Էթել Սմիթ (անգլ.՝ Ethel Smyth, ապրիլի 22, 1858(1858-04-22)[1][2], Սիդքափ, Լոնդոն - մայիսի 8, 1944(1944-05-08)[3][2], Ուոկինգ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր, կանանց ընտրական իրավունք տրամադրելու սուֆրաժիստական շարժման առաջնորդներից մեկը։

Էթել Սմիթ
անգլ.՝ Ethel Smyth
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1858(1858-04-22)[1][2]
ԾննդավայրՍիդքափ, Լոնդոն
Մահացել էմայիսի 8, 1944(1944-05-08)[3][2] (86 տարեկան)
Մահվան վայրՈւոկինգ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց[5]
ԵրկերDer Wald?, The March of the Women?[5], The Boatswain's Mate?[5], The Prison?, Mass in D? և Fête Galante?
Մասնագիտությունկոմպոզիտոր, լիբրետիստ, դիրիժոր, ինքնակենսագիր, սուֆրաժիստ, գրող, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ և բուժքույր
Ծնողներհայր՝ John Hall Smyth?[6], մայր՝ Emma Struth?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանանց սոցիալական և քաղաքական միություն[5]
Կայքethelsmyth.org
 Ethel Smyth Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սմիթը ծնվել է Սուրեյի կոմսության Ուոկինգ քաղաքում։ Նրա հայրը եղել է թագավորական հրետանու գեներալ-մայոր։ Էթելը ութ երեխաներից մեկն էր։ Նրա ընտանիքը դեմ է եղել, որ նա երաժիշտ դառնա։ Սովորել է Ալեքսանդր Յուինգի հետ, տասնյոթ տարեկանում հետաքրքրվել է Ռիխարդ Վագներով և Էկտոր Բեռլիոզով[7]։

Ընտանիքի հետ խոշոր վեճից հետո նրան թույլատրվեց երաժշտություն սովորել Լայպցիգում, կոնսերվատորիայի ավարտից հետո նա մասնավոր դասեր է առել Հենրիխ ֆոն Հերցոգենբերգից։ Կոնսերվատորիայում նա ծանոթացել է մի քանի հայտնի կոմպոզիտորների, այդ թվում՝ Միլան Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Գրիգը և Պյոտր Չայկովսկու, բայց նա իր ուսումը համարել է անորակ և մեկ տարի անց թողել կոնսերվատորիան։

Հենրիխ ֆոն Հերցոգենբերգի մոտ սովորելու ընթացքում նա հանդիպել է Կլարա Շումանի և Յոհաննես Բրամսի հետ։ Հետագայում՝ 1891 թվականին նա գրել է «Mass in» ստեղծագործությունը, որը նման էր Բրամսի «Գերմանական Ռեքվիեմ» սիմֆոնիային։ Նա նաև Բրամսի ոճով գրել է մի քանի գերմանական երգեր և յոթ կարճ երգչախմբային նախերգանքներ։

Էթել Սմիթի ստեղծագործությոինների մեջ ընդգրկվել են կամերային գործեր, սիմֆոնիաներ, երգչախմբային ստեղծագործություններ և օպերաներ (ամենահայտնին՝ «The Wreckers»-ը)։

1910 թվականին Սմիթը միացել է կանանց սոցիալական և քաղաքական միությանը, որը քվեարկող իրավունք ունեցող կազմակերպություն էր և գործին նվիրվելու համար երկու տարի հրաժարվել երաժշտությունից։ 1911 թվականի գրած նրա կանանց քայլերթը դարձել է կանանց ընտրական իրավունքի շարժման հիմն, չնայած որ ընտրողներն ավելի հաճախ բղավում էին բառեր, քան երգում։ Երբ Կանանց սոցիալ-քաղաքական միության առաջնորդ Էմմելին Պանկհյորսթը կոչ արեց անդամներին կոտրել ընտրական իրավունքի դեմ պայքարի քաղաքական գործիչների ապակիները՝ ի նշան բողոքի, Սմիթը միացավ 108 հոգու և արեց դա։ Նա երկու ամիս ազատազրկվել Հոլլոուի բանտում[8]։

1922 թվականին Էթել Սմիթն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 402. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.presencecompositrices.com/compositrice/smyth-ethel
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1002.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
  7. David C F Wright (1999) Ethyl Smyth
  8. Abromeit, Kathleen A. Ethel Smyth, "The Wreckers," and Sir Thomas Beecham(անգլ.) // The Musical Quarterly[en] : journal. — 1989. — Т. 73. — № 2. — С. 196—211. — doi:10.1093/mq/73.2.196
  9. Klassika: Dame Ethel Mary Smyth (born in Woking 1858—1944) at www.klassika.info