Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլբա (այլ կիրառումներ)

Էլբա (իտալ.՝ Elba, լատին․՝ Ilva), կղզի Տիրենյան ծովի հյուսիսում։ Մտնում է Իտալիայի կազմի մեջ։ Ապենինյան թերակղզուց անջատված է Պիոմբինոյի նեղուցով (լայնությունը 12 կմ)։ Տարածությունը 223 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1019 մ։ Հիմնական նավահանգիստն է Պորտֆերայոն։ 1814 թվականին Էլբա կղզի է աքսորվել Նապոլեոն Բոնապարտը, սակայն 9 ամիս և 21 օր կղզում մնալուց հետո նա փախել է այնտեղից և վերադարձել Ֆրանսիա։

Էլբա
Տեսակկղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորԼիվորնո
Մասն էՏոսկանյան կղզեխումբ
Երկարություն29 կմ
Լայնություն18 կմ
Մակերես223 կմ²[1]
Ամենաբարձր կետըMount Capanne?
Բնակչություն32 000 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Հին հունական անվանումը եղել է Athalia՝ «պայծառ, փայլուն»։ Լատիներեն կոչվել է Իլվա, այստեղից էլ՝ Էլբա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.britannica.com/place/Elba-island-Italy
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլբա (կղզի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 10