Էժեն Դելակրուա

ֆրանսիացի նկարիչ

Ֆերդինանդ Վիկտոր Էժեն Դելակրուա (ֆր.՝ Ferdinand Victor Eugène Delacroix, ապրիլի 26, 1798(1798-04-26)[1][2][3][…], Սեն Մորիս, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4] - օգոստոսի 13, 1863(1863-08-13)[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), ֆրանսիացի աշխարհահռչակ գեղանկարիչ։ Համարվում է ռոմանտիզմի ուղղության հիմնադիրը եվրոպական կերպարվեստում։

Էժեն Դելակրուա
ֆր.՝ Eugène Delacroix
Ի ծնեFerdinand Victor Eugène Delacroix
Ծնվել էապրիլի 26, 1798(1798-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Մորիս, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4]
Վախճանվել էօգոստոսի 13, 1863(1863-08-13)[5][1][2][…] (65 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Պիեռ Կոռնելի դպրոց
Մասնագիտություննկարիչ, օրագրի հեղինակ, վիմագրող, լուսանկարիչ, գծանկարիչ, muralist, գծագրող և պաստելիստ
Ոճռոմանտիզմ[7]
Ժանրպատմական գեղանկարչություն[4], բնանկար[4], նատյուրմորտ[4] և մարտանկարչություն[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՄոր հետ խաղացող երիտասարդ վագրը, Ժողովրդին առաջնորդող Ազատությւնը, Բաբելոնյան գերություն և The Massacre at Chios?
ՈւսուցիչՊիեր Նարցիս Գերեն
ԱշակերտներԺոզեֆ Գույչարդ, Charles Cournault?, Էտիեն-Ֆրանսուա Հարո, Pierre Grivolas?, Մորիս Սանդ[8], Gustave Lassalle-Bordes? և Charles Jean Richardot?[9]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն
ՀայրՇարլ-Ֆրանսուա Դելակրուա
ԱզգականներՖեհբ Ահֆեգէֆ Ռիզեներ և Léon Riesener?
ստորագրություն
Изображение автографа
 Eugène Delacroix Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Քիոսի կոտորածը» (1823–1824, Լուվր, Փարիզ

1816-1822 թվականներին սովորել է կլասիցիստ Պ․ Ն․ Գերենի մոտ։ Դելակրուան առաջին քայլերից համակվել է ռոմանտիզմի ոգով, դարձել նրա առաջադիմական, որոշ գործերով՝ նաև հեղափոխական միտումների արտահայտիչը։ «Քիոսի կոտորածը» (1823–1824, Լուվր, Փարիզ) և «Հունաստանը Միսսոլունգիի փլատակների վրա» (1827, Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) նկարներում պատկերել է հույների տառապանքը թուրքական լծից, նրանց պայքարը ազգային անկախության համար։

Պաշտոնական ակադեմիզմին Դելակրուան հակադրել է հուզախռով, պայքարող արվեստ։ Առնական, վեհանձն, խոր և կրքոտ կերպարներ ստեղծելու նպատակով Դելակրուան դիմել է Շեքսպիրի, Գյոթեի, Բայրոնի, Սքոթի ստեղծագործություններին։ «Ֆաուստի» (1827–1828) և «Համլետի» (1834–1843) վիմագրություններն արժանացել են Գյոթեի գովեստին։

1830 թվականին, Հուլիսյան հեղափոխության անմիջական տպավորության տակ, Դելակրուան ստեղծել է «Ազատությունը բարիկադների վրա» (Լուվր) կտավը։

Ֆրանսիական մեծ հեղափոխությանն են նվիրված 1831 թվականի նրա երկու նկարները՝ «Բուասսի դ'Անգլան Կոնվենտում» (Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) և «Միրաբոն ու Դրյո–Բրեզեն» (Նոր Կարլսբերգյան գլիպտոդարան, Կոպենհագեն

1832 թվականին ճանապարհորդել է Ալժիրում և Մարոկկոյում, ստեղծևլ Արևելքը պատկերող կտավներ («Ալժիրի կանայք», 1833–1834, Լուվր, և այլն)։

Դելակրուայի արվեստի ռեալիստական միտումները վառ կերպով արտահայտվել են դիմանկարներում («Ինքնանկար», 1829, «Ֆ․ Շոպեն», 1838, երկուսն էլ՝ Լուվրում), բնանկարներում, նատյուրմորտներում, որմնանկարներում (Բուրբոնյան, 1833–1847, Լյուքսեմբուրգյան, 1845–1847, պալատներում և այլուր)։

Դելակրուայի ստեղծագործությունը XIX դարի համաշխարհային արվեստի բարձունքներից է։ Նա առաջիններից էր․ որ կիրառեց գույնի տարրալուծման սկզբունքը, լրացուցիչ տոների, երանգավորված ստվերների ու արտացոլումների համակարգը՝ մասամբ կանխելով իմպրեսիոնիստների հայտնագործումները։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Мысли об искусстве, о знаменитых художниках, пер․ с франц․, М․, 1960
  • Дневник Делакруа, пер․ с франц․, т․ 1–2, М․, 1961

Գրականություն խմբագրել

  • Гастев А․ А․, Делакруа, М․, 1966․

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 325