Էթիկա, բարոյագիտություն, փիլիսոփայության բաժին, որն զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ[1]։ Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն ἠθικός (էթիկոս), ἦθος (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկա տերմինը էսթետիկայի հետ միասին զբաղվում է արժեքների խնդիրներով, ուստի կազմում է փիլիսոփայության արժեքաբանություն ճյուղը[1]։

Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։ Բարոյագիտությունը, որպես ինտելկտուալ ուսումնասիրության ոլորտ, նույնպես կապված է բարոյահոգեբանության, նկարագրային էթիկայի և արժեքի տեսության հետ։

Այսօր կա Էթիկայի ուսումնասիրության երեք գլխավոր բաժին[2]՝

  1. Մետաէթիկան զբաղվում է բարոյական հիմնավորումների տեսական նշանակությամբ և ծանոթագրություներով և թե ինչպես կարող են դրանց ճշմարտության արժեքները հաստատվել։
  2. Նորմատիվ էթիկան զբաղվում է բարոյական վարվելակերպի պրակտիկ իմաստների ուսումնաիրությամբ։
  3. Կիրառական էթիկան, որը զբաղվում է այն հարցերով, թե մարդը ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում կամ հատուկ գործողությունների տիրույթում[2]։

Բնորոշում խմբագրել

Ռաշվորթ Քիդերը պնդում էր, որ Էթիկայի ստանդարտ բնորոշումը սովորաբար իր մեջ է ներառում այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին են օրինակ՝ «մարդկային իդեալական բնավորության ուսումնասիրություն» և «բարոյական պարտքի ուսումնասիրություն»[3]։ Ռիչարդ ՈՒիլյամ Փոլը և Լինդա Էլդերը բնորոշում են էթիկան, որպես հասկացությունների ու սկզբունքների շարք, որը օգնում է մեզ հասկանալ թե, որ պահելաձևն է օգնում կամ վնասում բանական արարածներին[4]։ Ըստ Քեմբրիջի փիլիսոփայության բառարանի էթիկա բառը փոխիմաստաբար օգտագործվում է բարոյականություն բառի հետ և երբեմն էլ այն օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ նկատի ունենալով ինչ-որ մի ավանդույթի, խմբի կամ անհատականության բարոյական սկզբունքները[5]։ Փոլը և Էլդերը պնդում են, որ մարդկանց մեծ մասը շփոթում է էթիկան այն պահելաձևի հետ, որը ըստ հասարակական պահանջների, կրոնական հավատքի և օրենքի պահանջների է ձևակերպված և չի վերաբերում էթիկային՝ որպես առանձին հասկացության[6]։

Անգլերենում էթիկա բառը մի քանի իմաստ ունի[7]։ Այն կարող է վերաբերել փիլիսոփայական էթիկային, ինչպես նաև բարոյագիտությանը՝ բնագավառ, որն օգտագործում է բանականությունը էթիկային վերաբերող տարբեր տեսակի հարցերին պատասխանելու համար։ Անգլիացի փիլիսոփա Բերնարդ Ուիլյամսը, փորձելով բացատրել բարոյագիտություն տերմինը, ասում է՝ «Այն ինչն հետազոտությունը դարձնում է փիլիսոփայական դա անդրադարձող համընդհանրությունն է և փաստարկի այն ոճը, որը ռացիոնալորեն համոզիչ է»[8]։ Ուիլյամսը այս ոլորտի հարցաքննումը համարում է բավականին մեծ հասկացություն՝ «թե ինչպես մարդը պետք է ապրի»[9]։ Էթիկան կարող է նաև վերաբերել էթիկական խնդիրների մասին հասարակ մտածելու ունակությանը, որը առանձնահատուկ բան չէ փիլիսոփայության համար։ Ինչպես ասել է բիոէթիկոս Լարի Չերչիլը՝ «Էթիկան, որը ընկալվում է, որպես բարոյական արժեքների մասին քննադատորեն մտածելու կարողություն և առաջնորդում է մեր քայլերը այդպիսի արժեքների շրջանակներում, մարդկային ընդհանուր հատկանշական կարողություն է»[10]։ Էթիկան կարող է նաև օգտագործվել՝ նկարգրելու ինչ-որ մի կոնկրետ մարդու սեփական ինքնահատկանշական սկզբունքեր կամ սովորություններ[11]։ Օրինակ՝ «Արամն տարօրինակ էթիկա ունի»։

Էթիկա բառը առաջացել է հին հունարեն êthikos բառից, որը նշանակում է «ինչ-որ մեկի բնույթին վերաբերող»։ Հին հունարեն êthikos բառը նույնպես առաջացել է մեկ այլ հունական բառից՝ êthos, որն էլ նշանակում է «բնավորություն, խառնվածք»[12]։

Մետաէթիկա խմբագրել

Մետաէթիկան փիլիսոփայական էթիկայի մի ճյուղ է, որը առնչվում է այն հարցերին՝ թե ինչպես ենք մենք հասկանում, ինչ գիտենք և ինչ նկատի ունենք՝ ինչ-որ մի բանի ճիշտ կամ սխալ լինելու մասին խոսելիս[13]։ Այն էթիկական հարցը, որը վերաբերում է կոնկրետ պրակտիկ իրավիճակի, ինչպես օրինակ՝ «Արդյո՞ք ուտեմ շոկոլադե տորթի այս կտորը» չի կարող լինել մետաէթիկական հարց(ավելի շատ կիրառական մետաէթիկայի հարցերից է)։ Մետաէթիկական հարցը վերացական է և վերաբերում է ավելի կոնկրետ պրակտիկ հարցերի լայն շրջանակի։ Օրինակի համար «Արդյո՞ք երբևէ հնարավոր կլինի ունենալ հստակ տեղեկություն՝ թե ինչն է սխալ և ինչն է ճիշտ» մետաէթիկական հարց է։

Մետաէթիկան միշտ զուգորդել է փիլիսոփայական էթիկային։ Օրինակ՝ Արիստոտելը ենթադրում էր, որ էթիկայի բնագավառում կարող է լինել ավելի քիչ հստակությամբ ինֆորմացիա, քան այլ ուսումնասիրության բնագավառներում և նա դիտարկում էր էթիկայի մասին գիտելիքը որպես սովորույթից կամ մշակույթից կախում ունեցող այնպիսի գիտելիք, որը տարբերում է էթիկան ուրիշ տեսակի գիտություններից։ Մետաէթիկան կարևորեցվում է նաև 1903 թվականի Ջորջ Էդուարդ Մուրի «Principia Ethica» գրքում։ Գրքում Մուրը գրում է իր առաջդրած տեսության՝ բնական սխալի մասին (Մուրը պնդում էր, որ կեղծ կլիներ բացատրել՝ թե որն է վերացականորեն համարվում «լավ» բնական բնազդների հաճելիի և ցանկալիի շրջանակներում)։ Մուրը իր «Բաց-հարցադրման փաստարկը» տեսության մեջ ժխտում էր նատուրալիզմը էթիկայում։ Սա ստիպեց մտավորականներին ևս մեկ անգամ վերանայել էթիկայի երկրորդական հարցերը։ Ավելի վաղ շոտլանդացի փիլիսոփա Դեյվիդ Հյումը առաջադրել էր նմանատիպ տեսակետ փաստերի և արժեքենրի միջև տարբերության մասին։

էթիկայում ուսումասիրությունները մեր ճանաչողական գիտելիքների մասին բաժանվում են ճանաչողականի և ոչ ճանաչողականի, ինչը բավականին նման է բնորոշող և ոչ բնորոշող հատկությանը։ Ոչ Ճանաչողականն այն տեսակետն է, որ երբ մենք դատում ենք բարոյական տեսակետից ճիշտը և սխալը, սա ոչ ճիշտ է, ոչ սխալ։ Մենք միգուցե արտահյտում ենք միայն մեր էմոցիոնալ զգացումները տվյալ հատկությունների վերաբերյալ[14]։ Ճանաչողականը կարող է դիտարկվել որպես պնդում, որ երբ մենք խոսում ենք ճշտի և սխալի մասին մենք խոսում ենք փաստի խնդրի մասին։

Էթիկայի գոյաբանությունը արժեք ունեցող առարկաների և հասկացությունների մասին է։ Այնպիսի տեսակի հասկացությունների և առարկաների, որոնք սահմանվում են էթիկայի ձևաչափերով։ Ոչ բնորոշող և ոչ ճանաչողական տեսակետների ուսումնասիրողները պնդում են, որ էթիկան կարիք չունի հատուկ գոյաբանության, քանի որ էթիկական ձևաչափերը չեն սահմանում։ Այս տեսակետը համարվում է հակառեալիստական։ Մյուս կողմից ռեալիստները պետք է բացատրեն՝ ինչ տեսակի օբյեկտներ, հատկություններ կամ պնդումներ են վերբերվում էթիկային, ինչպես են նրանք արժեք ունենում և ինչու են դրանք ուղորդում և ոգևորում մեր գործողությունները[15]։

Նորմատիվ էթիկա խմբագրել

Նորմատիվ էթիկան բարոյական վարվելակերպի ուսումնասիրոuթյունն է։ Սա էթիկայի բաժին է, որը ուսումնասիրում է այն հարցերի խումբը, որոնք առաջանում են, երբ ենթադրում ենք, թե ինչպես մարդը իրեն պետք է բարոյապես դրսևորի։ Նորմատիվ էթիկան շատ է տարբերվում մետաէթիկայից, քանի որ նորմատիվ էթիկան քննում է գործողությունների ճիշտ և սխալ լինելը, մինչդեռ մետաէթիկան ուսումնասիրում է բաոյագիտական լեզուն և բարոյագիտական փաստերի վերացական լինելը։ Նորմատիվ էթիկան տարբերվում է նաև նկարագրային էթիկայից, քանի որ վերջինս մարդկանց բարոյագիտական սկզբունքների էմպիրիստական ուսումնասիրությունն է։ Այլ կերպ ասած նկարագրային էթիկան ավելի շատ կզբաղվեր այն հարցով՝ թե մարդկանց ինչքան մասն է կարծում, որ սպանությունը միշտ սխալ է, մինչ նորմատիվ էթիկան կզբաղվեր այն հարցով՝ թե արդյոք ընդհանրապես ճիշտ է ունենալ նման համոզմունք։ Ուստի նորմատիվ էթիկան երբեմն կոչվում է նախագրային, ոչ թե նկարագրային։ Այնուամենայնիվ, ըստ բարոյագիտական ռեալիզմ տեսակետի բարոյագիտական փաստերը միաժամանակ և՛ նկարագրային են, և՛ նախագրային[16]։

Ավանդականորեն նորմատիվ էթիկան (նաև հայտնի որպես բարոյագիտական էթիկա) ուսումասիրում էր, թե ինչն է դարձնում գործողությունները ճիշտ և սխալ։ Այս տեսությունները առաջարկում էին համամարրդկային բարոյական սկզբունքներ, որոնք մարդիկ կարող էին օգտագործել բարոյական բարդ որոշումներ կատարելիս։

20-րդ դարի սկզբին բարոյագիտական տեսությունները դարձան ավելի բարդ և չէին դիտարկվում միայն ճշմարիտ կամ սխալ լինելու տեսակետից, այլ տարբեր բարոյական տեսակետներից։ 20-րդ դարի կեսերին նորմատիվ էթիկայի ուսումանսիրութոյւնները նվազեցին , քանի որ մետաէթիկան դարձավ ավելի պահանջված։ Մետաէթիկայի վրա նման կենտրոնացումը հանգեցրեց նրան, որ լեզվաաբնները կենտրոնացան վերլուծական փիլիսոփայության վրա և սկսեց արածվել տրամաբանական պոզիտիվիզմը։

Առաքինություն խմբագրել

 
Սոկրատես

Առաքինի էթիկան բնորոշում է բարոյական էակի բնավորությունը և տեսակը որպես բարոյական վարվելակերպի պատճառ և հաճախ է օգտագործվում Սոկրատեսի, Արիստոտելի և այլ հույն փիլիսոփաների տեսակետը նկարագրելու համար։ Սոկրատեսը (մթա. 469–399) առաջին հույն փիլիսոփաներից էր, որը խթանեց, որպեսզի թե՛ գիտնակաները և թե՛ հասարակ մարդիկ սկսեն ավելի շատ ուշադրություն դարձնել մարդկային էությանը ոչ թե շրջակա միջավայրին։ Ըստ այս տեսակետի՝ մարդու կյանքի մասին ինֆորմացիան համարվում էր առաջնային, իսկ մնացած երկրորդային էր։ Ինքնաճանաչումը համարվու էր կարևոր բաղադրիչ հաջողության հասնելու համար և միանշանակ անհրաժեշտ բարիք էր։ Մարդը ով ինքնաճանաչ է կգործի իր հնարավորթությունների սահմանի շրջանակներում բարձունքի հասնելու համար, մինչ անգրագետը կսայթակի և կբախվի դժվարությունների։ Ըստ Սոկրատեսի՝ եթե անձը ցանկանում է հասնել ինքնաճանաչման, ապա նա պետք է իմանա յուրաքանչյուր փաստ իր գոյության մասին։ Սոկրատեսը ենթադրում էր, որ բնականաբար մարդիկ կանեին բարի գործեր, եթե իմանաին թե, որն է ճիշտը։ Չար կամ վատ գործերը անգրագիտության հետևանք են։ Եթե հանցագործը իսկապես տեղյակ լիներ իր հանցանքի ինտելեկտուալ և հոգևոր հետևանքներին, ապա նա ոչ թե չէր կատարի հանցանքը, այլ անգամ չէր էլ մտածի հանցանք կատարելու մասին։ Ըստ Սոկրատեսի յուրաքանչյուր մարդ, որը գիտի՝ թե ինչն է իսկապես ճիշտ ավտոմատ կերպով կվարվի ճիշտ։ Սոկրատեսը փոխկապակցում էր գիտելիքը առաքինության հետ, նույն կերպ էլ նա առաքինությունը փոխկապակցում էր ուրախության հետ։ Իսկապես իմաստուն մարդը կիմանա թե ինչն է ճիշտ, կանի այն, ինչ լավ է և ուստի կլինի երջանիկ[17]:32–33:

Արիստոտելը (մթա. 384–323) առաջադրել է բարոյական համակարգ, որը կարող ենք նկարագրել «առաքինի» բառով։ Ըստ Արիստոտելի տեսակետի, երբ մարդը գործում է ըստ առժանվույն, ապա նա կանի միայն լավ գործեր և գոհ կմնա։ Դժբախտությունը և գերհոգնածությունը սխալներ անելու հետևանք են, որոնք հանգեցնում են անիրականացված նպատակների և խղճուկ կյանքի։ Հետևաբար մարդկանց համար պարտադիր բնույթ է կրում ապրել ըստ առժանվույն, որը հնարավոր է միայն առաքինությունը կիրառելով կյանքում, որն էլ կօգնի մեզ զգալ բավարարված և ամբողջական։ Երջանիկ լինելը համարվում էր վերջնական նմապատակակետ։ Մնացած բաները, օրինակ՝ քաղաքակիրթ կյանքը կամ հարստությունը, արժեվորվեցին և օգտակար համարվեցին, երբ ընդգրկվեցին առաքինության մեջ։ Առաքինի լինելը ամենաճիշտ ուղին է երջանիկ լինելու համար։

Արիստոտելը պնդում էր, որ մարդու հոգին ունի երեք էություն՝ մարմնական (ֆիզիկական, նյութափոխանակություն), կենդանական (զգացմունքներ, ախոռժակ) և բանական (մտավոր, հայեցակարգային)։ Ֆիզիկական էությունը կարող է հանգստանալ վարժությունների և խնամքի միջոցով, էմոցիոնալը ըստ բնազդների և ցանկությունների շարժվելով, իսկ մտավորը բանականության օգտագործմամբ և ներուժի զարգացմամբ։ Բանական զարգացումը համարվում էր ամենակարևոր բաղադրիչը փիլիսոփայական ինքնաճանաչման և մարդկային էության համար։ Զսպվածությունը խրախուսվում էր, իսկ ծայրահեղությունները դիտարկվում էին որպես դեգրադացում և անբարոյականություն։ Օրինակ՝ համարձակությունը, երկչոտություն և հիմարություն չափազանցությունների միջև ընկած, չափավոր առաքինություն է։ Մարդը չպետք է պարզապես ապրի, այլ ապրի լավ՝ առաքինությամբ ուղորդվող վարվելակերպով։

Ստոիցիզմ խմբագրել

 
Էպիկտետոս

Ստոիկ փիլիսոփա Էպիկտետոսը պնդում էր, որ մեծագույն բարիքը դա բավարարվածությունն և անդորրությունն է։ Մտքի պարզությունը կամ ապատիան ամենից շատն էին արժևորվում։ Ցանկությունների և զգացմունքների ինքակառավարումը հանգեցնում են հոգևոր հանգստության։ «Անհաղթահարելի կամքը» այս փիլիսոփայության կենտրոն է համարվում։ Անհատի կամքը պետք է լինի անկախ և անեղծ։ Հոգևոր հավասարակշռության խանգարում թույլ տալը, ըստ էության, հավասարազոր է ինքնակամ ստրուկության հանձնվելուն։ Եթե անձը ազատ է ձեզ կամայնորեն նյարդայնացնելու, ապա դուք չունեք հսկողություն ձեր ներաշխարհի վրա, ուստի չունեք և ազատություն։ Նյութականից ազատ լինելը նույնպես կարևոր է։ Եթե ինչ-որ մի բան կոտրվել է անհատը չպետք է վրդովի, այլ պարզապես գիտակցի, որ այդ առարկան այսպես թե այնպես կարող էր կոտրվել։ Նույն կերպ, երբ ինչ-որ մեկը մահանում է, այդ մարդու հարազատները և բարեկամները պետք է մնան հանգստության մեջ, քանի որ իրենց համար թանկ մարդը մարմնից և արյունից էր՝ մահվան դատապարտված։ Ստոիկ փիլիսոփայությունը խորհուրդ էր տալիս ընդունել այն, ինչ փոխել հնարավոր չէ՝ համակերպվելով գոյատևմանը և համբերատար լինելով։ Մահը սարսափելի չէ։ Մարդիկ չեն «կորցնում» իրենց կյանքը, այլ հակառակը «վերադառնում են», քանի որ նրանք վերադառնում են Աստծու մոտ (ով ի սկզբանե ստեղծել է մարդուն)։ Էպիկտետոսը ասում էր, որ կյանքի դժվարին խնդիրներից պետք չէ խուսափել, հակառակը, պետք է ընդունել դրանք։ Դրանք հոգևոր փորձություններ են՝ ուղղված հոգու առողջությունը լավացնելու, ինչպես ֆիզիկական վարժություններն են ուղված մարմինը առողջ պահելու։ Նա նաև նշում էր, որ սեքսից և սեքսուալ ցանկություններից պետք է հեռու մնալ, քանի որ դրանք համարվում են մարդու բանականության ամբողջականության և համասարակշռության դեմ ամենաուժեղ սպառնալիքները։ Զսպվածությունը մեծապես ցանկալի էր։ Էպիկտետոսը ասում էր, որ գայթակղության հանդեպ զսպվածություն ցուցաբերելը՝ մի հաղթանակ է, որով մարդը կարող է հպարտանալ։

Ժամանակակից առաքինություն խմբագրել

Ժամանակակից առաքինությունը պոպուլիզացվեց 20-րդ դարում մեծ մասամբ, որպես ի պատասխան Գ. Ե. Մ. Էնսքոմի «Ժամանակակից բարոյափիլիսոփայություն» գրքին։ Էնսքոմը վիճաբանում էր այն հարցի շուրջ, որ եթե հետևողական և բարոյագիտական էթիկաները հիմնված են Աստծո օրենքների վրա, ապա դրանք հնարավոր են միայն, որպես ընդհանուր տեսություններ։ Համարվելով քրիստոնյա հավատացիալ՝ Էնսքոմը առաջարկեց, որպեսզի նրանք, ովքեր չունեն էթիկական առումով վստահություն Ատծո օրենքների հանդեպ ընտրեն առաքինության էթիկան, որը չի ուսումնասիրում ընդհանուր օրենքները, քանի որ առաքինությունը կամ արատը բնորոշելու համար մարդիկ իրենք իրենց են դիտարկում և ուսումնասիրում՝ օգնելով «համընդհանուր ստանդարտների» ձևավորմանը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են լինել ուտիլիտարիստ կամ հետևողական հիմնեն իրենց տեսությունները կրոնական պնդումներով[18]։ Ալասթեր Մակինթայրը, որը «After Virtue» գրքի հեղինակն է, հանդիասնում էր ժամանակակից առաքինության գլխավոր միջնորդողը և կողմնակիցը։ Չնայած որոշները պնդում են, որ Մակինթայրը կողմնակից էր հարաբերական բնույթի առաքինությանը՝ հիմնված սոցիալական նորմերի, այլ ոչ թե օբյեկտիվ ստանդարտների վրա։ Մարթա Նուսբաումը՝ ժամանակակից առաքինության էթիկոսներից մեկը, հակադրելով Մակինթայերի հարաբերականության գաղափարին, իր «Ոչ հարաբերական առաքինություն. Աիրստոտելյան մոտեցումը» գրքում փոխակերպում է հարաբերական առարկությունները օբյեկտիվ մոտեցում ձևակերպելու համար[19]։ Այնուամենայնիվ, Նուսբաումի հարաբերականության դեմ մեղադրանքը, կարծես թե, սխալ է։ «Ո՞ւմ արդարությունն է, ո՞ւմ ռացիոնալությունը» աշխատանքի մեջ Մակինթայերի ցանկությունը՝ ռացիոնալությունը առավել կարևորել, քան հարաբերականությունը, պարզ երևում է, երբ նա պնդում է, որ՝ «Տարբեր ավանդույթներից ձևավորված մրցակցային գաղափարները […] պետք է գնահատվեն […] առանց հարաբերականության (էջ 354)», քանի որ իսկապես «մրցակցային սովորույթներում ռացիոնալ քննարկումը և ռացիոնալ ընտրությունը հնարավոր են (էջ 352)»։ 21 դարի վարքի ամբողջական սկզբունքները[20], իրար խառնելով արևելյան և արևմտյան առաքինությունների սկզբունքները և ավելացնելով որոշ նորարություններ 21 դարին համապատասխանելու համար, ձևավորել են ժամանակակից առաքինության մի մասը[20]։

Հեդոնիզմ խմբագրել

Ըստ հեդոնիզմի հիմնական էթիկան առավելագույնի է հասցնում հաճույքը և նվազեցնում վիշտը։ Գոյություն ունեն հեդոնիստական գաղափարների մի քանի դպրոցներ՝ սկսած այնպիսիներից, որոնք սատարում են անգամ վայրկենական ցանկությունները, վերջացրած այնպիսիներով, որոնք սովորեցնում են հոգևոր երջանկության ձգտման գաղափարը։ Ըստ հետևանքների դիտարկման դպրոցները դասակարգվում են սկսած այնպիսիներից, որոնք սատարում են ինքնաբավարարման գաղափարը անկախ ուրիշների վշտից և կորստից, մինչև այնպիսիները, որոնք պնդում են, որ բարոյականությանը հետևելը առավելագույնի է հասցնում հաճույքը և երջանկությունը։

Կիրենյան հեդոնիզմ խմբագրել

Այս փիլիսոփայական դպրոցը հիմնադրել է Կիրենացի Աիրստիպպուսը։ Կիրենայիկները սատարում էին հապճեպ բավականություն կամ հաճույք ստանալու գաղափարին։ «Կե՛ր, խմի՛ր և եղի՛ր երջանիկ, քանի որ վաղը մենք գուցե և մեռնենք»։ Անգամ վայրկենական ցանկությունները պետք է բավարարվեին, քանի որ հնարավորությունը անվերադարձ ձեռքից բաց թողնելու վախ կար։ Գրեթե ոչ մի անհանգստություն չկար ապագայի մասին, գերիշխում էր ներկան և արագ հաճույքին հասնելու ցանկությունը։ Կիրենյան հեդոնիզմը խրախուսում էր առանց որևէ հապաղումի, հաճույքը համարելով միակ բարիքը, զվարճության և բավարարության հասնելու ձգտումը։

Էպիկուրականություն խմբագրել

Էպիկուրեականությունը հեդոնիստական էթիկայի ձև է։ Էպիկուրոսը ներկայացրեց միօրինակ փաստարկ ըստ որի հաճույքը, եթե ճիշտ է ընկալվում, ապա այն կարող է համընկնել առաքինության հետ[21]։ Նա մերժեց կիրենայիկների էքստրեմալիզմը, վստահ լինելով, որ որոշ հաճույքներ և շռայլություններ մարդկանց համար վնասակար են։ Էպիկուրականները հասկացել էին, որ շռայլության ընդառաջումը երբեմն կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Ուստի որոշ սովորություններ մերժվեցին, իսկ որոշ վատ սովորություններ ընդգրկվեցին ներկա հետագայում ավելի լավ կյանք ապահովելու համար։ Էպիկուրոսի համար summum bonum-ը կամ գերագույն բարիքը խոհեմութունն էր, որը գործածվում էր չափավորությամբ և զգուշությամբ։ Ավելորդ շռայլությունը խանգարում է հաճույքին և կարող է անգամ հանգեցնել ցավի։ Օրինակ՝ անընդհատ մեկ կերակուր ուտելով՝ մարդը զզվում է դրանից, իսկ միանգամից մեծ քանակով կերակուրներ ուտելը հանգեցնում է վատ ինքնազգացողության և առողջության խաթարման։ Ցավից և վախից պետք էր խուսափել։ Առանց ցավի և հիվանդությունների ապրելը կարևորագույն բարիք էր։ Մահից չպետք էր վախենալ։ Վախը համարվում էր ամենից շատ դժբախտություն պատճառող աղբյուրը։ Հաղթահարելով մահվան հանդեպ վախը՝ ինքնըստինքյան կհանգեցներ ավելի ուրախ կյանքի։ Էպիկուրոսը պարզաբանում էր, որ եթե կա կյանք մահվանից հետո և անմահություն, ապա մահվան հանդեպ վախը անհիմն էր։ Եթե չկա կյանք մահվանից հետո, ապա մարդը չի ապրում չէ տառապելու, վախենալու կամ անհանգստանալու համար, քանի որ նա գոյություն չի ունենա մեռած ժամանակ։ Անհիմաստ է անհանգստանալ գոյություն չունեցող իրավիճակների համար, ինչպիսին է մեռնելը, երբ չկա անդրշիրիմյան կյանքի։

Մոիզմ խմբագրել

Մոիզմը էթիկական տեսություն է, որը չափում է գործողության բարոյական արժեքը ըստ այն բանի, թե ինչքան է այն նպաստում երկրի հիմնական բարքիներին[22]։ Ստենֆորդի փիլիսոփայական հանրագիտարանը նկարագրում է մոիզմը՝ միանգամայն հարուստ կենսափորձ ունեցող ձև հիմնված բազմազանէական բարիքների վրա, որոնք ընկալվում են որպես մարդկային բարորության բաղկացուցիչներ[23]։ Հակառակ ուտիլիտարիզմի, որը դիտարկում էր հաճույքը, որպես բարոյական բարիք, մոիզմում հիմնական բարքիներն էին կանոնակարգությունը, նյութական հարստությունը և բնակչության աճը[24]։ Մո Ցզիի դարաշրջանում պատերազմը և սովը սովորական երևույթներ էին և բնակչության աճը դիտարկվում էր որպես բարոյական անհրաժեշտություն ներդաշնակ հասարակություն ունենալու համար։ Մոիզմում նյութական հարստությունը վերագրվում էր տարրական պահանջմունքներին, ինչպիսիք են օրինակ՝ գլխի վերևում տանիք ունենալը և հագուստը։ «Կանոնը» Մոիզմում վերաբերվում էր պատերազմին և դաժանությանը դեմ լինելուն, որը Մո Ցզին համարում էր անիմաստ և սպառնալիք հասարական կայունության համար[25]։

Ստենֆորդի չինագետ Դեյվիդ Շեֆերդ Նիվիսոնը Քեմբրիջի Չինաստանի հնագույն պատմությունը գրքում գրում է, որ բարոյական բարիքները մոհիզմում «փոխկապակցված են՝ ավելի շատ հարստություն, ուրեմն ավելի շատ արտադրություն, ավելի շատ մարդ, ուրեմն ավելի շատ արտադրություն և հարստություն։ Եթե մարդիկ շատ բան ունենային նրանք առանց որևէ խնդրի կլինեին լավը, սերունդ շարունակող, բարի և այլն»[24]։ Մոհիստները հավատում էին, որ բարոյականությունը հիմնված է «երկնքի տակ բոլոր ապրող մարդկանց շահերին նպաստելու և վտանգը չեզոքացնելու վրա»։ Ի տարբերություն Բեթամի տեսակետների մոիզմը ուտիլիտարական չէ, քանի որ այն հեդոնիստական կամ ինդիվիդուալիստկան չէր։ Հասարակության համար բարենպաստ հանդիսացող արդյունքերը գերակշռում էին անհատական հաճույքի և ցավի կարևորությունը[26]։

Հետևողականություն խմբագրել

Հետևողականությունը վերաբերվում է բարոյական այն տեսություններին, որոնք կրում են իրենց վրա տվյալ գործողության մասին ցանկացած հավաստի բարոյական դատողություն կազմող հետևանքներ։ Ուստի ըստ հետևողականության բարոյապես ճիշտ գործողությունը այն է, որը հանգեցնում է լավ արդյունքի կամ հետևանքի։ Սա հաճախ ձևավորում է հետևյալ աֆորիզմը ըստ որի՝ «Ավարտը արդարեցնում է արարքի իմաստը»։

Գ․ Ե․ Մ․ Էնսքոմը հնարել է «հետևողականություն» տերմինը իր «Ժամանակակից բարոյական փիլիսոփայություն» էսսեում 1958 թվականին, նկարագրելու համար այն, ինչ նա հասկանում էր որպես որոշ բարոյական տեսությունների կենտրոնական սխալ, օրինակ՝ Միլի և Սիջվիգի առաջարկած տեսությունները[27]։ Այդ ժամանակվանից սկսած տերմինը դարձավ սովորական անգլերեն լեզվի էթիկական տեսության մեջ։

Հետևողականության բարոյական տեսություններին բնորոշող հատկանիշն է գործողությունը ճիշտ կամ սխալ դիտարկելու գործում հետևանքներին մեծ տեղ տալը[28]։ Հետևողականության տեսություններում գործողության հետևանքները հիմնականում կարևորեցվում են այլ դիտարկումներից։ Բացի այս հիմնական սահմանումից, շատ քիչ բան կա, որը կարող է միանշանակորեն բնորոշել հետևողականությունը։ Այնուամենայնիվ շատ հարցեր կան, որոնցով զբաղվում են հետևողականները։

  • Ո՞ր տեսակի հետևանքներն են համարվում լավ հետևանքներ։
  • Ո՞վ է տվյալ բարոյական գործողություններից առավելություն ստանում։
  • Ինչպե՞ս են հետևանքները գնահատվում և ով է դրանց գնահատում։

Հետևողականությունները տարբերակելու մի ձև է տարանջատել դրանք ըստ այն հետևանքների, որոնք ամենաշատն են առնչվում խնդրին, այսինքն՝ թե որ հետևանքներն են համարվում լավ հիմքեր գործողության համար։ Ըստ ուտիլիտարիզմի լավ գործողությունը հանգեցնում է աճի և դրական արդյունքի, իսկ լավագույն գործողությունը կհանգեցնի նույն, բայց էլ ավելի դրական արդյունքի։ Սրան մոտ էուդիմոնյական հետևողականությունն է, ըստ որի ամբողջական և ծախկուն կյանքը, որը կարող է լինել կամ չի կարող լինել նույնքան հաճելի, ինչքան մեծ հաճույք վայելելը, համարվում է հիմնական նպատակ։ Նույն կերպ մարդը կարող է հարմարվել աէսթետիկ հետևողականության գաղափարին, որտեղ գլխավոր նպատակը գեղեցիկը ստեղծելն է։ Այնուամենայնիվ մարդը կարող է նաև հիմնվել ոչ հոգեբանական բարիքների վրա, որպես համարժեք ազդեցություն։ Ուստի մարդը կարող է հակված լինել արդյունքների հավասարության կամ քաղաքական ազատության մեջ առաջընթաց ստեղծելու վրա, վաղանցիկ հաճույքի փոխարեն։ Նշանակություն չունի՝ հետևողականության տեսությունը հիմնված է մեկ թե մի քանի բարիքների վրա, բանավեճեր և լարվածություններ հիմնական բարիքների վերաբերյալ դեռ շատ կլինեն և անխտիր դիտարկման կենթարկվեն։

Ուտիլիտարիզմ խմբագրել

 
Ջոն Ստյուարտ Միլ

Ուտիլիտարիզմը էթիկական տեսութուն է ըստ որի ճիշտ գործողությունների շարքը այն է, որը մաքսիմալիզեցնում է դրական արդյունքը, օրինակ «երջանկությունը», «բարօրությունը» կամ ըստ սեփական նախընտրությունների ապրելու հնարավորությունը[29]։ Ջերեմի Բենթամը և Ջոն Ստյուարտ Միլը այս գաղափարական դպրոցի առաջադրողներն են։ Բենթամի կառավարման մի ժամանակահատվածում ասվում է՝ «ճշմարիտի և սխալի չափավորությունը գերագույն երջանկություն է» և նկարագրում է այն, որպես հիմքային աքսիոմա։ «Բարոյականության և կանոների սկզբունքերի ներածության» մեջ նա խոսում է «օգուտի սկզբունքի» մասին, բայց հետագայում նախընտրում է «գերագույն երջանկության սկզբունքը» բնորոշումը[30][31]։

Ուտիլիտարիզմը հետևողականության բարոյական տեսության հարացուցային օրինակ է։ Ուտիլիտարիզմի այս ձևը պնդում է, որ բարոյապես ճիշտ արարքը հանգեցնում է ամենալավ արդյունքին բոլոր այն մարդկանց համար, որոնք հանդիսանում են տվյալ գործողության մաս։ Ուտիլիտարիզմը նկարագրելս՝ Ջոն Ստյուարտ Միլը սահմանում է հաճույքի հիրարխիայի գաղափարը՝ նկատի ունենալով, որ հաճույքի որոշ տեսակներին հետևելը ավելի բարձր է գնահատվում, քան մյուս տեսակներին հետևելը[32]։ Հիշատակման արժանի մեկ այլ ուտիլիտարիզմի արաջադիր է նեյրոգիտնական Սեմ Հարիսը՝ «Բարոյական լանդշաֆտի» հեղինակը, և բարոյափիլիսոփա Փիթեր Սինգերը՝ «Պրակտիկ էթիկայի» հեղինակը։

Գոյություն ունի ուտիլիտարիզմի երկու տեսակ արարքի ուտիլիտարիզմ և կանոնի ուտիլիտարիզմ։ Արարքի ուտիլիտարիզմում օգուտի սկզբունքը ուղակիորեն վերաբերվում է ընտրություն կայացնելիս յուրաքանչյուր այլընտրանքային գործողության։ Ճիշտ արարքը այն է, որը բերում է համեմատաբար ամենալավ արդյունքի (կամ ամենաքիչ քանակով վատ արդյունքների)։ Կանոնի ուտիլիտարիզմում օգուտի սկզբունքը վերաբերում է վարքագծի(բարոյական սկզբունքների) կանոնների հավաստի լինելուն։ Այնպիսի կանոնը, ինչպիսին է խոստում պահելը բնորոշվում է՝ նայելով այն հետևանքներին, որտեղ մարդիկ դրժում են խոստումները և այն հետևանքներին, որտեղ խոստումները պարտադիր պահվում են։ Ճիշտը կամ սխալը բնորոշվում է ըստ ուտիլիտարիստական արժեքների կանոներին հետևելով կամ խախտելով[33]։

Դեոնտոլոգիա խմբագրել

 
Իմանուիլ Կանտ

Դեոնտոլոգիան հունարենից (δέον (դեոն)՝ պարտականություն, պարտավորվածություն, և -λογία՝ -լոգիա) էթիկական մոտեցում է, որը բնորոշում է դիտարկվող արարքի կամ պարտավորվածության ճիշտ կամ սխալ լինելը[34]։ Դեոնտոլիգան հակադրում է հետևողականությանը, որտեղ ճիշտ լինելը կախված էր ոչ թե գործողությունից, այլ գործողության հետևանքներից։ Դեոնտոլգիայում գործողությունը ճիշտ կհամարվի անգամ եթե այն ունի վատ հետևանքներ[35], բայց արվել է ըստ բարոյական նորմերի։ Ըստ դեոնտոլոգիական տեսության, մարդիկ պարտավոր են վարվել այնպես, ինչպես ճիշտ է ընդունված վարվել (օրինակ՝ չստելը) կամ հետևել օբյեկտիվորեն պարտադիր կանոներին (ինչպես կանոնի ուտիլիտարիզմում)։

Իմանուիլ Կանտի էթիկական տեսությունը համարվում է դեոնտոլգիական մի քանի տարբեր պատճառներով[36][37]։ Առաջին՝ Կանտը ասում էր, որ բարոյապես ճիշտ վարվելու համար մարդիկ պետք է վարվեն ըստ պարտականությունների (դեոն)[38]։ Երկրորդ՝ ըստ Կանտի հետևանքները չէին, որ դարձնում էին գործը ճիշտ կամ սխալ, այլ գործողությունը կատարող մարդու շարժառիթները։ Կանտի այն փաստարկը, որ բարոյականորեն ճիշտ վարվելու համար մարդը պետք է վարվի ըստ պարտավորվածության, սկսվում է այն փաստարկով, որ գերագույն բարիքը պետք է լինի և՛ բնույթով լավը, և՛ լավը առանց ապացույցների[39]։ Ինչ-որ մի բան լավն է, երբ այն հանդիսանում է բնույթով լավը, իսկ լավ լինելը առանց ապացույցների, դա երբ տվյալ երևույթի ներկայությունը երբեք չի դարձնի իրավիճակը էթիկական առումով ավելի վատը։ Կանտը ասում էր, որ այն բաները, որոնց ընդունված է համարել լավ՝ ինչպիսին է ինտելեկտը, հաստատակամությունը և հաճույքը կամ բնույթով են լավը կամ առանց ապացույցների։ Օրինակ՝ հաճույքը իրականում չի համարվի լավը, եթե չլինի դրա բնորոշումը, որովհետև երբ մարդիկ հաճույք են ստանում տեսնելով, թե ինչպես է ինչ-որ մեկը տանջվում իրավիճակը դառնում է էթիկապես սխալ։ Կանտը գալիս է այն եզրակացության, որ միայն մի բան է իրապես լավը՝

  «Աշխարհում և անգամ աշխարհի սահմաններից դուրս ոչինչ առանց ապացույցի չի կարող համարվել բարիք, բացի բարի կամքից[39]»:  

Պրագմատիկ էթիկա խմբագրել

Պրագմատիկ էթիկան առնչվում է պրագմատիկներ Չարլզ Սանդերս Պերսի, Վիլյամ Ջեյմսի և հատկապես Ջոն Դյուիի հետ։ Ըստ պրագմատիկ էթիկայի բարոյական ճշգրտությունը զարգանում է գիտական տեղեկության նման՝ սոցիալապես՝ բազմաթիվ կյանքերի տևողությունների ընթացքում։ Ուստի մենք պետք է առաջնահերթությունը տանք հասարակական բարեփոխումներին, այլ ոչ թե դրանց հետևանքները, անհատական առաքինությունը կամ պարտքը հաշվի առնելու փորձերին (չնայած որ, դրանք կարող են լինել կարևոր փորձեր, եթե սոցիալական բարեփոխումները նախատեսված են)[40]։

Խնամքի էթիկա խմբագրել

Խնամքի էթիկան հակադրվում է ավելի մեծ ճանաչում ունեցող էթիկական ձևերին, ինչպիսին են հետևողականության տեսությունները, օրինակ՝ ուտիլիտարիզմը, կամ դեոնտոլոգիական տեսությունները, օրինակ՝ Կանտի էթիկան։ Խնամքի էթիկան ձգտում է ներառել ավանդականորեն ֆեմինիզացված արժանիքները և արժեքները, որոնք առաջադրվում են խնամքի էթիկայի հետևորդների կողմից և որոնք չկան ավանդական էթիկայի ձևերի մեջ։ Այս արժեքների մեջ են մտնում ամուր հարաբերությունների կարևորությունը և կարեկցանքը։

Ֆեմինզմը, որը կենտրոնացված է խնամքի վրա, ֆեմինիստական մտքի մի ճյուղ է՝ հիմնված գլխավորապես Քերոլ Գիլիգանի և Նել Նոդինգսի կողմից մշակված խնամքի էթիկայի վրա[41]։ Այս տեսությունը քննադատորեն է վերաբերվում այն բանին, թե ինչպես է խնամքը սոցիալապես վերագրված կանաց, և հետևաբար առժեզրկված։ Այս տեսության հետևորդները ասում են՝ «Խնամքի վրա կենտրոնացված ֆեմինիզմը դիտարկում է կանանց խնամքի ունակությունը որպես մարդկային կարողություն», որը պետք է սովերեցնել և ակնկալել տղամարդկանցից նույնպես։ Նոդինգսը ենթադրում է, որը խնամքի էթիկան ավելի մեծ պոտենցիալ ունի դիտարկվել բարոյական երկընտրանքի ավելի կոնկրետ գնահատման ձև, քան արդարադատության էթիկան[42]։ Նոդինգսի խնամքի վրա կենտրոնացված ֆեմինիզմը պահանջում է հարաբերությունների էթիկայի պրակտիկ օգտագործումը, որն էլ հիմնված է խնամքի էթիկայի վրա[43]։

Դերային էթիկա խմբագրել

Այս էթիկան հիմված է ընտանիքում մարդկանց դերերի վրա[44]։ Հակառակ առաքինության էթիկայի դերային էթիկան անահատական չէ։ Այստեղ բարոյականությունը հիմնվում է մարդու հարաբերությունների վրա իր շրջապատի հետ[45]։ Կոնֆուցիականության էթիկան դերային էթիկայի մի օրինակ է[44], թեև սա ուղակիորեն չի վիճարկվում[46]։ Կոնֆուցիստական դերերը պտտվում են օֆշորային բարեպաշտության կամ xiao-ի՝ դեպի ընտանիքի անդամները հարգանքի շուրջ[47]։ Ըստ Ռոջեր Ամենսի և Հենրի Ռոզեմոնտի «Կոնֆուցիականության օրնաչափությունը բնորոշվում է կյանքի ընթացքում մարդու ընտանեկան դերի առավելագույն իրագործմամբ»։ Բարոյականությունը բնորոշվում է մարդու դերի կատարմամբ, օրինակ՝ որպես ծնողի կամ երեխաի։ Կոնֆուցիստական դերերը ռացիոնալ չեն և ձևավորվում են xin-ի՝ մարդկային էմոցիաների շնորհիվ[45]։

Անարխիստական էթիկա խմբագրել

Անարխիստական էթիկան ուսմունք է հիմնված անարխիստ մտավորականների ուսումնասիրությունների վրա։ Անարխիստական էթիկայի ամենաազդեցիկ օժանդակներից է ռուս կենդանաբան, աշխարհագրագետ, տնտեսագետ և քաղաքական ակտիվիստ Պյոտոր Կրոպոտկինը։

Կրոպոտկինի էթիկական տեսակետը օգտագործում է կենսաբանությունը և մարդաբանությունը որպես հիմք, սկսելով այն սկզբունքից, որ էթիկական փիլիսոփայության նպատակը մարդկանց օգնելն է հարմարվել և բարգավաճել էվոլուցիոն պայմաններում, որպեսզի գիտականորեն ներկայացնի՝ ինչը լավագույնս հնարավորություն կտա սոցիալական կարգին զարգանալու կենսաբանորեն և հասարակայնորեն, և սատարում է որոշակի վարվելակերպի ուսմունքներին՝ ընդլայնելու մարդկանց ազատության և բարեկեցության կարողությունները, հիմնականում այնպիսի ուսմունքներ, որոնք կարևորում են համերաշխության, հավասարության և արդարադատության գաղափարները։

Կրոպոտկինը վիճաբանում է այն հարցի շուրջ, որ էթիկան ինքնին էվոլուցիոնար է և ժառանգվել է, որպես սոցիալական ինստինկտ մշակութային զարգացման ընթացքում։ Սրանով նա մերժում է բարոյականության կրոնական և վերանցական ցանկացած սահմանում։ Բարոյական զգացումը կարող է լինել և կենդանիների և մարդկանց մեջ, որը մարդը հետագայում համատեղում է արդարադատության ձգտման բնազդի հետ և հետո էլ փաստարկների ուսմունքի հետ, որպեսզի կազմի պարզ և անարխիստական էթիկական համակարգ[48]։ Կրոպոտկինը ասում է, որ անարխիզմի հիմքում ընկած հավասարության սկզբունքը նույն է ինչ ոսկե կանոնը։

  Ուրիշներին վերաբերվել այնպես ինչպես քեզ կուզես վերաբերվեն,այս սկզբունքը ի՞նչ է, եթե ոչ նույն անարխիզմի հիմքային սկզբունքը՝ հավսարությունը։ Եվ ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը համարել իրեն անարխիստ, եթե նա չի շարժվում այդ սկզբունքով։ Մենք չենք ցանկանում, որ մեզ կառավարեն և սրանով արդյո՞ք չենք հաստաում, որ մենք ինքներս էլ չենք ցանկանում կառավարել ինչ-որ մեկին։ Մենք չենք ցանկանում լինել խափված, մենք ցանկանում ենք միշտ լսել ճշմարտությունը և այս փատարկով արդյո՞ք չենք հաստատում, որ մենք ինքներս չենք ցանկանում խաբել ինչ-որ մեկին, որ մենք խոստանում ենք ասել միշտ ճիշմարտությունը և ոչինչ բացի ամբողջական ճշմարտությունից։ Մենք չենք ցանկանում, որպիսզի մեր արդար քրտինքով վաստակածը հափշտակեն և սրանով արդյո՞ք չենք հաստատում որ մենք հարգում ենք ուրիշի արդար կատարած աշխատանը։ Ի՞նչ իրավունքով ենք պահանջում, որ մեզ վերաբերվեն այլ կերպ, երբ մենք վերաբերվում ենք ուրիշներին բոլորովին այլ կերպով։ Մեր հավասարության ընկալումը հակադրվում է նման գաղափարի ժամանակ[1]։  

Կիրառական էթիկա խմբագրել

Կիրառական էթիկան փիլիսոփայության ճյուղ է, որը ձգտում է կիրառել էթիկայի տեսությունները իրական կյանում։ Այս ճյուղը ունի բազմաթիվ մասնագիտացված ոլորտներ ինչպես օրինակ՝ ինժեներական էթիկա, բիոէթիկա, գեոէթիկա, հանրային ծառայությունների էթիկա և բիզնես էթիկա։

Տեսակարար հարցեր խմբագրել

Կիրառական էթիկան օգտագործվում է հանրային քաղաքականության որոշ ասպեկտներում, ինչպես նաև բարդությունների առաջ կանգնած մարդկանց կողմից։ Կիրառական էթիկային ուղված հարցերի մեջ ներառված են օրինակ՝ «Արդյո՞ք աբորտը համարվում է անբորայական քայլ», «Արդյո՞ք էփտանազիան համարվում է անբորայական», «Արդյոք դրական արարքը համարվում է ճիշտ կամ սխալ», «Ի՞նչ են իրենցից ներկայացնում մարդու իրավունքները և ի՞նչպես ենք մենք դրանք սահմանում», «Արդյո՞ք կենդանիները նույնպես ունեն իրավունքներ» և «Արդյո՞ք անհատները ունեն ինքնորոշման իրավունք»[13]։

Ավելի կոնկրետ հարց կարող է լինել հետևյալը՝ «Եթե ինչ-որ մեկը կարող է ինձնից ավելի լավ հաջողութունների հասնել կյանքում, արդյո՞ք բարոյական քայլ է անհրաժեշտության դեպքում զոհել ինձ հանուն նրանց»։ Առանց այս հարցերի չեն լինի հնարաններ, որոնց վրա կարելի է հավասարակշռել օրենքը, քաղաքականությունը և իրավարարության պրակտիկան; Այսպիսով հարցեր ձևավորելու ունակությունը առաջնային է իրավունքներ հավասարակշռելու համար։ Սակայն ոչ բոլոր ուսումնասիրվող հարցերն են կիրառական էթիկայում, որ վերաբերվում են հանրային քաղաքականությանը։ Օրինակ՝ էթիկական դիտարկումներ անելը այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են «Արդյո՞ք խաբելը սխալ է։» և «Եթե ոչ, ապա ե՞րբ է այն թույլատրելի։» առաջնային են ցանկացած էթիկետի համար։

Ընդհանրապես մարդիկ ավելի սովոր են երկճեղություններին։ Այնուամենայնիվ էթիկայում խնդիրները շատ հաճախ բազմաճյուղ են և առաջարկվող լավագույն գործողությունները միաժամանակ ուղված են շատ տարբեր ոլորտներ։ Էթիկական որոշումներում պատասախանը գրեթե միշտ «այո կամ ոչ», «ճիշտ կամ սխալ» պնդումներ են։ Շատ կետեր դուրս են մղվում այնպես, որ ամբողջական պայմանները բարելավվե, այլ ոչ թե լինեն կոնկրետ ֆրակցիայի օգտին։

Էթիկայի տարբեր ոլորտները խմբագրել

Բիոէթիկա խմբագրել

Բիոէթիկան հակասական էթիկայի ուսումնասիրությունն է, որն առաջացել է կենսաբանության և բժշկության զարգացումով։ Բիոէթիկները զբաղվում են կենսաբանական գիտությունների, բիոտեխնիկայի, բժշկության, քաղաքականության, իրավիագիտության և փիլիսփայության կապերի մեջ առաջացած էթիկական հարցերով։ Այն նաև իր մեջ է ներառում է արժեքների վերաբերյալ հաճախ հանդիպող հարցեր, որոնք առաջանում են առաջնային խնամքում և բժշկության տարբեր ճյուղերում։

Բիոէթիկան պետք է նաև զբաղվի նոր սկզբնավորվող, զարգացող բիոտեխնոլոգիաներով, որոնք ազդում են հիմնական կենսաբանության և ապագա սերնդի վրա։ Սրանք իրենց մեջ են ներառում կլոնավորումը, գենային թերապիան, մարդու գենային ինժեներիան, աստրոէթիկան և կյանքը տիեզերքում[49], հիմնական կենսոլոգիայի մանիպուլացիան փոփոխված ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի և սպիտակուցների միջոցով։ Օրինակ՝ երեք ծնող ունեցող երեխան, որը ծնվել է գենետիկորեն փոփոխված էմբրիոսից, կունենա մոր, հոր և կին դոնորի ԴՆԹ-ն[50]։ Համապատասխանաբար նոր բիոէթիկան նույնպես պետք է հիմքում ուղված լինի դեպի կյանքը[51]։ Օրինակ՝ բիոթիկ էթիկան արժևորում է բնական գենը և դրա կողմնակիցն են։ Նման կենսակենտրոն սկզբունքներով էթիկան կարող է կյանքի համար ապահովել կոսմոլոգիական ապագա[52]։

Բիզնես Էթիկա խմբագրել

Բիզնես էթիկան կիրառական կամ մասնագիտական էթիկայի ձև է, որը ուսումասիրում է էթիկական սկզբունքերը և էթիկական կամ բարոյական խնդիրները, որոնք կարող են առաջանալ են գործնական միջավայրում։ ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսն է օրինակ բժշկական էթիկան։ Բիզնես էթիկան ներկայացնում է պրակտիկաներ, որոնք ցանկացած անհատ կամ մարդկանց խումբ դրսևորում է կազմակերպության ներսում և որոնք կարող են բացասականորեն կամ դրականորեն ազդել բիզնեսի հիմքային արժեքների վրա։ Այն կիրառվում է բիզնեսի բոլոր ասպեկտներում և կարևոր է անհատների և ամբողջ կազմակերպության համար։

Բիզնես էթիկան ունի և՛ օրինաչափական, և՛ նկարագրողական չափումներ։ Որպես կորպորատիվ փորձառություն և կարիերայի մասնագիտացում, ոլորտը հիմնականում օրինաչափական է։ Ակադեմիաները, որոնք փորձում են հասկանալ գործնական վարվելակերպը օգտագործում են նկարագրողական մեթոդներ։ Հետաքրքրությունը դեպի բիզնես էթիկա զարգացավ 1980-90ական թվականներին և ընկերություններում և ակադեմիաներում։ Օրինակ՝ այսօր շատ ընկերություններ օժանդակում են տնտեսապես արժեք չունեցող այնպիսի ստորաբաժանումների, ինչպիսք են էթիկայի սկզբունքները և սոցիալական պատասխանտվության կանոները։ Ադամ Սմիթը ասել է՝ «Թեև նույն բիզնես ոլորտի մարդիկ հազվադեպ են հանդիպում իրար, անգամ ուրախության և զվարճության համար, բայց իրենց միջև երկխոսությունը ավարտվում է հանրության հանդեպ դավադրությամբ կամ գները բարձրացնելու հնարամտությամբ»[53]։ Կառավարությունը օգտագործում է օրենքները և կարգավորումները՝ ցույց տալու գործնական վարքագիծը այն ոլորտներում, որտեղ դրանք համարվում են արդյուանվետ։ Էթիկայի ներգրավածությունը կանոնակարգում է վարքի այն ոլորտները, որոնք դուրս են կառավարության հսկումից[54]։ Խոշոր ընկերությունների հայտնվելը սահանափակ կապերով և հասարակության հանդեպ հոգատարությամբ, որի հետ նրանք աշխատում են, խթանեց ֆորմալ էթիկայի ռեժմների զարգացմանը[55][56]։

Մեքենայական էթիկա խմբագրել

Ռոբոտներին սովորեցնելով տարբերակել ճիշտը սխալից, Վենդել Վալախը և Քոլին Ալենը եզրակացրեցին, որ մեքենայական էթիկայում առկա խնդիրները առաջընթաց կստեղծեն մարդկանց էթիկան հասկանալու գործընթացի մեջ՝ ստիպելով մեզ լրացնել բացթողումները ժամանակակից օրինաչափական տեսություններում և ստեղծելով հարթակ փորձարկային հետոզոտությունների համար[57]։ Ջանքը, որը պահանջվում է մեքենա կամ արհեստական սարք ծրագրելու համար, որպեսզի այն ունենա բարոյական գիտակցություն պահանջում է նոր դասակարգում մեր օրինաչափական տեսույթուններում, սա հատկապես վերաբերվում է այն ասպեկտներին, որոնք դիտարկվում են որպես առողջ բանականություն։ Օրնակ՝ մեքեննաները, ի տարբերության մարդկանց, կարող են հիշել բազմաթիվ ալգորիթմներ և այս գործառույթների էթիկական արժեքների վերաբերյալ հակասություններ առաջացան։ Սա միգուցե վերաբացի նոր տերմիններով օրինաչափական էթիկա կազմելու վերաբերյալ բանավեճերը։

Ռազմական էթիկա խմբագրել

Ռազմական էթիկան զբաղվում է ուժի գործադրամն և զինվորի վարքի հարցերով և հաճախ համարվում է, որպես կիրառական մասնագիտկան էթիկա[58]։ Արդար պատերազմի տեսությունը սովորաբար դիտարկվում է որպես ռազմական էթիկայի հիմք։ Այնուամենայնիվ առանձին պետությունները ունեն կենտրոնացման տարբեր ոլորտներ[59]։

Ռազմական էթիկան իր մեջ է ներառում բազմաթիվ ենթաոլորտներ՝

  1. Որոնք պետք է լինեն պատերազմի օրենքները, եթե այդպիսիները գոյություն ունեն
  2. Ռազմական ուժի ընդունման հաստատում
  3. Որոշումներ, թե ով պետք է թիրախ դառնա պատերազմական դաշտում
  4. Ռազմամթերքի ընտրության վերաբերյալ որոշումներ և ինչ կողմնակի ազդեցություններ նման ռազմամթերքը կարող է ունենալ
  5. Չափորոշիչներ ռազմական բանտարկյալներին ղեկավարելու համար
  6. Պատերազմական օրենքների խաղտումների հետ կապված մեթոսներ

Քաղաքական էթիկա խմբագրել

Քաղաքական էթիկան, հատնի նաև քաղաքական բարոյականություն կամ հանրային էթիկա, քաղաքական գործողույթունների և գործիչների մասին բարոյական դիտարկումների պրակտիկա է[60]։

Հանրային ոլորտի էթիկա խմբագրել

Հանրային ոլորտի էթիկան սկզբունքների շարք է, որը առաջնորդում է պետական պաշտոնյաներին իրենց սատարողներին ծառայելու գործում, առաջնորդում է նրանց նաև իրենց սատարողների կարծիքների վրա հիմնվելով որոշումներ կայացնել։ Հանրային էթիկայի հիմքում ընկած գաղափարը այն է, որ որոշումները կայացվում են ըստ հանրության օգտի, այլ ոչ թե պետական պաշտոնյաի անձնական շահերի կամ ինքնածառայողական քաղաքական շահերի օգտնի[60]։

Հրապարակային էթիկա խմբագրել

Հրապարակային էթիկան կանոների շարք է, որը օգտագործվում է գրելու և հրատարակելու գործընթացում բոլոր պրոֆեսիոնալ հրապարակումների համար։ Հետևելով այս կանոներին հեղինակները պետք է հաստատեն, որ հրապարակումները չեն պարունակում գրագողություն կամ կողմնապահություն[61]։ Որպես խարդախության կանխարգելման միջոց, այս սկզբունքները կարող են կիրառվել նաև փորձերի համար, որոնք վերլուծվում են հրատարակություններում, ապահովելով տվյալների ճշգրիտ և անաչառ ներմուծումը[62]։

Գրագողությունը դա երբ օգտագործում են ուրիշ հեղինակի նյութը և գաղափարները հրապարկման մեջ առանց նշելու նրա անունը[63]։ Թերթի և խմբագրի պարտականությունն է ստուգել, որ հոդվածը չի պարունակում ոչ մի տեսակի գրագողույթուն նախքան հրապարակումը[64]։ Այն հոդվածը, որում հրապարկումից հետո գտնվել են գրագողույթուններ կարող է դուրս հանվել խմբագրի կողմից[65]։

Հրապարակային կողմնապահությունը առաջանում է, երբ հրապարակողը նախապաշարմունք է տալիս կողմերից միայն մեկին.[66]։ Լավագույնս կլինի այն, որ հեղինակը ներառի տեղեկություն թեմային առընչվող բոլոր կողմերի մասին։ Եթե հեղինակը տալիս է նախապաշարմունք կողմերից միայն մեկին, ապա այս կարող է հանգեցնել սխալ եզրակացույունների ձևավորմանը[67]։

Խարդախույթունը կարող է առաջանալ, երբ փորձարկողը կեղծում է արդյունքները[68]։ Կեղծ առձանգրված տեղեկությունը առաջանում է, երբ հետազոտողը խարդախություն է անում՝ ներառելով փորձարկման մեջ չօգտագործված տեղեկությունը կամ տվյալները[68]։ Կեղծելով տվյալները՝ հետազոտողները կարող են փոփոխել փորձարկումից ստացված արդյունքերը, որպիսզի դրանք ավելի լավ համապատասախնեն կանխատեսված հիպոթեզներին։ Երբ իրականցվում է բժշկական հետազոտություն խիստ կարևոր է հարգել հիվանդի առոջապահական իրավունքները՝ հրապարակման մեջ պաշտպանելով նրա անանուն լինելու իրավունքը[61]։ Ինքնավարության հանդեպ հարգանք ունենալու սկզբունքը անհատներին ինքնավար լիենլու թույլատվությունն է։ Անհատները պետք է ի վիճակի լինեն կատարել իրենց կյանքին վերաբերվող որոշումները ինքնուրույն։ Սա նշանակում է, որ անհատները պետք է կառավարեն իրենց կյանքը։ Արդարադատությունը սկզբունք է, ըստ որի որոշումներ կայացնողը պետք է ուշադրություն դարձնի այն գործողություններին, որոնք հետևանքներ կրողների համար արդար են։ Բարոյական որոշումները պետք է հետևողական լինեն բարոյական տեսություններից։ Դեպքեր են եղել, երբ կառավարման կատարած որոշումները արդար չեն եղել աշխատողների, բաժնետերերի և այլ շահագրգիռ կողմերի համար։ Նման որոշումները էթիկական առումով սխալ են։

Հարաբերական էթիկա խմբագրել

Հարաբերական էթիկան կապված է խնամքի էթիկայի հետ[69]:62–63։ Դրանք օգտագործվում են քանակական հետազոտություններում հատկապես ազգագրության մասին հետազոտույթուններում։ Այն հետազոտողները, որոնք օգտագործում են հարաբերությունների էթիկան արժեվորում և հարգում են իրենց և իրենց կողմից ուսումնասիրվող մարդկանց միջև հարաբերությունները և այն կապերը, որոնք առկա են հետազոտողների և այն համայնքների միջև, որտեղ իրենք ապրում են և աշխատում[70]։ Այս էթիկան նաև օգնում է հետազոտողներին լուծել դժվարին հարցեր մահացած մարդկանց մասին հետազոտությունների ժամանակ և բարեկամանալ հետազոտոությունների մեջ մասնակցող մասնակիցների հետ[71][72]։ Անձնական հարաբերություններում հարաբերական էթիկան ձևավորում է կառուցվածքային թերապիայի հայեցակարգը։

Կենդանական էթիկա խմբագրել

Կենդանական էթիկան տերմին է, որը օգտագործվում է՝ նկարագրելու մարդու և կենդանիների միջև հարաբերույթունները և թե ինչպես պետք է վերաբերվել կենդանիներին։ Այս բնագավառը ընդգրկում է կենդանիների համար սահմանված իրավունքները, կենդանիների համար նախատեսված օրենքները, կենդանիների ինտելեկտը, կենդանիների բարոյական ստատուսը, անտրոպոցենտրիզմը, կենդանիների շահագործման պատմությունը և արդարադատության տեսությունները։

Բարոյահոգեբանություն խմբագրել

Բարոյահոգեբանությունը մի ոլորտ է, որը սկիզբ է առել որպես խնդիր փիլիսոփայության բնագավառում և որը հիմա համարվում է հոգեբանության կանոնակարգի մի մաս։ Ոմանք օգտագործում են «բարոյական հոգեբանություն» տերմինը բարոյական զարգացման ուսումնասիրությունները մատնանշելու համար[73]։ Այնուամենայնիվ, մեծ մասը օգտագործում է տերմինն ավելի լայն իմաստով՝ ներառելով դրա մեջ էթիկայի և հոգեբանության (և բանականության փիլիսոփայության) բոլոր հատման կետերը[74]։ Այդպիսի թեմաներն են օրինակ նրանք, որոնք ներառում են բանականությունը և վերաբերում են բարոյական խնդիրներին։ Այս ոլորտի գլխավոր թեմաներից որոշներն են՝ բարոյական պատասխանատվություն, բարոյական զարգացում, բարոյական անհատականություն, այլասիրություն, հոգեբանական էգոիզմ, բարոյական բախտ և բարոյական անհամաձայնություն[75]։

էվոլուցիոն էթիկա խմբագրել

Էվոլուցիոն էթիկան զբաղվում է էթիկայի (բարոյագիտության) բնագավառներով՝ հիմնվելով մարդու հոգեբանության և վարքի ձևավորման մեջ էվոլուցիայի դերի վրա։ Այսպիսի բնագավառներ կարող են հիմնվել գիտական բնագավառներում, օրնակ՝ էվոլուցիոն հոգեբանություն կամ սոցիոկենսաբանություն, այն կենտրոնացումով, որը կօգնի հասկանալ և բացատրել ձեռք բերված էթիկական նախընտրությունները և ընտրությունները[76]։

Նկարագրողական էթիկա խմբագրել

Նկարագրողական էթիկան ավելի քիչ է գտնվում փիլիսոփայական սպեկտրում, քանի որ այն զբաղվում է մարդկանց ապրելու ձևերի մասին հավաքելով և հանգեցնում է ընդհանուր եզրակացություններ ուսումանսիրությունների վերաբերյալ։ Վերացական և տեսական հարցերը, որոնք ավելի շատ փիլիսոփայական են, օրինակ՝ «Արդյո՞ք հնարավոր է էթիկական գիտելիքի գոյությունը», չեն համարվում կենտրոնական հարցեր նկարագրողական էթիկայի համար։ Նկարագրողական էթիկան առաջարկում է էթիկայի՝ արժեքից ազատ իմաստը, որը սահմանում է էթիկան՝ որպես ավելի շատ հասարակական գիտություն, քան հումանիտար։ Էթիկայի ուսումասիրությունները չեն սկսվում արդեն կանխահղացած տեսությամբ այլ ավելի շատ ուսումասիրվում են բարոյական անհատների պրակտիկայում արվող իրական ընտրությունների դիտարկումներով։ Որոշ փիլիսոփաներ հիմվելով նկարագրողական էթիկայի և հասարակության և մշակույթի կողմից կատարված և անվիճելի ընտրություների վրա սահմանում են կատեգորիաներ, որոնք սովորաբար տարբերվում են իրավիճակային առումով։ Սա հանգեցնում է իրավիճակային էթիկայի և տարածքային էթիկայի առաջ քաշմանը։ Նկարագրողական էթիկայի ուսումնասիրություները կարող են ներառել իրենց մեջ հետևյալը՝

  • Էթիկական կամ բարոյական կոդեկս՝ սահմանված տարբեր խմբերի կողմից։ Ոմանք համարում են էսթետիկան էթիկայի հիմք, իսկ արվեստի և պատմութոյւնների միջոցով զարգացած անձնական բարոյական հիմքը շատ ազդեցիկ մարդու կողմից ավելի ուշ կատարվող բարոյական ընտրությունների գործընթացում։
  • Էթիկետի ոչ ֆորմալ տեսությունները, որոնք որպես կանոն այդքան էլ խիստ չեն և ավելի շատ իրավիճակային են։ Ոմանք համարում են էթիկետը էթիկայի պարզեցված բացասակն ձև։ Այլ կերպ ասած՝ որտե՞ղ կարելի է խուսափել անցանկալի ճշմարտությունից առանց սխալներ անելու։ Այս տեսակետի կողմնակիցներից մեկը Ջուդի Մարտինն (Miss Manners) է։ Ըստ այս տեսակետի էթիկան առողջ բանականությամբ արվող հասարակական ընտրությունների սեղմ տարբերակն է։
  • Արբիտրաժի և իրավունքի մեջ պրակտիկան, օրնակ՝ այն պնդումը, որ էթիկան ինքնին համարվում է «ճշմարտության և ճշմարտության» հավասարկծռողը։ Այլ կերպ ասած՝ նախապատվություններ տալով երկու բաներին, որոնք երկուսն էլ ճիշտ են, բայց պետք է մանրակրկտորեն մշակվեն յուրաքանչյուր իրավիճակում։
  • Առանց փորձագետի օգնության կամ խորհրդի հասարակ մարդկանց կողմիվ կատարված ընտրություններն, որոնք քվեարկում են, գնում և որոշում են, թե ինչն արժեք ունի։ Սա համարվում է հասարակագիտության, քաղաքագիտության և տնտեսության գլխավոր խնդիրներից մեկը[77]։

Էթիկայի պատմությունը խմբագրել

Կարճ ակնարկ խմբագրել

  • Տերմինը առաջին անգամ օգտագործվել է Արիստոտելի կողմից որպես «պրակտիկ» փիլիսոփայության հետազոտության յուրահատուկ ոլորտի նշանակում, քանի որ այն փորձում է պատասխանել Ի՞նչ պետք է անենք մենք հարցին։ Էթիկայի հիմնական նպատակը Արիստոտելը անվանում էր երջանկություն՝ հոգու գործունեություն լիարժեք բարերարությամբ, այսինքն՝ ինքնաիրացում։ Մարդու ինքնաիրացումը խելամիտ արարքներն են, որոնք խուսափում են ծայրահեղություններից և պահում են ոսկե միջինը։ Այդ պատճառով հիմնական բարերարությունը չափավորությունն է և խելամտությունը։
  • Էթիկայի, այսպես կոչված, «ոսկե կանոնը»՝ «մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ցանկանում քեզ», գոյություն ուներ այս կամ այն տեսքով անկախ տարբեր մշակույթներում։ Այն առկա է Կոնֆուցիոսի մոտ, հանդիպում է Միշնայում։
  • Էթիկակական տեսությունների զարգացման ընթացքում փիլիսոփաները հանդիպեցին տերմինաբանության ունիֆիկացման զգալի բարդությունների, քանի որ տարբեր տեսություններում բազային էին հայտարարվում տարբեր հասկացություններ, հաճախ անորոշ, սուբյեկտիվ կամ հակասական (բարի և չար, կյանքի իմաստ և այլն)։
  • Ավելին այդ փաստի ուժին, որ էթիկան դիտարկում է ենթագիտակցական պաշտպանական մեխանիզմին վերաբերող անհատական բարոյականությունը, խորը վերլուծությունը բարդանում է հոգեբանական պաշտպանության աշխատելու շնորհիվ, որը արգելափակում է ենթագիտակցական հարմարանքների կրիտիկական վերլուծությունը։
  • Կրոնական էթիկական համակարգերի յուրահատկությունները կայանում են նրանում, որ անձնավորված աստված պարունակող կրոններում աստված համարվում է բարոյականության օբյեկտ։ Բազային են դառնում կրոնով որպես աստվածային հայտարարված հրամայական նորմերը, հասարակական հարաբերությունների էթիկան որպես բարոյական պարտավորությունների համակարգ հասարակության նկատմամբ լրացվում է (կամ փոխարինվում է) աստվածային էթիկայով՝ բարոյական պարտավորությունների համակարգով աստծու նկատմամբ, ընդհուպ մինչև այն, որը կարող է կոնֆլիկտի մեջ մտնել (երբեմն սոցիալական կամ նույնիսկ մասսայական) հասարակական բարոյականության հետ։
  • Հարկ է նկատի ունենալ, որ էթիկայի ուսումնասիրությունները անց են կացվում գլխավորապես մտահորիզոնին սեփական օրինակի վրա ուսումնասիրությամբ, և այդ պատճառով հաճախ էթիկայի նկատմամբ անհատի սկզբունքների և սահմանափակումների գեներացման առատությամբ։
  • Էթիկայի՝ որպես ժամանակակից գիտության հիմնական թերություններից մեկն մեթոդաբանորեն ճշգրիտ օբյեկտիվ հետազոտությունների էթիկական աշխարհայացքի գործնականում ամբողջական բացակությունը։

Էթիկայի ժամանակակից վիճակը խմբագրել

  • Ժամանակակից լինելը մի կողմից բերում է էթիկայի իրացմանը (նիհիլիզմ), մյուս կողմից էթիկական դաշտի ընդլայնմանը՝ բարու հասկացությունը տարածվում է բնության հետ փոխհարաբերության վրա (կենսակենտրոնամետ էթիկա, նայել նաև Ռերիխի Կենդանի Էթիկան) և գիտական փորձերը (կենսաէթիկա).
  • Ֆեմինիզմի ալիքի վրա էթիկան ստացել է գենդերային բացատրություն՝ աբստրակտ հումանիստության կամ մարդկայնության (որոնց քննադատությունը հասել է գագաթնակետին «մարդու մահվան» պոստմոդեռնիստական հայեցակարգում) բարեպաշտությունը խմբավորվում են ըստ արիության և կանացիության ընդդիմության։
  • Ալբերտ Շվեյցերը առաջ է քաշել բարեսրտության սկզբունքը կյանքի հանդեպ, որը հիմնված է Լև Տոլստոյի և Մահաթմա Գանդիի հակաբռնության էթիկայի վրա։ «Մշակույթ և էթիկա» գրքում Ա. Շվեյցերը վերլուծեց էթիկայի պատմությունը և նրա վիճակը ХХ դարում, ինչպես նաև նախանշեց զարգացման ճանապարհները։
  • Մշակվել է Բահայի միջկրոնական էթիկա։
  • Թեյար դե Շարդենը իր «Մարդկային ֆենոմենը» աշխատության մեջ միավորում է ավանդական էթիկան էվոլյուցիայի տեսության հետ։
  • Ուշադրության է արժանի Ցիալկովսկու բուդդիստամատերիալիստական սկզբունքը տիեզերքում բարության և չարության հավասարակշռության բանաձևով, որը հանգում է զրադաշտական տեսակետներին.

Էթիկայի ուղղություններն ու բաժինները խմբագրել

Էթիկայում առանձնացնում են հետևյալ ուղղությունները.

  • Մետաէթիկա ն էթիկական կատեգորիաների և հասկացությունների նշանակության և ծագումնաբանության ուսումնասիրում է, պատմականորեն չփոփոխվող և ունիվերսալ էթիկական համակարգի գոյատևման համամարդկային հիմնախնդիրների ուսումնասիրում։
  • Նորմատիվային էթիկան մարդու վարքագիծը կարգավորող նրա արարքները ուղղորդող, էթիկական բարության գնահատման չափանիշները հաստատող սկզբունքի (կամ սկզբունքների) որոնումն է։ Գոյություն ունի արդյո՞ք կանոն, որը կարող է հանդես գալ բոլոր դեպքերի համար որպես նման սկզբունք։
  • Կիրառական էթիկան ուսումնասիրում է բարոյական ընտրության որոշակի իրադրություններում նորմատիվային էթիկայում ձևավորված մասնավոր խնդիրների և բարոյական գաղափարների և սկզբունքերի կիրառումը։ Կիրառական էթիկան սերտորեն փոխազդում է սոցիալ-քաղաքական գիտությունների հետ։

Այդ ուղղություններին են վերաբերում էթիկայի հետևյալ հատուկ բաժինները.

Էթիկայի փիլիսոփաներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Random House Unabridged Dictionary: Entry on Axiology.
  2. 2,0 2,1 Internet Encyclopedia of Philosophy "Ethics"
  3. Kidder, Rushworth (2003). How Good People Make Tough Choices: Resolving the Dilemmas of Ethical Living. New York: Harper Collins. p. 63. ISBN 0-688-17590-2.
  4. Paul, Richard; Elder, Linda (2006). The Miniature Guide to Understanding the Foundations of Ethical Reasoning. United States: Foundation for Critical Thinking Free Press. p. NP. ISBN 0-944583-17-2.
  5. John Deigh in Robert Audi (ed), The Cambridge Dictionary of Philosophy, 1995.
  6. Paul, Richard; Elder, Linda (2006). The Miniature Guide to Understanding the Foundations of Ethical Reasoning. United States: Foundation for Critical Thinking Free Press. p. np. ISBN 0-944583-17-2.
  7. "Definition of ethic by Merriam Webster". Merriam Webster. Retrieved October 4, 2015.
  8. Williams, Bernard. Ethics and the Limits of Philosophy. p. 2.
  9. Williams, Bernard. Ethics and the Limits of Philosophy. p. 1.
  10. "Are We Professionals? A Critical Look at the Social Role of Bioethicists". Daedalus. 1999. pp. 253–274.
  11. David Tanguay (January 24, 2014). "Buddha and Socrates share Common ground". Soul of Wit. Archived from the original on July 22, 2014. Retrieved July 22, 2014.
  12. An Intermediate Greek-English Lexicon. 1889.
  13. 13,0 13,1 «What is ethics?». BBC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  14. http://www.iep.utm.edu/non-cogn/
  15. Miller, C (2009). «The Conditions of Moral Realism». The Journal of Philosophical Research. 34: 123–155. doi:10.5840/jpr_2009_5.
  16. Cavalier, Robert. «Meta-ethics, Normative Ethics, and Applied Ethics». Online Guide to Ethics and Moral Philosophy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  17. William S. Sahakian; Mabel Lewis Sahakian (1966). Ideas of the Great Philosophers. Barnes & Noble. ISBN 978-1-56619-271-2.
  18. Professor Michiel S. S. De De Vries; Professor Pan Suk Kim (2011 թ․ հոկտեմբերի 28). Value and Virtue in Public Administration: A Comparative Perspective. Palgrave Macmillan. էջ 42. ISBN 978-0-230-35709-9.
  19. Nussbaum, Martha (1987). Non-Relative Virtues: An Aristotelian Approach.
  20. 20,0 20,1 John Newton, Ph.D., Complete Conduct Principles for the 21st Century (2000). 0-9673705-7-4.
  21. Ancient Ethical Theory, Stanford Encyclopedia of Philosophy.
  22. Ivanhoe, P.J.; Van Norden, Bryan William (2005). Readings in classical Chinese philosophy. Hackett Publishing. էջ 60. ISBN 978-0-87220-780-6. «he advocated a form of state consequentialism, which sought to maximize three basic goods: the wealth, order, and population of the state»
  23. Fraser, Chris, "Mohism", The Stanford Encyclopedia of Philosophy, Edward N. Zalta.
  24. 24,0 24,1 Loewe, Michael; Shaughnessy, Edward L. (1999). The Cambridge History of Ancient China. Cambridge University Press. էջ 761. ISBN 978-0-521-47030-8.
  25. Van Norden, Bryan W. (2011). Introduction to Classical Chinese Philosophy. Hackett Publishing. էջ 52. ISBN 978-1-60384-468-0.
  26. Jay L. Garfield; William Edelglass (2011 թ․ հունիսի 9). The Oxford Handbook of World Philosophy. Oxford University Press. էջ 62. ISBN 978-0-19-532899-8. «The goods that serve as criteria of morality are collective or public, in contrast, for instance, to individual happiness or well-being»
  27. Anscombe, G. E. M. (1958). «Modern Moral Philosophy». Philosophy. 1958. 33 (124): 1–19. doi:10.1017/S0031819100037943. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  28. Mackie, J. L. (1990) [1977]. Ethics: Inventing Right and Wrong. London: Penguin. ISBN 0-14-013558-8.
  29. Baqgini, Julian; Fosl, Peter S. (2007). The Ethics Toolkit: A Compendium of Ethical Concepts and Methods. Malden: Blackwell. էջեր 57–58. ISBN 978-1-4051-3230-5.
  30. Bentham, Jeremy (2001). The Works of Jeremy Bentham: Published under the Superintendence of His Executor, John Bowring. Volume 1. Adamant Media Corporation. էջ 18. ISBN 978-1-4021-6393-7.
  31. Mill, John Stuart, Utilitarianism (Project Gutenberg online edition)
  32. Mill, John Stuart (1998). Utilitarianism. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-875163-2.
  33. «Utilitarian Theories». Department of Philosophy, Carnegie Mellon University. 1996. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  34. Stanford.edu
  35. Olson, Robert G. 1967. 'Deontological Ethics'. In Paul Edwards (ed.) The Encyclopedia of Philosophy. London: Collier Macmillan: 343.
  36. Orend, Brian. 2000. War and International Justice: A Kantian Perspective. West Waterloo, Ontario: Wilfrid Laurier University Press: 19.
  37. Kelly, Eugene. 2006. The Basics of Western Philosophy. Greenwood Press: 160.
  38. Kant, Immanuel. 1780. 'Preface'. In The Metaphysical Elements of Ethics. Translated by Thomas Kingsmill Abbott
  39. 39,0 39,1 Kant, Immanuel. 1785. 'First Section: Transition from the Common Rational Knowledge of Morals to the Philosophical', Groundwork of the Metaphysic of Morals.
  40. Lafollette, Hugh, ed. (2000 թ․ փետրվար). The Blackwell Guide to Ethical Theory. Blackwell Philosophy Guides (1 ed.). Wiley-Blackwell. ISBN 978-0-631-20119-9.
  41. Tong, Rosemarie; Williams, Nancy (2009 թ․ մայիսի 4). «Feminist Ethics». Stanford Encyclopedia of Philosophy. The Metaphysics Research Lab. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  42. Noddings, Nel: Caring: A Feminine Approach to Ethics and Moral Education, page 3-4. University of California Press, Berkeley, 1984.
  43. Noddings, Nel: Women and Evil, page 222. University of California Press, Berkeley, 1989.
  44. 44,0 44,1 Roger T. Ames (2011 թ․ ապրիլի 30). Confucian Role Ethics: A Vocabulary. University of Hawaiʻi Press. ISBN 978-0-8248-3576-7.
  45. 45,0 45,1 Chris Fraser; Dan Robins; Timothy O'Leary (2011 թ․ մայիսի 1). Ethics in Early China: An Anthology. Hong Kong University Press. էջեր 17–35. ISBN 978-988-8028-93-1.
  46. Sim, May, 2015, “Why Confucius’ Ethics is a Virtue Ethics”, in Besser-Jones and Slote (2015), pp. 63–76
  47. Wonsuk Chang; Leah Kalmanson (2010 թ․ նոյեմբերի 8). Confucianism in Context: Classic Philosophy and Contemporary Issues, East Asia and Beyond. SUNY Press. էջ 68. ISBN 978-1-4384-3191-8.
  48. "Ethics: Origin and Development" by Pëtr Kropotkin
  49. «Astroethics». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 21-ին.
  50. Freemont, P. F.; Kitney, R. I. (2012). Synthetic Biology. New Jersey: World Scientific. ISBN 978-1-84816-862-6.
  51. Mautner, Michael N. (2009). «Life-centered ethics, and the human future in space» (PDF). Bioethics. 23 (8): 433–440. doi:10.1111/j.1467-8519.2008.00688.x. PMID 19077128.
  52. Mautner, Michael N. (2000). Seeding the Universe with Life: Securing Our Cosmological Future (PDF). Washington D. C.: Legacy Books (www.amazon.com). ISBN 0-476-00330-X.
  53. Smith, A (1776/1952). An Inquiry Into the Nature and Causes of the Wealth of Nations. Chicago, Illinois: University of Chicago Press, p. 55.
  54. Berle, A. A., & Means, G. C. (1932). The Modern Corporation and Private Property. New Jersey: Transaction Publishers. In this book, Berle and Means observe, "Corporations have ceased to be merely legal devices through which the private business transactions of individuals may be carried on. Though still much used for this purpose, the corporate form has acquired a much larger significance. The corporation has, in fact, become both a method of property tenure and a means of organizing economic life. Grown to tremendous proportions, there may be said to have evolved a 'corporate system'—as there once was a feudal system—which has attracted to itself a combination of attributes and powers, and has attained a degree of prominence entitling it to be dealt with as a major social institution. ... We are examining this institution probably before it has attained its zenith. Spectacular as its rise has been, every indication seems to be that the system will move forward to proportions which stagger imagination today ... They [management] have placed the community in a position to demand that the modern corporation serve not only the owners ... but all society." p. 1.
  55. Jones, C.; Parker, M.; և այլք: (2005). For Business Ethics: A Critical Text. London: Routledge. էջ 17. ISBN 0-415-31135-7.
  56. ferrell, o.c (2015). Business Ethics: Ethical Decision Making and Cases. ISBN 9781305500846.
  57. Wallach, Wendell; Allen, Colin (2008 թ․ նոյեմբեր). Moral Machines: Teaching Robots Right from Wrong. USA: Oxford University Press. ISBN 978-0-19-537404-9.
  58. Cook, Martin L.; Syse, Henrik (2010). «What Should We Mean by 'Military Ethics'?». Journal of Military Ethics. Vol. 9, no. 2. էջ 122.
  59. Goffi, Emmanuel (2011). Les Armée Françaises Face à la Morale [The French Army Facing Morale] (ֆրանսերեն). France: L'Harmattan. ISBN 978-2296542495.
  60. 60,0 60,1 Thompson, Dennis F. "Political Ethics". International Encyclopedia of Ethics, ed. Hugh LaFollette (Blackwell Publishing, 2012).
  61. 61,0 61,1 Morton, Neil (2009 թ․ հոկտեմբեր). «Publication ethics». Pediatric Anesthesia. 19 (10): 1011–1013. doi:10.1111/j.1460-9592.2009.03086.x.
  62. Wager, E; Fiack, S; Graf, C; Robinson, A; Rowlands, I (2009 թ․ մարտի 31). «Science journal editors' views on publication ethics: results of an international survey». Journal of Medical Ethics. 35 (6): 348–353. doi:10.1136/jme.2008.028324.
  63. Scollon, Ron (1999 թ․ հունիս). «Plagiarism». Journal of Linguistic Anthropology. 9 (1–2): 188–190. doi:10.1525/jlin.1999.9.1-2.188. JSTOR 43102462.
  64. Wager, Elizabeth; Williams, Peter (2011 թ․ սեպտեմբեր). «Why and how do journals retract articles? An analysis of Medline retractions 1988—2008». Journal of Medical Ethics. 37 (9): 567–570. doi:10.1136/jme.2010.040964. JSTOR 23034717.
  65. Sanjeev, Handa (2008). «Plagiarism and publication ethics: Dos and don'ts». Indian Journal of Dermatology, Venereology and Leprology. 74 (4): 301–303.
  66. Sigelman, Lee (2000). «Publication Bias Reconsidered». Political Analysis. 8 (2): 201–210. doi:10.1093/oxfordjournals.pan.a029813. JSTOR 25791607.
  67. Peters, Jamie L.; Sutton, Alex J.; Jones, David R.; Abrams, Keith R.; Rushton, Lesley; Moreno, Santiago G. (2010 թ․ հուլիս). «Assessing publication bias in meta-analysis in the presence of between-study heterogeneity». Journal of the Royal Statistical Society, Series A (Statistics in Society). 173 (3): 575–591. doi:10.1111/j.1467-985x.2009.00629.x.
  68. 68,0 68,1 Smith, Richard (1997 թ․ հուլիսի 26). «Misconduct in Research: Editors Respond: The Committee on Publication Ethics (COPE) Is Formed». British Medical Journal. 315 (7102): 201–202. doi:10.1136/bmj.315.7102.201. JSTOR 25175246. PMC 2127155. PMID 9253258.
  69. Carol Gilligan (2009 թ․ հունիսի 30). In a Different Voice. Harvard University Press. ISBN 978-0-674-03761-8.
  70. Ellis, C (2007). «Telling secrets, revealing lives: Relational ethics in research with intimate others». Qualitative Inquiry. 13: 3–29. doi:10.1177/1077800406294947.
  71. Ellis, C. (1986). Fisher folk. Two communities on Chesapeake Bay. Lexington: University Press of Kentucky.
  72. Ellis, C. (1995).Final negotiations: A story of love, loss, and chronic illness. Philadelphia: Temple University Press.
  73. See, for example, Lapsley (2006) and "moral psychology" (2007).
  74. See, for example, Doris & Stich (2008) and Wallace (2007). Wallace writes: "Moral psychology is the study of morality in its psychological dimensions" (p. 86).
  75. See Doris & Stich (2008), §1.
  76. Doris Schroeder. «Evolutionary Ethics». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  77. Hary Gunarto, Ethical Issues in Cyberspace and IT Society, Symposium on Whither The Age of Uncertainty, APU Univ., paper, Jan. 2003
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էթիկա հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 334  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 8