Էթիեն Մորիս Ֆալկոնե (ֆր.՝ Étienne Maurice Falconet, դեկտեմբերի 1, 1716(1716-12-01)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հունվարի 24, 1791(1791-01-24)[5][6][7][…], Փարիզ, Ֆրանսիա[8]), ֆրանսիացի քանդակագործ։

Էթիեն Մորիս Ֆալկոնե
ֆր.՝ Étienne Maurice Falconet
Ի ծնեÉtienne Maurice Falconet
Ծնվել էդեկտեմբերի 1, 1716(1716-12-01)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էհունվարի 24, 1791(1791-01-24)[5][6][7][…] (74 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ, Ֆրանսիա[8]
Քաղաքացիություն Ֆրանսիա[9]
Ստեղծագործություն(ներ)Պիգմալիոն և Գալատեա և Պղնձե հեծյալ
Ոճռոկոկկո
Մասնագիտությունքանդակագործ և հանրագիտական
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԱնդամությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
 Étienne Maurice Falconet Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1734 -44 թվականներին Փարիզում սովորել է քանդակագործ Ժան Բատիստ Լեմուանի մոտ։ Առաջին ակնառու գործը «Միլոն Կրոտոնացի» խմբաքանդակն է (գիպսը՝ 1744, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ, մարմարը՝ 1754, Լուվր, Փարիզ), որն առանձնանում է բարոկկոյին հատուկ դրամատիզմով։ 1750-ական թթ. սկզբին Ֆալկոնեն ստեղծել է այլաբանական և դիցաբանական թեմաներով քանդակներ ու խմբաքանդակներ («Պիգմալիոն», 1763, Լուվր), ինչպես և Սևրի մանուֆակտուրայի (1757-1766 թվականներին քանդակի արվեստանոցի ղեկավար) բիսկվիտե արձանիկների համար մոդելներ։

Այդ գործերում ոոկոկոյի արվեստի զգայականությունը զուգորդված է XVIII դ. կլասիցիզմի ձևի մաքրությանը։ Մոնումենտալիստ Ֆալկոնեի տաղանդը ողջ ուժով բացահայտվել է նրա Ռուսաստանում եղած տարիներին (1766 - 1778), հատկապես՝ Սանկտ Պետերբուրգում կանգնեցված Պետրոս I-ի հուշարձանով («Պղնձե հեծյալը», ըստ Ալեքսանդր Պուշկինի պոեմի, բրոնզ, գրանիտ, 1768 - 1778 թթ. Պետրոս I-ի գլուխը կերտել է Ֆալկոնեի աշակերտուհի Մ. Ա. Կոլլոն)։ Ֆալկոնեն վարպետորեն է հաղթահարել տեխնիկական դժվարությունները (ձիու մարմինը հենված է ետևի ոտքերին, իսկ պոչը ամրացված է օձին, որը խորհրդանշում է թշնամու դավերն ու նախանձը)։ Չսպասելով հուշարձանի բացմանը, որը պետք է տեղի ունենար 1782 թվականին, 1779 թվականին Ֆալկոնեն մեկնել է Հոլանդիա, իսկ 1780 թվականին վերադարձել Ֆրանսիա, որտեղ կյանքի վերջին 10 տարին կաթվածահար՝ չի ստեղծագործել։ Հեղինակ է տեսական աշխատությունների։

Ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։