Էթիլենօքսիդ

քիմիական միացություն

Էթիլենօքսիդ, 1,2–էպօքսիէթան, օքսիրան, , եռանդամանի հետերոցիկլավոր միացություն։

Էթիլենօքսիդ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂H₄O
Մոլային զանգված7,3E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,82 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա10,56 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,7E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−171 ± 0 ℉[2] և −111,7 °C[3] °C
Եռման ջերմաստիճան51 ± 1 ℉[2] և 10,6 °C[3] °C
Այրման ջերմաստիճան−20 ± 1 ℉[2]
Գոյացան էնթալպիա−51,04 կՋ/մոլ[4] կՋ/մոլ
Գոլորշու ճնշում1,46 ± 0,01 մթնոլորտ[2]
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ1,35965[4]
Դիպոլ մոմենտ6,3E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար75-21-8
PubChem6354
EINECS համար200-849-9
SMILESC1CO1
ЕС200-849-9
RTECSKX2450000
ChEBI6114
IDLH1440 ± 10 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Անգույն, եթերներին բնորոշ հոտով, բոցավառվող գազ է, հալ. ջերմաստիճանը՝ – 117,7 °C, եռմանը՝ 10,73 °C, խտությունը՝ 890,9 կգ/մ³ (4 °C-ում)։ Էթիլենօքսիդը լավ լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում։ Փոխազդում է ջրի, սպիրտների, ամոնիակի և այլ նյութերի հետ։ Փոխազդեցության վերջնանյութերն օգտագործվում են լուծիչների, ներկանյութերի, լվացող միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ։ Էթիլենօքսիդ առաջին անգամ ստացել է Շառլ Ադոլֆ Վյուրցը էթիլենքլորհիդրինի և -ի փոխազդեցությունից[5].

:

Արդյունաբերության մեջ ստացվում է էթիլենի կատալիտիկ օքսիդացմամբ։ Էթիլենօքսիդը ուժեղ թույն է՝ յուրատեսակ թմրեցնող հատկությամբ։ Թույլատրելի քանակությունը օդում՝ 0,001 մգ/լ։

Հայտնաբերման պատմություն խմբագրել

Շառլ Ադոլֆ Վյուրցն առաջինն էր, ով հետազոտել է այս նյութի հատկությունները՝ չափելով նրա եռման ջերմաստիճանը[6], ինչպես նաև հայտնաբերել է մետաղների և թթուների աղերի հետ ռեակցիայի մեջ մտնելու նրա ունակությունը[7]։ Վյուրցը սխալմամբ ենթադրել է, որ էթիլենի օքսիդն ունի օրգանական հիմքի հատկանիշներ։ Այդ մոլորությունը շարունակվել է մինչև 1896 թվականը, երբ գիտնականներ Գեորգ Բրեդիգը և Ուսովը հյատնաբերել են, որ էթիլենօքսիդը էլեկտրոլիտ չէ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Oxirane
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0275.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbookCRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
  4. 4,0 4,1 4,2 http://chemanalytica.com/book/novyy_spravochnik_khimika_i_tekhnologa/12_obshchie_svedeniya/6084
  5. Wurtz A. (ֆր.) // Comptes rendus de l’Académie des sciences. — 1859. — № 48. — С. 101—104.
  6. Վյուրցի չափած արժեքը փոքր-ինչ բարձր էր ժամանակակից պայմաններում չափվածից՝ 13,5 °C
  7. 7,0 7,1 Часть I. Строение и свойства окиси этилена. Особенности реакционной способности окиси этилена и строение её молекулы // Окись этилена / Под ред. проф. П. В. Зимакова и к. т. н. О. Н. Дымента. — М.: Химия, 1967. — С. 15—17.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիլենօքսիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 8