А. Грустное лицо комедии. — М.: Молодая гвардия, 1977. — 272 с. — ISBN P 70803-311-241-77
  • Рязанов Э. А. Неподведённые итоги. — М.: Искусство, 1983.
  • Рязанов Э. А. Внутренний монолог. Стихи. // Библиотека «Огонёк» : приложение. — М.: Правда, 1988. — № 26. — ISSN 0132-2095.
  • Рязанов Э. А. Заэкранье. — М., Правда,1990. — 48 с., 150 000 экз. (Библиотека «Огонёк»)
  • Эльдар Рязанов. Предсказание. — М.: Вагриус, 1994.
  • Рязанов Э. А. Уходящая натура. Стихи. — М., ЯникО, 1995.
  • Рязанов Э. А. Ностальгия. — Нижний Новгород: Деком, 1997.
  • Рязанов Э. А. Четыре встречи с Владимиром Высоцким. — М.: Вагриус, 2004. — 302 с. — ISBN 5-475-00020-4
  • Рязанов Э. А. Неподведённые итоги. — Вагриус, 2005. — 640 с. — ISBN 5-9697-0117-3
  • Рязанов Э. А. Любовь — весенняя страна. — М.: Эксмо-Пресс, 2005. — 352 с. — ISBN 5-699-12269-9
  • Рязанов Э. А. Андерсен. Жизнь без любви. — М.: Эксмо-Пресс, 2006. — 320 с. — ISBN 5-699-18683-2
  • Рязанов Э. А. Служебный роман. — АСТ, 2007. — 715 с. — ISBN 978-5-17-043870-9
  • Рязанов Э. А. Чем живу и жив. — М.: Эксмо-Пресс, 2007. — 688 с. — ISBN 978-5-699-24337-2
  • Рязанов Э. А. Мчатся годы-непогоды. — М.: Эксмо-Пресс, 2007. — 608 с. — ISBN 978-5-699-24344-0
  • Рязанов Э. А. Старики-разбойники. — АСТ, Зебра Е, 2008. — 688 с. — ISBN 978-5-17-048780-6, ISBN 978-5-94663-535-6
  • Рязанов Э. А. Грустное лицо комедии, или Наконец подведённые итоги. — М.: ПРОЗАиК, 2010. — 640 с. — ISBN 978-5-91631-061-0
  • Рязанов Э. А. У природы нет плохой погоды: стихотворения. — М.: ЭКСМО, 2011. — 352 с. — ISBN 978-5-699-04681-2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Рязанов Эльдар Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Елена Валиева «В Самаре хотят установить мемориальную доску и создать сквер в память об Эльдаре Рязанове»
  5. «Эльдар Рязанов: «Каждая картина — часть моей души»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. Надгробная плита матери, отчима и сводной сестры на Новодевичьем кладбище
  7. Шимановский Д. (06.06.2014). «Эльдар Рязанов: русский сын еврейской мамы». Isrageo.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  8. Կյանքից հեռացել է Էլդար Ռյազանովը

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդար Ռյազանով» հոդվածին։