Արքայազն Էժեն (ռուսական պատմագրության մեջ հաճախ կոչվում է "Եվգենի") դե Բոհարնե[7] (ֆր.՝ Eugène Rose de Beauharnais, սեպտեմբերի 3, 1781(1781-09-03)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - փետրվարի 21, 1824(1824-02-21)[1][2][5][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն[4]), Նապոելոնի խորթ տղան[8], Իտալիայի փոխարքա, մեծ զորապետ, դիվիզիոնի հրամանատար, գեներալ (1804 թվականի հոկտեմբերի 17-ից), հրաձգային հատուկ գնդի գեներալ-գնդապետ (հուլիսի 6-ին 1804 թվականի հուլիսի 6-ինց մինչև 1805 թվականի փետրվարի 1-ը.), հրաձգային հատուկ գնդի հրամանատար Կայսերական գվարդիայի (1802 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև  1808 թվականի հունվարի 18-ը )։

Էժեն դե Բոհարնե
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1781(1781-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 21, 1824(1824-02-21)[1][2][5][…] (42 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Բավարիայի թագավորություն[4]
ԳերեզմանSt. Michael's Church, Munich
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունIrish College in Paris?
ԵրկերLeuchtenberg Gallery?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա, ռազմական գործիչ և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինPrincess Augusta Amalia of Bavaria?
Ծնողներհայր՝ Alexandre de Beauharnais?, մայր՝ Ժոզեֆին դը Բոհարնե
Զբաղեցրած պաշտոններՊահպանողական սենատի անդամ, Ֆրանսիայի պեր և Duke of Leuchtenberg?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներEmpress Amélie of Brazil?, Josephine of Leuchtenberg?, Auguste de Beauharnais?[5], Maximilian de Beauharnais, 3rd Duke of Leuchtenberg?, Eugénie de Beauharnais?, Princess Theodolinde de Beauharnais of Leuchtenberg?, Pierre Louis Marie Auguste Denis de Lagarde?[5], Fanny Denis de Kereden de Tobriand?[5] և Carolina Clotilde de Beauharnais?[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Eugène de Beauharnais Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նապոլեոնի առաջին կնոջ՝ Ժոզեֆինա դե Բոհարնեի միակ տղան է։ Նրա հայրը՝ վիկոնտ Ալեքսանդր դե Բոհարնեն, հեղափոխական բանակի գեներալ։ Հեղափոխության տարիներին նրան հանիրավի մեղադրվել են դավաճանության մեջ և ենթարկել են մահապատժի[9]։

Նապոլեոնի հետ մոր ամուսնությունից հետո 1805 թվականի փետրվարի 1-ին  Էժենը ստացել է ֆրանսիական կայսրության արքայազնի տիտղոս, 1805 թվականի փետրվարի 2-ին՝ Պատվավոր լեգեոնի շքանշան, իսկ 1805 թվականի հունիսի 7-ին՝ Իտալիայի փոխարքայի տիտղոս։ 1812 թվականին ղեկավարել է Մեծ բանակի 4-րդ (իտալական) հետևակազորի կորպուսը։

Բոհարնեն դարձավ Իտալիայի փաստացի ղեկավարը (թագավորի տիտղոսը կրում էր ինքը՝ Նապոլեոնը), երբ նա ընդամենը 24 տարեկան էր։ Բայց նա կարողացել է կառավարել երկիրը բավականին ամուր. ուժի մեջ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքը, վերակազմավորել է բանակը, վերակառուցել է երկրի ջրանցքները, ամրությունները և դպրոցները, կարողացավ արժանանալ իր ժողովրդի սիրուն ու հարգանքին։

1805 թվականին Բոհարնեն ստացել է Երկաթե թագ և ասպետ Սուրբ Հուբերտ Բավարացու մեծ խաչ շքանշաննները։ 1805 թվականի դեկտեմբերի 23-ին նշանակվել է կորպուսի գլխավոր հրամանատար, որը պաշարել է  Վենետիկը։ 1806 թվականի հունվարի 3-ին ղեկավարել է Իտալական բանակը, իսկ 1806 թվականի հունվարի 12-ին՝ Վենետիկի.գեներալ-նահանգապետ։

Իտալացի փոխարքայի թագադրման արարողությունը, որը կազմակերպել էր կոմս Լուի-Ֆիլիպ Սեգյուրը,  տեղի է ունեցել Միլանի տաճարում 1805 թվականի մայիսի 26-ին։ Թագադրման համար ընտրվել էին կանաչ և սպիտակ զգեստներ։ Դիմանկարներում նկարիչներ Անդրեա Ապիանին և Ֆրանսուա Ժերարը ընդգծել են այդ շքեղ զգեստները։ Էլեգանտ համադրությունը և վիրտուոզ կատարումը թույլ է տալիս ենթադրել, որ հագուստները ասեղնագործ Պիկոյի ձեռքի աշխատանքն են, նա կատարում էր կոստյումների պատվերներ Նապոլեոն I-ի համար, օգտագործելով մոդելներ, առաջարկել է նկարիչ Ժան-Բատիստ Իզաբեին և հաստատվել ինքնուրույն կայսր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=25472
  3. 3,0 3,1 Hubert G. Beauharnais, Prince Eugène de // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007143
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118727834 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Lundy D. R. The Peerage
  6. RKDartists (նիդերլ.)
  7. Богарне / А. В. Чудинов // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 637. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  8. «Лейхтенбергский герцогский дом». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. «Богарнэ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն դե Բոհարնե» հոդվածին։