Էլդար Փարվիզ օղլի Ղասիմով (ադրբ.՝ Eldar Qasımov, հունիսի 4, 1989(1989-06-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգիչ, ով Նիգյար Ջամալի հետ ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում, գրավելով առաջին հորիզոնականը։ 2012 թվականին Լեյլայի և Նարգիզի հետ վարել է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը։

Էլդար Ղասիմով
ադրբ.՝ Eldar Qasımov
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1989(1989-06-04) (34 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
Ազգությունադրբեջանցի
ԿրթությունԲաքվի սլավոնական համալսարան
Մասնագիտություներգիչ և հեռուստահաղորդավար
Աշխատանք2010 — ներկա
Պարգևներ և
մրցանակներ
 Eldar Gasimov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլդարը ծնվել է Բաքու քաղաքում 1989 թվականի հունիսի 4-ին։ Ավարտել է Բաքվի Սլավոնական Համալսարանը՝ միջազգային հարաբերություններ և երկրագիտություն մասնագիտություններով։ Էլդար Ղասիմովը, ադրբեջաներենից բացի, վարժ խոսում է գերմաներեն։