Էզեկիել Լավեսի

իտալացի ֆուտբոլիստ

Էզեկիել Իան Լավեսի (իսպ.՝ Ezequiel Iván Lavezzi, մայիսի 3, 1985(1985-05-03)[1][2][3][…], Villa Gobernador Gálvez, Rosario Department, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս ֆրանսիական «ՊՍԺ»-ում և Արգենտինայի ազգային հավաքականում։

Էզեկիել Լավեսի
իսպ.՝ Ezequiel Lavezzi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էզեկիել Իան Լավեսի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Սանտա Ֆե, Արգենտինա Արգենտինա
Հասակ 173 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա ՊՍԺ
Համար 22
Պատանեկան կարիերա
2001 - 2003 Արգենտինա Էստուդիանտես

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 - 2004 Արգենտինա Էստուդիանտես 39 (17)
2004 - 2005 Իտալիա Ջենոա 0 (0)
2004 - 2007 Արգենտինա Սալ Լորենսո 84 (25)
2007 - 2012 Իտալիա Նապոլի 156 (38)
2012 - ներկա Ֆրանսիա ՊՍԺ 107 (22)
Ազգային հավաքական
2007 - ներկա Արգենտինա Արգենտինա 48 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 8, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 7, 2016

Լավեսիին Իտալիայում անվանեցին «Նոր Մարադոնա»[4][5]։

Ակումբային կարիերա խմբագրել

«Էստուդիանտես» խմբագրել

2003 թվականին Լավեսին պայմանագիր է կնքել «Էստուդիանտեսի» հետ։ Առաջին թիմի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 39 խաղի՝ դառնալով 17 գոլի հեղինակ։

«Ջենոա» և «Սան Լորենսո» խմբագրել

2004 թվականին մեկ միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխվել է իտալական «Ջենոա»։ Իր առաջին մրցաշրջանում նա վարձավճարով տեղափոխվել է «Սան Լորենսո»։

Մրցաշրջանի արդյունքում «Ջենոան» տեղափոխվել է Սերիա C1, ինչի պատճառով Լավեսին 1.2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Սան Լորենսո»։

«Նապոլի» խմբագրել

2007 թվականի հուլիսի 5-ին արգենտինացին տեղափոխվել է իտալական «Նապոլի»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Թիմը նրա համար վճարել է 6 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր թիմի կազմում ստացել է 7 համարի մարզաշապիկը։

Թիմի կազմում Լավեսին սկսել է իր մրցելույթները լավ ցուցանիշով՝ Իտալիայի գավաթի շրջանակներում կայացած «Պիզայի» դեմ խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Իտալիայի առաջնությունում իր առաջին գոլը Լավեսին հեղինակել է 2007 սեպտեմբերի 2-ին՝ «Ուդինեզեի» դեմ խաղում։

2010 թվականի հունվարի 12-ին Լավեսին երկարաձգել է իր գործող պայմանագիրը թիմի հետ մինչև 2015 թվականը։

Թիմի կազմում 2012 թվականին Լավեսին դարձել է Իտալիայի գավաթակիր։

«ՊՍԺ» խմբագրել

2012 թվականի հուլիսի 2-ին Լիգա 1-ը ներկայացնող «ՊՍԺ»-ն 30 միլիոն եվրոյի դիմաց գնել է արգենտինացի հարձակվողին[6]։ Լիգա 1-ում իր նորամուտը Լավեսին նշել է 2012 թվականի օգոստոսի 11-ին՝ «Լորիենի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով[7]։ Թիմի կազմում իր առաջին գոլերը խփել է նոյեմբերի 21-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Դինամո Կիևի» դեմ խաղում[8]։

Չեմպիոնների լիգայում իր երրորդ գոլը Էզեկիելը խփել է դեկտեմբերի 4-ին՝ «Պորտուի» դեմ խաղում, գրավելով Հելթոնի պաշտպանած դարպասը[9]։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին գոլը Լավեսին խփել է 2012 թվականի դեկտեմբերի 8-ին՝ «Պարկ դե Պրանսում» կայացած «Էվիանի» դեմ խաղում[10]։

2013 թվականի փետրվարի 12-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում Էզեկիելը դառնալով գոլի հեղինակ օգնել է իր թիմին հաղթել 1:2 հաշվով[11]։ 2015 թվականի ապրիլի 25-ին՝ «Լիլի» դեմ խաղում Լավեսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Հանդիպումն ավարտվել է 6:1 հաշվով[12]։

Մայիսի 16-ին նա դարձել է հաղթական գոլի հեղինակ «Մոնպելիեի» դեմ խաղում, օգնելով թիմին հաղթել 2:1 հաշվով[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Լավեսին նշել է 2007 թվականի ապրիլի 18-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում։

2008 թվականին ընդգրկվել է Արգենտինայի Օլիմպիական հավաքականի կազմում, և մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին[14]։

Լավեսին 2014 թվականին մասնակցել է Աշխարհի առաջնությանը[15]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Էստուդիանտես 2003/04 39 17 - - - - 39 17
Արդյունք 39 17 - - - - 39 17
  Սան Լորենսո 2004/05 29 9 - - 8 0 37 9
2005/06 22 9 - - - - 22 9
2006/07 33 7 - - 5 1 38 8
Արդյունք 84 25 - - 13 1 97 26
  Նապոլի 2007/08 35 8 5 3 - - 40 11
2008/09 30 7 1 0 3 1 34 8
2009/10 30 8 1 1 - - 31 9
2010/11 31 6 1 1 9 2 41 9
2011/12 30 9 4 0 8 2 42 11
Արդյունք 156 38 12 5 20 5 188 48
  ՊՍԺ 2012/13 28 3 5 3 9 5 42 11
2013/14 32 9 6 1 10 2 48 12
2014/15 31 8 7 1 8 0 45 9
2015/16 16 2 4 1 4 0 24 3
Արդյունք 107 22 22 6 31 7 163 35
Կարիերայի արդյունք 386 102 34 11 64 13 484 126

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
  Արգենտինա 2007 2 0
2008 1 0
2009 3 0
2010 3 0
2011 7 2
2012 4 0
2013 8 2
2014 9 0
2015 11 3
Արդյունք 48 7

Ձեռքբերումներ խմբագրել

«Սան լորենսո» խմբագրել

  • Արգենտինայի չեմպիոն - 2007

«Նապոլի» խմբագրել

  • Իտալիայի գավաթակիր - 2012

«ՊՍԺ» խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2013, 2014, 2015
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2013, 2014, 2015
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2015
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2014, 2015

Միջազգային խմբագրել

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2008
  • Աշխարհի փոխչեմպիոն - 2014
  • Ամերիկայի գավաթի արծաթե մեդալակիր - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Spotlight: King Ezequiel (անգլ.)
  5. Livewire Lavezzi sparks Napoli into life, before the inevitable (անգլ.)
  6. «Lavezzi signs, Dani Alves & Moutinho could follow - how PSG are shaping up for a Champions League assault». Goal.com. 2012 թ․ հուլիսի 3.
  7. «Ibrahimovic rescues PSG in 2-2 draw with Lorient». Yahoo Sports. 2012 թ․ օգոստոսի 11.(չաշխատող հղում)
  8. «Lavezzi double seals place». ESPNFC. 2012 թ․ նոյեմբերի 21.
  9. «Lavezzi sinks Porto to put PSG top». UEFA. 2012 թ․ դեկտեմբերի 4.
  10. ՊՍԺ 4:0 Էվիան(չաշխատող հղում)
  11. «Rami strike halves PSG advantage». UEFA. 2013 թ․ փետրվարի 12.
  12. «Paris St G 6-1 Lille». BBC. 2015 թ․ ապրիլի 25.
  13. «Montpellier 1-2 Paris St G». BBC. 2015 թ․ մայիսի 16.
  14. «Argentina 2008 Olympic Football Squad». Soccer Lens. 2008 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  15. «Ezequiel LAVEZZI - International Competitions and Statistics». www.fifa.com. FIFA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզեկիել Լավեսի» հոդվածին։